13:29 23.11.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված սարքավորումները: Ինչպես տեղեկացրին […]
13:25 23.11.2018
Պակիստանում Չինաստանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով Կարաչի քաղաքում 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Geo TV-ն: Զոհերից 3-ը հենց հարձակվողներն են: Մյուս 2 զոհերը ոստիկանության աշխատակիցներ են, ևս 1 ոստիկան վիրավորում է ստացել: Նախնական տվյալներով՝ ահաբեկիչները մեքենայով ներխուժել են տարածք, որտեղ, բացի չինական դեսպանատնից, կան նաև այլ հաստատություններ: Ահաբեկիչները փորձել են ներխուժել արտոնագրային բաժին, բայց […]
13:24 23.11.2018
Կեղծ լուրերի պայքարի շրջանակում և ավելի շատ թափանցիկություն ապահովելու նպատակով Google ընկերությունը խստացրել է Եվրամիությունում քաղաքական գովազդի պահանջները. այս մասին հայտարարել է ընկերությունը: Հաջորդ տարի կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ Google-ը պարտադիր է դարձրել ընկերության կամ ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունը, որը վճարել է գովազդի համար, եթե գովազդի մեջ հիշատակվում է կուսակցությունը կամ դրա ներկայացուցիչները, թեկնածուները: Գովազդի համար […]
13:20 23.11.2018
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, նոյեմբերի 23-ին Երևանում տնտեսության զարգացմանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ կարևորելով «Ի՞նչ անել» ձեռնարկի հրապարակումը, առանձնացրեց տնտեսությունում գրանցված դրական որոշ միտումներ: Դրանցից մեկը, ըստ տնտեսագետի, այն է, որ այլևս ներդրումների «բարիեր» չկա, այսինքն` խոչընդոտ չկա, որ Հայաստան փող մտնի, այն վերացել է հեղափոխությունից հետո: Ըստ Խաչատրյանի` կարևոր է այն հանգամանքը, թե ներմուծման փոխարինման ռազմավարությունը […]
13:16 23.11.2018
Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում երթևեկությունը կաթվածահար է եղել, հայտնում է Shamshyan-ը։ Գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, դեպի Երևան իջնող ճանապարհահատվածը փակել են և պատճառաբանում են, որ երկար ժամանակ է՝ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչ օրս չի հայտնաբերել անասնագողերին։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ […]
13:15 23.11.2018
«Եթե դու քաղաքական ուժ ես ու գիտես, որ սպասվում են ընտրություններ, ապա ինչո՞ւ չես անում քայլեր, որ հասարակությանը ներկայացնես քո տեսլականը: Նստում, սպասում են ու հետո ասում են՝ վաայ, 12 օր է»,- այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Կարեն Քոչարյանը նշեց, որ ոչ ոք չի արգելում վարչապետին գնալ որևիցե համայնք ու այդ համայնքում ելույթ […]
13:10 23.11.2018
ԱՄՆ Ալաբամա նահանգի Գուվեր քաղաքում մի քանի մարդ վիրավորվել է առևտրի կենտրոններից մեկում հնչած կրակոցներից, հաղորդում է Al.com-ը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի գիշերը Riverchase Galleria առևտրի կենտրոնում Գոհաբանության օրվան նախորդող տոնական տոնավաճառի ժամանակ: Նշվում է, որ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել, իսկ կրակոցներ արձակած անձը սպանվել է: Ականատեսներից մեկը նշել է, որ լսել է 6 […]
13:03 23.11.2018
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի վերջին հարցումները պարզել են, որ «Ընդհանուր առմամբ հետաքրքրվա՞ծ եք քաղաքականությամբ» հարցին, հարցման 1111 մասնակիցների 19.9 տոկոսը պատասխանել է, որ «շատ է հետաքրքրված», «ավելի շուտ հետաքրքրված եմ» պատասխանը տվել է 42.6 տոկոսը, «ավելի շուտ հետաքրքրված չեմ»՝ պատասխանել է 19.5 տոկոսը, իսկ 17.6 տոկոսն ասել է, որ «ընդհանրապես […]
13:00 23.11.2018
Կոշտ ընտրապայքար է լինելու, անցած խորհրդարանական ընտրությունների հանգստությունը չի լինելու, տարբեր քաղաքական ուժեր են տարբեր ամբիցիաներով: Այս մասին հայտարարել է ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը «Ազգային Ժողովի ընտրություններն ու նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա հեռարձակողների գործունեությունը» թեմայով սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով՝ ԸՕ և մեթոդաբանությունը թույլ է տալիս հավասար հնարավորություններ և հավասար պայմաններ ստեղծել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի […]
12:58 23.11.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր «Պառլամենտական Ճեպընթաց. մեկնարկային կայարան» թեմայով ասուլիս է հրավիրել և տեղեկացրել, որ իրենք իրականացրել են հետազոտություն՝ կապված ընտրությունների հետ: «Մենք ունենալու ենք հետազոտությունների երկու փուլ՝ մինչ քարոզարշավը և քարոզարշավի կեսից հետո: Նախատեսում ենք դեկտեմբերի 1-4-ը իրականացնել երկրորդ փուլը, որպեսզի տեսնենք, թե այդ քարոզարշավը կարո՞ղ […]
12:53 23.11.2018
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ պաշտոնավարման ժամանակահատվածն ամփոփելով՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը փորձում է սփյուռքի տարբեր համայնքների հետ կապի համար նոր տեխնոլոգիաներ կիրառել, քանի որ միշտ չէ, որ կարողանում են այցելել հեռավոր երկրներ ու անմիջական կապ ունենալ: «Սփյուռքի նախարարության պատմության մեջ առաջին անգամ տեսակապ ենք […]
12:52 23.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ մասնակցելու 21-րդ հեռուստամարաթոնին, այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին և […]
12:51 23.11.2018
2018 թվականի հոկտեմբերին ռուսական հատուկ ծառայությունները կանխել են դպրոցների վրա հարձակման մի քանի փորձեր: Այդ մասին, հղում անելով հատուկ ծառայություններին, հայտնել է«Ինտերֆաքս» գործակալությունը: Հատկանշական է, որ ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքերով՝ նախապատրաստված հարձակումներից ոչ մեկը կապված չի եղել միջազգային ահաբեկչության հետ: Այս տարվա ընթացքում ՌԴ-ի դպրոցներում 4 խոշոր միջադեպ է գրանցվել: Պերմ քաղաքում զանգվածային դանակահարությունների […]
12:51 23.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանւթյան ծառայողները ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա տեղեկացրեց, որ հաղորդում է ստացվել Արտաշատի խճուղու տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասին: Վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել […]
12:46 23.11.2018
Փոխհատուցման սկզբունքի փոխարեն կանխարգելման մեխանիզմ, համակարգային բարեփոխումներ, հատուկ պահպանվող տարածքներում միջինը 40, երբեմն 100 տոկոսով բարձրացել են աշխատավարձերը, տեղադրվել են արևային պանելներ, առաջին անգամ կատարվել է պոչամբարների ամբողջական գույքագրում, անցկացվել են կլիմայական գործընթացի մասին բանակցություններ, օրենսդրական փոփոխություններով խստացվել են գետերի վրա փոքր հէկերի կառուցման պայմաններ: Այս մասին այսօր, ամփոփելով վեց ամսվա աշխատանքի արդյունքները, ասաց ՀՀ […]
12:41 23.11.2018
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս անգամ 1111 հարցվածներից հետաքրքրվել են, թե որո՞նք են ՀՀ-ի ամենակարևոր խնդիրներն այս պահին. «45.2 տոկոսը նշել են գործազրկությունը, տնտեսական վիճակ՝ 29.6 տոկոսն է նշել, ցածր թոշակներ ու ցածր աշխատավարձեր` 23.9 տոկոսը, ԼՂՀ խնդիր՝ 23.4 […]
12:30 23.11.2018
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է` այսօր շատ կարևոր է իմանալ, թե ինչ տնտեսություն ունենք, քանի որ մինչ օրս թվանկարչությամբ տնտեսության իրական պատկերը խեղաթյուրվել է: «Առանց իրական պատկերի հնարավոր չէ տնտեսությունը բուժել, հակառակ դեպքում թվերի հետ վիճաբանությունը էական չէ, բոլորս մի խնդիր ունենք, ուզում ենք ապրել բարեկեցիկ կյանքով: Որևէ քաղաքացու, երբ հարցնեք` լա՞վ է ապրում, չի […]
12:29 23.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում հրապարակվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018 թվականի դափնեկրի անունը: Նա «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդն է: Նշենք, որ մրցանակը սահմանվել է 2009 թվականին՝ ՀՀ նախագահի հրամանագրով, և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ […]
12:26 23.11.2018
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցին լրացուցիչ մեկամսյա արձակուրդ է տրվել: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ դպրոցի հանրույթը և ծնողները բարձրաձայնեցին ջեռուցման բացակայության մասին ու դասադուլ հայտարարեցին: Դպրոցի կաթսայատունը շարքից դուրս է եկել, շահագործումն անվտանգ չէ: Լրացուցիչ արձակուրդը տրամադրվել է այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար: Ձմռանն ընդառաջ այս […]
