11:38 01.11.2018
ՀՀ կադաստրի կոմիտեից հայտնում են, որ ամբողջ հանրապետությունում այս տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է 40 հազար գործարք։ 2018 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գործարքներն աճել են 9.4 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 0.2 %-ով: Տարեկան համեմատության մեջ ևս աճն ակնհայտ է, չնայած 2018թ. սեպտեմբեր ամսին նկատվել է գործարքների նվազում: Երևանում […]
11:36 01.11.2018
Կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում բացասական եզրակացություն տվեց հիփոթեքային բոլոր վարկերի և երեք միլիոն ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի հիսուն տոկոսի չափով սահմանափակելու նախագծին: Նախագծով, ըստ կառավարության, առկա չէ հիմնավորում կամ որևէ հաշվարկ պարտավորությունների՝ 3 միլիոն դրամի շեմի սահմանման կապակցությամբ: Նախագծով առաջարկվում է տուժանքի […]
11:31 01.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագծերը, […]
11:14 01.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ-ղազախական փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
11:12 01.11.2018
Ազգային ժողովը քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը երեկ միաձայն ընդունվել էր խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ (72 կողմ):
10:57 01.11.2018
Կապիտոլիումից ոչ հեռու կրակոցներ են հնչել: Վաշինգտոնի ոստիկանությունը հետաքննում է հրաձգության դեպքը, ինչի հետևանքով 35-ամյա տղամարդ է վիրավորվել: Նա ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Կոնգրեսի համալիր տանող մուտքերը շղթայվել են: Դեպքը տեղի է ունեցել կենտրոնական երկաթուղային կայարանի և Փոստի թանգարանի շրջանում: Հրաձիգի ինքնությունն ու նման արարքի դրդապատճառները հայտնի չեն:
10:51 01.11.2018
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն այսօր ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանում ընթացող «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի աջակցությամբ Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ: Եվ Վենետիկի հանձնաժողովը գնահատել է վերջին բարեփոխումը: «Հայաստանն ունեցավ ամենալավ սահմանադրություններից մեկը Եվրոպայում: Սակայն ՀՀ քաղաքացիներն այնքան էլ գոհ չէին: Այս տարվա սկզբին հեղափոխություն իրականացրին: Չեմ կարծում, […]
10:43 01.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ ներկայում բռնադատվածի կամ նրա ժառանգի վկայականը տրվում է համապատասխան հանձնաժողովի կողմից, որն ունի միջգերատեսչական բնույթ, այժմ օրենքում փոփոխություն է կատարվում, որով համապատասխան վկայականն այսուհետ կտրամադրի արդարադատության նախարարը, սակայն վերջինս այդ […]
10:37 01.11.2018
Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տրվեց Երևանի տարածքում` գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի […]
10:31 01.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 1-ի նիստը վարում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նաև վարչապետի միակ առաջադրված թեկնածուն է: Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց` խորհրդարանում այսօր վարչապետի ընտրություն է, այսինքն` խորհրդարանը պետք է չընտրի վարչապետ, որից հետո օրենքի ուժով այն կլուծարվի: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ պետք է նախապատրաստվի ԱԺ-ում կայանալիք ընտրություններին, ուստի մեկ-երկու հարցի քննարկումից […]
10:25 01.11.2018
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ:
10:19 01.11.2018
Գործազրկությունը շարունակում է մնալ երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։ Նախարարի պաշտոնակատարի գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Աշխատանքի արդյունքի մասին՝ թվերով 2018թ. 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 15․7 տոկոս (նոր մեթոդաբանությամբ՝ 20․2 տոկոս)՝ նախորդ եռամսյակի 17․6 տոկոսի (նոր […]
10:10 01.11.2018
Սահմանադրական դատարանում ընթանում է «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողով: Նպատակն է քննարկել 21-րդ դարում սահմանադրականության ապահովման հիմնահարցը և մեխանիզմները: Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի թվում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն: Բացման խոսքով ներկայացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա խոսեց ներքաղաքական պայմաններում Սահմանադրության դերի մասին: «Եթե սահմանադրական բարեփոխումները չստեղծեին […]
09:52 01.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես նշել էինք, ՀԱԿ վարչությունը քվեարկությամբ որոշել էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, վարչության անդամներից 13-ը կողմ էին քվեարկել, 6-ը՝ դեմ: Հիմա պարզվում է, որ դեմ քվեարկողներն ունեն իրենց շարժառիթները: Նրանք հույս ունեն, որ եթե ՀԱԿ-ը առանձին չմասնակցի ընտրություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ որոշ ներկայացուցիչների կընդգրկի ՔՊ ցուցակ: Մասնավորապես, Արամ Մանուկյանը, ով […]
09:39 01.11.2018
Փարիզի «Ռուասի-Շառլ դե Գոլ» օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռներ։ Ինչպես գրում է Parisien թերթը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ Air France-ի ինքնաթիռը կայանման հրապարակից շարժվել է թռիչքուղի, երբ դրան հետևից թևով հարվածել է Delta Air Lines-ի ինքնաթիռը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ֆրանսիական ավիափոխադրողի ինքնաթիռն ուղևորվում էր Սեն-Մարտեն, չվերթը տեղափոխել են այսօր, ուղևորներին […]
