TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

«Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագահ Թրամփ». ԱՄՆ-ի նախագահն ինքն իրեն շնորհակալություն է հայտնել

09:49 26.11.2018

«Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագահ Թրամփ»: ԱՄՆ-ի նախագահն ինքն իրեն է շնորհակալություն հայտնել նավթի գների նվազման համար: Շնորհակալական գրառումը Թրամփն արել է «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով, որ  նավթի գները տարվա նվազագույնից էլ ցածր ցուցանիշի են հասել: «Ինչ լավ է, որ նավթի գները նվազում են: Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագա՛հ Թրամփ: Գումարեք սա տնտեսության մասին մյուս դրական նորություններին, օրինակ նրան, […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոմեքենա է այրվել

09:32 26.11.2018

Նոյեմբերի 26-ին` ժամը 00:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, ներսում կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Դ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում

09:17 26.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ապարան-Երևան ջրատարի վրա՝  պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 28-ը՝ ժամը 24։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 1. Արագածոտնի մարզի՝ Ուշի, Սաղմոսավան, Օհանավան, Նոր Երզնկա գյուղեր; 2. Կոտայքի մարզի՝ Եղվարդ քաղաք, Զովունի գյուղի 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 փողոցներ, ԱԱԾ Սահմանային […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

09:00 26.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-16։00 Ամիրյան փ. 2, 4 շենքերը, Բուզանդի փ. 6-45 սեփական տները, Կողբացու փ. 18-45 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Լեոյի փ. 11, 13, 33, 35, 37 շենքերը, Մաշտոցի պող. 3, […]

̰
ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 1200 ավիաչվերթ է չեղարկվել

08:45 26.11.2018

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 1200 ավիաչվերթ է չեղարկվել։ Փակվել են նաև մի քանի խոշոր ավտոմայրուղիներ։ Ձյան առատ տեղումներն ու սաստիկ քամին իրենց տիրապետության տակ են վերցրել Կանզաս, Այովա, Միսսուրի և Նեբրասկա նահանգները։ Բնության տարերքից առավել տուժել են Չիկագո և Կանզաս-սիթի քաղաքները։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ձնաբուքը կշարժվի հյուսիսարևելյան ուղղությամբ ու գերակայության տակ կառնի Ինդիանա ու Միչիգան […]

̰
Իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 550-ի

08:31 26.11.2018

Երեկ երեկոյան իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած 6․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 550-ի։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։ Ամենից շատ տուժել է Իրանի Կերմանշահ նահանգը, որտեղ բնակիչները զգացել են 20 հետցնցում։ Հաղորդվում է Իրաքյան Քրդստանի տարածքում 1 զոհի և 43 վիրավորի մասին։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի […]

̰
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ներգաղթյալները գրոհ են սկսել․ ամերիկյան կողմն արցունքաբեր գազ է կիրառել

08:15 26.11.2018

Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեքսիկական Տիխուանա քաղաք ժամանած ներգաղթյալների քարավանից մոտ 500 անձինք ձեռնարկել են սահմանային արգելապատեշների գրոհման փորձ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրստեն Նիլսենը։ Անկարգություններին նախորդել է փախստականների խաղաղ ցույցը, որից հետո մի քանի հարյուր մասնակիցներ առանձնացել են բազմությունից ու հարձակում գործել։ Մեքսիկայի ոստիկանությունը չի կարողացել զսպել բազմությանը։ ԱՄՆ մաքսային-սահմանային […]

̰
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն արձագանքել են Ազովի ծովում իրավիճակի սրացմանը

07:57 26.11.2018

Կապված Ազովի ծովում իրավիճակի սրացման հետ՝ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելու մասին։ ԵՄ-ն նշել է ծովում աճող լարվածությունն ու կոչ արել ՌԴ-ին վերականգնել Կերչի նեղուցով ազատ երթևեկը։ Այս մասին թվիթերյան էջում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը։ «Կերչի նեղուցում և Ազովի ծովում լարվածությունը զգալիորեն աճել է։ Մենք ակնկալում […]

