TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին

15:50 23.11.2018

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին»՝ «Կանայք, անվտանգություն և ժողովրդավարացում բազմակողմության համատեքստում» խորագրի ներքո։ Բացմանը ելույթներով հանդես են եկել Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինին։ Միջոցառմանը ներկա էին շուրջ 100 երկիր ներկայացնող մասնակիցներ, որոնց թվում էին ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ և […]

̰
Քարազարշավի օրերին չեմ իրականացնելու պաշտոնից բխող ցանկացած գործառույթ. Արմեն Փամբուխչյան

15:46 23.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ քարոզարշավի ընթացքում չի իրականացնելու իր պաշտոնից բխող որևէ գործառույթ. «Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ, որ սկսած քարոզարշավի մեկնարկի օրից (նոյեմբերի 26-ից) մինչև քվեարկության օրը (դեկտեմբերի 9-ը) օրենքի ուժով ազատվելու եմ իմ ծառայողական պարտականությունների կատարումից, ինչը […]

̰
Դուք լո՞ւրջ եք ասում. Փաշինյանի արձագանքը, երբ լսեց ՀՀԿ-ի քարոզարշավի մեթոդի մասին

15:43 23.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադարձել է այն պնդումներին, թե ՔՊ-ի կողմից ուղղորդումներ են եղել՝ ՀՀԿ-ին չընտրելու և ՔՊ-ին քվե տալու մասով։ «ՀՀԿ-ն 20 տարին էնքան բան է արել, որ կարող է փողոցով նույնիսկ չկարողանան քայլել: Դրա պատասխանատուն է՞լ ենք մենք», – ասել է Փաշինյանը: Լրագրողի այն նկատառմանը, թե անվտանգությունը […]

̰
Հանրապետականը ցանկանում է ընտրական գործընթացը դարձնել սև ու սպիտակ. Արմեն Բադալյան

15:42 23.11.2018

Քաղտեխնոլոգներ Կարեն Քոչարյանն ու Արմեն Բադալյանը այսօր վերլուծել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն ու տարբերանշանները: Կարեն Քոչարյանը, անդրադառնալով Հանրապետական կուսակցության սև ու սպիտակ տարբերանշանին, նշեց, որ այնքան էլ վատ տեխնոլոգիա չէ: «Նրանք հասկացան, որ այն ուժերը, որոնք պատկերացնում են Նիկոլ Փաշինյանին սպիտակ, իսկ իրենց սև, այսպես, թե այնպես, իրենք այդ ուժերին չեն […]

̰
Ապօրինի ոչ մի լծակ չի օգտագործվելու ընտրությունների ընթացքում. Փաշինյան

15:37 23.11.2018

Այս ընտրությունների ընթացքում բոլորի համար կստեղծվեն հավասար պայմաններ։ Այս մասին այսօր լրագրողները հարց են ուղղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Դե արդեն անհավասար են պայմանները, քաղաքական ուժեր կան, որոնք կարող են փողոցում կանգնել և քարոզչություն անել, քաղաքական ուժեր կան, որ չեն կարող դա անել: Հիմա ի՞նչ անենք, զոռով տանենք ՀՀԿ-ին»,- ասել է Փաշինյանը՝ նկատի ունենալով […]

̰
«Վերածնունդ» երիտասարդական ավանի հարցով կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում

15:28 23.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հարցով կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում: «ԿԲ-ի հետ պայմանավորվել ենք, որ լուծումներ կտրվեն: Կառավարության որոշում է պատրաստվում: Ես հույս ունեմ՝ ԿԲ-ն կառավարության հետ կաշխատի, որպեսզի էդ լուծումները լինեն»,- ասել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ԿԲ-ն հայտարարություն էր տարածել, […]

̰
Մենք պետք է հասկանանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը. Փաշինյան

15:26 23.11.2018

Այսօր վարչապետի պաշտոնակատարին հարցեր ուղղելիս լրագրողները հիշեցրել են, որ այս տարի ավելի քիչ՝ 1 մլն դոլարով պակաս գումար է նվիրաբերվել, քան նախորդ տարի: «Անցումային փուլ է, ամեն ինչ կընկնի իր տեղը, մենք պետք է հասկանանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը, անելիքը, բարեփոխումները և կգանք ընդհանուր հայտարարի»,- ասել է Փաշինյանը: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք տեղյակ է […]

