15:40 17.11.2018
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել», – այս խոսքերով է Բելառուսի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ինքը պատասխան է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։ Խոսնակը հայտարարել է, թե այդպիսի մոտեցումը հասկանալի կլիներ […]
15:38 17.11.2018
«Իրավիճակի գնահատականի մասին մի քանի անգամ խոսել եմ, որ զարգացումները գնում են բոլոր հնարավորներից թերևս ամենավատ ուղղությամբ: Գիտեք, այսօր շատ պարզ է գծված սահմանագիծը՝ մի կողմում հեղափոխականներն են ու հեղափոխությանը սատարածները: Նրանք բոլորը պատասխանատու են այսպես կոչված հեղափոխության ու նրա հետևանքների համար: Ըստ էության, միակ ընդդիմադիր քաղաքական ուժը ՀՀԿ-ն է»,- ՀՀԿ-ի ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին […]
15:33 17.11.2018
Եվրախորհրդարանի՝ տարբեր երկրներ ներկայացնող անդամները Amazon-ի նախագահ Ջեֆ Բեզոսին ուղերձ են հղել՝ կոչ անելով հրաժարվել խորհրդային խորհրդանշաններ պարունակող ապրանքների վաճառք իրականացնելուց: Այս մասին հայտնում է Delfi-ն: Հաղորդվում է, որ նամակի նախաձեռնությունը պատկանում է ԵԽ Լիտվայի ներկայացուցիչ Անտանաս Գուգան: Գրության մեջ մասնավորապես ասվում է, որ կառույցը դատապարտում է խորհրդային ու նացիստական համակարգերը խորհրդանշող նշանների կիրառումը՝ նշելով, […]
15:20 17.11.2018
Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում, հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրել են, որ ստուգումներում տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող […]
15:18 17.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Երևանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը, ԱԻՆ ՓԾ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ […]
15:11 17.11.2018
«Այս ընտրությունների ժամանակ ևս ընտրողների ցուցակը նախապես հրապարակվել է: Ընտրողների ցուցակում անճշտությունների վերաբերյալ դիմումների ներկայացման ժամկետներ ունեն քաղաքացիները: Նրանք ցանկացած նման թերություն հայտնաբերելու դեպքում կարող են դիմել լիազոր մարմնին՝ ճշտումներ, շտկումներ անելու համար»,- «Շանթ»ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ ցուցակներն այժմ հրապարակված են Elections.am կայքում և ցանկացած պահի […]
15:03 17.11.2018
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի մեջ արջ է խճճվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ զննությամբ պարզվել էր` Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում, կենդանին ընկել է անհայտ անձի՝ մետաղական ցանցից պատրաստած թակարդը: Աշխատակիցների ջանքերով կենդանին ցանցից դուրս էր […]
14:48 17.11.2018
Նոյեմբերի 17-ին, ժամը 10:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է կոշիկի արտադրամաս: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտավան գյուղի Նոր թաղամասի 6-րդ փողոցի թիվ 7 վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:38-ին: Վագոն […]
14:31 17.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Օրենքով սահմանված կարգով, որքան օրենքը հնարավորություն կտա, գուցե և մասնակցեմ քարոզարշավին, բայց դա չի ենթադրում վարչական ռեսուրսի օգտագործում, դա չի ենթադրում քաղաքապետարանի ռեսուրսի օգտագործում: Ես ոչ աշխատանքային ժամերին քարոզարշավի ժամերին այդ գործը հաճույքով կանեմ: Այնպես կլինի գործընթացը, որ քարոզարշավին մասնակցելս չի […]
14:20 17.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքացիների կողմից իրեն ուղղված բողոքներից մեկին: «Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետևյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին և իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»,- […]
