TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի դեսպաններին

17:15 06.11.2018

Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի), Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի) և Դանիայի դեսպան Ռուբեն Մադսենին (նստավայրը՝ Կիև): Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ գործընկերային հարաբերություններին՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու Շվեդիայի, Ֆինլանդիայի և […]

̰
Էրդողանը նոյեմբերի 11-ին կտոնի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը. Ֆրանսիայի հայերը դժգոհ են

17:11 06.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին կլինի Ֆրանսիայում: Նա դրական է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերին` մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին: Ֆրանսիան նոյեմբերի 11-ի միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկել 1914-1918 թթ. պատերազմական գործողություններին մասնակցած բոլոր երկրների ներկայացուցիչներին: Տոնական այդ միջոցառմանը Թուրքիայի նախագահի մասնակցությունն առաջացրել է տեղի հայ համայնքի դժգոհությունը: Ֆրանսիայի հայկական […]

̰
Մեր դռները բաց են թե´ մուտք գործողների, թե´ դուրս եկողների համար. Գագիկ Ծառուկյանը՝ Պետրոս Ղազարյանի և մյուսների մասին

17:08 06.11.2018

«Մենք ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունենք: Կլինի՞ Պետրոս Ղազարյան մեր ընտրական ցուցակում, թե՞ ոչ, կքննարկենք, կտեսնենք: Կարող ա նա ծանրաբեռնված լինի Հ1 տեղափոխվելուց հետո»,- նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողի հարցին, որ ներկուսակցական խմորումներ կա՞ն, մասնավորապես՝ Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը դուրս են եկել կուսակցությունից, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Իրանց […]

̰
Մակրոնի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով 6 մարդ բերման է ենթարկվել

17:04 06.11.2018

Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել արմատականների, ովքեր մահափորձ էին պլանավորում կատարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, հաղորդում է BFM TV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք 6 հոգի են: Նրանց բերման ենթարկելու օպերացիան տեղի է ունեցել Իզերե, Իլ, Վելենե և Մոզելե դեպարտամենտներում: Պատրաստվող մահափորձի մանրամասները հայտնի չեն: Դատախազությունը սկսել է նախնական քննությունը:    

̰
Իրանի նկատմամբ հայկական քաղաքականությունը չպետք է փոխվի. Արման Նավասարդյան

17:02 06.11.2018

Իրանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների մասին խոսելիս արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն Արման Նավասարդյանն այսօր հայտարարել է, որ թեև ամերիկացի պաշտոնյաները Երևանում պահանջի լեզվով են խոսում Իրանի հետ մեր հարաբերությունների մասին, սակայն ի պատիվ ներկա կառավարության՝ հայկական կողմը հետքայլ չի անում: Ըստ դեսպանի՝ պատահական չի, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից […]

̰
Ռեյտինգային ընտրակարգով չեմ առաջադրվելու. Գագիկ Ծառուկյան

16:56 06.11.2018

«Ռեյտինգային ընտրակարգով չեմ առաջադրվելու, քանի որ ովքեր այս տարածքում առաջադրվել են, ուզում են, որ ես չլինեմ, դրա համար ես չեմ դնում, հարգում եմ այդ ցանկությունը»,- նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հարցին՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանի՝ կուսակցության ցուցակում չընդգրկվելու մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, Ծառուկյանը պատասխանել է՝ ոչ: «Առանց Զոհրաբյանի «Բարգավաճը» […]

̰
Առայժմ չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների ու մեթոդների. Հ2-ի աշխատակիցների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

16:43 06.11.2018

Հայկական Հ2 հեռուստաալիքի աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում աշխատակիցներն անդրադառնում են Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանին կալանավորելու հանգամանքին և նշում են, որ վերջինիս կալանքը անհիմն է: Նամակում մասնավորապես գրված է. «Մեծարգո պարոն Վարչապետ, ուղիղ մեկ ամիս է՝ ինչ գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանն անազատության մեջ է: Գործարար […]