̰
Ազովի ծովում կոնֆլիկտ է հասունանում․ ՌԴ-ն կալանել է ուկրաինական 3 նավ

07:42 26.11.2018

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի 3 նավ կալանելու մասին, որոնք կիրակի «մի շարք սադրանքներ են թույլ տվել»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ ՌԴ պահանջներին չենթարկված ուկրաինական նավերի դեմ զենք է կիրառվել։ Ուկրաինացի վիրավոր 3 զինվորներին (որոշ տվյալներով՝ վիրավորները 6-ն են) բուժօգնություն է ցուցաբերվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ռուսական կողմը […]

̰
Երևանում բեռնատար գնացքը հարվածել է ռելսին նստած քաղաքացուն

07:29 26.11.2018

Նոյեմբերի 25-ին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ ժամը 20:30-ին Երևանի բնակիչ, 62-ամյա Սամվել Ամիրջանյանը բեռնատար գնացքը վարելիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ գծերի վրա նստած տղամարդու է նկատել։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ամիրջանյանը ձայնային ազդանշան է արձակել ու այդ ընթացքում փորձել է արգելակել, սակայն չի հաջողվել: Քաղաքացին հայտնվել է գնացքի տակ: Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բրիգադը և […]

̰
Քարոզարշավը մեկնարկեց

07:14 26.11.2018

Այսօր մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի 12 օր անց՝ դեկտեմբերի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները: Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական […]

̰
Ինչպե՞ս է 5-ամյա Նորթ Ուեսթը շպարում Քիմ Քարդաշյանին

23:59 25.11.2018

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ավագ դուստրը՝ 5-ամյա Նորթ Ուեսթը, սկսել է պարբերաբար երևալ իր մոր Instagram-ում: Քիմը պարբերաբար նրա մասնակցությամբ տեսանյութեր է հրապարակում: Այսօր Քիմը հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է դուստրը շպարում մորը:  

̰
Չինաստանում ծրագրում են ներմուծել քաղաքացիների սոցիալական վարքի վարկանշային համակարգ

23:40 25.11.2018

Չինաստանում ծրագրում են ներմուծել քաղաքացիների սոցիալական վարքի և պահվածքի վարկանշային համակարգ: Այս նախագիծն արդեն ներկայացրել են Պեկինի ղեկավարությանը, հայտնում է Bloomberg պարբերականը: Պաշտոնյաները հավաքելու են 22 մլն բնակչության հիմնական տվյալները և դրանց համապատասխան՝ մարդուն վարկանիշ են տալու: 2020 թվականի վերջին այն քաղաքացիները, որոնք, համաձայն այդ համակարգի, կունենան բարձր վարկանիշ, կունենան նաև առավելություններ հասարակության մեջ, իսկ […]

̰
Շվեյցարիայում այսօր անցկացված երկու հանրաքվեները ձախողվել են

23:23 25.11.2018

Նոյեմբերի 25-ին Շվեյցարիայում միանգամից երկու հանրաքվե է անցկացվել։ Դրանցից մեկը վերաբերել է այսպես կոչված «Ինքնորոշման հարցով նախաձեռնությանը», որը սպառնալիքի տակ է դնում Շվեյցարիայի միջազգային պարտավորությունները։ Շվեյցարացիները չեն աջակցել նախաձեռնությանը, համաձայն որի՝ առաջարկվում էր ավելի մեծ կշիռ տալ ազգային իրավունքին, քան միջազգայինին։ Եթե պոպուլիստների նախաձեռնությունն իրականություն դառնար, ապա երկիրը կարող էր չեղարկել Մարդու իրավունքների հարցերով եվրոպական […]

̰
ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպանի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

