Գրավյալ տարածքներ մենք չունենք. Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Գրավյալ տարածքներ մենք չունենք. Արամ Սարգսյան

17:32 04.11.2018

«Նոր իշխանություն եք, դուք հեղափոխություն եք կատարել, դուք իրավունք ունեք հրաժարվելու բոլոր նախորդներից՝ ասելով, որ մենք այս ճանապարհով չենք հասնելու խաղաղության: Լարիսա Ալավերդյանը շատ լավ է ասում, որ այդ պիղծ մադրիդյան սկզբունքներից վաղուց պետք է հրաժարվել, որովհետև դրանք մեզ համար անընդունելի են: Մենք պետք է ունենանք ԱԳՆ-ի կողմից մշակված համապատասխան մեր առաջարկները: Խաղաղության պայմանագիր է պետք, երբ մեզ ասում են, որ դուք պետք է այսպես կոչված գրավյալ տարածքները հանձնեք, մենք դրան պիտի պատասխան տանք: Գրավյալ տարածքներ մենք չունենք, մենք ունենք տարածքներ, որոնք ձևավորվել են պատերազմի արդյունքում, այն էլ Ադրբեջանի կողմից հրահրված, և հետո մենք ունենք Արցախի Հանրապետություն, որն օրինական ճանապարհով ձևավորված միավոր է: Ես սա միջազգային իրավունքի տեսանկյունից եմ ասում»,-ասել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արցախի հարցը քննարկելիս:

Արամ Սարգսյանի խոսքով՝ մենք մխրճվել ենք այս ուղղության մեջ․

«Ո՞ւր է ձեր սեփական մոտեցումը, ո՞րն է այդ դոկտրինը, որը դուք պետք է հնչեցնեք և ասեք՝ սա կարմիր գիծ է ինձ համար, և ես այս գծից այն կողմ չեմ անցնելու: Մեր տարածքների մասին ինչո՞ւ չեք խոսում: Մենք Շահումյան ունենք, Գետաշեն, Մարտունաշեն. Նախիջևան ունենք, բա ինչո՞ ւ դրա մասին չենք խոսում: Եթե խոսում են փախստականների մասին, ինչո՞ւ չենք ասում, որ մենք 500 հազար փախստական ունենք: Եթե նրանք արգումնենտ են ներկայացնում, մենք 10-ը արգումենտ ունենք նրանց ներկայացնելու:․․․Իրենք փաստարկներ չունեն, մեզ համար կարևոր հարց է, որ հաշվարկներ կարողանանք անել գիտականորեն և իրավաբանորեն ճիշտ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

15:37 16.05.2025

Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Իրանի հարցերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսին։ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ստամբուլում։ Այժմ ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: «ԱՄՆ […] ...

Անհրաժեշտ է հանդիպել Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար․ Թրամփ

15:32 16.05.2025

Անհրաժեշտ է հանդիպել Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք պետք է հանդիպենք։ Նա և ես կհանդիպենք։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք լուծել հակամարտությունը։ Գուցե և՝ ոչ։ Ամեն դեպքում, մենք կիմանանք դա», – ասել է պետության ղեկավարը լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Միացյալ Նահանգներ […] ...

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

15:27 16.05.2025

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ կոմիտեի orgs.hesc.am համակարգով։ Հայտը պետք է ներկայացնի այն կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։ Մրցույթի շրջանակում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների […] ...

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

15:22 16.05.2025

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովել է 2024/25 մրցաշրջանում երկրի չեմպիոնի տիտղոսը: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: ...

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

15:19 16.05.2025

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

15:15 16.05.2025

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

Մայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

BACK_TO_TOP