TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել չինական հայտնի հեռուստաալիքներից մեկին՝ Phoenix TV-ին

13:04 26.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել չինական ամենահայտնի հեռուստաալիքներից մեկին՝ Phoenix TV-ին, որն ուղեկցվել է Հայաստանի մասին ընդարձակ ռեպորտաժով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը: «Չինաստանից բացի, հեռուստաալիքը հեռարձակվում է նաև ամբողջ Հարավարևելյան Ասիայում, իսկ կաբելային եղանակով՝ աշխարհի բոլոր խոշոր չինական համայնքներում»,- տեղեկացրել է Արման Եղոյանը:

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած օրենքը

13:03 26.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Նոյեմբերի 16-22-ը Երևանում ծնվել է 427 երեխա

13:00 26.11.2018

Նոյեմբերի 16-22-ը Երևան քաղաքում ծնվել է 427 երեխա՝ 241 տղա և 186 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից:

̰
Արարատ Միրզոյանը կներկայացնի Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում

12:54 26.11.2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ վարչապետի որոշմամբ փոխարինելու է նրան իր արձակուրդի ընթացքում։ «Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»,- գրել է Արարատ Միրզոյանը:  

̰
Քրդական PKK-ն հրթիռակոծել է Իրանի սահմանի մոտ գտնվող թուրքական զորամասը

12:53 26.11.2018

Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները հրթիռներ են արձակել Իգդիրում գտնվող թուրքական զորամասերից մեկի ուղղությամբ։ Արդյունքում վիրավորվել է զորամասի մեկ զինծառայող, փոխանցում է CNN-ի թուրքական ծառայությունը։ Քրդական խմբավորման անդամներին հայտնաբերելու համար թուրքական զինուժը գործողություն է սկսել Իրանի հետ սահմանի մերձակայքում։ Այս սահմանի երկու կողմում էլ գործում են քրդական անջատողական խմբեր։ Դրանք զինված […]

̰
Արա Բաբլոյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին

12:51 26.11.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևին: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Ողջունելով հյուրին՝ Արա Բաբլոյանը կարևորել է ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների անցկացումը Երևանում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կազմակերպությունը բազմակողմանի տնտեսական համագործակցության յուրահատուկ հարթակ է, որը […]

̰
ՃԵԿ խախտումների համար նախատեսված տուգանքների առավելագույն չափը դարձնելու ենք 29 000 դրամ. Նիկոլ Փաշինյան

12:49 26.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում` Թալինում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների համակարգը վերափոխել: «Գիտե՞ք, որ մեր երկրում վարորդներ կան, ովքեր տարեկան ճանապարհային 500 խախտում են անում, ոմանք 800 խախտում, այսինքն` օրը 2 խախտում են անում: Այսօր համակարգն աշխատում է հետևյալ կերպ․ ասում են` […]

̰
ՀՖՖ-ն ներկայացրել է այսօր Հայաստանում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

12:41 26.11.2018

ՀՖՖ-ն ներկայացնում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության, մանկապատանեկան բոլոր տարիքային խմբերում և մանկապատանեկան գավաթների խաղարկություններում նոյեմբերի 26-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը և անցկացման վայրը: Առաջին խումբ Էրեբունի-Յունիոր Սևան, Երևան՝ Էրեբունի, սկիզբը՝ 14:30 Արարատ-Արմենիա-2-Երևան, Երևան՝ Ֆուտբոլի ակադեմիա, սկիզբը՝ 14:30 Ալաշկերտ-2-Փյունիկ-2, գ.Ձորաղբյուր՝ մարզահամալիր, սկիզբը՝ 14:30 Շիրակ-2-Գանձասար-Կապան-2՝ Գյումրի՝ քաղաքային, սկիզբը՝ 14:30 Բանանց-2-Արարատ-2, Երևան՝ Բանանց մ/դպ, սկիզբը՝ 15:00 Մանկապատանեկան առաջնություններ և գավաթներ Մ-11Գ Փյունիկ-2-08-Երևան-08, Երևան՝ Փյունիկ մ/դպ, սկիզբը՝ 13:30 Մ-10Գ Ակադեմիա-1-09-Փյունիկ-3-09, […]

