16:40 26.11.2018
Տեղի է ունեցել քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին: Անդրադառնալով օրակարգային թեմաներին՝ քաղաքապետը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ են սկսել: Հայկ Մարությանը նշել է, որ գործընթացը տարածվելու է քաղաքի այլ շրջաններ ևս, և այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն […]
16:39 26.11.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Դատախազության օրվա առթիվ. «Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության դատախազության տոնը մարդու և ազգի ազատության, արժանապատվության, իրավունքների վերականգնման և արդար հաղթանակի խոսուն վկայությունն է: Այսուհետ ևս շարունակելով պահպանել ձևավորված համագործակցության բարենպաստ ավանդույթները՝ երկուստեք […]
16:34 26.11.2018
Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը որոշակիորեն քաղաքական իրավիճակ է փոխել, իսկ քաղաքական իրավիճակն ուղղակիորեն ազդում է ներդրումային միջավայրի վրա: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ նոր կառավարությունը շատ կոնկրետ քայլեր է կատարել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ հարկային օրենսդրության բարեփոխումները, որն ընդհանուր ներդրումային […]
16:33 26.11.2018
Չինացի լրագրողուհին Փաշինյանին հարց է ուղղել՝ արդյոք նրա կարծիքով այլ կառավարությունների համար կարևոր է, թե ինչպես է այս կառավարությունը հաղթել:
16:26 26.11.2018
ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «իշխանական շրջանակներից» հնչող «գույժին», որ Հանրապետական կուսակցությունը ստանալու է զրո ձայն: Աշոտյանի համոզմամբ` նման ձևակերպումներն առաջին հերթին անարգանք են ՀՀ քաղաքացիների հանդեպ: «Ակնհայտ է, որ մենք զրո ձայն չենք ստանալու, մենք ստանալու ենք հազարավոր, տասնյակ հազարավոր ձայներ: Անկախ ելքից, եթե անգամ չանցնենք խորհրդարան, […]
16:13 26.11.2018
«Որևէ մեկը չփորձի փորձության ենթարկել հեղափոխության արժեքները: Հիմա տեսնում են, որ ժողովուրդը չի հիասթափվում, իրենք սկսել են կեղծ լուրեր տարածել»,- այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի՝ Շիրակի մարզում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ: Խոսելով իր թիմի մասին՝ նշեց. «Էս թիմն էն մարդիկ են, որոնք գնացել են ռիսկի՝ գիտակցելով, որ կարող են բռնվել, բայց […]
16:07 26.11.2018
Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական նավերը ռուսական ջրերում ապօրինի գործողություններ իրականացնելու փորձ են կատարել:
16:06 26.11.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր հանդիպել է լրագրողների հետ և ամփոփել Ազգերի լիգայի ենթախմբային փուլում մեր ընտրանու անցկացրած վերջին երկու հանդիպումները Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ: Մարզիչը նշել է, որ առանձին խաղերի արդյունքից գոհ է, բայց վերջնարդյունքից դժգոհ: Գյուլբուդաղյանցը համաձայն չէ այն տեսակետին, թե հավաքականի մոտ տրամադրվածություն չի եղել: Մարզիչը նշել է, […]
16:04 26.11.2018
«Մենք այն եզակի քաղաքական ուժերի թվին ենք դասվում, որ ունակ է ստեղծել քաղաքական բովանդակություն»,- նոյեմբերի 26-ին ՀՀԿ մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը: Նախընտրական ծրագիրն ամփոփված է մեկ ընդհանուր կարգախոսի մեջ՝ «Եթե մտահոգ ես…»: Արմեն Աշոտյանը թվարկեց ՀՀ քաղաքացու համար մտահոգության առիթները՝ ՀՀ անվտանգություն, Արցախի ապագա, բանակի մարտունակություն, սահմանի ամրություն, նոր թանկացումներ, […]
15:59 26.11.2018
Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել և տեղեկացնում է, որ ռեստորանները պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները՝ ի նշան բողոքի։ Այս մասին տեղեկանում ենք միության Facebook-ի էջից: Նրանք նշում են, որ տևական ժամանակ է, ինչ նամակներ են գրում վարչապետին, ՊԵԿ-ին, հայտարարություններ տարածում՝ դժգոհելով նոր հարկատեսակներից, որոնք դժվարությունների առաջ են կանգնեցրել նրանց՝ ազդելով գների բարձրացման […]
15:57 26.11.2018
Նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորվել էր մի մթնոլորտ, որ հանրությունը չէր հավատում, որ կարող է հաղթել։ Այս մասին Թալինում ունեցած իր ելույթում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանը։ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, […]
15:56 26.11.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը, օգտվելով առիթից, կոչ արեց ընտրապայքարին մասնակից մյուս քաղաքական ուժերին հետևել գրված ու հատկապես չգրված օրենքներին: Աշոտյանը նշեց, որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծված. եթե Հայաստանի հասարակությունը սովորաբար տրոհվում էր ընտրություններից հետո, այսօր տրոհված հասարակությամբ ենք գնում ընտրության: Նա հույս հայտնեց, որ ընտրություններից […]
15:55 26.11.2018
Երևանի կենդանաբանական այգու լրատվության բաժնից հայտնում են այգու կենդանիներից ևս մեկի կորստի մասին: Կոկորդիլոսի անկման պատճառը բացահայտելու համար նշանակված է փորձաքննություն: «Ցավալի լուր Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո: Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»,- […]
15:53 26.11.2018
«Առաջին ընտրությունն է, որ պիտի անցնի օբյեկտիվ ու ազատ: 1996 թվականից հետո այդպիսի ընտրություն, եթե իրականանա, ապա դա մեր պետականությունը ճիշտ հունի վրա կդնի»,- այսօր հայտարարել է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության առաջնորդ, պատգամավորի թեկնածու Լևոն Շիրինյանը: Նա ասել է, որ իրենք շտաբներ ու գրասենյակներ չունեն, ավանդական ձևով քարոզարշավ չեն անցկացնելու, քարոզարշավն անց են կացնելու մեքենաներով, սակայն […]
15:36 26.11.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող […]
15:33 26.11.2018
«ՀՀԿ-ն երևի միակն է, իմ անձնական գնահատմամբ, որն ընտրել և հետևողական իրականացնում է շատ կոնկրետ ռազմավարություն: Մնացածի մոտ այդ ռազմավարության հստակությունը դեռ չի նշմարվում»,- այսօր մոնիթորինգի արդյունքները ներկայացնելիս ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ճշտող հարցին, թե խոսքը հակահեղափոխությա՞ն ռազմավարության մասին է, Նավասարդյանը պատասխանել է. «Հակադրվելու և դրանով հուշելու, որ եթե չեք քվեարկում […]
15:19 26.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն այսօր կտեղափոխվի բանտ: Նա երկշաբաթյա ազատազրկման է դատապարտվել Հետախուզության դաշնային ծառայությանը «ռուսական գործով» կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: Դատարանը որոշումն ընդունել էր սեպտեմբերին: Ազատազրկումից բացի, նա ստիպված կլինի 200 ժամ հանրային աշխատանք կատարել և վճարել 9.5 հազար դոլարի տուգանք: Հիշեցնենք՝ նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն ընդունել էր, որ 2017 […]
15:11 26.11.2018
Այսօր Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկում՝ հենց շենքերի միջև, ընկել է թուրքական բանակին պատկանող UH-1 ռազմական ուղղաթիռը։ Ավիավթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի զինված ուժերի 4 զինծառայող։ Եվս մեկ զինծառայող վիրավորվել է: Անկումից առաջ ուղղաթիռն ուսումնական թռիչք է կատարում։ Դրա անկման պատճառը մինչև հիմա հայտնի չէ, սակայն հայտնի է առնվազն 10 դեպք, երբ Թուրքիայի զինված ուժերին պատկանող […]
15:06 26.11.2018
Նոր Զելանդիայի մայրաքաղաքում բացվել է հուշարձան՝ նվիրված նորզելանդացի զինվորականներին, որոնք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում փրկել են հայերի և ասորիների: Հուշարձանը բացվել է Վելինգտոնի քաղաքային գերեզմանատան տարածքում: Նախաձեռնության հեղինակները տեղի հայկական և ասորական համայնքների ներկայացուցիչներն են: «Շուրջ 1.5 միլիոն հայեր և 300 հազար ասորիներ 1915 թվականին դարձան Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության զոհեր: Մինչ օրս Նոր Զելանդիայի […]
15:00 26.11.2018
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ նոյեմբերի 9-18-ը իրենց մոնիթորինգը ցույց է տվել, որ հիմնականում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հիմնականում երկու քաղաքական ուժ է եղել՝ ՀՀԿ-ն և «Իմ քայլ»-ը: «Սկզբունքային մոտեցման են արժանացել լրատվամիջոցների կողմից այն առումով, որ իրենք ավելի հաճախ ներկայացվում են դրական և բացասական համատեքստում: Դա ինչ-որ տեղ կարելի է համարել ՀՀԿ-ի հաջողությունը […]
