14:48 06.11.2018
2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 22 միլիարդ 580 միլիոն դրամ, որը 2018-ին հատկացվածի համեմատ ավելի է մոտ 2 միլիարդ 207 միլիոն դրամով: Ավելացված գումարը նախատեսվում է օգտագործել պարգևատրումների ու խրախուսական վճարումների համար: ԱԱԾ բյուջեին վերաբերող հատվածը խորհրդարանի պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ […]
14:42 06.11.2018
«Ըստ էության, բոլոր քաղաքական ուժերը կռվում են երկրորդ տեղի համար: Եթե սովորական պայմաններ լինեին, քաղաքական ուժերը կպայքարեին, որպեսզի լինեն առաջինը: Հիմա, գիտենք, հետհեղափոխական Հայաստանն է, ակնհայտ է, որ առաջինը լինելու է «Իմ քայլը» դաշինքը, հետևաբար, մնացած բոլոր ուժերը մրցում են երկրորդ տեղի համար»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԼՀԿ նախագահ Էդմոն […]
14:34 06.11.2018
Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փուլի ուժի մեջ մտնելն իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը համարում է ոչ այնքան խնդրահարույց, որքան ներկայացնում են միջազգային լրատվամիջոցները: Մասնավորապես, ըստ բանախոսի, այսօրվա Իրանի վիճակն էականորեն տարբերվում է մինչև 2015 թվականը եղած Իրանի վիճակից: Այն ժամանակ միջազգային պատժամիջոցներ էին, իսկ այսօր ԱՄՆ-ն է միակողմանի դուրս եկել հաշտության պայմանագրից, […]
14:29 06.11.2018
Ախալքալաքում միավորված ընդդիմության շտաբի վրա տեղի ունեցած հարձակման մեջ մեղադրվող 5 անձանց 3 հազար լարի գրավի դիմաց ազատ են արձակել: Այս մասին գրում է aliq.ge կայքը: Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի […]
14:25 06.11.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակում, կարևորել պատգամավորական բարեկամական խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում: Արա Բաբլոյանի […]
14:23 06.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը (նստավայրը՝ Թբիլիսի): Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, դեսպան Թիդեստրոմն ընդգծել է երկու երկրների ու ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները և կարևորել շվեդահայ համայնքի դերն այդ գործում: Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի […]
14:15 06.11.2018
British Wildlife Photography Awards 2018 ֆոտոմրցույթի շրջանակներում ընտրվել են վայրի բնության լավագույն լուսանկարները: Լավագույնն է ճանաչվել Պոլ Քոլիի «Հետքեր լուսաբացին» նկարը, որտեղ երևում են թռչող չղջիկները: Լուսանկարները հրապարակվել են մրցույթի կայքում: Չղջիկների լուսանկարն արվել է ինֆրակարմիր օբյեկտիվով տեսախցիկի միջոցով, որը Քոլին ինքն է ստեղծել 14 ամիսների ընթացքում: Այդ տեսախցիկը կարողացել է տպավորիչ նույնությամբ պատկերել թռչող […]
14:14 06.11.2018
Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, խոսելով ոստիկանության համակարգին նախատեսված հատկացումների մասին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրել է նաև հաջորդ տարի ոլորտում սպասվող բարեփոխումները: Ըստ Օսիպյանի՝ նախատեսվում է բարեփոխումների բավական ծավալուն ծրագիր: Ոստիկանապետը նշել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության մասին: Խոսքը վարորդների տուգանքների չափերի վերանայման և տուգանքների բալային համակարգ մտցնելու մասին […]
14:06 06.11.2018
«Ռեյտինգային ընտրակարգի պահպանումը նշանակում է, որ նախորդ տրամաբանությունը կարող է գործել: Մենք չգիտենք՝ հիմա հնարավոր լինելո՞ւ է կանխարգելել փող բաժանողներին, բարերարներին: Ես հույս ունեմ, որ դա կարվի ոստիկանության ու այլ ծառայությունների կողմից, բայց այդ տրամաբանությունը գոյություն ունի: Մյուս կողմից էլ, եթե նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվեր, մենք ունենալու էինք տոտալ համամասնական ընտրական քարոզարշավ, և լինելու էր […]
14:02 06.11.2018
«Պայմանավորվելու բան չկար: Մեծ հաշվով՝ Երևանի ավագանու ընտրություններին ենք մենք մասնակցել «Լույս» դաշինքով: Դա եղել է այնպիսի լուծում, որ ցայտնոտային պայմաններում որոշում ենք կայացրել նոր բրենդ ընտրել, քանի որ սխալ կլիներ «Ելք» բրենդն օգտագործել»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների՝ ընտրություններին առանձին մասնակցելու հարցին այսպես է պատասխանել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: […]
14:02 06.11.2018
Facebook-ն ԱՄՆ միջանկյալ ընտրությունների շրջանում արգելափակել է ավելի քան 100 օգտահաշիվ, որոնք կարող են կապ ունենալ այլ պետությունների հետ: Այդ մասին հաղորդել է սոցցանցի կիբերանվտանգության ծառայության ղեկավարը: Նա հայտնել է, որ նպատակը մեկն է`թույլ չտալ, որ «Ֆեյսբուքը» «միջամտի ընտրություններին»: ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները դիմել են կազմակերպությանը` հայտնելով այս սոցիալական կայքում կասկածելի ակտիվության մասին, որը, ենթադրաբար, […]
14:00 06.11.2018
06.11.2018թ., ժամը 08:20-8:30-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի […]
13:53 06.11.2018
Ամերիկյան բազմաթիվ հեռուստաընկերություններ քննադատել են Հանրապետական կուսակցությանն աջակցող նախընտրական հոլովակը: «Ֆեյսբուք» սոցիալական կայքն էլ արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակի վճարովի տարածումը: Հոլովակում ներգաղթյալների քարավանն է, որ շարժվում է դեպի ԱՄՆ սահման: Սոցկայքը հայտարարել է, որ տվյալ հոլովակը խախտում է «Ֆեյսբուք»-ում գովազդի տեղադրման կանոնները: «Չնայած այն հանգամանքին, որ այս հոլովակը կարելի է պարզապես […]