̰
«Նիկոլ, վարչապետ» կարգախոսն ավելի լավն էր. քաղտեխնոլոգը՝ «Իմ քայլը» դաշինքի կարգախոսի մասին

15:18 23.11.2018

Քաղտեխնոլոգներ Կարեն Քոչարյանն ու Արմեն Բադալյանը այսօր վերլուծել են քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները: Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի «Երջանիկ անհատ, հոգատար հասարակություն, զարգացած պետություն» կարգախոսին՝ քաղտեխնոլոգները նշեցին, որ «Նիկոլ, վարչապետ» կարգախոսն ավելի լավն էր: «Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ՔՊ-ն շատ արագ դառավ ինչ-որ չինովնիկական համակարգ ու ինչ-որ շրջանակների մեջ իրեն դրեց»,- ասաց Կարեն Քոչարյանը: Քոչարյանը […]

̰
Ինչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսության վեց ամիսը. ամփոփում է նախարարի պաշտոնակատարը

15:12 23.11.2018

 «Մրցունակությունը ՀՀ տնտեսական հատվածում պետք է գտնվի մեր քննարկման կենտրոնում: Մեկ աշխատողը մեկ ժամում Հայաստանում ստեղծում է հինգ դոլարին համարժեք արդյունք: Խնդիր է դրված բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը»,- ամփոփելով վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքներն ու նախանշելով առաջիկա անելիքները՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ մասնավոր […]

̰
Մեր վարկանիշի հետ կապված միայն պոզիտիվ շարժ կա. Փաշինյան

15:04 23.11.2018

«Հին Երևան» նախագծի տարածք այցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե ինչ տրամադրություններ է Փաշինյանը շոշափել մարզեր կատարած այցերի ժամանակ: Անհանգստացնող որևէ բան, իր վարկանիշի հետ կապված, վարչապետի պաշտոնակատարը նկատե՞լ է, թե՞ ոչ: «Բարձր տրամադրություն եմ տեսել, տեսել եմ մեր վարկանիշի հետ կապված միայն պոզիտիվ […]

̰
Հրապարակվել են Սիրիայում խոցված ռուսական SU-24M ռազմական օդանավի մնացորդների կադրերը

15:03 23.11.2018

Հետաքննող խումբը հրապարակել է թուրքական զինուժի կողմից խոցված ռուսական SU-24M ռազմական օդանավի մնացորդների կադրերը: Դրան զուգահեռ Մոսկվայի Բասմանի դատարանը մեղադրանք է առաջադրել Սիրիայի 9-ը քաղաքացիների, որոնք մեղադրվում էին SU-24M-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ: Ըստ դատարանի՝ նրանք ներգրավված են եղել ռազմական ապօրինի խմբավորումների կազմում: Հիշեցնենք, որ ռուսական ռազմաօդային ուժերին պատկանող SU-24M օդանավը խոցվել է թուրք-սիրիական […]

̰
Դեբատները պետք է ինքնանպատակ չլինեն. Կարեն Քոչարյան

14:58 23.11.2018

«Դեբատներ պետք է լինեն ոչ միայն նախընտրական շրջանում, և շատ լավ կլինի, որ այդ մշակույթը մտնի հայկական քաղաքական դաշտ: Դեբատները պետք է նաև ինքնանպատակ չլինեն, այլ նպատակը պետք է լինի տարբեր մտքեր հավաքելն ու պետությունը զարգացնելը»,- ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը նշում է, որ եթե դեբատը լինի, օրինակ, ցուցակի առաջին համարների մակարդակով, ու եթե […]

̰
«Համաներման մասին» օրենքի կատարման օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացվում

14:57 23.11.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման է ստորագրել 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության դատախազության լրատվական բաժնից: Հրամանի նպատակն է դատախազական […]

̰
Փաշինյանը չի պատրաստվում նոյեմբերի 26-ից արձակուրդ գնալ

14:52 23.11.2018

Հարցին՝ տեսնու՞մ եք ժողովրդի մոտ տրամադրությունների անկում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպիսի պատասխան է տվել. «Ամենամտահոգ քաղաքացին հիմա կանգնած է ձեր դիմաց»: Լրագրողները նաև հարցրել են վարչապետի պաշտոնակատարից, թե արդյո՞ք նոյեմբերի 26-ից կլինի արձակուրդում: «Ընտրական օրենսգիրքն այդպիսի պահանջ չի ներկայացնում, ո՛չ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իր նախընտրական քարոզչությունը սկսել է 2007 թվականին և […]

