12:17 25.11.2018
Վիկտորիա լճի՝ Ուգանդային պատկանող ջրատարածքում զբոսանավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է 13 արդ, ևս 39-ն անհետ կորած են համարվում։ Զբոսանավում գտնվել է 120 մարդ, այդ թվում տեղացի հայտնի երաժիշտները և Ուգանդայի արքայազն Դաուդի Վասայան։ Վերջինս փրկվել է։ Այս մասին հայտնում է Daily Mirror –ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակում են։
11:54 25.11.2018
Գյուղամեջում գտնվող փոքրիկ աղբյուրը շիրակցիները կառուցել են 1800-ականներին: Գյուղացիների համար միակ տեղն է, որտեղից մշտապես ջուր է հոսում: Խմելու ջուր տներում չկա։ Միակ աղբյուրի ջուրն էլ հասնում է սարերից, դրանք գրունտային ջրեր են: Ամեն օր բնակիչների առաջին գործը ջուր կրելն է, տարբեր չափի ու քաշի տարաներով, իսկ տուն հասցրած ջուրն էլ խնայողաբար են օգտագործում: Տան […]
11:35 25.11.2018
Հալեպում քլորով արկերի կիրառման պատճառով տուժել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստակայանը։ Հիշեցնենք, որ երեկ Հալեպը գնդակոծվել էր ահաբեկիչների կողմից։ Սիրիայի բանակը պատասխան հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերին։ Հալեպի ոստիկանական վարչության պետ, գեներալ Իսամ ալ-Շալլին հարձակման պատասխանատվությունը բարդել է Հալեպից հյուսիս տեղակայված «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների վրա։ Գեներալի խոսքով՝ գնդակոծման […]
11:15 25.11.2018
Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Մանուկյանն ասել է, որ կուսակցությունը քարոզարշավն անցկացնելու է ժողովրդի հետ շփումներով. «Մեր այս այցերի ընթացքում պատրաստվում ենք իրականացնել ուսումնասիրություն մարզային, գյուղական համայնքներում, հասկանալ հիմնախնդիրները, հասկանալ` բացթողումները որտեղ են, և փորձել դրանց լուծում տալ»,- ասել է Մանուկյանը: Ըստ Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցչի՝ իրենք մեկնարկը սկսելու են նոյեմբերի 26-ից, Հանրապետության հրապարակից, […]
10:50 25.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Սպիտակի ոլորաններում և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:45 25.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ. «Սիրելի՛ hայրենակիցներ, Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով: Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ […]
10:37 25.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է նրանց, ովքեր խոսում են երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. «Հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։ Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։ Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել և ստացել։ […]
10:12 25.11.2018
ԱՄՆ-ը ցանկացել է 1979 թվականին գաղտնի գագաթնաժողով կազմակերպել Ջակարտայում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների մասնակցությամբ։ Վաշինգտոնի նպատակն է հանդիսացել պետությունների միջև լարվածության նվազեցումը՝ սառը պատերազմի պայմաներում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերին։ ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերը (1977–1981 թթ) ծրագրել էր եռակողմ բանակցություններ անցկացնել, որոնք պետք է կայանային Ինդոնեզիայում, քանի որ […]
09:52 25.11.2018
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացել է հարսնացուների ավանդական մրցավազքը։ Այս տարի մրցույթին մասնակցել է 300 հարսնացու։ Նրանք պետք է հաղթահարեին 3 կմ հեռավորություն։ Եզրագծին հասնելու ընթացքում նրանց օգնել են նաև փեսացուները։ Աղջիկները պայքարել են մի քանի մրցանակի համար, այդ թվում գլխավորի՝ 30 հազար դոլար դրամական մրցանակի։ Խաղարկվել են նաև ադամանդե մի քանի մատանիներ, մեղրամսի ուղեգիր դեպի […]
09:35 25.11.2018
«Սև ուրբաթին» ԱՄՆ-ի բնակիչները համացանցային խանութներում գնումների վրա ծախսել են 6․22 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա 23․6 տոկոսով ավելի է 2017 թվականից ցուցանիշից։ Այս տարի ողջ եկամտի 33․5 տոկոսը ստացվել է բջջային սարքերից կատարված գնումների արդյունքում։ Դեռևս տվյալներ չկան խանութների ստացած եկամտի մասին, որտեղ ԱՄՆ բնակիչներն անձամբ են այցելել։
09:28 25.11.2018
