17:52 02.11.2018
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներդրվել է «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից:
Որոշման համաձայն՝ դրոշմավորման ենթակա են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի հետևյալ ծածկագրերին դասվող ապրանքատեսակները.
4303 10 901 0- հագուստի առարկաներ ջրաքիսի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 902 0- հագուստի առարկաներ ճահճակուղբի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 903 0- հագուստի առարկաներ բևեռաղվեսի կամ աղվեսի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 904 0- հագուստի առարկաներ ճագարի կամ նապաստակի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 905 0- հագուստի առարկաներ ջրարջի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 906 0- հագուստի առարկաներ ոչխարենուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 908 0- հագուստի այլ առարկաներ, բնական մորթուց հագուստի առարկաներ
Փորձնական ծրագրի շրջանակում ապրանքների հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պարտավորություն կրում են ՀՀ-ում նշված ապրանքատեսակներ արտադրողները և ներմուծողները, ինչպես նաև արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ նշված ապրանքներ Հայաստանի Հանրապետությունում օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
Հսկիչ (նույնականացման) նշաններ ստանալու նպատակով դրոշմավորման պարտավորություն կրող անձինք 2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գույքագրում են իրենց մոտ առկա դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդները և դրանց համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 445-Ն հրամանով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ: Հաշվի առնելով, որ ներկայումս հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված չէ, փորձնական ծրագրի շրջանակում ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող անձանց հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրվում են անվճար:
Փորձնական ծրագրի ժամանակահատվածում ապրանքների հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման կանոնների, դրոշմավորման հետ կապված այլ պարտավորությունների խախտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն չի կիրառվում:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին12:48 04.05.2025
Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունըԳերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...
12:30 04.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
12:19 04.05.2025
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»: ...
12:10 04.05.2025
Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՄայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...
11:50 04.05.2025
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՊատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...
11:30 04.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...