̰
Երբ տնտեսական վարքի փոփոխություն տեղի ունենա, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը. Փաշինյան

14:48 23.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Երևանում` տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ անդրադարձավ հրապարակված տնտեսագիտական «Ի՞նչ անել» ձեռնարկին, խոստացավ, որ առաջիկայում կսկսի այդ գիրքը կարդալ սկզբից մինչև վերջ, հետագայում խոստացավ, որ կծրագրեն ավելի երկար ժամանակով հանդիպում, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի: «Այս քննարկման արդյունքում ոգևորված եմ, որովհետև երբ գալիս էի այստեղ, գիտեի, թե ինչ […]

̰
Փաշինյանը հարց է ուղղել համայն աշխարհի իրավաբաններին՝ հատկապես հանրապետական

14:35 23.11.2018

Այսօր «Հին Երևան»-ի տարածքում շրջայց կատարելու ժամանակ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է իր քայլերթ-հանրահավաքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անում նոյեմբերի 24-ին, երբ քարոզարշավն սկսում է նոյեմբերի 25-ից: Լրագրողները հիշեցրել են այն տեսակետների մասին, ըստ որոնց՝ Փաշինյանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը։ «Առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին՝ հատկապես հանրապետական. որևէ մեկը գիտի՞՝ վարչապետը սահմանափակվա՞ծ է որևէ օր, […]

̰
Ադրբեջանում ձերբակալվել են Սիրիայի ահաբեկչական խմբերին ֆինանսավորող անձինք

14:30 23.11.2018

Ադրբեջանի երեք քաղաքացի է ձերբակալվել է այն բանի համար, որ կապեր է պահել Սիրիայում և այլ պետություններում ահաբեկչական գործողություններ իրականացնող ադրբեջանցիների հարազատների հետ ու գումար փոխանցել նրանց՝ զինյալների ֆինանսավորումն ապահովելու համար։ ՄԱԿ-ի կողմից որպես ահաբեկչական խմբավորում ճանաչված կազմակերպությունները հովանավորներին՝ Իլգար Աղաև, Սախիլ Իբրահիմով, Նամիգ Մամեդով, ձերբակալել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Պարզվել է, որ Ադրբեջանում […]

̰
Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞. Փաշինյանի արձագանքն իրեն ուղղված մեղադրանքներին

14:22 23.11.2018

Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել լրագրողների այն հարցին, թե ՀՀԿ-ականները պնդում են, որ իր՝ նախընտրական քարոզարշավից առաջ Գեղարքունիքի մարզ կատարած այցը միջազգային չափորոշիչների խախտում է: Լրագրողների դիտարկմանը, թե քարոզչությունն իրականացվել է նախընտրական քարոզարշավից առաջ, ու վարչապետը դա իր աշխատանքային ժամերին է իրականացրել, Փաշինյանն այսպես […]

̰
Գրանցվել է նավթի գների կտրուկ անկում

14:19 23.11.2018

Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել և հասել է 61,64 դոլարի, ինչն այս տարվա ամենացածր ցուցանիշն է: Այս մասին փաստել են բրիտանական ICE բորսայի առևտրային ցուցանիշները: Տարվա նվազագույն ցուցանիշը թարմացրել է նաև WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը: Այն հասել է 52,95 դոլարի: Վերջին երկու շաբաթների ընթացքում նավթն էժանացել է ավելի քան 10 դոլարով: Ըստ […]

̰
12-րդ ընտրատարածքի (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

14:16 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 12 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը […]

̰
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում «Հին Երևանի» տարածքում

14:11 23.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հին Երևան» նախագծի տարածք: Նա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ առաջինն այցելել է Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գործունեության տարածք: Կառուցապատող ընկերություններից մեկի պատճառով շենքը վթարային էր դարձել: Վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է, թե շենքի ամրացման համար ինչ տարբերակներ են առաջարկվում: Այնուհետ […]

̰
Հայտնի են հասարակության շրջանում ամենադրական և բացասական վերաբերմունքն ունեցող կուսակցությունները