23:05 25.11.2018

ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպանի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել։ Ռոյա Ռահմանին փոխարինել է Համդուլա Մոհիբին, ով օգոստոսին նշանակվել էր երկրի նախագահի խորհրդականի պաշտոնում։ Ինչպես հայտնում է 1TV հեռուստաալիքը, մինչ նոր պաշտոնում նշանակվելը, Ռահմանին աշխատել է որպես Ինդոնեզիայում Աֆղանստանի դեսպան։ Նշվում է, որ նախորդ պաշտոնում դիվանագետը հաջողությունների է հասել և շուտով կսկսի աշխատանքը Վաշինգտոնում։

̰
ՌԴ օդուժը հարվածել է Հալեպի ուղղությամբ քլորով արկեր նետած գրոհայինների դիրքերին

22:47 25.11.2018

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես են ռուսական Су-24 ռմբակոծիչները հարվածել Հալեպի շրջանում տեղակայված գրոհայիններին։ Տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ն։ Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, ռուս զինվորականներն ի հայտ են բերել ահաբեկչների հրետանային դիրքերը, որտեղից նոյեմբերի 24-ին քլորով արկեր էին արձակվել Հալեպի որոշ թաղամասերի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով տուժել […]

̰
Երկրաշարժ Իրանում․ տուժել է առնվազն 70 մարդ

22:30 25.11.2018

Իրանի արևմտյան Կերմանշահ նահանգում երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 70 մարդ։ Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 6․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել իրանա-իրաքյան սահմանին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 46 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է իրանական […]

̰
Իսակովի պողոտայում մեքենան տապալել է գովազդային վահանակը. կան տուժածներ

22:15 25.11.2018

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում գտնվող Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1978 թ.) […]

̰
«Մանկական Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը գրավեց 9-րդ տեղը

21:57 25.11.2018

«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում, որն այսօր անցկացվեց Մինսկում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող Ռոքսանա Վեգիլը, ով հանդես եկավ «Anyone I want to be» երգով: Մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Լևոն Գալստյանը հանդես եկավ իր «L.E.V.O.N» երգով։ Ժյուրիի և օնլայն քվեարկության արդյունքում նա զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը վաստակեց 70 միավոր, ընդհանուր առմամբ՝ վաստակեց 125 ձայն: «Մանկական Եվրատեսիլ-2018»-ն անցկացվեց «Շողա» […]

̰
Դարանակալում և վնասազերծում․ Կոտայքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության 41 դեպք

21:33 25.11.2018

Վերջին օրերին ոստիկանության Կոտայքի բաժին և Գառնիի բաժանմունք բնակարանային գողությունների վերաբերյալ մի քանի ահազանգեր են հնչել։ Դեպքերը կատարվել էին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ Տարվա այս եղանակին ամառանոցների մեծ մասում մարդիկ չեն ապրում, հազվադեպ են գալիս՝ համոզվելու, որ ամեն բան կարգին է։ Հերթական այցի ժամանակ էլ ոմանք տեսել էին, որ ամառանոցները թալանված են։ Հետախուզական միջոցառումներ են […]

̰
Մեկ թունելով և 3 կամուրջով երթևեկությունը կկրճատվի 2 ժամով

21:14 25.11.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի, արված աշխատանքի ու սպասվող արդյունքի մասին տեսանյութ: «Մեկ թունելով և երեք կամուրջով երթևեկությունը կրճատելու ենք երկու ժամով»,-գրել է Հակոբ Արշակյանը:

̰
Եթե հավասար են, թող կինն ու տղամարդը 100 մետրը վազեն նույն ժամանակահատվածում․ Էրդողան

20:56 25.11.2018

Կանանց և արդարության 3-րդ միջազգային համաժողովում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ կանանց ու տղամարդկանց միջև չի կարող լինել լիարժեք հավասարություն: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանը մասնավորապես ասել է. «Արդարությունը ամենքին իր իրավունքներն է տալիս: Դա չի նշանակում, որ ամեն ինչ բոլորին հավասար է բաժանվում կամ բոլորին նույն կերպ պետք […]