09:26 01.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:10 01.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սիլիկյան 1, 2, 3, 4, 10, 11, 13 փողոցները, Սիլիկյան 9, 12 փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզի՝ 10։00-13։00 Արմաշ գյուղը մասնակի, 10։00-16։00 Արտաշատ քաղաքի Արարատյան փ. 1, 3, 44 շենքերը […]
09:01 01.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց և խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին և նրա թիկնազորին: Խնդիրն այն է, որ Մանուկյանը լուրջ խնդիրներ ունի քրեական աշխարհի հետ և պարտադրված է շրջել մեծաքանակ թիկնազորով: Պետությունը Մանուկյանին անվտանգության լիակատար երաշխիքներ […]
08:52 01.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին։ «Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայցև համակարգը, որն այսօր ղեկավարում եմ, շատ եմ սիրում, կապվել եմ։ Կմնամ, թե ոչ, իմ որոշելիքը չէ։ Խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ նույնպես ունեմ, […]
08:46 01.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում կոնկրետ անձինք ցուցմունք են տվել՝ պատմելով միջադեպի մասին: Մասնավորապես, ականատեսները պատմել են, թե վեճը ծագել է նրանից, որ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է նախընտրական խոստումը մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կես դրույքից […]
08:38 01.11.2018
Գյումրիի «Տեքստիլ» կոմբինատի նախկին հանրակացարանի շենքում մնացած երեք տարեց կանանց տարածքից վտարելու որոշում է կայացվել։ Երեք ամիս առաջ է շենքի սեփականատերը հարցը վիճարկել դատարանում։ Հարցը լուծվել է հօգուտ նրա: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Միայնակ տարեց բնակիչներն էլ իրենց հերթին են վճիռը բողոքարկել դատարանում ու բնակարանի պահանջ են ներկայացրել, թեև մինչ այդ բնակապահովման բոլոր առաջարկները մերժել են: […]
08:23 01.11.2018
Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի և Նինոծմինդայի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը տեսագրություն է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր թեկնածուի ակտիվիստները վնասում Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրական պաստառները: Մինչդեռ 2 օր է՝ միավորված ընդդիմությունը բարձրաձայնում է, թե Ախալքալաք-Նինոծմինդայում «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքի անդամներն ու համախոհները պատռել, ոչնչացրել են իրենց թեկնածուի […]
08:12 01.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին` ժամը 10:00-24։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին գյուղերի և Օշական գյուղի ձախ ափի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
07:59 01.11.2018
Forbes-ի վարկածով այս տարի հանգուցյալ աստղերից ամենից շատ գումար է «վաստակել» փոփ արքա Մայքլ Ջեքսոնը։ Նրա ստեղծագործությունները ժառանգներին 12 ամսում բերել են 400 մլն դոլար։ Այդ գումարի մեծ մասը կազմում է EMI ընկերությունում վաճառված բաժնեմասը, ինչպես նաև հեռուստատեսային նախագծերը։ Համաձայն անցած տարվա վարկանիշի՝ Ջեքսոնի եկամուտները 2009 թվականին նրա մահվան պահից գերազանցել են 1 մլրդ դոլարը, […]
07:43 01.11.2018
Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կհասնի 15 հազարի։ Նման մեծաթիվ զինվորները կփորձեն կանգնեցնել ներգաղթյալների «քարավանը»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Դեռևս օրեր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ իշխանությունները հայտարարում էին, որ սահման կուղարկեն 5200 զինծառայողի՝ ներգաղթյալներին զսպելու հարցում սահմանապահներին և գվարդիականներին օգնելու համար։ Հաղորդվում է նաև, որ սահման […]
07:30 01.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է էմբարգոյի գործողությունը, որը նախկինում սահմանվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հուշագիրը հասցեագրված է Պետդեպարտամենտին, Ֆինանսների նախարարությանն ու Էներգետիկայի նախարարությանը և հրապարակվել է Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլի սահմանումից օրեր առաջ։ «Ես եկել եմ եզրակացության, որ աշխարհում Իրանից զատ, այլ երկրների […]
07:16 01.11.2018
Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իրանը նոյեմբերին հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկումը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն։ Երկաթգծերի և ծովային ուղիների կիրառմամբ 7200 կմ երկարությամբ նոր տրանսպորտային միջանցքը պետք է դառնա Սուեզի ջրանցքի ավելի էժան և կարճ այլընտրանքը։ Ենթադրվում է, որ տրանսպորտային միջանցքը կկրճատի բեռնափոխադրումների ժամանակն ու արժեքը 30-40 տոկոսով։ Օրինակ՝ […]
01:00 01.11.2018
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մեծ Պարնի գյուղ տանող սարալանջին նկատել են քաղաքացիներ Ա. Մ.-ին […]
00:47 01.11.2018
Միջազգային Artcurial աճուրդում վաճառքի կհանվի Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի հատվածը, որը 1983 թվականի վերանորոգումից հետո հանվել է: Նշվում է, որ սանդուղքը 4 մետր է և ունի 25 աստիճան: Աճուրդը կանցկացվի նոյեմբերի 27-ին: Աստիճանի կտորը գնահատվում է 60 հազար եվրո: Սանդուղքն ապամոնտաժվել է 1983 թվականին և փոխարենը տեղադրվել է վերելակ: Այն ապամոնտաժելուց հետո բաժանել են 2-9 […]
00:42 01.11.2018
Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ «Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի նկատառում։ Շանթ Հարությունյանը Մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009 թ.-ին՝ առանց համաներման։ Սա արձանագրված փաստ է։ Արդեն կես տարի է, որ Շանթ […]