TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Այս դրամահավաք միջոցառմամբ նոր ավանդույթ ենք ձևավորում. Արայիկ Հարությունյան

18:37 25.11.2018

Այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաքը: ՀՀ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշել է, որ իրենք այս դրամահավաքով նոր քաղաքական մշակույթ ու նոր մոտեցում են բերում: Արայիկ Հարությունյանն իր խոսքում շեշտել է, որ իրենք, նախկինում լինելով ընդդիմություն, թույլ չեն տվել, որ նման դրամահավաքներին ինչ-որ անհատ չափից շատ գումար […]

̰
Աշտարակում ավտոմեքենա է այրվել

18:20 25.11.2018

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Աշտարակ» սուպերմարկետի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 21:35-ին: Այրվել է «ՎԱԶ 24-10» ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ:

̰
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

18:08 25.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում. Փաշինյան

17:51 25.11.2018

«Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Մեր համոզմունքն այն է, որ պետական գործառույթն անհատի երջանության համար բավարար պայմաններ ստեղծելու իմաստով  հետևյալն ՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների ազատությունը, պետք է մեր երկրում կարողանանք ապահովել արդարություն, անվտանգություն ու յուրաքանչյուրի արժանապատվության պաշտպանությունը: ՀՀ-ում մարդու, քաղաքացու արժանապատվությունը պետք […]

̰
Մենք ուզում ենք, որ մարդիկ ՀՀ-ում աշխատելու և արժանապատիվ վաստակելու հնարավորություն ունենան. Փաշինյան

17:22 25.11.2018

«Մենք ուզում ենք, որ մարդիկ ՀՀ-ում աշխատելու ու արժանապատիվ վաստակելու հնարավորություն ունենան: Դա ամենակարևոր փոփոխությունը պետք է լինի ՀՀ-ում, և սա պետք  է լինի աղքատության հաղթահարման կարևորագույն գործիք»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Փաշինյանը շեշտել է, որ իրենց համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր […]

̰
Առանց անցյալը հստակ վերլուծելու, ճիշտն ու սխալը քննարկելու հնարավոր չէ այսօր ապրել և փորձել կառուցել ապագան. Մհեր Շահգելդյան

17:16 25.11.2018

«Քաղաքականության մեջ պետք է  խոսել և՛ անցյալի, և՛ ներկայի, և՛ ապագայի մասին: Սրանք մեր մոտեցումներն են: Առանց անցյալը հստակ վերլուծելու, ճիշտն ու սխալը քննարկելու հնարավոր չէ այսօր ապրել և փորձել կառուցել ապագան: Մեր մոտեցումներն են՝ ճշմարտությունն անցյալի հանդեպ և ապագան ավելի բարվոք դարձնելու առաջարկությունները»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է  ՕԵԿ ցուցակով […]

̰
Եգիպտոսում հին դամբարան են հայտնաբերել

17:00 25.11.2018

Եգիպտական Լյուքսոր  քաղաքի մոտակայքում աշխատող հնէաբանները մ.թ.ա․ 1292-1286 թթ․ փարավոնների XIX  դինաստիայի դամբարան են հայտնաբերել, հայտնում է youm 7 պորտալը։ Ըստ նախնական տվյալների՝ դամբարանը պատկանել է Ամոն աստծո տաճարին: Դամբարանում եղել է մումիա, դիմակ և արձանիկներ: Նշվում է, որ դամբարանի պատերին առկա են եղել գունավոր գրանշաններ: Եգիպտոսի հնագույն հուշարձանների գծով նախարար Խալեդա-ալ-Աննանին նշել է, որ դամբարանի կողքին հայտնաբերվել է […]

̰ ̰
Սոցցանցերում վերջին օրերին տեսահոլովակ է տարածվում՝ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես․ Արսեն Թորոսյան

16:45 25.11.2018

Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Տեղեկացնեմ, որ. ✅ Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։ ✅ Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու […]

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

16:32 25.11.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 25-ի ցերեկը Սյունիքում և Արցախում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ, 26-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը, […]