14:55 26.11.2018
Կառավարությունը կքննարկի Անի համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջը, եթե դա մեծամասնության պահանջը լինի: Այս մասին Մարալիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ քաղաքական հետապնդումները բացառում են, և, խոշոր հաշվով, կառավարությունը պետք է չխառնվի համայնքի հարցերին` բացառությամբ, եթե պահանջ ներկայացնում է ընտրողների մեծամասնությունը։ Հիշեցնենք, որ Անի համայնքի բնակիչների մի մասը […]
14:52 26.11.2018
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, այսօր ներկայացնելով նոյեմբերի 9- 18-ն իրականացրած մոնիթորինգի արդյունքները, ասել է, որ բացասական անդրադարձներով լուսաբանմամբ առանձնացել է նաև «Իմ քայլը»։ «Իմ քայլը» նույնպես ավելի շատ հիշատակումներ ունի բացասական համատեքստում: Եվ եթե մենք նորից պրոյեկտենք «Իմ քայլի» լուսաբանումը վարչապետի պաշտոնակատարի և կառավարության լուսաբանման հետ, որտեղ նույնպես, բացասական լուսաբանումն ավելի շատ է, քան […]
14:37 26.11.2018
«Հայ և եզդի ժողովուրդների ավանդական մշակույթը՝ որպես միջէթնիկ հասարակության զարգացման միջոց»… Ազատան համայնքում հայ և եզդի ազգերի մշակույթները ներկայացվել են կողք-կողքի, իրենց ազգային երգն ու պարը ներկայացրել են ինչպես Ազատանի, այնպես էլ Արմավիրի մարզի համայնքներից եկած եզդիները: Միջէթնիկ միջոցառումը կազմակերպել էր «Հաջողակ ուղի» կրթական, մշակութային հասարակական կազմակերպությունը: Շիրակի մարզում ամենամեծ եզդիական համայնքն ապրում է Ազատան գյուղում: Ազգային […]
14:11 26.11.2018
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասել է, որ նոյեմբերի 9-18-ն իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ քաղաքական ուժերից՝ թե՛ հեռուստաեթերում և թե՛ առցանց հարթակում, ամենաշատ ուշադրության արժանացել է ՀՀԿ-ն, իսկ ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, ինչպես նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմակրատական կուսակցությունը: «Ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունները և 2 դաշինքները, հետազոտված ԶԼՄ-ների […]
14:10 26.11.2018
«Լուսավորի՛ր Հայաստանը» կարգախոսով ընտրապայքարի մեջ մտած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իր քարոզարշավը մեկնարկել է թե՛ մարզերում և թե՛ մայրաքաղաքում: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը քարոզարշավն սկսել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից, նույն ժամին ցուցակի երկրորդ համարը՝ Մանե Թանդիլյանը, եղել է մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Մանե Թանդիլյանն այդ տարածքում կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մյուս […]
14:00 26.11.2018
Կյանքի 78-րդ տարում այսօր Իտալիայում մահացել է լեգենդար կինոռեժիսոր և դրամատուրգ Բեռնարդո Բերտոլուչին: Ռեժիսորը կինեմատոգրաֆի հեղինակավոր մրցանակների է դափնեկիր է, արժանացել է «Օսկար»-ի (1987թ.), «Ոսկե գլոբուս»-ի (1988թ.), BAFTA (1989թ.) և այլ մրցանակների: 2011թ. Բերտոլուչին արժանացել է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակի, իսկ 2013թ. Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է նրա աստղը: Բեռնարդո Բերտոլուչին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1970 թվականին […]
13:45 26.11.2018
Արշավին են միացել նաև մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն:
13:20 26.11.2018
Ախալքալաքի շրջանային դատարանում այսօր վերսկսվում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներ Աշոտ Ռաիսյանի և Միշա Աղաբաբյանի կողմից վարչական իրավախախտումների գործով դատավարությունը: Դատարանն այսօր պետք է որոշի պատժաչափը: Նախապես դատական լսումները նշանակվել էին նոյեմբերի 5-ին, բայց հետաձգվել էին մինչև նոյեմբերի 26-ը: Ախալքալաքի վրացական միացյալ ընդդիմության՝ «Ուժը միասնության մեջ է» շարժման ախալքալաքյան շտաբի ղեկավար Աշոտ Ռաիսյանի ու ակտիվիստ […]