Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+18.09 oC

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ

19:44 03.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ։
Բաց երկխոսության սկզբում Հակոբ Արշակյանը պատմել է որպես ինժեներ իր փորձառության, մասնագիտական փուլերի և նախարար դառնալու որոշման մասին։ Զրույցի առանցքային թեման էր Հայաստանը`որպես տեխնոլոգիական երկիր, սակայն չշրջանցվեցին նաև տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտները։
Նախարարի պաշտոնակատարն առանձնացրեց մի քանի սկզբունքներ, որոնք նախարարությունը որդեգրել է տեխնոլոգիական ոլորտի արագընթաց զարգացմանը նպաստելու համար. միջազգային ընկերությունների ներգրավումը Հայաստան, կրթական ու հետազոտական ծրագրերի աջակցումը` դրամաշնորհների տեսքով և մեծ վենչուրային ֆոնդի ստեղծումը, որից հնարավորություն կունենան օգտվելու ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանի տեխնոստարտափերը։
Հարցին, թե ինչը ստիպեց Հակոբ Արշակյանին թողնել բարձր վարձատրվող հաջողակ կարիերան, նա պատասխանեց, որ խնդիրը մտածողության մեջ է։ «Ես չեմ անվանի դա հայրենասիրություն, դա ավելի շատ ընդհանուրի և բոլորի մասին մտածելու կարողությունն է։ Եվ, առհասարակ, բոլորին եմ խորհուրդ տալիս մտածել ոչ թե սեփական անձի, իր նեղ շրջապատի, այլ մարդկանց մասին. սա է առաջնորդությունը և սա է, որ պիտի մեզ հաջողության տանի։ Կարծում եմ` որպես այս ոլորտի նախարար՝ կարող եմ ավելի մեծ արժեք ստեղծել, քան որևէ ընկերությունում որպես ինժեներ աշխատելով»,- ասաց նա։
ՏՀՏ ոլորտի մասնագետների պատրաստման գործում նախարարի պաշտոնակատարը կարևորեց բուհերում մասնավոր ընկերությունների ներգրավման գործոնը։
«Հիմա մի քանի խոշոր ընկերություններ իրենց սեփական կրթական ծրագրերն են իրականացնում, բայց կարծում եմ, որ եթե բուհերի հետ սերտ համագործակցություն լինի և նույն միջոցներն ուղղվեն կրթական հաստատություններ, ավելի մեծ արդյունք կստանանք»,- մեկնաբանեց Հակոբ Արշակյանը։
Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերին` նա նշեց, որ ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա։ Տրանսպորտային համակարգի կենտրոնացումը նախարարության առաջնահերթություններից է։ Ներկայում իրականացվում են ուսումնասիրություններ, հաշվարկներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի կազմել այն օպտիմալ ծրագիրը, որով մեր ուղևորներին որակյալ տրանսպորտային ծառայություններ կտրամադրվի` անկախ նրանից, թե  Հայաստանի որ քաղաքում ու գյուղում են նրանք ապրում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP