10:58 23.11.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
10:48 23.11.2018
Լոս Անջելեսում մի քանի տասնյակ կիլոմետրի հասնող խցանումներ են: Նման իրավիճակ է գրեթե ամեն տարի՝ Գոհաբանության օրը նշելուց հետո, երբ մարդիկ տուն են վերադառնում: Այդ ընթացքում վթարները ևս անխուսափելի են: Ավելանում են շտապօգնության կանչերը, սակայն բուժանձնակազմերի տեղ հասնելը դժվարանում է նույն այդ խցանումների պատճառով: https://www.youtube.com/watch?v=RLc3EnWplqA
10:34 23.11.2018
Նիգերիայում գրոհայինները շուրջ 100 զինվորի են սպանել ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ: Մեծ թվով զինվորականներ անհետ կորած են համարվում: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը: Բազան գտնվում է Բորնո նահանգում, որտեղ ակտիվ գործունեություն է ծավալում ծայրահեղական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը: Զինվորականներից մեկը պատմել է, որ մի քանի մարդ էլ սպանվել է այն ժամանակ, երբ բանակայինները փորձել են […]
10:30 23.11.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ: Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին և նշել. «Սիրելի հայրենակիցներ, կրկին ողջունում եմ ձեզ: Ուզում […]
10:13 23.11.2018
Փարիզում վառվել են տոնական լույսերը: Այս անգամ կոճակը սեղմելու պատիվը տրվել է հանրահայտ դիզայներ Կարլ Լագերֆիլդին: Նրա կողքին է եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Կոճակը սեղմելուց հետո լուսավորվել է հանրահայտ Champs-Élysées-ն: Սովորաբար այս կերպ ամեն տարի Փարիզում սկսվում է Սուրբ Ծննդի ու Ամանորի նախապատրաստության շրջանը: Fashion designer Karl Lagerfeld lights up Paris' Champs-Élysées pic.twitter.com/RUAcKPiumA — […]
10:03 23.11.2018
Լոս Անջելեսում կայացած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 106 հազար 633 դոլար: Հանգանակությունը դեռ շարունակվում է, գումարը չափը կարող է աճել: Այս տարի միջոցառումն անցկացվեց «Արարենք միասին» խորագրի ներքո։ Արցախում գյուղատնտեսության զարգացման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի ֆինանսավորումից բացի, 21-րդ ամենամյա հեռուստամարաթոնին նվիրաբերված գումարները կուղղվեն նաև Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին։
10:01 23.11.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրանում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ, և հրապարակավ մշակութային գործիչներ, շարքային քաղաքացիներ պահանջում ու խնդրում են նրան հեռանալ պաշտոնից, պարզվում է՝ վերևներում ամեն ինչ որոշված է: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող «հորով-մորով» անելու դեպքում, նոր ձևավորվող կառավարությունում […]
09:58 23.11.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ընդդիմության՝ իրենց համար ամենաձեռնտու թեկնածուն ՀՀԿ–ն կարող է լինել: Հանրապետականի՝ ընդդիմադիր ճամբարում դիրքավորվելը իշխանությունները դիտարկում են որպես շանս իրական քննադատությունների հնարավորությունը փակելու, մյուս կողմից էլ՝ այս կամ այն հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ–ի կառավարման տարիների բացթողումները մատնանշելու և նրանց քավության նոխազ դարձնելու […]
09:52 23.11.2018
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյի հետ երկկողմ բանակցությունների արդյունքում Լոնդոնի և Մադրիդի դիրքորոշումները Brexit-ի հարցով նախկինի պես տարբերվում են: «Իմ կառավարությունը մշտապես կպաշտպանի Իսպանիայի շահերը: Եթե փոփոխություններ չլինեն, մենք կարգելափակենք Brexit-ը»,- գրել է Սանչեսն իր թվիթերյան էջում: ITV հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 22-ին բրիտանական և իսպանական կառավարությունների ղեկավարները հեռախոսային […]
09:44 23.11.2018
ԱՄՆ-ում սկսվեց հանրահայտ «Սև ուրբաթ»-ը: Սա այն օրն է, երբ ԱՄՆ -ում սկսվում է մեծ զեղչերի շրջանը, որով նշանավորվում է Գոհաբանության տոնը: Հենց կեսգիշերին մեծ խանութների դռները բացվել են: Դա է պատճառը, որ ամերիկյան հարյուրավոր քաղաքներում հաճախորդները պարզապես, այսպես ասած, «ռմբակոծել» են խանութները: Մեծ խանութների առջև դեռ ժամեր առաջ կիլոմետրերով հերթ են կանգնել հազարավոր հաճախորդներ […]
09:33 23.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը չափազանց ծանր վիճակի մեջ է դրել կուսակցության որոշ անդամների և համակիրների: Պարզվում է՝ չնայած նախնական պայմանավորվածությանը, որոշ մարդկանց անուններն այդպես էլ չեն հայտնվել ռեյտինգային ընտրացուցակներում: Դրա պատճառը կարող է լինել այն, որ նրանց ներկայությունը ցանկալի չի եղել կուսակցության որոշ էլիտար թեկնածուների, և նրանք խնդրել են, որ իրենց […]
09:22 23.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին` ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան քաղաքներում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես […]
09:00 23.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլևս չի իրականացվի: Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը ցուցմունքներ է տվել, թե ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել: Եվ քանի որ Ղարագյոզյանը հոկտեմբերին […]
08:43 23.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն […]
08:29 23.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43 սեփական տունը, Խորենացի փ. 76-100 սեփական տները, Տիգրան Մեծի պող. 24 շենքը, Արցախի փ. 138 սեփական տները, Սարմի փ. 103 […]
08:16 23.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 9 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Լոռու մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներինն են). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն 4 […]
08:00 23.11.2018
Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը նոր նախագահ ունի։ Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում նախագահի թեկնածու առաջադրված 5 անդամներից ձայների գերակշիռ առավելությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարդան Համբարձումյանը։ Ինչպես տեղեկացրին ՀԽ լրատվական ծառայությունից, ելույթում անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին և ոլորտի զարգացման […]
07:53 23.11.2018
Լոս Անջելեսում ընթացող «Հեռուստամարաթոն 2018»-ի ավարտին հաշված ժամեր են մնացել: Ժամը 06։00-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է մոտ 6.5 մլն դոլար: Այս տարի միջոցառումն անցկացվում էր «Արարենք միասին» խորագրի ներքո։ Արցախում գյուղատնտեսության զարգացման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի ֆինանսավորումից բացի, 21-րդ ամենամյա հեռուստամարաթոնին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին։
07:46 23.11.2018
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը բացառել է 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերանայման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Իրանը մտադիր չէ վերանայել միջուկային զենքի վերաբերյալ 2015 թվականի համաձայնագիրը, ինչպես ԱՄՆ-ն է պահանջում»,- նշել է Զարիֆը Հռոմում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև ընդգծել է, որ իրանցի ժողովուրդն ամուր կկանգնի ընդդեմ ամերիկյան պատժամիջոցների։ Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ […]
07:31 23.11.2018
Ամերիկյան կառավարությունը կոչ է արել ողջ աշխարհում իր դաշնակից երկրներին դադարեցնել չինական արտադրող Huawei-ի սարքավորումների օգտագործումը։ ԱՄՆ-ում ընկերությանը կասկածում են լրտեսության մեջ։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները դաշնակիցներին տեղեկացրել են հնարավոր արտահոսքերի մասին։ Սպիտակ տանն առանձահատուկ մտահոգություն է առաջացնում արտադրողի տեխնիկայի կիրառումն Ամերիկան ռազմական ներկայություն ունեցող երկրներում։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Վաշինգտոնը նույնիսկ […]
07:16 23.11.2018
Սքոթլենդ-Յարդը (Լոնդոնի ոստիկանությունը) հրապարակել է ՌԴ Հետախուզական գլխավոր վարչության նախկին աշխատակից, բրիտանացի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային, մարտի 4-ին Սոլսբերիում թունավորելու մեջ կասկածվողների նոր տեսանյութ։ Տեսագրությունում հայտնվել են երկու ռուսաստանցիներ՝ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը։ Կադրերի մի մասում նրանք անձնագրային վերահսկողություն են անցնում, նրանք երևում են նաև քաղաքում զբոսնելիս, գրում է BBC-ն։ Ցուցադրվել […]
01:05 23.11.2018
2018 թվականի գարնանից մեկնարկել է զինկոմիսարիատների խոշորացման ծրագիրը, որով զինկոմիսարիատների կառավարումը Զինված ուժերի գլխավոր շտաբից փոխանցվում է Պաշտպանության նախարարությանը։ Առաջին փուլով խոշորացվել են մայրաքաղաքի ու մոտակա մարզերի զինկոմիսարիատները, այժմ ընթանում է կառույցների միավորման երկրորդ փուլը, որի մեջ ընդգրկված է նաև Շիրակի մարզը: Այսօր Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել հանրապետության զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն ու ներկայացրել խոշորացման […]
01:00 23.11.2018
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի պաշտոնական էջը հայտնվել է «Թվիթեր»-ում երեկ` նրա սպանության 55-րդ տարելիցի առթիվ, այս մասին տեղեկացնում է Ջոն Քենեդիի հիմնադրամի մամուլի ծառայությունը: Էջի նպատակն է «համացանցի սերնդին» ներկայացնել Քենեդիի մտքերն և ասույթները: Էջում կհրապարակվեն նախկին նախագահի ասույթները ճիշտ այնպես, ինչպես նա է ասել, որպեսզի ընդգծվի Ջոն Քենեդիի խոսքերի արդիականությունը մեր օրերում: Նախկին […]