̰
Վթար Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

16:39 06.11.2018

Նոյեմբերի 6-ին`ժամը 11:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Մ. Վ., ծնված 1959 թ.) ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
Արթուր Մեսչյանին Երևանում հատկապես մի շինություն է «զարմացրել»

16:33 06.11.2018

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից, թե կառուցապատման ի՞նչ դեպք կարող է նշել, որը հարուցել է նրա «զարմանքը». «Իհարկե, Կիևյան կամուրջը, եթե դուք հիշեք, առաջ կար Երևանի երկրորդ մուտքը՝ երկու աշտարակներով շատ գեղեցիկ մուտք էր: Ի դեպ, Կիևյան փողոցը միակ փողոցն էր Երևանում, որ կառուցվել էր ընդհանուր […]

̰
Հայաստանի կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորությանը

16:32 06.11.2018

ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթին է հանձնել Հայաստանի կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը՝ սփյուռքահայ Դանիել Վարուժան Հեճինեանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը: «Այս նկարը մարմնավորում է երկու պետությունների բարեկամությունը, ինչպես նաև հայ ազգի և Հայաստանի կառավարության երախտագիտությունը […]

̰
Սևաստոպոլում հայերի երգ ու պարը զայրացրել է տեղացիներին

16:28 06.11.2018

Սևաստոպոլում հայերի պարը զայրացրել է տեղացիներին: Սոցցանցերում ակտիվ քննարկումներ են ընթանում տեղի ունեցածի շուրջ: Միջադեպը տեղի է ունեցել գիշերային ակումբներից մեկի հարևանությամբ: Մի խումբ տեղացի հայ երիտասարդներ ուշ երեկոյան սկսել են երգել ու պարել ակումբի մոտ: Նրանք երգել են Արարատ լեռան մասին ( Արարատը մեր լեռն ա):  Տեղացի ռուսներին ու այլազգիներին, սակայն, ավելի է նյարդայնացրել […]

̰
ԶՈՒ ինժեներական զորքերում և ծառայություններում նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում էական խախտումներ են բացահայտվել

16:27 06.11.2018

ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի խորքային ուսումնասիրություն։ Նպատակն էր եղել պարզել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման (շահագործման), ծառայության կազմակերպման գործընթացներում ծագող խախտումների, չարաշահումների առկայությունը, դրանց առաջացմանը նպաստող […]

̰
Համաներմամբ ազատ արձակվածների թիվը ժ. 15:30-ի դրությամբ

16:23 06.11.2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը թվային տվյալներ է ներկայացրել, թե ժ. 15:30-ի դրությամբ քանի՞ անձ է ազատ արձակվել համաներմամբ: «2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ի ժամը 15:30-ի դրությամբ ազատ է արձակվել` «Նուբարաշեն» ՔԿՀ […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը հաստատեց` ընտրություններին կմասնակցի ՔՊ ցուցակով

16:20 06.11.2018

«Դե, որ լուրերը տարածվում են, ուրեմն մի բան կա էլի, որ տարածվում են»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, որ լուրեր են տարածվել, թե ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: SHANTNEWS.am-ի հարցին, թե որ կուսակցության համար ավելի հեշտ կլինի ձայներ բերել՝ ՀՀԿ-ի, որի ժամանակ […]

̰
Հայաստանում են Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները

16:17 06.11.2018

Փորձի փոխանակման նպատակով Հայաստանի ՄԻՊ աշխատակազմում են Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Գրառման մեջ ասվում է. «Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության շրջանակում Արցախի Պաշտպանի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով սեպտեմբերից սկսած տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Արցախի […]

̰
Գելենջիկում՝ բաց ծով քշված նավակներում եղել են նաև հայ երեխաներ

16:13 06.11.2018

Գելենջիկում անցկացվող առագաստանավերի մրցույթի ժամանակ, որին մասնակցում են երեխաներ ՌԴ-ից, Հայաստանից և Բելառուսից, ուժեղ քամիները բաց ծով են քշել 35 նավակներ: «Մրցումներին մասնակցել է շուրջ 600 երեխա, այդ թվում նաև Հայաստանից ու Բելառուսից: 2 մետրանոց շուրջ 400 առագաստանավ է դուրս եկել ծով: Բոլոր երեխաները եղել են համապատասխան հանդերձանքով, որն ապահովում է նրանց անվտանգությունը: Բարեբախտաբար, ոչ […]