Սիրիայում՝ Թադեֆ բնակավայրի շրջանում (Հալեպիից 35 կմ հյուսիս-արևելք) տեղի է ունեցել գերիների փոխանակություն զինված ընդդիմության և կառավարական ուժերի ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինին։ Նրա խոսքով՝ «10-ը 10-ի դիմաց» ձևաչափով փոխանակությունը կազմակերպվել է Աստանայի գործընթացի շրջանակում գործող՝ գերիների ազատ արձակման, զոհերի մարմինների […]
09:17 25.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը՝ անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փակել սահմանն անհրաժեշտության դեպքում։ Նա նաև հավելել է, որ ամերիկա-մեքսիկական սահմանին անօրինական ներգաղթյալներին առնչվող իրավիճակը շատ վտանգավոր է։ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ կթողնեն միայն այն ներգաղթյալներին, ովքեր փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք ունեն։ Ավելի […]
01:26 25.11.2018
Հալէպի տարբեր շրջաննեեր ժամ մը առաջ ենթարկուած են ծանր հրթիռարաձկումներու։ Այս մասին լուրը տրուած է «Շապաքաթ հայ ալ զահրաա» ֆէյսպուքի էջը։ Աղբիւրը նաեւ մտահոգիչ լուրեր հաղորդած է` յայտնելով, որ նետուած հրթիռները կը պարունակեն քիմիական նիւթեր։ Իր կարգին, «Սփութնիք» լրատուական գործակալութիւնը յայտնած է, որ նախնական տուեալներով, եղածը քիմիական յարձակում է, որուն հետեւանքով հիւանդանոց փոխադրուած են աւելի […]
00:26 25.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված «ամոթալի հրապարակումներին»։ «Հարկ եմ համարում ընդգծել հետևյալը․ 1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից և գրքի հոնորարներից: 2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին […]
00:00 25.11.2018
Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասի Ցինցաձե-Կարտոզիա խաչմերուկում էստակադա է կառուցվել: Այն կապահովի երկկողմանի շարժում: Հնարավորություն կտա մեքենաներին դուրս գալ շրջանցիկ մայրուղի: Լիարժեք հագեցված նոր տրանսպորտային հանգույցի շինարարությունը մեկնարկել էր 2018թ ապրիլին: Հանդիսավոր բացման մեկնարկը ազդարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նա ասել է․«Էստակադան կապահովի երկկողմանի երթևեկություն և հնարավորություն կտա տրանսպորտային միջոցներին անմիջապես դուրս գալ նոր շրջանցիկ ճանապարհ` առանց հարակից փողոցներ […]
23:53 24.11.2018
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը պատրաստվում են տեղափոխվել Քենսինգթոնյան պալատից: Այս մասին հայտնում է ITV-ն: Նախնական տվյալների համաձայն՝ նրանք պատրաստվում են բնակություն հաստատել քաղաքից դուրս գտնվող թագավորական ընտանիքի Ֆրագմոր-հաուս առանձնատանը, որը Վինձորի ամրոցին ավելի մոտ է գտնվում: Նշվում է, որ տեղափոխությունը նախատեսված է 2019-ի գարնանը: Բրիտանական The Sun պարբերականը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, որ […]
23:49 24.11.2018
Հանրապետության 3 մարզերի՝ Շիրակին, Լոռիին և Սյունիքին հրշեջ-փրկարարական նոր մեքենաներ կտրամադրվեն: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Գրեթե բոլոր մարզերում փրկարարական ծառայությունները տեխնիկական հագեցվածության կարիք ունեն: Գյումրիում այժմ գործում է 1 ՀՓՋ: Երկրորդ ջոկատը մի քանի տարի առաջ է լուծարվել: Հիմա նախարարությունը նորից նախատեսում է Գյումրիում երկրորդ ՀՓՋ-ն վերաբացել: Նախկին […]
23:48 24.11.2018
Գերմանիայում ու Իսպանիայում ամերիկյան Amazon ընկերության լոգիստիկ կենտրոնների աշխատակիցներն անհնազանդության ալիք են բարձրացրել: Նրանք պահանջել են աշխատանքային պայմանների բարելավում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ ընկերության՝ Գերմանիայում տեղակայված գրասենյակի աշխատակիցները բողոքի ակցիաները պատրաստվում են շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտարարվել աշխատավարձերի բարձրացում ու աշխատանքային պայմանների վերաբերյալ պայմանագրի բարելավում: Ընկերությունից հայտնում են, որ […]
23:38 24.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով առաջադրված Մարիամ Մանուկյանը խոսել է ներքաղաքական հարցերի մասին. «Մեր մրցակից կուսակցությունները, որոնք 20 տարի ղեկավարել են, ունեցել են շատ լավ ծրագրային դրույթներ, բայց այդ դրույթները կյանքի չեն կոչվել: Պետք է փոքր, միկրո բիզնեսի համար չլինեն հարկեր, գոնե առնվազն 5 տարի: Գործարարները պետք է իմանան, որ ունեն […]
23:27 24.11.2018
