00:36 21.11.2018
Գյումրիի դրամատիկական թատրոնը պրեմիերայի է պատրաստվում: Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա բեմադրում է «Ոչինչ չի մնա» ներկայացումը: Համանուն ֆիլմը նույն ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը, նկարահանել է 2007-ին: Ըստ ստեղծագործական կազմի՝ ներկայացումը և՜ նման է, և՜ տարբեր ֆիլմից: Թատրոնի պիեսը յուրովի է ներկայացնում: Նոր ներկայացումը հրավիրյալ դերասան ունի, գլխավոր դերերից մեկն էլ հրավիրված դերասանն է կատարում: Թատրոնի գլխավոր ռեժիսորն ու միևնույն ժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նախ նշեց հրավիրյալ մասնագետների օգնությամբ աշխատելու անհրաժեշտությունը: Հրավիրում են նրանց, ովքեր իրենց հետ նոր մոտեցումներ են բերում Գյումրիի թատրոն: Հրավիրված ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը հանդիսատեսին արդեն հայտնի պիեսով է ներկայանում: Նույն ստեղծագործության բեմադրումը էկրանավորումից տարբերվում է, բայց զուգահեռներ չանցկացնել հնարավոր չէ:
«Սա նույն ստեղծագործության այլ մեկնաբանությունն է: Ներկայացնել նույն բանը պարզապես իմաստ չուներ: Սա ֆիլմ-ներկայացում է՝ այլ մեկնաբանությամբ: Երբ 2 մարդ նույն անունն ունեն, մենք փորձում ենք համեմատել նրանց տեսակները: Ֆիլմն ու ներկայացումը ունեն նույն անունը, բայց և անհնար է չտարանջատել իրարից»,- ասել է ներկայացման գլխավոր դերակատարաներից Մանե Մխոյանը:
Իսկ՝ ինչ է նշանակում ֆիլմ-ներկայացում, պարզ դարձավ, երբ հերթական փորձի համար վարագույրը բացվեց: Ներկայացման տեսարաններն ուղեկցվում են տեսաուղերձներով ու ենթագրերով: Տեխնիկական լուծումները լրացնում են դերասանական խաղը , միևնույն ժամանակ, բեմադրությունը յուրօրինակ դարձնում:
«Իր տեսակով ներկայացումը բավականին բարդ է, թե՜ հոգեբանական տեսանկյունից, թե՜ դերասանական խաղի տեսանկյունից, թե՜ տեխնիկապես: Դրա համար ամեն ինչ անում ենք, որ ներկայացումը կայանա տեխնիկապես և էմոցիոնալ հարթության վրա»,- ասել է բեմադրող-ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:
90-ականների սերնդի մութ ու ցուրտ տարիների պատմությունները միահյուսվել են ու վերածվել հոգեբանական դրամայի: «Ոչինչ չի մնա» ներկայացման պրեմիերան Աճեմյանի թատրոնում նոյեմբերի 24-ին և 25-ին է:
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...