TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Հայաստանը չի բացառում, որ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. նախագահ

16:24 01.11.2018

Հայաստանը չի բացառում, որ հետ կկանչի Յուրի Խաչատուրովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում լրագրողների հետ զրույցում: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա (Խաչատուրովը-խմբ.) համարվում է ՀՀ ներկայացուցիչ, Հայաստանը որոշելու իրավունք ունի՝ թողնե՞լ իր ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում, […]

̰
ԱԺ-ն արձակված է իրավունքի ուժով, շնորհավորում եմ. Նիկոլ Փաշինյան

16:22 01.11.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում կրկին տապալվեց վարչապետի ընտրությունը՝ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ կողմ ձայներ, ինչպես և նախատեսում էր Փաշինյանի թիմը։ Դրա նպատակն էր վարչապետի՝ երկու անգամ չընտրելուց […]

̰
ՀՅԴ պատգամավորը խոսել է հակադաշնակցական հիստերիայի մասին

16:18 01.11.2018

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանն այսօր ԱԺ ամբիոնին մոտենալով, չի  անդրադարձել  ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին, այլ ասել է, որ ներկայացնելու է իր կուսակցության գործունեությունը։ «Վերջին շրջանում որոշ քաղաքական գործիչների մոտ անհասկանալիորեն ակտիվացել է հակադաշնակցական հիստերիան»,- հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը՝ հավելելով, որ հարկ է համարում ներկայացնել կուսակցության […]

̰
Կոնջորյանը ՔՊ-ին անդամակցելու դիմում դեռ չի գրել, սակայն երկուստեք համագործակցության պատրաստակամություն կա

16:17 01.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցրած և հեղափոխությանն աջակցելու պատրաստակամություն հայտնած պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու դիմում չի ներկայացրել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ դիմում դեռ չկա, սակայն երկու կողմից էլ համագործակցելու պատրաստակամություն կա: Հարցին` կա՞ն դիմումներ Կոնջորյանի այլ կուսակիցների կողմից, Կոստանյանը պատասխանեց, որ դեռևս անգամ Կոնջորյանից դիմում […]

̰
Իրացման ցանցում կարող է հայտնվել թերի մակնշմամբ ձու. ՍԱՊԾ

16:12 01.11.2018

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ս.թ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել սննդային ձվի թերի մակնշված խմբաքանակ (բացակայել է հայերեն մակնշումը)՝ 18.800կգ (302.400 հատ), ինչը ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում է […]

̰
Մեղադրանք է առաջադրվել Մեղրիի նախկին քաղաքապետին և նրա տեղակալին

16:11 01.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մեղրիի նախկին քաղաքապետի և վերջինիս տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ. առաջադրվել են մեղադրանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 1328-Ա որոշմամբ սահմանվել է […]

̰
Ղարաբաղյան հիմնահարցը չունի ռազմական լուծում. Արմեն Գրիգորյան

16:10 01.11.2018

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցել է Մյունխենյան անվտանգության համաժողովի (Munich Security Conference) հիմնական խմբի (MSC Core Group) գործունեության շրջանակներում կազմակերպված «Սպառազինությունների վերահսկման ու վստահության ամրապնդման միջոցառումներ» և «Տարածաշրջանային կոնֆլիկտների վերաբերյալ» քննարկումներին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Քննարկման ընթացքում քարտուղարը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել […]

̰
ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականով՝ տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում

16:07 01.11.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի «Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ կլինի. Հայաստանը արտադրողից վերածվել է ներկրողի» հրապարակման վերաբերյալ: «ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականներով՝ տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 31189 տոննա լոլիկ, որն ամբողջությամբ ջերմոցային արտադրանք է։ Ջերմոցային արտադրության լոլիկը […]

̰
Նիկոլ Փաշինյանը կրկին չընտրվեց․ Ազգային ժողովն արձակվում է

16:05 01.11.2018

Ազգային ժողովում կրկին տապալվեց վարչապետի ընտրությունը՝ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ կողմ ձայներ, ինչպես և նախատեսում էր Փաշինյանի թիմը։ Դրա նպատակն էր վարչապետի՝ երկու անգամ չընտրելուց հետո Ազգային ժողովը ցրելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Այդ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։ Մինչ նոր խորհրդարանի ձևավորումը Ազգային ժողովի այս գումարումը կլինի իրավազոր և կզբաղվի ընթացիկ հարցերով, որոնց թվում […]