12:17 23.11.2018
Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Գիտաժողովի մեկնարկից առաջ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողներին ասել է, որ իրենք այս նախաձեռնությամբ առաջին հերթին փորձում են գիտություն-տնտեսություն-կառավարություն կապն ապահովել, որպեսզի գիտական սպասարկմամբ կարողանան կառավարությանն առաջարկել մոտեցումներ […]
11:50 23.11.2018
Վերջին 6 ամսվա ընթացքում Սփյուռքի նախարարությունը մշակել է սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականության ռազմավարական փաստաթուղթ, որում նշված են 19 գործնական ուղղություններ: Մայիսի 12-ից նոյեմբերի 19-ը նախարարությունն իրականացրել է երեք ծրագիր, «Արի տուն» ծրագրի անցումային փուլերը, որին մասնակցել է 16 երկրից եկած 156 սփյուռքահայ պատանի: «Քայլ դեպի տուն» ծրագրի ընթացքում նախարարությունը համագործակցել է մասնավորի հետ և խնայել […]
11:47 23.11.2018
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ երկրի Սահմանադրության փոփոխությունը, որը միտված է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու Կիևի նպատակն ամրագրելուն, հզոր «ուղերձ» կլինի Ռուսաստանին այն մասին, որ իրենք ամբողջովին առանձնանում են: Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայում, դիմելով պատգամավորներին, Պորոշենկոն ագրեսոր էր անվանել Ռուսաստանին և հայտարարել, թե Ռուսաստանը հնարավորություն չունի արգելափակելու Ուկրաինայի անդամակցությունն արևմտյան երկու կազմակերպություններին: Հիշեցնենք՝ […]
11:47 23.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ մտահոգ է, քանի որ նկատում է ուղղակի-անուղղակի հակաքարոզ ավանդական արժեքների նկատմամբ: «Երբ խոսում ենք մտահոգություններից, կարծում եմ, պետք է տպավորություն չստեղծվի, որ ես, իմ քաղաքական ուժը որևէ մեղք չենք գործել: Մենք սխալական չենք, մենք բոլորս մահկանացուներ ենք, ես` առավել ևս, ու բոլորս մեղավոր […]
11:41 23.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-22։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի եւ Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]
11:39 23.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա տոնական երեկոն անցկացրել է ընտանիքի անդամների հետ Ֆլորիդայի Մարա-Լագո նստավայրում: Տոնական սեղանին եղել են «Ցեզար» աղցան, լոլիկներ՝ մոցարելլա պանրով, հունական աղցաններ, լցոնած հավկիթներ, «բադ-պրոշուտտո», սեխ, ֆլորիդական ծովախեցգետին, «Ջամբո» ոստրեներ, խեցգետիններ, կարտոֆիլի պյուրե, քաղցր կարտոֆիլ, բանջարեղեն, հնդկահավ, հորթի միս, ոչխարի միս, սաղմոն, չիլիական սիբաս ձուկ, կարմիր վահանաձուկ, շոգեխաշած կողիկներ: Գոհաբանության […]
11:27 23.11.2018
Աշխարհը շարունակում է քննարկել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործի դրված պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը: Իրանի հայկական համայնքը նույնպես մտահոգված է երկրի դեմ սահմանված պատժամիջոցների կիրառման հետևանքներով: Սակայն Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասում է, որ մտահոգություններին զուգահեռ կա նաև եվրոպական հնարավոր աջակցությունը, ինչը փոքր-ինչ մխիթարում է Իրանի բնակիչներին. «Ուժի […]
11:26 23.11.2018
Սլովենիայում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Հիշեցնենք՝ այն անցկացվում է 50-ից բարձր և 65-ից բարձր տարիքայինների խմբերում: 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը տարել է 4 հաղթանակ և 1 պարտիա ավարտել ոչ-ոքի: 5 տուրից հետո Կարեն Մովսիսյանը մրցաշարի առաջատարն է: Հինգերորդ տուրում հայ գրոսմայստերը առավելության է […]
11:11 23.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 7-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման 4, ծեծի 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի […]
11:08 23.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների մասնագետները: Քարոզարշավի ամբողջ ընթացքում […]