Կատվի ու ձկան մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է տարածվել համացանցում: Այստեղ կենդանին ամեն կերպ փորձում է որսալ սառցե հաստ շերտի մեջ մնացած ձկանը, սակայն, չնայած մեծ ջանքերին, նրա մոտ դա չի ստացվում: Դեպքը տեղի է ունեցել Չինաստանում: Տեսանյութը հրապարակել է Թվիթերի օգտատեր Փոլ Բրուքսը: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեսանյութն մի քանի միլիոն դիտում է ունեցել: […]
23:16 24.11.2018
Կուսակցություններն ու դաշինքները քարոզարշավի վերջին նախապատրաստական աշխատանքներ են կատարում: Կուսակցության անունից, բայց առանձին սեփական անձի համար… այսպիսին է ռեյտինգային թեկնածուների քարոզարշավային ծրագիրը: Այս նպատակով որոշ կուսակցություններ ու վարկանիշային թեկնածուներ անգամ քարոզարշավի աջակցության դրամահավաք են հայտարարել: Սա հայաստանյան քաղաքականության մեջ նորույթ է: Թեկնածուներն ընտրողներին խնդրում են ոչ միայն քվեարկել իրենց օգտին, այլև աջակցել քարոզարշավ անցկացնելու հարցում: […]
23:06 24.11.2018
Այսօր՝ ժամը 17։15-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում։ Գարեջրով բեռնված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի ինքնակառավարումը, բախվել է «Opel Vectra» մարդատար ավտոմեքենային, որից հետո «Mercedes» մակնիշի ավտոբուսին, որը եղել է վրացական պետհամարանիշերով և ուղևորվելիս է եղել Վրաստան։ Բախման հետևանքով «Opel Vectra» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու […]
22:58 24.11.2018
Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Ռասա Յուկնյավիչենեն գլխավորում էր ՆԱՏՕ-ի ԽՎ դիտորդական պատվիրակությունը: Գնահատելով Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ Ռասա Յուկնյավիչենեն մտահոգություն է հայտնել վարչական ռեսուրսներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությամբ առաջադրված թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին կիրառելու համար: Ի տարբերություն 2012 ընտրությունների՝ 2018-ի ընտրությունները «մեծ քայլով նահանջ» […]
22:39 24.11.2018
Պորտլանդական 19-րդ դարի թագը, որը Մեծ Բրիտանիայի ազգային արժեքներից է, գողացել են Ուելբեքից: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը: Հայտնում են, որ գողերը նոյեմբերի 20-ի երեկոյան կարողացել են մուտք գործել ցուցասրահ: Նրանք գողացել են թագն ու ադամանդյա կախազարդը: Ոստիկանները կասկածում են, որ գողության հետ կարող է կապ ունենալ Audi S5 մեքենան, որը գողությունից կես ժամ […]
22:24 24.11.2018
Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, […]
22:10 24.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայաստանի «Քրիստոնեա- ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով առաջադրված Մարիամ Մանուկյանը խոսել է ներքաղաքական հարցերի մասին. «Յուրաքանչյուր ընտանիքի անդամ, մարդ, ով թավշյա հեղափոխության կողքին կանգնած էր, մենք նրանց մեջ էինք: Մենք այդ առաջնորդի կողքին ենք, բայց առջարկում ենք այլընտրանք: Թյուր կարծիք է հնչում, որ մենք փորձում ենք ինքնահաստատվել՝ ներկայացնելով պարոն Փաշինյանին և պարոն […]
21:53 24.11.2018
Նոյեմբերի 24-ին, ժամը 17:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդը՝ Ա. Ն.), «ԳԱԶել» (վարորդը՝ Ժ. Բ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Mercedes» […]
21:38 24.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ավտոճանապարհի այն հատվածներ, որտեղ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի հանձնարարականով նախարարությանը տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ են կատարվել։ Հակոբ Արշակյանի առաջին կանգառը Երևան-Սևան մայրուղու 32.6-րդ կմ-ում էր, որտեղից սկսած՝ առանձին հատվածներով, ճանապարհի միջին նորոգում է կատարվել։ […]
21:23 24.11.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը կարծես ԱՄՆ իշխանությունների կողմնակիցը լինի Սիրիայի քաղաքական իրավիճակը փոփոխելու հարցում: Նախարարը մեջբերել է օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտի արած հայտարարությունը, որտեղ ասվել է, որ ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակ տանելու համար Սիրիայում քաղաքական իրավիճակի փոփոխություն է պետք իրականացնել: Լավրովն ընդգծել է, որ ամերիկացիները «Իսլամական պետություն» ահաբեկչական […]