̰
15-20 տարիների ընթացքում կուտակված խնդիրներ կային, որոնք կառավարությանը հաջողվել է մեկ ամսում լիկվիդացնել. Միքայել Մելքումյան

16:04 01.11.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ պատգամավորների հարցուպատասխանին անդրադառնալով` նշեց` հաճելի էր այն, որ քննարկումը, ըստ էության, ձևական բնույթ չունեցավ: Նա խոսեց տնտեսական խնդիրների մասին: Մելքումյանը պատասխանեց հարցին` կառավարությունն արե՞լ է արդյոք առավելագույնը, որ իրերի վիճակի մեջ բեկում մտցնի: «Խնդիրներ կան, որոնք կուտակվել են 15-20 տարիների ընթացքում, մեկ ամսում հաջողվել […]

̰
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱՀ-ի և եկամտային հարկի փոփոխությունների մասին

16:00 01.11.2018

Խորհրդարանում հրավիրված հատուկ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԱԱՀ-ին վերաբերող փոփոխություններին: Փաշինյանն ասել է, որ ծրագրում են գերավճարների վերադարձի ժամկետը 6 ամսից կրճատել 3 ամիս: Ինչ վերաբերում է եկամտային հարկի փոփոխությանը, ապա այս մասով էլ, ըստ Փաշինյանի, նախնական մտադրությունը 23 տոկոս սահմանելն է, որը կիջնի 20 տոկոսի: Փաշինյանը հույս է […]

̰
Տիմոշենկոն և Պորոշենկոյի որդին հայտնվել են Ռուսաստանի պատժամիջոցային ցուցակում

15:55 01.11.2018

Ռուսաստանը պաշտոնական Կիևի կողմից գործարկված պատժամիջոցներին ի պատասխան՝ նոր պատժամիջոցներ է սահմանել: Այս մասին հայտնում է Газета-ն: Այդ երկրի կառավարության կողմից հրապարակված ցուցակում հայտնվել են նաև «Батькивщина» խմբակցության ղեկավար և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ինչպես նաև այդ երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին՝ Անդրեյը: Աղբյուրը հայտնում է, որ ցուցակում են ընդգրկվել նաև Գերագույն ռադայի […]

̰
Բոլորս էլ հասկանում ենք, որ անտառային ֆոնդի իմաստով աղետի եզրին ենք. Փաշինյան

15:54 01.11.2018

Հայաստանում վառելափայտի խնդրի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում այսօր հարց ուղղեց պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Արդյո՞ք հնարավոր չէ Ռուսաստանից քարածուխ կամ թեկուզ վառելափայտ  ներկրել ինքնարժեքի հաշվարկով, որը կպահպանի մեր անտառները»,- հարցրել է Սասուն Միքայելյանը: «Հույս՝ ունեմ  մենք կկարողանանք ներքին արտադրության խթանմամբ այդ հարցը որոշ ժամանակով լուծել: Սյունիքի մարզում փորձարկվում է այն տեխնոլոգիան, երբ ծղոտից պատրաստվում […]

̰
Լիբանանի ՀՄԸՄ-ը արաբական ակումբներու ախոյեան

15:51 01.11.2018

ՀՄԸՄ-ի (Անթիլիաս) աղջկանց խումբը յաղթելէ ետք Եգիպտոսի «Ահլի» ակումբին դարձաւ  արաբական ակումբներու ախոյեան։ Երկու կազմերը նախապէս իրարու դէմ յանդիման եկած էին այս մրցաշարքին ընթացքին, եւ այդ մրցումին յաղթանակ արձանագրած էին ՀՄԸՄ-ի աղջիկները: Երէկուան այս մրցումին եւս, ՀՄԸՄ-ի տիրապետութեամբ ընթացած այս մրցումը դարձեալ աւարտեցաւ Լիբանանի ներկայացուցիչին յաղթանակով` 83-57 արդիւնքով: Կը նշուի նաեւ, որ ՀՄԸՄ տիտղոսը պահեց […]

̰
Ներդրումային բում էինք սպասում, եկանք, կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջև. Շարմազանով

15:50 01.11.2018

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց՝ վեց ամիս առաջ՝ մայիսի 1-ին, ԱԺ-ն առաջին անգամ քննարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը, և վեց ամիս անց կրկին քննարկում են այս հարցը: Նա ասաց, որ հետևելու է չգրված օրենքին, այն է՝ իշխանությունը աշխատում է կամ փորձում ներկայացնել իր աշխատանքը, ընդդիմությունը քննադատում է: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ […]