14:10 23.11.2018

«Չնայած մեր հարցերի ձևակերպումը շատ հստակ է, բայց տարբեր լրատվամիջոցներ, ինչ-ինչ հարցերից ելնելով, մի փոքր ոչ միտումնավոր այլ ձև են ներկայացնում այս հարցը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ մասնավորեցնելով, թե այս դեպքում խոսքը որ կուսակցությունների ու դաշինքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին է: Ըստ […]

̰
Ժողովրդավարությունը կատարելագործվող գործընթաց է, որը պետք է դարձնել անշրջելի. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուրշուլա Գաչեկին

14:06 23.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկին և առաքելության ղեկավարի տեղակալ Գորան Պետրովին: Դիտորդական առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դիտարկելու հրավերի համար: Նա հակիրճ ներկայացրել […]

̰
Սպասվում են տեղումներ

14:01 23.11.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան […]

̰
Մեսսին և Ռոնալդուն դուրս են մնացել «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների եռյակից

13:59 23.11.2018

«Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակը 2008 թվականից սկսած առաջին անգամ նոր հասցեատեր կունենա: Բանն այն է, որ վերջին 10 տարիների ընթացքում այդ մրցանակը շնորհվել է ընդամենը երկու ֆուտբոլիստի՝ կա՛մ Կրիշտիանու Ռոնալդուին, կա՛մ Լիոնել Մեսսիին, իսկ այս տարի նրանցից ոչ մեկը լավագույն ֆուտբոլիստների եզրափակչի մասնակիցների եռյակում չի հայտնվի: Լավագույնի համար պայքարը կծավալվի Ռաֆայել Վարանի, Կիլիան Մբապպեի և […]

̰
ՀՀ-ի և Իտալիայի միջև ի հայտ է եկել բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության նոր հեռանկար

13:55 23.11.2018

Նոյեմբերի 23-ին Հռոմում իրականացվող Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը հանդիպում է ունեցել Իտալիայի վարչապետի աշխատակազմի Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Անգելո Բորելիի և գլխավոր տնօրեն Ագուստինո Միոզոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է […]

̰
Սառույցը կոտրվել է. Գաբրիել Ղազարյանը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի մասին

13:50 23.11.2018

«Այս  տարի ունենք 173 մեդալ, ևս 3 մարզաձևից սպասում ենք մեդալներ: Մեր մարզիկները պատրաստվում են եվրոպական խաղերին, որոնցում 15 մարզաձև է ընդգրկված, որից 10-ը տալու են Տոկիոյի  օլիմպիական խաղերին մասնակցության ուղեգիր»,- ամփոփելով վեցամսյա կատարած աշխատանքները՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ 10 լավագույն մարզիկներն այս […]

̰
Հայաստանը մտնում է «դեմոգրաֆիական փոս»-ի մեջ. տնտեսագետ

13:49 23.11.2018

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի գնահատմամբ`Հայաստանը մտնում է «դեմոգրաֆիական փոս»-ի մեջ, և դա առաջիկա տարիներին խորանալու է, այսինքն`գալու է մի շրջան, երբ աշխատաշուկա մտնելու է ավելի քիչ մարդ, քան դուրս է գալու: Դա, ըստ տնտեսագետի, 15-20 տարվա իրականության հետևանք է. ծնելիության նվազման, արտագաղթի արդյունքում ունենալու ենք «դեմոգրաֆիական փոս»: «Դիմում եմ տնտեսագիտական մտքին, այս հարցն ավելի ֆունդամենտալ է, […]

̰
Մահացել է բրիտանացի ամենահայտնի հայագետը

13:41 23.11.2018

84 տարեկանում մահացել է բրիտանացի հայտնի գիտնական, հայագետ Ռոբերտ Ուիլյան Թոմսոնը: Տասնյակ տարիներ նա համարվում էր ԱՄՆ-ում և Եվրոպայում հայոց պատմության ամենահայտնի մասնագետներից մեկը: 1992 թվականից Թոմսոնը ղեկավարել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնը, որը բացվել էր հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի աջակցությամբ: Թոմսոնը հանդիսանում էր նաև հայագետ-հետազոտողների միջազգային միության հիմնադիրը: Իր երկար տարիների գործունեության ընթացքում […]

̰
11-րդ ընտրատարածքի (Շիրակի մարզ) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

13:32 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 11 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը ՀՀԿ 104 1 […]

̰
BACK_TO_TOP