̰
Բանտարկյալների թվով Թուրքիան աշխարհում երկրորդն է

12:36 26.11.2018

Տնտեսական զարգացման և համագործակցության միջազգային կազմակերպությունը (OECD) հրապարակել է աշխարհում ամենաշատ բանտարկյալներ ունեցող երկրների ցանկը: Ըստ հրապարակված տվյալների՝ 2018 թվականի դրությամբ աշխարհում ամենաշատ թվով բանտարկյալներ կան ԱՄՆ-ում: Այդ երկրում 100.000 մարդուն բաժին է ընկնում 655 բանտարկյալ: ԱՄՆ-ին հաջորդում է Թուրքիան՝ 100.000 բնակչությանը 287 բանտարկյալ հարաբերակցությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Ցանկում 3-րդ տեղը զբաղեցնում է […]

̰
Ընտրություններով ամրապնդելու ենք հեղափոխության արդյունքները. Նիկոլ Փաշինյանը՝ Թալինում

12:30 26.11.2018

Մենք ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն ենք։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինի ընտրողների հետ հանդիպմանը։ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսել է Արագածոտնի մարզից։ Թալինում նա ներկայացրել է նախընտրական ծրագրի դրույթները։ Մասնավորապես, Փաշինյանը ներկայացրել է, որ տարեկան 24 մլն դրամը չգերազանցող փոքր բիզնեսը հարկերից կազատվի։ Նվազեցվելու են նաև եկամտահարկը և ճանապարհային երթևեկության խախտումների […]

̰
23-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է

12:25 26.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։15-ին, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ […]

̰
Ալ Պաչինոն կնկարահանվի շեքսպիրյան հերթական ֆիլմում

12:18 26.11.2018

Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն կմասնակցի Ուիլյամ Շեքսպիրի պիեսներից մեկի էկրանավորմանը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ըստ տեղեկությունների՝ խոսքը «Լիր արքա»-ի մասին է: Այստեղ 78-ամյա դերասանը հանդես կգա գլխավոր դերով: Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Մայքլ Ռեդֆորդը: Վերջինս առիթ ունեցել է աշխատել Ալ Պաչինոյի հետ, երբ էկրանավորել է «Վենետիկի վաճառականը» պիեսը:  

̰
Սպիտակում «Մերսեդեսը» բախվել է «Ֆոլքսվագենին». կան վիրավորներ

12:12 26.11.2018

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս գալով երթևեկելի գոտուց, հայտնվել է հարակից հողամասում. «Մերսեդես-Բենց»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Կոտրած թևով աղավնին իր «ոտքով» եկել է անասնաբուժական կլինիկա

12:10 26.11.2018

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Օմսկ քաղաքում: Իր «ոտքով» անասնաբուժական կլինիկա է եկել մի աղավնի, որը, ինչպես պարզվել է, բուժման լուրջ կարիք ունի:  «Մուտքի ապակե դռան թակոցը լսեցի և երբ շրջվեցի՝ զարմացա: Դռան հետևում աղավնի էր, որը կտուցով հարվածում էր ապակուն: Ես բացեցի դուռը, թռչունը ներս եկավ, չվախեցավ, որևէ դիմադրություն ցույց չտվեց, երբ նրան […]

̰
Նոր Զելանդիայում ափ է նետվել ավելի քան 140 դելֆին

12:01 26.11.2018

Նոր Զելանդիայի Սթյուարթ կղզու ափ է նետվել 145 դելֆին: Այս մասին հայտնել է Radio New Zealand-ը: Դելֆիններին հայտնաբերել է արշավորդների խումբը և անմիջապես զանգահարել Բնության պաշտպանության հարցերով վարչություն: Ռադիոկայանի տվյալներով՝ շաբաթ երեկոյան դելֆինների երկու վտառ է նետվել ափ: Դելֆինների կեսից ավելին սատկել է: Դելֆինների մի մասին էլ տանջանքներից ազատելու համար մահացու ներարկում են կատարել: Նոր Զելանդիայի շրջակա միջավայրի […]

̰
Նոյեմբերի 23-ից 26-ը բացահայտվել է հանցագործության 75 դեպք

11:43 26.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության 13, մարմնական վնասվածք հասցնելու 12, ծեծի 10, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, […]

̰
Բորիս Նավասարդյանը մոնիթորինգի արդյունքներ է ներկայացրել

11:39 26.11.2018

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր խոսել է նախընտրական միջանկյալ մոնիթորինգի արդյունքներից: «6 համապետական հեռուստաընկերություն և 2 առցանց լրատվամիջոց ենք դիտարկման ենթարկել նոյեմբերի 9-18-ն ընկած ժամանակահատվածում: Երբ սկսում էինք այս փուլը, մի քիչ ավելի կուսակցություններ ու դաշինքներ էին ներգրավվել, քան 11-ն է, բայց հետո, երբ հայտարարում էին, որ չեն մասնակցում, դադարեցրել ենք դիտարկումը: Որպես […]