̰
Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ

15:49 01.11.2018

Խորհրդարանում, անդրադառնալով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյան մի քանի կետ է առանձնացրել. «Ռուսաստանի և Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցներն ազդելու են ՀՀ-ի վրա: Մենք մեր տնտեսական քաղաքականությունը պետք է ակտիվացնենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ օգտագործելով ներքին կապերից մինչև քաղաքական ամբիոնները»,- ասել է Սարգսյանը: Արամ Սարգսյանն ասել է, որ անընդհատ խոսվում է […]

̰
Փաշինյանն Ավինյանից ստացել է դրամաշնորհի մասին բացատրություն, բայց հանձնարարել է ստուգել

15:45 01.11.2018

«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած ունեմ բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի այն, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ»,- փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած ընկերության` Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից ստացած դրամաշնորհի մասին «Հետք»-ի տպագրված հոդվածի վերաբերյալ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […]

̰
Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի բյուջեն «իներցիոն» է որակել

15:40 01.11.2018

Այսօր խորհրդարանում կայացած հատուկ նիստի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2019 թվականի բյուջեին։ «20 մլրդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը: 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է, ձևավորվել է այն պարամետրերի վրա, որը ժառանգություն ենք ստացել նախկինից: Փոփոխություններն այս բյուջեի վրա ազդեցություն չունեն»,- ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ մի շատ կարևոր խնդիր, այնուամենայնիվ,  […]

̰
Սևանում շմոլ գազից թունավորմամբ 5 հոգի հոսպիտալացվել է

15:39 01.11.2018

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Մարինե Ն.-ն, 2003 թ. ծնված Նարե Ն.-ն, 2001 թ. ծնված Մարի Ն.-ն, 2013 թ. ծնված Ալեքս Ն.-ն և 1959 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը […]

̰
ՀՀ-ում ի հայտ է եկել 37 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան

15:36 01.11.2018

Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև վիճակագրություն է ներկայացրել աշխատատեղերի վերաբերյալ. «Ուզում եմ մի վիճակագրություն ասել, որն իսկապես հեղափոխական նշանակություն ունի՝ մայիսից այս կողմ ՀՀ-ում ի հայտ է եկել պաշտոնապես 37 հազար աշխատատեղ: Իհարկե, այս աշխատատեղերի մի մասը ստվերային աշխատատեղերն են»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել այդ գործարարներին: Փաշինյանը […]

̰
Դե, Հայկ Կոնջորյանը փաստացի միշտ էլ մեզ միացած է եղել. Նիկոլ Փաշինյան

15:35 01.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի: Անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու ու ՔՊ-ին միանալու լուրերին, Փաշինյանն ասել է հետևյալը. «Դե, Հայկ Կոնջորյանը փաստացի միշտ էլ մեզ միացած է եղել»:  

̰
Թրամփի և Պուտինի զրույցը կլինի կարճ, բայց կառուցողական. Բոլթոն

15:34 01.11.2018

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը, վստահաբար, կարճ է լինելու, գրում է Washington Examiner-ը: Այս հանդիպումը հուլիսին Հելսինկիում կայացած գագաթնաժողովից հետո առաջինն է լինելու: Ինչպես արդեն հաղորդել են Սպիտակ տնից, նոր բանակցությունները տեղի են ունենալու Առաջին համաշխարհային պատերազմի […]

̰
Փակուղու մեջ պետք է գտնենք ելքեր, անհնարինության մեջ տեսնենք հնարավորություններ. Փաշինյան

15:27 01.11.2018

Նախկին քաղաքական համակարգում կար առանձնահատկություն, երբ երկրի ղեկավարը կամ ղեկավարությունն էր որոշում, կամ էլ քաղաքական համաձայնությամբ էր որոշվում, թե ով ինչ տնտեսական գործունեություն ծավալի, ինչ ներմուծի, արտահանի, գործարան բացի կամ չբացի: Այս մասին խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Մեր հիմնական ուղերձը, որ փորձում ենք հաղորդել մեր բիզնես միջավայրին, հետևյալն է. […]