̰
Դավիթ Տոնոյանը չի հաստատում շրջանառվող լուրերը

16:10 06.11.2018

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ չի հաստատել շրջանառվող այն լուրերը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը մտադիր է առաջադրել Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: «Տեղյակ չեմ իր թեկնածության վերաբերյալ: Պաշտոնապես ես չեմ կարող այս պահին որևիցե հաստատում անել թեկնածուի վերաբերյալ»,- հայտարարել է Դավիթ Տոնոյանը: Լրագրողների դիտարկմանը, թե որքանով է Հայաստանի […]

̰
Հակակարկտային հրթիռային կայանների կատարելագործման և սխալ օգտագործման խնդիր կա. Ֆելիքս Ցոլակյան

16:03 06.11.2018

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում՝ 2019թ-ի բյուջեի քննարկումներից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ֆելիքս Ցոլակյանը խոսել է նաև Ռուսաստանից բերված հակակարկտային հրթիռային համակարգերում առաջացած թերությունների ու հետագա շահագործման հարցերի մասին: «Հակակարկտային կայանների հարցը վերջնական որոշված չէ: Այսօր քննարկման փուլում է, հավանաբար դրա կատարելագործման խնդիրն ենք դնելու նորից»,- ասաց Ցոլակյանը: Նրա խոսքերով՝ […]

̰
Կապան-Քաջարան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

16:02 06.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 312 կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակվել էր: Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է:

̰
Զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտն 9 ամսում կազմել է 2,571 մլրդ դոլար

16:00 06.11.2018

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության հաղորդմամբ՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտասահմանյան զբոսաշրջությունից Վրաստանի ստացած եկամուտը կազմել է 2,571 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 438 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Գերատեսչությունը զուգահեռներ է անցկացրել վերջին երկու ՝ 2017-2018 թթ ընթացքում զբոսաշրջությունից ստացված եկամուտների միջև: Ըստ այդմ, 2018 թվականի առաջին-երկրորդ եռամսյակների տվյալներով՝ գրանցվել է 1,361 մլրդ դոլարի […]

̰
Քաղաքագետ Արկադի Վարդանյանն այսօր ազատ է արձակվել

15:51 06.11.2018

Քաղաքագետ Արկադի Վարդանյանն այսօր առավոտյան համաներման կիրառմամբ ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է Armtimes.com-ը, նրա պատժաչափը կրճատվել է, և նա համաներմամբ ազատ է արձակվել: 2014 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ նույն մարդու թունավորման […]

̰
49-ամյա իտալացի բռնցքամարտիկը մահացել է կարիերայում առաջին նոկաուտից հետո

15:42 06.11.2018

49-ամյա իտալացի բռնցքամարտիկ Քրիստիան Դագիոն մահացել է մենամարտի ժամանակ գլխին ստացած հարվածներից հետո: Ճակատագրական մրցամարտում նրա մրցակիցը թաիլանդցի Դոն Պարեուանգն էր: 12-րդ ռաունդում Պարեուանգը մի քանի հուժկու հարվածներ է հասցրել Դագիոյի գլխին, որից հետո իտալացին ընկել է: Վայրկյաններ անց նա վերականգնվել է և նորից է բարձրացել, սակայն նորից մի քանի հուժկու հարվածներ է բաց թողել: […]

̰
Մտահոգիչ է, որ Վրաց եկեղեցու որոշ գործիչներ շփոթեցնում են պատրիարքարանին. Վիրահայոց թեմի առաջնորդ

15:41 06.11.2018

Օրերս Հայաստանում էր գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն արք. Միրզախանյանը: Օգտվելով առիթից՝ Shantnews-ը զրուցել է նրա հետ:  -Սրբազա՛ն հայր, գործելով Վրաստանում, բնականաբար այդ երկրի քաղաքական կյանքին հետևում եք: Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի քաղաքական իրավիճակը: -Կարծում եմ՝ Վրաստանում քաղաքական իրավիճակը կկարգավորվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլով, որովհետև Վրաստանի ժողովուրդն այնպիսի դժվար ժամանակներ է […]