14:17 17.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը խոսել է ներհամայնքային խնդիրների մասին. «Արմավիրը նախկինում եղել է արդյունաբերական քաղաք, այստեղ աշխատել են նախկին Խորհրդային Միության մի քանի հզորագույն ընկերություններ, այստեղ է աշխատել Ապակու գործարանը, Պահածոների գործարանը: Հիմա այդ գործարանները չեն աշխատում կամ աշխատում են ոչ ամբողջական ծավալով: Այս պահին քննարկումներ են գնում կառավարության և «Վեոլիա […]
14:10 17.11.2018
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես մի հսկայական երկնային առարկա լուսավորել է գիշերային երկինքը: Այս մասին հայտնել է Russian Today-ը: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում: Համացանցի բազմաթիվ օգտատերեր հայտնել են, որ երկնային առարկայի անհետանալուց հետո լսել են պայթյունի հզոր ձայն: Մարդիկ իրենց նկարահանած տեսագրությունները ուղարկել են NASA, որտեղ հաստատվել […]
14:08 17.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը: Այդ նպատակով նրանք այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կենդանաբանական այգու դիմաց: Լրագրողների հետ զրույցում այգու նախկին աշխատակիցներից մեկը պնդել է, որ այգու եղնիկներից մեկի անկման մեղավորությունը տնօրենը փորձել է բարդել իրենց վրա և դրա համար գումար է պահանջել: «Շինարարության պատճառով եղնիներին […]
13:56 17.11.2018
Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում դանակահարություն էր եղել: Տուժողը 35-ամյա մի տղամարդ էր: Կատարվածի հանգամանքները պարզելու և դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Գեղարքունիքի մարզայինվարչության, Մարտունու բաժնի և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 3-ին, Աստղաձորի 9-րդ փողոցում, իր մոտ եղած ծալովի դնակաով տուժողին վնասվածքներ […]
13:53 17.11.2018
Այդ մեղադրանքներն իրենք պետք է ներկայացնեն իրավապահ մարմիններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը՝ անդրադառնալով այգու ներկա և նախկին աշխատակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում հնչած մեղադրանքներին: «Մեղադրանքների մեծ մասի մեջ կան իրավական տարրեր: Այդ մեղադրաքներն իրենք պետք է ներկայացնեն իրավապահ մարմիններին, իրավապահ մարմիններն էլ համապատասխան […]
13:47 17.11.2018
Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Նովոսիբիրսկում լրագրողներին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և այս համատեքստում երբեք չի կարող ողջունել այն քայլերը, որոնք միտված են քրիստոնեական եկեղեցու մասնատմանն ու […]
13:43 17.11.2018
«Ջրի որակի վատացման հիմնական գործոնը Հայաստանի իշխանությունների վերջին 10 տարվա քաղաքականությունն է: Դա պետք է արմատապես փոխվի: Քիմիայի տեսանկյունից այս պահին երկու գործոն կա՝ մոտ 4000 քառակուսի մետր ջրածածկ անտառային տարածքը, որն իրականում չի էլ մաքրվել է, մաքրող երեք ՊՈԱԿ-ներ դատվել են լիճն իբր մաքրելու համար: Անտառը տեղում է: Բացի դրանից՝ ջրային դեղին նյութի արբանյակային […]
13:40 17.11.2018
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն […]
13:31 17.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը խոսել է ներհամայնքային խնդիրների մասին: «Մենք իշխանությունից կառչած չենք և, ինչպես վարչապետն է ասում, այն պահին, երբ հասկանանք, որ չունենք ժողովրդի աջակցությունը, դուրս կգանք իշխանությունից: Արմավիրի բյուջեն, մյուս համայնքների համեմատ, բավականին փոքր է: Այս պահին փորձում ենք գտնել սեփական միջոցների հավաքագրման մեթոդներ: Ամեն խնդիր չէ, որ պետք […]
13:25 17.11.2018