00:59 23.11.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամինպատակները լիովին ազնիվ են, և նվիրատուների բոլոր գումարներն ու անգամ ամենափոքր լուման ծառայելու է իր նպատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ ուղիղ եթերում հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ «Հիմնադրամը պետք է աշխատի նոր Հայաստանի ոգով։ Մեր սփյուռքահայ բոլոր հայրենակիցներն ու Հայաստանի քաղաքացիները միասին պետք է կերտեն նոր Հայաստան։ Հիմնադրամում մեծ փոփոխություններ են կատարվել և դեռ կատարվելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ հիմնադրամի նախկին վստահությունն ավելանա, Հայաստանի նոր կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն ու մոտեցումները, կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարը բերելու են նրան, որ հիմնադրամի նկատմամբ վստահությունն օրեցօր աճելու է»,- հայտարարեց Հայկակ Արշամյանը։ Նա ընդգծեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործելու է ավելի թափանցիկ ու հաշվետու։ Արշամյանը հայտարարեց, որ փորձելու են նաև կազմակերպել առցանց դրամահավաքներ նոր, ավելի փոքր նախագծերի համար։ Մասնավորապես, նա ընդգծեց ստարտափների վրա մեծ թվով ներդրումներ անելու անհրաժեշտությունը։
00:54 23.11.2018
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ` բանակցությունները շատ կարևոր են, սակայն Ռուսաստանը առևանգում, խոշտանգում, սպանում է Վրաստանի խաղաղ բնակչությանը, բռնազավթած տարածքների գծով տեղաշարժում է փշալարերի ցանկապատները: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բախտաձեն շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին համագործակցության և աջակցության համար: «Մեր բանակցությունները շատ կարևոր են, բայց Ռուսաստանն ամեն օր առևանգում, խոշտանգում և […]
00:52 23.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 8 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Գեղարքունիքի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն […]
00:47 23.11.2018
Բասմանի դատարանը ռուս օդաչու Օլեգ Պեշկովին սպանելու կասկածանքով 9 սիրիացիների ձերբակալման վճիռ է կայացրել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղարին: «Դատարանն ընդունել է որպես խափանման միջոց ձերբակալության վերաբերյալ միջնորդությունը»,- ասել է դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան: Նրանց հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված: Հիշեցնենք, որ Օլեգ Պեշկովը ղեկավարել է Су-24 ինքնաթիռի […]
00:40 23.11.2018
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կին պատգամավորները ֆուտբոլ են խաղացել հենց խորհրդարանի նիստերի դահլիճում, ինչի համար նկատողություն են ստացել խորհրդարանի խոսնակ Ջոն Բերկոուից: Նշվում է, որ 5 խորհրդարանականներ պետք է կանանց հավաքականի կազմում հանդես գային, սակայն չեն կարողացել մասնակցել խաղին, քանի որ խաղի ժամանակ ինչ-որ օրինագծի քվեարկություն է եղել: Խաղը հետաձգել են, իսկ Բերկոուն թույլ է տվել, որ […]
00:34 23.11.2018
Ամեն տարեվերջին անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն ազգային մեր կյանքի կարևոր մասն է դարձել՝ արտահայտելով Հայաստանն ու Արցախը զորացնելու մեր ժողովրդի զավակների ձգտումն ու նպատակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ հեռարձակված ուղերձում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա հիշեցրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորhիվ բազմաթիվ ընդգրկուն ծրագրեր են իրականացվել տարբեր ոլորտներում։ «Ազգի և հայրենիքի հզորության գրավականը մեր միասնությունն է։ Միասնաբար կարող ենք մեր երկիրը դարձնել ծաղկուն և հզոր, ժողովրդի կյանքը՝ առաջադեմ և բարեկեցիկ։ Հայրաբար հորդորում ենք, որ նոր խանդավառությամբ մասնակցություն բերեք հեռուստամարաթոնին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությանը մեր մասնակցությունը վկայություն է մեր հայրենիքի բարեշեն կյանքի հանդեպ մեր վստահության ու լավատեսության։ Աղոթում և հայցում ենք, որ Աստված խաղաղության մեջ ահի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
00:23 23.11.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը իտալացի իր գործընկեր Էնցո Մաովերո Միլանեզիի հետ քննարկել է միջուկային գործարքին վերաբերող հարցեր ու ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու հնարավոր ճանապարհները: «Նախարարները քննարկել են համատեղ գործողությունների ծրագիրն ու ԱՄՆ-ից միակողմանի որոշմամբ գործարքից դուրս գալուց հետո դրա (միջուկային գործարքի-խմբ.) պահպանմանն ուղղված ԵՄ ծրագրերի շրջանակը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է Իրանի ԱԳՆ […]