̰
Մենք աջակցել ենք հեղափոխության փիլիսոփայությանը. Մհեր Շահգելդյան

16:16 25.11.2018

«Մենք աջակցել ենք հեղափոխության փիլիսոփայությանը: Արդեն 7 ամիս է անցել, բայց, ցավոք, մենք չենք տեսնում փոփոխությունների ռազմավարական ծրագիր: 7 ամսում հնարավոր էր մի շարք ուղղություններով փոփոխություններ իրականացնել»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ՕԵԿ-ի ցուցակի պատգամավորության թեկնածու առաջադրված Մհեր Շահգելդյանը: Պատգամավորի թեկնածուն իր խոսքում նշեց, որ արագաչափերն ու կարմիր գծերը մեր նման […]

̰
Ընտրական գործընթացի ժամանակ գործած 14 խումբ արարքի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված

16:08 25.11.2018

ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ գործած 14 խումբ արարքի համար, որոնցից 9-ով նախաքննության կատարումը վերապահված է ՀՀ քննչական կոմիտեին, իսկ 5-ը՝ Հատուկ քննչական ծառայությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էՔննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Քրեորեն հետապնդելի են համարվում հետևյալ արարքները. – Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող […]

̰
Կարլսեն-Կառուանա դիմակայությունում վերջին տուրից առաջ հավասարություն է

16:00 25.11.2018

Լոնդոնում ավարտին է մոտենում Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների եզրափակիչը: Աշխարհի լավագույն շախմատիստի կոչման համար մրցում են գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան: Նախատեսված 12 պարտիաներից 11-ն ավարտվել են, և հատկանշական է, որ դրանք բոլորը խաղաղ ելք են ունեցել:  Եթե վաղը կայանալիք վերջին տուրում էլ հաղթողը չորոշվի, ապա կկայանա թայ-բրեյք: Ամեն […]

̰
Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար. Նիկոլ Փաշինյան

15:41 25.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, արձակուրդ կվերցնի։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,– գրել է Փաշինյանը։ Այսօր ավելի վաղ Փաշինյանն ուղիղ տեսակապով տեղեկացրել էր վաղվա քարոզարշավային գրաֆիկի մասին։

̰
ԵՄ երկրները հաստատել են Brexit-ի հարցով Լոնդոնի հետ համաձայնագիրը

15:29 25.11.2018

ԵՄ 27 երկրների առաջնորդներն իրենց կողմից հաստատել են Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «ԵՄ 27 երկրները հավանություն են տվել դուրս գալու համաձայնագրին և ԵՄ-Մեծ Բրիտանիա ապագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագրին»,-գրել է նա իր թվիթերյան էջում։ Գործակալությունը նշում է, որ Իսպանիան գոհ է […]

̰
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը․ զոհվել է 30 մարդ

15:19 25.11.2018

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը, ինչի հետևանքով զոհվել է 30 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Բանգալոր քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ ավտոբուսը կողաշրջվել է և դռների մասով հայտնվել ջրանցքի հատակին: Այսինքն՝ դռների հատվածն արգելափակվել է, այդ իսկ պատճառով շատ քչերն են կարողացել դուրս գալ: Փրկվել է ընդամենը 4 մարդ: Մահացածների […]

̰
Ապաքաղաքական ուրախություն․ Աշոտյանն իր հեղինակած երգը նվիրել է հանրությանը

15:04 25.11.2018

ՀՀԿ կուսակցության նախընտրական քարոզչությունը համակարգող Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր հեղինակած երգի տեսահոլովակը՝ ապաքաղաքական ուրախություն մաղթելով հանրությանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շատ է քաղաքականությունը մեր կյանքում: Վաղվանից մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Թող իմ հեղինակած այս երգն այսօր լինի իմ ապաքաղաքական նվերը ձեզ»,-հոլովակին կից գրել է Աշոտյանը:

̰
Տիգրան Ավինյանը դատի է տվել Բորիս Մուրազիին

14:46 25.11.2018

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դատի է տվել Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Թամոյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը ներկայացվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջներով։

̰
Ես մտահոգ եմ եղել 5 տարի առաջ, 10 տարի առաջ և մտահոգ եմ այսօր․ Շարմազանովը՝ իր մտահոգությունների մասին

14:34 25.11.2018

«Ես մտահոգ եմ եղել 5 տարի առաջ, 10 տարի առաջ և մտահոգ եմ այսօր: Բայց 10 տարի առաջ մտահոգ էի, քանի որ իշխանություն էի և մեծ պատասխանատվություն ունեի, կար շատ մեծ սպասելիք, որի մի մասն արդարացվել է, իսկ մի մասը չի արդարացվել: Այսօր մտահոգ եմ, քանի որ այս 7 ամսիների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ […]

̰
Իրանի նախագահը կոչ է արել ողջ մուսուլմանական աշխարհին միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի

14:29 25.11.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել ողջ մուսուլմանական աշխարհին միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը: Միավորվելու կոչով Ռոհանին հանդես է եկել  իսլամական միավորման հարցերով միջազգային համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Թեհրանում: «Մենք երկու ընտրություն ունենք: Կա՛մ կարմիր գորգ փռել հանցագործների առջև, կա՛մ վճռական հակահարված տալ անարդարությանը»,- իր […]

̰
Կալիֆոռնիայի պատմության մեջ բռնկված ամենասաստիկ հրդեհը 95 տոկոսով մեկուսացվել է

14:13 25.11.2018

Կալիֆոռնիայի հյուսիսում, նահանգի պատմության ընթացքում բռնկված ամենախոշոր հրդեհը մեկուսացվել է 95 տոկոսով: Այս մասին տեղեկացրել է CNN-ը: Հատվածը, որտեղ դեռ կրակը մեկուսացված չէ, գտնվում է լեռնային շրջանում: Հորդառատ անձրևների պատճառով հրշեջները չեն կարող հասնել այնտեղ: Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 8-ին: Բնության աղետին զոհ է դարձել 84 մարդ, 870-ը համարվում է անհետ […]

̰
Կարո՞ղ է սելֆին հոգեբուժարան հասցնել. հոգեբանների կարծիքը

14:00 25.11.2018

Մարդիկ, որոնք օրական մի քանի անգամ ինքնալուսանկար են անում և տեղադրում սոցկայքերում, կարող են հոգեկան շեղում ձեռք բերել, որի անունն է անձի նարցիստիկ խանգարում, այս մասին հոգեբաններն ահազանգում են վաղուց։ Մարդկության մոտ 1 տոկոսը տառապում է նարցիսիզմով: Նարցիսիզմին բնորոշ է չափից դուրս ինքնասիրահարվածությունը և չափազանց բարձր ինքնագնահատականը, որն իրականությունից սովորաբար հեռու է լինում: Նարցիստական անհատականությունները […]

̰
Անցնող շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում 1600-ից ավելի բողոքի ցույցեր են անցկացվել

13:50 25.11.2018

Ֆրանսիայում անցած մի քանի օրերի ընթացքում 1600-ից ավելի բողոքի ցույցեր են անցկացվել: Ֆրանսիացիները դժգոհ են կառավարության՝ վառելիքի ու մասնավորապես բենզինի գների բարձրացման քաղաքականությունից: Ակցիաների ընթացքում ձերբակալվել է շուրջ 130 մարդ: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ ցույցերից մեկի ժամանակ մասնակիցների թիվը հասել է 100 հազարի: Շաբաթ օրը ցուցարարները Փարիզի փողոցներում սկսել են բարիկադներ կառուցել՝ ջարդուփշուր անելով […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վաղվա քարոզարշավային գրաֆիկը

13:40 25.11.2018

«Վաղը ժամը 11.00 Թալինում ենք, 13.30 Մարալիկում, 15.00 Արթիկում, 17.00 Գյումրիի Վարդանանց հրապարակում»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ բոլոր հանրահավաքները լինելու են քաղաքների կենտրոնական հրապարակներում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1146491165504103/?__xts__[0]=68.ARD40xjngncIVbYk9qyFgeYLMLy1SjpMGoNV-9CkSNDbhDMUiLT5cYYvr_-ZtqnDpTt0nNzEnNUJLXqcxzzlbBk3fQD5rdV2NQjB9kw6PvLDfMGDdC3zJ8xpF94XbBAd0CBuJN73XrcVz_JRGRnPXwXGyu47C0rYGCdwhte7IASoXZK0vs3ui5WHpIl-T8sNXjUWv6jDEBB530t_RK2Vj9qEYg0hicmO8j3SzYT9oIpe1NRSRPe3JBbn7HkMT2nUZCk7HFnlFEWa2Kk2LVZ9su2ruWFDJ51rqoD1i4aqRTnTbxRQ6p-bG2cz7GU5-0P2UsozLakiJ53aFHGKAzZ5Ptfo4CbYHOeh7IQg9GUV&__tn__=-R  