13:42 06.11.2018
«Ես բազմիցս արտահայտել եմ և պնդում եմ իմ դիրքորոշումը: Որպես իրավապահ կառույցի ղեկավար, որպես ոստիկան, կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև»,- պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որպես պատանդ ինչպես է վերաբերում այն հարցին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները կարող են ազատ արձակվել համաներման արդյունքում, ասել է ՀՀ ոստիկանապետ […]
13:33 06.11.2018
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի իշխանությունները մտադիր են քաղաքի աղտոտված օդը մաքրել արհեստականորեն առաջացրած անձրևներով: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն: Այս գործողությունը կմեկնարկի նոյեմբերի 10-ին: Քաղաքի օդի աղտոտվածությունը մաքրելու գործընթացում ընդգրկված են ինքնաթիռները: Դրանք պետք է օդում տարածեն հատուկ նյութեր, որոնք անձրև են առաջացնում: Նյու Դելին կարող է դառնալ առաջին հնդկական քաղաքը, որն այս տեխնոլոգիան է […]
13:31 06.11.2018
Այսօր Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը: Այս մասին գրառում է կատարել ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր […]
13:28 06.11.2018
ԼԳԲՏ ֆորումը Երևանում չի անցկացվելու: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Լրագրողները փորձել են հստակեցնել ոստիկանապետի դիրքորոշումը, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այդ ֆորումի անցկացմանը, ինչին ոստիկանապետը խնդրել է կոռեկտ հարցադրում ուղղել, քանի որ ինքը ոչ թե կողմ կամ դեմ է, այլ գտնում է, որ […]
13:15 06.11.2018
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 08։25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]
13:12 06.11.2018
«Արդյո՞ք նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկվելու է: Ի վերջո, այս պահին քվոտան պատկանում է ՀՀ-ին, և վերլուծական շրջանակներից տպավորություն կա, որ կա՛մ չի ներկայացվելու ՀՀ կողմից ներկայացուցիչ, կա՛մ այդ թեկնածությունը չի հաստատվելու»,- ԱԺ-ում բյուջեի 2019 թվականի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն […]
13:11 06.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Բյուզանդի փողոցում գործող մսի խանութ, և դիտավորությամբ հափշտակություն կատարել: Դեպքի առթիվ 29.08.2018թ. ՀՀ […]
13:07 06.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում 1997թ. ծնված քաղաքացու անվամբ հաշվառված ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ցանկապատին: […]
13:06 06.11.2018
Նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.740 և արևելյան երկայնության 43.370 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Օնի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ, հայտնում են ԱԻՆ ծառայությունից: Ժամը 05:46-ին […]
13:01 06.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում այսօր ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԲԿԳ-ին հանդիպմանը Հայաստանի պատվիրակությանը հրավիրելու համար, ինչպես նաև Կորեայի Հանրապետությանը կարևոր միջոցառումը կազմակերպելու համար: Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով […]
13:00 06.11.2018
Ես առաջին անգամ դիմում գրեցի ու դուրս եկա, քանի որ նախագահի ախրանայի պետը իմ սենյակից դուրս չէր գալիս, կյանքս կերավ, զանգում էին, ասում էին՝ գիտես չէ՞, թե ում ես մերժել, ասում էի՝ իմ գլխին Աստվածն է: Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հիշել է, թե ինչու է առաջին անգամ հրաժարականի դիմում […]
12:59 06.11.2018
Նոյեմբերի 5-ին` ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ազդրի վերին երրորդականի, պոչուկի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Համլետ Ն.-ն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15։00-ին, Խանջյան փողոցի թիվ 9 […]
12:50 06.11.2018
2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.1% և 0.2% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 0.7% նվազումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% հավելաճով: Նախորդ տարվա […]
12:46 06.11.2018
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։10-ին, մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ անզգուշությամբ վրաերթի է ենթարկել 62-ամյա Սլավիկ Ավետիսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
12:43 06.11.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս իրենք ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, ինչպես նաև ցանկանալով ապահովել նավթի լավ հագեցած շուկա: Այդ երկրներն են՝ Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ […]
12:42 06.11.2018
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ բանակցային լիարժեք ձևաչափով հանդիպումը խափանվել է Ֆրանսիայի ղեկավարի պատճառով: Այս մասին գրում է Коммерсант-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Նշվում է, որ Էմանուել Մակրոնը չի ցանկացել, որ գագաթնաժողովի շուրջ ստեղծված աղմուկը խանգարի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին: Ըստ տեղեկությունների՝ Մակրոնը Մոսկվային և Վաշինգտոնին խնդրել է […]
12:38 06.11.2018
2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.8% գնաճով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: Մայրաքաղաքում արձանագրվել է սպառողական գների 0.2% հավելաճ: 2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, […]