̰
Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 61 տարեկան

20:37 25.11.2018

Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանը (Ավո) նոյեմբերի 25-ին կդառնար 61 տարեկան։ Նա ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, Ցեղասպանությունից փրկված հայի ընտանիքում։ Ավոն պայքարել է հայերի իրավունքների, Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ 1992 թվականից եղել է Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը։ Զոհվել է 1993 թվականին հունիսի 12-ին, Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում։ […]

̰
«Ալաշկերտ»-ը ֆուտբոլի առաջնության առաջատարն է

20:20 25.11.2018

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատարը գործող չեմպիոնն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձրագույն խմբի 17-րդ տուրից հետո «Ալաշկերտ»-ն ունի 32 միավոր: Երկրորդ տեղում 27 միավորով «Փյունիկ»-ն է, իսկ եռյակը 26 միավորով եզրափակում է «Բանանց»-ը: Վանաձորի «Լոռի»-ն 24 միավոր ունի (4-րդ տեղ): 5-րդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է 20 միավորով: 19 միավոր է հավաքել «Շիրակ»-ը, 16 միավոր՝ «Գանձասար-Կապան»-ը, 12 […]

̰
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անց է կացվելու բոլոր չափանիշների պահպանմամբ․ Բախտաձե

20:08 25.11.2018

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անց է կացվելու բոլոր չափանիշների պահպանմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։ Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, ցավոք, նախընտրական քարոզարշավը չի ընթացել եվրոպական ոճով: Վարչապետը ընտրողներին կոչ է արել նոյեմբերի 28-ին ցուցաբերել ակտիվություն: «2012 թվականից, ինչ «Վրացական երազանքը» եկել է իշխանության, բոլոր ընտրություններն անց […]

̰
«Գանձասար-Կապանը» գերազանցեց «Լոռի ՖԱ»-ին, «Արարատը» հաղթեց «Փյունիկին»

19:50 25.11.2018

ՀՖՖ կայքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» 2:0 (0:0) Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Լուբամբո Մուսոնդա, 68, Միհրան Մանասյան, 90+1, 11մ «Փյունիկ»-«Արարատ» 0:1 (0:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլը՝ Անդրանիկ Քոչարյան, 82։

̰
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է ծառին և տապալել այն. կան տուժածներ

19:33 25.11.2018

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 23:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «ՎԱԶ 2110» մակնիշի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

19:33 25.11.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Առաջին հերթին զինված ուժերը համալրելու ենք արդիական զինատեսակներով ու տեխնոլոգիաներով. Ավինյան

19:17 25.11.2018

Այսօր «Իմ քայլը» դաշինքի դրամահավաք-միջոցառման ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյան ներկայացրել է դաշինքի նախընտրական ծրագիրը: Ծրագիրը հիմնված է «Ինքնիշխան, պաշտպանված ու դիմակայուն պետություն» անվանումը կրող հենասյունի վրա: Ավինյանը նշել է, որ այդ ծրագրային հենասյան հիմանական շեշտը դրված է  բանակի ու անվտանգության, Արցախյան հարցի ու արտաքին քաղաքականության վրա: Ավինյանն, անդրադառնալով բանակին ու զինված ուժերին, ներկայացրել է, […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը «Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա» առթիվ

19:00 25.11.2018

«Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա» առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը ներկայացնում ենք ստորև․ «Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է։ Այն բարոյական ոտնձգություն է կանանց և աղջիկների նկատմամբ, ամոթի դրոշմ՝ բոլոր հասարակությունների վրա և լուրջ խոչընդոտ ներառական, հավասարական և կայուն զարգացման համար։ Իր հիմքում, կանանց և աղջիկների հանդեպ […]

̰
BACK_TO_TOP