̰
Թերեզա Մեյը բաց նամակով դիմել է բրիտանացիներին

13:23 25.11.2018

Brexit-ի հարցով  արտահերթ գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է գրել բրիտանացիներին: Այն հրապարակվել է երեկ ուշ երեկոյան: Նամակում Մեյը նշում է, որ ԵՄ-ից դուրս գալը բխում է բրիտանացիների մեծամասնության շահերից: Վարչապետը նաև ընդգծել է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից իր գլխավոր առաքելությունը համարել է Brexit-ի անցկացումը: «Մենք կվերադարձնենք մեր սահմանների հանդեպ վերահսկողությունը՝ մեկընդմիշտ […]

̰
Ապամոնտաժում են Օպերայի հարակից տարածքի գովազդային վահանակները

13:10 25.11.2018

«Այսօր սկսեցինք Օպերայի հարակից տարածքի գովազդային վահանակների ապամոնտաժման և տեղափոխման գործընթացը»,-այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ «Շնորհակալություն այն տնտեսվարողներին, որոնք, անսալով մեր խնդրանքին, ապացուցեցին, որ Երևանի հանդեպ սերը վեր է գործարար շահերից»,– գրել է Մնացականյանը։

̰
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը կսկսի վաղը, Ագարակից

13:02 25.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կսկսի վաղը, Ագարակ քաղաքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության նախագահ, ԼՀԿ նախընտրական ցուցակի թիվ 1 համար Էդմոն Մարուքյանը։ «Շարժվեցինք դեպի Սյունիք: Վաղը քարոզարշավը կմեկնարկենք Ագարակ քաղաքից և մինչև քարոզարշավի ավարտը կայցելենք 47 մեծ ու փոքր քաղաքներ, գյուղեր: Լուսավորենք Հայաստանը միասին»,– ասված է Մարուքյանի գրառման […]

̰
«Բրեքզիթի» հարցով ԵՄ գագաթնաժողովի կարգախոսը կլինի Queen խմբի հայտնի երգը

13:00 25.11.2018

Եվրախորհրդի քարտուղար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի կարգախոսը կլինի բրիտանական հայտնի Queen ռոք-խմբի Friends Will Be Friends  (Ընկերները կմնան ընկերներ) երգը:   Արտահերթ գագաթնաժողովը նվիրված կլինի «Բրեքզիթի» թեմային:   «Մեր հավաքի խորհրդանիշը կլինի ուղիղ 27 տարի առաջ կյանքից հեռացած Ֆրեդի Մերկուրիի «Ընկերները կմնան ընկերներ» երգը,- Թվիթերի իր էջում գրել է Տուսկը:   Հիշեցնենք, […]

̰
Մայր Տաճարի փոխարեն կիրակնօրյա պատարագը մատուցվել է Սուրբ Գայանե վանքում

12:45 25.11.2018

Ինչպես հայտնի է, այսօր  քարոզարշավի հաջող ընթացքի համար պատարագ է մատուցվել։ Այն մատուցվել է ոչ թե Մայր Տաճարում, այլ Սուրբ Գայանե վանքում: Նման որոշման պատճառի մասին խոսել է «Սուրբ Գայանե»-ի հոգևոր հովիվը․ «Մարդիկ գալիս են էստեղ, որովհետև հայտարարվեց, որ Մայր Տաճարը ժամանակավոր փակ պետք է լինի, հիմնանորոգման հարցեր կան էնտեղ, ու բավական ժամանակ է, որ […]

̰
Քարոզարշավի հաջող ընթացքի համար պատարագ առաջին անգամ չէ մատուցվում. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

12:32 25.11.2018

Երեկ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգն աղոթքի հրավեր էր կատարել՝ հայտարարելով, որ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր ժողովրդին մասնակցելու Ս. Պատարագի՝ աղոթելու ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր բարեպաշտ ժողովրդին առաջիկա կիրակի` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին, այցելել մեր եկեղեցիներ, մասնակցել Ս. Պատարագի արարողությանը` աղոթելով Հայրենիքի անսասանության, […]

̰
BACK_TO_TOP