Թաիլանդը կարող է դառնալ առաջին ասիական երկրներից մեկը, որտեղ կօրինականացվի մարիխուանայի օգտագործումը, գրում է  Time-ը:

Նշվում է, որ օրինագիծը ենթադրում է թույլ տալ մարիխուանայի օգտագործումը միայն բժշկական նպատակներով:

Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ այս որոշումը կարող է էականորեն օգնել երկրի տնտեսությանը:

Այս պահին Թաիլանդում թմրահանցագործությունների համար հնարավոր է նույնիսկ մահապատժի ենթարկվել: