15:00 01.11.2018
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշել Օբաման, ձեռք են բերել Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկ» գրքի էկրանավորման իրավունքը: Այս մասին հայտնել է Известия-ն: «Հինգերորդ ռիսկ» գիրքը Սպիտակ տան տարբեր ստորաբաժանումների պաշտոնյաների հարցազրույցների հավաքածու է, որը ներկայացնում է, թե ինչպիսին է եղել Օբամայի և Թրամփի վարչակազմերի միջև անցումային շրջանը Սպիտակ տան համար: Գիրքը կէկրանավորի […]
14:58 01.11.2018
«ԱՄՆ նախկին դեսպանը հնչեցրեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է 7 մլրդ դոլարի ներդրում կատարել էներգոհամակարգում: Կան փորձագիտական հաշվարկներ, որ Հայաստանն ունի նման ռեսուրսներ քամու, արևի, գեոթերմալ էներգիա ստանալու համար: Արդյո՞ք կառավարությունը բավարար ջանքեր գործադրում է, որպեսզի այդ ներդրումները ներգրավվեն մեր տնտեսության մեջ»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատարին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Էներգետիկ ոլորտում […]
14:55 01.11.2018
Հայաստանի Ազգային ժողովում պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին պատասխանելիս վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, բնականաբար, կողմ է ստվերի կրճատմանը, սակայն դրա աճը խթանած ամենակարևոր գործոնը շրջանառության հարկի վերաբերյալ օրենսդրությունն է։ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն էլ է կողմ քվեարկել այդ օրենսդրությանը, սակայն փորձը ցույց է տվել, որ դրա դրույթները չարաշահվում են և, օրինակ, 300 միլիոն դրամ […]
14:53 01.11.2018
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հոկտեմբերի 31-ին Արցախի խորհրդարանի կողմից Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ Բեգլարյանի մասին. «Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը գերազանցությամբ ավարտելով, այնուհետև կրթություն ստանալով Հունաստանի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ Արտակ Բեգլարյանը 2011թ. ցանկություն էր հայտնել ուսումը շարունակել ՀՀ ԱԳՆ […]
14:52 01.11.2018
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի պատրաստվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից ներողություն խնդրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սասուն Խաչատրյանը: «Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք: Դուք ձեր տանը ձեր ընտանիքի անդամների հետ ինչ-որ զրույց եք անում և ինչ-որ մեկը գալիս, ականջ է դնում: Հետո ասում է՝ «գիտեք ինչ, դուք ձեր […]
14:46 01.11.2018
Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին։ «Մեր երկրում առանց հարկատուների վարքի, վարքագծի և առանց հարկային մարմինների վարքագծի փոփոխության, մենք լուրջ պրոբլեմներ կունենանք»,- ասել է Փաշինյանը: ։
14:44 01.11.2018
Հայաստանում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները վերջին շրջանում նվազեցվել են, և մարզերում հնարավոր է բնակարան ձեռք բերելիս օգտվել մինչև իսկ 5,5-6 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկերից։ Առհասարակ, վերջին ամսվա ընթացքում բոլորի համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները իջել են 1 տոկոսով։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին պատասխանելիս հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Այս ճանապարհով հույս […]
14:40 01.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու» հարցին: Նշենք, որ հարցը չզեկուցվողների թվում էր: Ըստ այդմ՝ կառավարությունը որոշեց. 1. Սահմանել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը: 2. Ոստիկանության պետին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում սահմանել դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների […]
14:36 01.11.2018
Հայաստանի իշխանությունները մտադիր են նոր ծրագիր սկսել, որով դպրոցների աշակերտներին մշակույթի հետ կապելու համար անսովոր մեթոդներ կկիրառվեն։ Նախագծի որոշ դետալներ Ազգային ժողովում ներկայացրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա նկարագրեց իրավիճակը․ «Զրահապատ մեքենայով ու էսկորտի ուղեկցությամբ մեքենաների շարասյունը անվտանգության հատուկ արարողակարգով մոտենում է դպրոցին, բայց դրանից դուրս է գալիս ոչ թե պաշտոնյա կամ օլիգարխ, այլ արվեստի […]
14:35 01.11.2018
«Այսօր ՀՀ տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը սկսել է ագրարային երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը: Փաշինյանն անդրադարձել է նաև այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են այդ անցումն ապահովելու համար: Վարչապետի թեկնածուն պնդել է, որ ներդրումներն են խրախուսվելու, սեփականության վերաբաշխում […]
14:25 01.11.2018
Ժողովուրդն այս պայմաններում պետք է ձևավորի նոր խորհրդարան՝ կայուն խորհրդարանական մեծամասնությամբ: Դա կայուն զարգացման երաշխիքն է: Այս մասին այսօր «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովից հետո, լրագրողների հետ զրույցում, նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Եթե արդեն իսկ անհնարին է խորհրդարանի ներսում այդ կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորումը, անխուսափելի են դառնում խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ինչ ձևով […]
14:21 01.11.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, խոսելով արտաքին ցնցումներին դիմակայելու մասին, ասաց. «ԵՏՄ-ն բավական մեծ տարածք է, եթե հաշվի առնենք, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել, նաև այլ երկրների հետ ունենք այդպիսի ռեժիմ, բավական ընդարձակ տարածք է արտաքին շոկերին դիմակայելու համար»: Տրանսֆերների վերաբերյալ վարչապետի թեկնածուն նշեց. «ԵՏՄ տարածքում վերջին շրջանում […]
14:20 01.11.2018
«Այդ անձանց ներգրավվման մասին որոշակի փաստական հանգամանքներ են ի հայտ եկել Քննչական կոմիտեում գործի քննության ժամանակ, և այդ հիմքով քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննվել են վկայի կարգավիճակով»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի […]
14:16 01.11.2018
«Մենք վերջերս ստուգումներ ենք իրականացրել ՀՀ-ում գործող 188 փոքր հէկերից 150-ում և նրանց 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ, այսինքն՝ օրենքի շատ ուղիղ պահանջով փոքր հէկերը պետք է ունենան ջրաչափ, որպեսզի մենք տեսնենք, թե իրենց տրված ջրօգտագործման ծավալո՞վ են իրենք աշխատում, թե՞ ոչ»,- ԱԺ-ում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշում […]
14:13 01.11.2018
Տրամաբանական է, որ Հայաստանում որոշ ոլորտներ «փող են» ստեղծում, մյուսները դա ծախսում են։ Այս մասին առաջաբանով Ազգային ժողովում ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը սկսեց իր հարցը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Նա հետաքրքրվեց՝ ո՞րն է այն հայեցակարգը, որով կողմնորոշվում են այդ ծախսերը կատարելիս, հատկապես հումանիտար-մշակութային միջոցառումներ իրականացնելիս։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կա մոտ 550 հազար աշխատող, որից […]
14:09 01.11.2018
Ճապոնիայի Ամագասակի քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցում գտնվող մարդկանց վրա: Այս մասին հայտնել է Russia Tօday-ը: 28-ամյա տղամարդը դանակով վնասել է 2 մարդու: Ոստիկանները ձերբակալել են նրան: Կատարվում է քննություն տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:
14:08 01.11.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին և փակ սահմաններին: Փաշինյանը հայտնեց, որ կարող է ասել նույնը, ինչ ասել է միշտ. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ընդ որում՝ ընդգծեց, որ պետք չէ մեկնաբանել, թե դրանով որևէ կերպ նսեմացվում է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այդ հարցը, ըստ […]
14:07 01.11.2018
ԱԺ-ում պատգամավորները հարցեր են ուղղում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Առողջապահության ոլորտի առողջացման մասին հարց ուղղեց Մարինա Մարգարյանը. «Հնարավորություն տալո՞ւ ենք նախարարին պայքարել առողջապահության ոլորտի շնաձկների ու տիրող կոռուպցիայի դեմ, թե՞ վերադառնալու ենք հնին»: «Վերադարձ հնին չկա, չի կարող լինել, կառավարության գործելակերպում կարևոր է երկխոսությունը»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը:
14:05 01.11.2018
Այս տարվա հոկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արփինե Զարգարյանն ընտրվել է մի քանի հարյուր դիմորդներից՝ հաղթահարելով գրավոր առաջադրանքի և հարցազրույցի փուլերը: Նա պաշտոնը ստանձնում է նոյեմբերի 1-ից։ 2004 թվականին ավարտելով ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ Արփինեն կամավոր հիմունքներով աշխատանքի է անցել […]
14:04 01.11.2018
ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նախորդ ամսվա համեմատ զիջել է իր դիրքերը և 5-րդ հորիզոնականից իջել 11-րդ հորիզոնական: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մագնուս Կարլսեն 2835 Ֆաբիանո Կառուանա 2832 Շախրիար Մամեդյարով 2817 Լիրեն Դինգ 2816 Անիշ Գիրի 2780 Մաքսիմ Վաշիեր-Լագրավ 2778 Վլադիմիր Կրամնիկ 2777 […]
14:01 01.11.2018
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեին, միության թվային օրակարգին: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին, ինչպես նաև ԵԱՏՄ և Չինաստանի միջև […]
13:57 01.11.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց, որ իրենք հիմա ուզում են առնվազն գտնել և խրախուսել ընկերությունների, որոնք ի վերջո կանեն այդ քայլը` ինչպես ընդունված է ասել՝ «բաժնետոմսեր կհանեն վաճառքի»: Փաշինյանի խոսքերով` այսօր այդպիսի երևույթ կա միայն բանկային համակարգում: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում այսպիսի երևույթներ կլինեն տնտեսության այլ ոլորտներում, որը կմղի […]
13:55 01.11.2018
ՊԵԿ-ի կողմից իրականացված հավաքագրումները ռեկորդային ցուցանիշ են գրանցել ՀՀ պատմության մեջ: Հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ: Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել: Վերջին 5 ամիսների ընթացքում ՊԵԿ-ի և գործարարների միջև հարաբերությունները բավականին լարված են եղել: Ըստ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ ՊԵԿ-ի, կառավարության և գործարար հանրության միջև երկխոսության նոր փուլ է սկսվում, որտեղ […]
13:54 01.11.2018
Հոկտեմբերի 31-ին ԶԼՄ-ներում տեղ էր գտել հրապարակում՝ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում արձանագրված ծառահատումների մասին: ՀՀ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ երիտասարդ տնկիների հատման փաստը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատում, քանի որ վարչությունը ծառահատման թույլտվություն որևէ մեկին չի տվել: Կատարվածի առնչությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի […]
13:49 01.11.2018
Խորհրդարանում այսօր կայացած հատուկ նիստի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև անշարժ գույքի գործարքներին, հիփոթեքային վարկավորմանն ու ներգաղթին. «Անշարժ գույքի գործարքների թիվն աճել է 19.4 տոկոսով: Աճել է նաև հիփոթեքային վարկավորման ծավալը: Ավելի քան երկու անգամ կրկնապատկվել է»,- ասել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հիփոթեքային վարկավորման ծավալները կրկնակի աճել են: Փաշինյանը խոսել […]
13:35 01.11.2018
ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բանկային համակարգին, մասնավորապես՝ ավանդներին: Փաշինյանը խոսել է այն լուրերի մասին, թե ավանդների ավելացումն ամենևին չի խոսում տնտեսության կայունության մասին. «Ասվում է՝ մարդիկ ներդնելու այլ տարբերակ չունեն, ստիպված ավանդ են դնում»,- խոսակցությունները հիշեցրել է Փաշինյանը, բայց նաև հավելել, որ ասվածի մեջ կա ռացիոնալ հատիկ, պարզապես […]
13:24 01.11.2018
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում արգենտինական «Բոկա Խունիորսը» և «Ռիվեր Փլեյթը» առավելության հասան բրազիլական «Պալմեյրաս»-ի և «Գրեմիո»-ի նկատմամբ: «Բոկա Խունիորսը» երկու խաղերի արդյունքում 4-2 (2-0, 2-2) հաշվով հաղթեց մրցակցին, իսկ «Ռիվեր Փլեյթ»-«Գրեմիո» զույգում երկու խաղերի արդյունքում գրանցվել էր 2-2 (0-1, 1-2) հաշիվը, մրցակցի դաշտում խփած գոլի հաշվին եզրափակչի ուղեգիր է նվաճել արգենտինական ակումբը: Այսպիսով, Լիբերտադորեսի գավաթի […]
13:21 01.11.2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշմանն ի պատասխան, ստորագրել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին Պուտինի որոշումը, այս մասին ասված է ՌԴ կառավարության կայքում: «Պատժամիջոցները կտարածվեն 322 ֆիզիկական և 68 իրավաբանական անձանց վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին որոշում, որը կապված […]
13:16 01.11.2018
Հաջորդ երկիրը, որը կհայտնվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուշադրության կենտրոնում, Հորդանանն է: Այս մասին հայտնում է The National Interest-ը: Նշվում է, որ Հորդանանին վտանգ է սպառնում, չնայած ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի հետ կապեր ունենալուն: Մոտ 3 հազար հորդանանցի է համալրել ահաբեկչական խմբավորման կազմը: Ավելին, շուտով նրանք կվերադառնան հայրենիք, ինչն էլ կարող է հնարավոր վտանգ […]