̰
Դադար առնելու ժամանակն է. Կարեն Կարապետյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

15:40 06.11.2018

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, թե չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես վեց անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել մեր քաղաքացիների, իմ համերկրացիների ուղիղ ընտրությամբ՝ յուրաքանչյուր հաջորդ անգամ վստահության ավելի մեծ քվե ստանալով, ինչի համար երախտապարտ եմ: Այս երկար տարիների ընթացքում ես, իմ […]

̰
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ճարտարապետը Բոլթոնն է. Սուրեն Սարգսյան

15:34 06.11.2018

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների հիմքում իսրայելական քաղաքականությունն է: Ըստ բանախոսի՝ այդ աստիճանի իսրայելամետ քաղաքականություն ԱՄՆ-ն դեռևս չի ունեցել, և ԱՄՆ ղեկավարությունը դա չի թաքցնում: Միաժամանակ, հակաիրանական պատժամիջոցների ճարտարապետը, ըստ Սուրեն Սարգսյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է, և պատահական չէր նրա այցը […]

̰
Ոստիկանությունում շարունակվում է «ասֆալտին փռելու» գործընթացը

15:24 06.11.2018

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի լինելու ընտրակաշառք: Խստագույնս պատժվելու է նման երևույթը՝ անկախ կուսակցության պատկանելությունից, անկախ նրանց ով լինելուն»,- այսօր հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում: Նա վստահեցրել է, որ եթե ընտրությունները լինեին նույնիսկ առաջիկա կիրակի օրը, ոստիկանությունը լիովին պատրաստ է, տիրապետում է իրավիճակին ու ոստիկանության համար, ըստ էության, կապ չունի՝ ընտրությունները կանցկացվեն […]

̰
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են կիբերանվտանգությանն առնչվող հարցեր

15:21 06.11.2018

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Բաքվում աշխատանքային հանդիպում են ունեցել կիբերանվտանգության ոլորտում փորձի փոխանակման նպատակով: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: «Միջոցառման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային ռազմական հակամարտությունները, ահաբեկության սպառնալիքները, տեղեկատվական համակարգերի վրա կիբերհարձակումների աճը, ինչպես նաև համաշխարհային կիբերանվտանգության ոլորտում միասնական գործունեության համակարգ ձևավորելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Մանկապարտեզին հաց է մատակարարվել սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող փոխադրամիջոցով

15:11 06.11.2018

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական գործողությունների շրջանակում պարզել են, որ Երևանի թիվ 42 մանկապարտեզին հացը մատակարարվում է սանիտարական անձնագիր չունեցող, սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող, սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին չհամապատասխանող փոխադրամիջոցով: Հացի տվյալ խմբաքանակի մատակարարումը մանկապարտեզին կասեցվել է, իսկ «Ալբերտ Ալեքսանյան»ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում, որին պատկանում է փոխադրամիջոցը, կիրականացվեն պետական վերահսկողության միջոցառումներ: […]

̰
Հիմա այն հոգեվիճակում չեմ, որ հարցազրույց տամ. Շանթ Հարությունյան

15:01 06.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր փորձել է զրուցել համաներմամբ ազատ արձակված, 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է: Նա մեր թղթակցին տեղեկացրել է՝  հիմա այն հոգեվիճակում չէ, որ հարցազրույց տա: Հարությունյանի փոխարեն որդին՝ Շահենն է պատասխանել SHANTNEWS.am-ի  հարցերին: Մեր հարցին՝ արդյո՞ք այս կերպ ազատումը Շանթ Հարությունյանի համար ընդունելի էր, Շահենը պատասխանեց. «Ընդունելի-չընդունելի […]

̰
Իրականացվում է ՀՀ-ի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն. ԱԳՆ

14:54 06.11.2018

Ներկայումս իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները […]

̰
BACK_TO_TOP