̰
Ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար

15:25 01.11.2018

«Այո՛, և ես ինձ թույլ եմ տվել ասել, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի ընդունելի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, և այո՛, պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»,- Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Ապա Փաշինյանը հարց հնչեցրեց՝ կա՞ Ադրբեջանում որևէ պաշտոնյա, որը պատրաստ […]

̰
Վենետիկի հանձնաժողովը միշտ էլ ասել է, որ ԸՕ փոփոխությունները պետք է արվեն ընտրություններից մեկ տարի շուտ. Բուքիքիո

15:24 01.11.2018

Սահմանադրական դատարանում մեկնարկել է «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում է նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն: Իր ելույթում նա նշել է, որ ՀՀ-ն ունի ամենալավ Սահմանադրություններից մեկը Եվրոպայում, սակայն քաղաքացիներն այնքան էլ գոհ չէին երկրում տիրող իրավիճակից: Նրա դիտարկմամբ՝ խնդիրն այն էր, որ նախորդ իշխանությունը Սահմանադրությունն օգտագործում էր որպես գործիք՝ […]

̰
Ռուսաստանցի փորձագետն առաջարկում է փոխել Հայաստանի անվանումը

15:22 01.11.2018

ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, արևելագետ Սեմյոն Բաղդասարովը «Вести.FM» ռադիոկայանի եթերում խոսել է Հայաստանի մասին՝ նշելով, որ ներկայիս ՀՀ-ն իրական հայկական պետության ընդամենը 7%-ն է կազմում, իսկ հիմնական մասը Թուրքիայի տարածքում է, հետևաբար ճիշտ չի Հայաստան կոչել իրական Հայաստանի փոքր մասը: «Հայկական Սփյուռքի ամենամեծ գաղութն ապրում է Ռուսաստանում: Այստեղ հայերը քիչ […]

̰
Մեր գործընկերները պետք է հաշվի նստեն Հայաստանի ազգային և պետական շահերի հետ. Փաշինյան

15:18 01.11.2018

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նոյեմբերի 1-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` հայ-թուրքական հարաբերություններում նոր նախաձեռնություն հնարավո՞ր է, թե՞ ոչ: Նա նաև անդրադարձավ սահմանն անցած թուրք պատանուն հայրենիք վերադարձնելու ժեստին: Փաշինյանը չհամաձայնեց հնչած մտքին, որ այդ պատանուն վերադարձնելով` բարեկամական ժեստ են արել Թուրքիային: «Այդ քայլը համապատասխանում է մեր էությանը, պետական և ազգային էությանը: Մենք […]

̰
Վաշաձեի շտաբը պահանջում է Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

15:17 01.11.2018

Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից հետո միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի շտաբը պահանջել է պատգամավորական մանդատից զրկել Նինոծմինդայում և Ախալքալաքում «Վրացական երազանք» կուսակցության  պատգամավոր Հենզել Մկոյանին: Շտաբից նաև կոչ են արել իրավապահներին հարցաքննել «կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարին»։ Այստեղ նաև հայտարարել են, որ ուսումնասիրելով միջադեպը՝ բացահայտել են նաև այլ հանգամանքներ: Շտաբում բացասական են գնահատել ոստիկանության գործողությունները՝ պնդելով, […]

̰
Հայաստանի պետական շահերը միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրների շահերի հետ. Փաշինյանը՝ ՀՅԴ պատգամավորին

15:10 01.11.2018

Ինչո՞ւ կառավարությունը որևէ կերպ գնահատական չտվեց ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը՝ եթե Հայաստանն ուզում է սերտացնել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, պետք է սահմանափակի հարաբերությունները  Իրանի հետ: Արդյո՞ք  կառավարությունը գնահատական տվել է ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը՝ կապված տարածքների վերադարձի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է ՀՅԴ […]

̰
Այո՛, այսօրվա բյուջեի տրամաբանությունների մեջ որոշակի հակասություններ կլինեն․ Փաշինյան

15:03 01.11.2018

ՀՀ բյուջեի նախագծով նախատեսվում է ներդրումների աճ, սակայն դրանից չի բխեցվում, որ տնտեսական աճ կլինի։ Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն այս հակասության վրա հրավիրեց պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Փաշինյանը պատասխանեց, որ բյուջեի նախագիծը եղել է իներցիոն, այսինքն՝ հիմնվել է նախորդների վրա։ Իսկ քաղաքական իրավիճակի պատճառով երկարաժամկետ կանխատեսումների հնարավորություն չունենալու պարագայում, ըստ […]

̰
BACK_TO_TOP