Կոտրած թևով աղավնին իր «ոտքով» եկել է անասնաբուժական կլինիկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Կոտրած թևով աղավնին իր «ոտքով» եկել է անասնաբուժական կլինիկա

12:10 26.11.2018

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Օմսկ քաղաքում: Իր «ոտքով» անասնաբուժական կլինիկա է եկել մի աղավնի, որը, ինչպես պարզվել է, բուժման լուրջ կարիք ունի:

 «Մուտքի ապակե դռան թակոցը լսեցի և երբ շրջվեցի՝ զարմացա: Դռան հետևում աղավնի էր, որը կտուցով հարվածում էր ապակուն: Ես բացեցի դուռը, թռչունը ներս եկավ, չվախեցավ, որևէ դիմադրություն ցույց չտվեց, երբ նրան վերցրեցի ձեռքս»,- պատմել է անասնաբուժարանի ընդունարանի աշխատակիցը:

 

Фото: © VK/ Полина Смыслова
«Վիրահատությունը բարդ չէր: Փակ կոտրվածք էր՝ առանց տեղաշարժերի: Մենք ֆիքսեցինք կոտրված ոսկորը մետաղական ձողով: Որոշ ժամանակ անց ձողը դուրս բերեցինք: Աղավնուն անվանել ենք Ֆրենկ: Հիմա Ֆրենկը շատ լավ է, հանգիստ թռչկոտում է»,- պատմել է վիրահատող անասնաբույժ Պոլինա Սմիսլովան:
Ֆրենկը կմնա անասնաբույժների հսկողության տակ մինչև ամբողջովին ապաքինվի: Իսկ դրանից հետո նա կտեղափոխվի քաղաքի կենդանաբանական խանութներից մեկը, մինչև տերերը գտնվեն: Ի դեպ, պարզվել է, որ Ֆրենկը սովորական չէ, այլ հազվագյուտ տեսակի աղավնի է:
 
 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջ

11:01 09.06.2025

Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջ

Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ […] ...

«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներ

10:53 09.06.2025

«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներ

Սիրիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն, ըստ էմիրաթական The National հրատարակության հաշվարկների։ Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն էր, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 միլիարդ դոլար։ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:47 09.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

10:42 09.06.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։   «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:36 09.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

10:31 09.06.2025

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...

BACK_TO_TOP