̰
Մոնթեի ծննդյան օրը ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն այցելել է Եռաբլուր՝ հարգելու Ազգային հերոսի հիշատակը

11:38 26.11.2018

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» […]

̰
Հայտնի է Ռուսաստանի «ամենախմող» շրջանը

11:36 26.11.2018

«Սթափ Ռուսաստան» նախագծի փորձագետները գնահատել են ալկոհոլի օգտագործման ծավալները երկրում և կազմել «ամենախմող» և «ամենասթափ» շրջանների վարկանիշը: Ալկոհոլից առավել քիչ կախում ունեցող բնակչությամբ շրջանը Չեչնիան է, որը ստացել է 12․78 միավոր: Երկրորդ տեղում Ինգուշեթիան է (12․82), երրորդում՝ Դաղստանը (14․18), իսկ «ամենախմող» շրջանը համարվել է ՌԴ ամենահեռավոր՝ Չուկոտական շրջանը (48․14), որին հաջորդում են Մագադանի մարզը (46․98) […]

̰
Անցած շաբաթ ՀՀ-ում գրանցվել է 233 դեպք, որից 117-ը՝ արտակարգ

11:33 26.11.2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 233 դեպք, որից 117-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 98 կենցաղային կանչ, 47 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]

̰
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է մահացած զինծառայողների հարազատներին

11:20 26.11.2018

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպել է մահացած զինծառայողների հարազատներին: Կառավարության ղեկավարը լսել է զինծառայողների հարազատների բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները՝ քրեական գործերի քննության և դատավարության ընթացքի վերաբերյալ: Վարչապետի առաջարկությամբ հանդիպումը շարունակվել է Քննչական կոմիտեում, որտեղ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և ՔԿ կոլեգիայի անդամների […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

11:15 26.11.2018

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Փաշինյանը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում

11:09 26.11.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սույն թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ վերցնելու մտադրության մասին հայտնել էր նոյեմբերի 25-ին՝ ֆեյսբուքյան գրառմամբ: «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,- գրել էր Փաշինյանը:  

̰
ՄԻՊ-ը կիրականացնի ընտրական ողջ գործընթացի անաչառ ու ապաքաղաքական շուրջօրյա դիտարկում

11:00 26.11.2018

Դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ձեր ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում կիրականացնի ընտրական ողջ գործընթացի անաչառ ու ապաքաղաքական շուրջօրյա դիտարկում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

̰
Երևանում կկայանա ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանը

10:48 26.11.2018

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ին, Երևանում կմեկնարկի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից: Նստաշրջանի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին:

̰
Նախընտրական Վրաստանում ընդդիմադիր գործչի դեմ կիրառվել է «Մոլոտովյան կոկտեյլ»

10:32 26.11.2018

Նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան անհայտ անձը «Մոլոտովյան կոկտեյլ» է նետել Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Ռուսթավի քաղաքի բնակարաններից մեկի պատշգամբ: Բնակարանը պատկանում է Միացյալ ընդդիմության ներկայացուցիչ, նախընտրական շտաբերից մեկի ղեկավար Գոգա Ինջիային: Միջադեպի ժամանակ ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները տանն են եղել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Բնակարանի սեփականատերը միջադեպը համարում է […]

̰
Բուսաբանական այգու մոտ մեքենան բախվել է վերամբարձ կռունկին. կան զոհեր

10:19 26.11.2018

Նոյեմբերի 26-ին` ժամը 03:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և […]

̰
Ուկրաինայում հնարավոր է՝ ռազմական դրություն մտցվի

10:08 26.11.2018

Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպից հետո Ուկրաինայի մի քանի քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել: Ցույցեր են տեղի ունեցել Ուկրաինայում ՌԴ դեսպանատան առջև: Ցույցի ժամանակ դեսպանատան ուղղությամբ ծխանռնակներ  են նետվել:  Ցուցարարները նաև փորձել են հրկիզել դեսպանատան դիմաց կայանված մեքենաների անվադողերը, սակայն իրավապահները միջամտել են նրանց գործողություններին: Ավելի ուշ իրավիճակը դեսպանատան դիմաց կայունացել է, սակայն մի քանի […]

̰
Բախումներ Թուրքիայում՝ կանանց հանդեպ կիրառվող բռնությունների դեմ կազմակերպված երթի ժամանակ

10:02 26.11.2018

Ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:

̰
BACK_TO_TOP