20:00 26.11.2018
Նոյեմբերի 24-ին և 25-ին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա բեմադրված «Ոչինչ չի մնա» ներկայացման առաջնախաղերը, որը ստեղծագործական անձնակազմը նվիրել է համանուն ֆիլմի օպերատոր Արթուր Ապրեսովի հիշատակին: Ֆիլմի և ներկայացման ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, որի համար աճեմյանական թատրոնում բեմադրված ժամանակակից լուծումներով ներկայացումը առաջինն էր:
Հետաքրքիր միջավայրը ներկայացման առաջնախաղը դիտելու եկած հանդիսատեսի համար ստեղծված էր հենց թատրոնի նախասրահում: Հանդիսականին դեպի դահլիճ տանող աստիճաններ ուղեկցում էին պիեսի ամենահայտնի աֆորիզմներն ու արտահայտությունները, որոնք քիչ անց հնչելու էին բեմում: Վարագույրը բացվեց, իսկ փոքրիկ հյուրասենյակի վերածված բեմահարթակին սիրային եռանկյունում հայտնված ամուսիններն ու ընկերներն են, որոնք պարզում էին իրենց չստացված ու ձախողված սիրային հարաբերությունների պատճառները:
Չորս կերպար, որ հայտնվել են բարդ ու անելանելի հոգեվիճակում, նրանց համար կյանքը դարձել է պայքար, կա և՛ սեր, և՛ ներկայի ու դեռևս մանկության տարիներից մնացած դառը հիշողություններ: Դառը մանկության ու չստացված անձնական կյանքի պատճառով Արսենը հրաժարվում է կնոջից ու դեռ չծնված երեխայից, նետվում կնոջ ընկերուհու գիրկն ու փորձում նոր կյանքով ապրել, բայց հայտնվելով երկու կանանց ընկերակցությամբ, համոզվում է ևս մեկ անգամ, որ իսկական սերը կեղծիք է իր համար:
«Ոչինչ չի մնա» ներկայացման ռեժիսորը 11 տարի անց ֆիլմը բեմահարթակ բարձրացնելու գաղափարը համարում է ռիսկային, համեմատություններ փորձում է չանել:
«Շատ բան է փոխվել, առաջին հերթին՝ ես ինքս 10 տարով մեծացել եմ արդեն, բնականաբար, շատ հարցերի ու երևույթների այլ աչքով ես սկսում նայել։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ չես կարող չօգտագործել այն տեխնիկական հնարավորությունները, որոնք տալիս է քեզ գիտությունը, ռիսկային քայլ էր ֆիլմը բեմահարթակ տեղափոխելը, բայց մենք դա արեցինք»,- խոստովանել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:
։
Նորովի է ներկայացված նաև բեմադրության երաշտական ձևավորումը: Այն համադրված է բեմում կատարվող զարգացումների ու ցուցադրվող գրաֆիկական տեսապատկերների հետ: Կոմպոզիտոր Հայկոյի ստեղծագործությունը կերպարների հուզական տրամադրությունը փոխանցում էր դահլիճ: 90-ականներին ծնված դերասանները ներկայացնում էին այդ տարիների հայաստանյան կյանքի դժվարությունները, իսկ լեփ-լեցուն դահլիճի հոտնկայս ծափահարություններն ուղղված էին նրանց ու ստեղծագործական անձնակազմին:
09:11 06.08.2025
Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկություններըՔաշմիրում Պակիստանի հետ վերահսկողության գծում հրադադարի խախտում չի եղել։ Այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Հնդկաստանի բանակի կողմից PTI լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են եղել Պանչի շրջանում հրադադարի խախտման մասին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ վերահսկողության գծի երկայնքով հրադադարի խախտումներ չեն եղել», – ասել են զինվորականները: Ավելի […] ...
09:00 06.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:54 06.08.2025
Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համարԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...
08:45 06.08.2025
Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներումՍլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...
08:35 06.08.2025
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրաՄիջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...
08:25 06.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...