01:05 23.11.2018
2018 թվականի գարնանից մեկնարկել է զինկոմիսարիատների խոշորացման ծրագիրը, որով զինկոմիսարիատների կառավարումը Զինված ուժերի գլխավոր շտաբից փոխանցվում է Պաշտպանության նախարարությանը։ Առաջին փուլով խոշորացվել են մայրաքաղաքի ու մոտակա մարզերի զինկոմիսարիատները, այժմ ընթանում է կառույցների միավորման երկրորդ փուլը, որի մեջ ընդգրկված է նաև Շիրակի մարզը: Այսօր Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել հանրապետության զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն ու ներկայացրել խոշորացման գործընթացի առանցքային դրույթները։
<Առաջին փուլով խոշորացվեցին Երևանի ու մոտակա մի քանի մարզերի զինկոմիսարիատները,արդեն իսկ սկսել ենք երկրորդ փուլը,որի մեջ ընդգրկված է նաև Շիրակի մարզը,որտեղ խոշորացման արդյունքում կունենանք մեկ մարզային զինկոմիսարիատ իր ենթակա բաժանմունքներով հինգ շրջաններում >,- մանրամասնել է Հենրիկ Մուրադյանը:
Այսինքն ՝ Ախուրյանի,Ամասիայի,Աշոցքի,Անիի ու Արթիկի տարածաշրջանների զինկոմիսարիատները ամբողջությամբ չեն փակվի ,կվերածվեն ենթակա բաժանմունքների ու կղեկավարվեն մարզային կառույցից։Այս դեպքում կլինեն նաև պարտականությունների ու բաժանմունքների պետերի լիազորությունների որոշակի փոփոխություններ ։
<Բաժանմունքի պետը լինելու է քաղաքացիական անձ,իսկ տեղակալը ՝ զինվորական ,բաժանմունքը ենթարկվելու է մարզային զինվորական կոմիսարին,կատարելու են այն բոլոր պարտականությունները,որոնք նախկինում էին անում ՝ զինակոչիկների կցագրում ու պահեստազորի հաշվառում>,- փոփոխություններին մասին է խոսել հանրապետության զինվորական կոմիսարը:
Զինակոչ անցկացնելու և բժշկական հետազոտություններ իրականացնելու գործառույթները առայժմ կշարունակվեն շրջանային բաժանմունքներում ։Այստեղ հիմնական խնդիրը եղած հաստիքների ճիշտ վերաբաշխումներն են։Մասնագիտական բարձր որակներն ու փորձառությունը հետագայում աշխատանքի մնալ- չմնալու հարցում հաշվի կառնվի։Նոր հաստիքներում կնշանակվեն միայն այն աշխատողները,ովքեր ունեն բարձրագույն կրթություն։
Գործընթացի արդյունքում այնուամենայնիվ հաստիքային կրճատումներ կլինեն։Աշխատանքից կազատվեն 65 տարին լրացած թոշակառուներն, իսկ երիտասարդ սպաները ,ովքեր նախընտրել են ծառայել առաջնագծում , կտեղափոխվեն զինված ուժեր:
<Երիտասարդ սպաները,ովքեր ցանկություն են հայտնել իրենց ծառայությունը շարունակել զորքերում որպես զինվորական,մենք իրենց տվյալները արդեն ուղարկել են ք զինված ուժերի կադրերի վարչություն ,որպիսի հետագայում նշանակվեն զինվորական հաստիքների ՝ տարբեր զորամասերում >,- ասել է Հենրիկ Մուրադյանը:
Զինկոմիսարիատների միավորման ու խոշորացման ծրագիրը կավարտվի մինչ ձմեռային զորակոչի մեկնարկը ,որի նախապատրաստական աշխատանքները արդեն ընթացքի մեջ են;
17:58 12.08.2025
Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ ՑինցինատիՌուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...
17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:52 12.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՕգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...
17:48 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...
17:43 12.08.2025
Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆԱմռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...