Այսօր առավոտից Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի վերադարձը Հայաստան: SHANTNEWS.am-ը զրուցել է Բերդավան գյուղի դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանի հետ: Հենց այդ դպրոցում է սովորել Կարեն Ղազարյանը, որի մայրը ուսուցչուհի է: «Այս պահի դրությամբ ճանապարհը մեքենաներով 2 կողմից փակ է: […]
13:24 17.11.2018
Նոյեմբերի 16-ին, ժամը 07:00-ի սահմաններում, ոստիկանության Մեղրիի բաժնի և ՌԴ ՊՆ N զ/մ ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1975 թվականին ծնված, Մոհամմադ Ա.-ն: Նա նոյեմբերի 12-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով: Քննությունը շարունակվում է, […]
13:15 17.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն: Ավելի վաղ հայտնել ենք, որ անհայտ անձը զինված մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող ՓԲ ընկերության դեղատուն, որտեղ դեղատան աշխատակցուհու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ […]
13:07 17.11.2018
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը պարզել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով՝ The Washington Post-ին: Ի պատասխան այս հայտարարության՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանության խոսնակը հերքել է տեղեկատվությունը և հավելել, որ արքայազնը տեղյակ չի եղել սպանության […]
13:00 17.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը խոսել է ներհամայնքային խնդիրների մասին. «Արմավիրը խնդիրների մասով, մեծ հաշվով, չի տարբերվում հանարպետության մյուս քաղաքներից: Շենքերի հատվածում ունենք տանիքների և բակերի հետ կապված խնդիրներ, քանի որ շենքերը 1970-1980 ականնների կառույցներ են: Խնդիր ունենք քաղաքի լուսավորության ցանցի հետ կապված. լուսավորության ցանցը թերի է: Ճանապարհների հետ կապված ևս խնդիրների […]
12:55 17.11.2018
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը ձնահոսքերի հնարավոր վտանգն է։ Փակ է նաև Վերին Լարսի անցակետը։ Ռուսական կողմում կա տրանսպորտային միջոցների մեծ հերթ։
12:51 17.11.2018
«Ջուրը մեր տարածաշրջանում դառնում է այն ռեսուրսը, որի համար պայքարում են: Այդ պայքարը շարունակվելու է: Իսրայելը ծրագիր է մշակում, որպեսզի ծովից համալրի իր խմելու ջրի շտեմարանը: Սևանի ջուրը 2011-2017թթ. ընթացքում հիմնականում օգտագործվել է ոռոգման համար: Բայց ձկնաբուծության համար օգտագործվող ջրի քանակը տարեցտարի ավելանում է: Այստեղ մոտ հինգ անգամ ավելի շատ ջուր է օգտագործվում, քան ոռոգման […]
12:46 17.11.2018
Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևին կընդունի նոյեմբերի 19-ին։ Ադրբեջանի նախագահը Բելառուսում ունենալու է ընդլայնված կազմով հանդիպումներ, ինչպես նաև Բելառուսի պաշտոնակցի հետ առանձնազրույց։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի կայքը։ Քննարկումների հիմնական թեման, ըստ բելառուսական կողմի, լինելու է առևտրատնտեսական ոլորտը, որի մեջ սովորաբար մտնում է նաև ռազմական տեխնիկայի վաճառքը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են նաև տարածաշրջանային և […]
12:38 17.11.2018
ԱՄՆ պատրաստ է հրաժարվել Չինաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, եթե Չինաստանը փոխի իր տնտեսական քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: «Եթե Չինաստանը չփոխի իր ճանապարհը, ԱՄՆ-ն չի փոխի իր ուղղությունը»,- ասել է նա: Փենսի խոսքով՝ ԱՄՆ-ն ընդունել է վճռական միջոցառումներ՝ վերացնելու համար Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների անհավասարակշռությունը: Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային […]
12:32 17.11.2018
Պետական եկամուտների կոմիտեի oպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ: Վերջինս իր անվամբ ձևակերպել է օդափոխման, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների: Սակայն ձևավորված հարկվող օբյեկտների վերաբերյալ հարկային […]