12:30 17.11.2018
«Ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ մեր օրենսդրությունն այնպիսին է, որ մենք մենք արտերկրում տեղամասային կենտրոններ չենք ունենում, և ՀՀ-ի ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացիները, որոնք ունեն քվեարկությանը մասնակցելու իրավունք, իրենց պարտքը կարող են իրականացնել իրենց հաշվառման վայրում գտնվող ընտրական տեղամասում»,- այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: […]
12:22 17.11.2018
160 հրշեջ ներգրավվել է Մոսկվայի հարավարևմտյան Կապոտնյա թաղամասում գտնվող նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։ Վտանգ կա, որ նավթը մշակող հանգույցներից մեկից հրդեհը կարող է անցնել մյուսին։ Այս պահին հրդեհի բոցերը բարձրանում են մինչև 10 մետր, և հրշեջները փորձում են տեղայնացնել այն։ Դրան արդեն տրվել է բարդության երկրորդ աստիճան։ Այս պահին հայտնի տվյալներով՝ հրդեհի պատճառով […]
12:20 17.11.2018
Կոսովոյում Թուրքիայի դեսպան Կիվիլչիմ Կիլիչը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից ոչ հեռու գտնվող Մրամոր գյուղում: Աղբյուրը նշում է, որ վթարի է ենթարկվել 3 մեքենա, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 4-ը, այդ թվում դեսպանն ու այլ թուրք դիվանագետներ, ստացել են տարբեր […]
12:12 17.11.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ մեկ բաժակ վիսկին օգնել է իրեն ուշքի գալ Brexit-ի վերաբերյալ կառավարության հետ շուրջ 5 ժամ տևած քննարկումներից հետո, գրում է Daily Mail-ը: Թերեզա Մեյի խոսքով՝ իրեն մեծ աջակցություն է ցուցաբերել ամուսինը՝ Ֆիլիպը, որը իրեն ալկոհոլ է հյուրասիրել: «Վերջին օրերին դժվար է եղել: Երբ ես չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 11.00-ին, տուն եկա, […]
12:05 17.11.2018
Սևանի հիմնախնդրին նվիրված գիտաժողովի ժամանակ անդրադարձ է եղել Սևանի տարածքի մաքրման կայաններին: Կայանների արտադրման աշխատանքներով զբաղվող ընկերության տնօրեն Մանվել Գաբրիելյանը տեղեկացրեց, որ իրենց կողմից արվել են ուսումնասիրություններ Սևանի ավազանի շրջակայքի քաղաքներում՝ Մարտունի, Գավառ, Վարդենիս: «Այնտեղ կան մեխանիկական գերազանց կայաններ, բայց դրանք տասը տոկոսով են մաքրում կենսաբանական բաղադրությունը: Այդ խնդիրը կլուծվի մոտ երկու միլիոն եվրոյով»,- ասել […]
12:03 17.11.2018
Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի: Ցույցի մասնակիցները պահանջում են նրա հրաժարականը: Ըստ աշխատակիցների՝ տնօրենը, չլինելով ոլորտի մասնագետ, բազում սխալներ է թույլ տվել: Այգու աշխատակից Մանուկ Մանուկյանի պնդմամբ՝ Ռուբեն Խաչատրյանը հաշվի չի առնում մասնագետների կարծիքները և նրանց հակառակ քայլեր է ձեռնարկում, որոնց հետևանքով տուժում են կենդանաբանական այգու կենդանիները: […]
11:52 17.11.2018
Այսօր Սևանա լճի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Թոքմաջյանը խոսել է այն մասին, թե ինչպես է պատկերացնում Սևանա լճի խնդիրների լուծումը: «Ծիծաղելի է, որ կանաչումը պատճառաբանում են շոգ ամառով: Մենք սա ունենալու ենք, եթե շարունակենք Սևան լցնել կոյուղաջրեր ու դրենաժային ջրեր»,- ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Ըստ Թոքմաջյանի՝ իրավունք չկա Սևանից ջրառ […]
11:44 17.11.2018
Նոյեմբերի 16-ին Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է բանակի ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված միավորումների և զորամասերի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսների վիճակին, զորքերի պատրաստության ծրագրի համապատասխանությանը՝ ներկայացվող պահանջներին, ինչպես նաև նշված ոլորտներում առկա խնդիրներին: Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդել են աշխատակարգով նախատեսված ելույթները, որոնք վերաբերում էին միավորումների և զորամասերի կազմակերպչական ու հաստիքային կառուցվածքին, զորահավաքային […]
11:27 17.11.2018
ԱՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը՝ Խնձորեսկի ճանապարհին եղած վթարի վերաբերյալ, որով մի շարք զինծառայողներ ու հրամանատարներ պատժվում են։ ՊՆ խոսնակը հիշեցրել է, որ այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից։ «Զինվորական Ծառայությունից ազատել․ զորամասի 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ., զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա., […]
11:25 17.11.2018
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել ընկերության հետ կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Ալեսանդրո Պրոֆումոյին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան։ «Լեոնարդո» […]
11:12 17.11.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբային փուլի 4-րդ տուրից հետո, երբ Հայաստաի ընտրանին 2:6 հաշվով գերազանցեց Ջիբրալթարին, Մովսիսյանը խփեց 4 գնդակ: Այժմ Մովսիսյանը խփել է 5 գնդակ և Ազգերի լիգայի մրցաշարի ընթացիկ փուլում լավագույն ռմբարկուն է: Նա գերազացում է Լուկակուին, Դրագունին և Միտրովիչին: Գոլային փոխանցումների մրցավազքում […]
11:00 17.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ և ամենայն բարիք: Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան, դո՛ւք եք զարգացնելու հայրենական գիտությունը, տնտեսությունն ու մշակույթը և ապահովելու մեր երկրի […]
10:59 17.11.2018
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանխատեսել քաղցկեղի զարգացումը, հաղորդում է MedicalXpress-ը: Մասնագետները նշում են, որ քաղցկեղային բջիջների աճի համար հարկավոր է շատ գլյուկոզա, որը, սակայն, օրգանիզմ է հասնում այլ բջիջների միջոցով: Գիտնականները հետազոտություններ են արել և պարզել, որ բջիջներում SGLT2 մոլեկուլի աճը նպաստում է քաղցկեղի արագ զարգացմանը: Մոլեկուլների ուսումնասիրությունը ցույց է տվել, […]
10:57 17.11.2018
Սևանա լճի խնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասել է, որ շատ կարևոր է, ի վերջո, ընդգծել, թե որն է լճի հիմնական խնդիրը: «Հիմնական խնդիրը ջրի ծավալն է, որի հետ կապված է նաև որակը: Մենք երկու-երեք բան ասելով անցնում ենք, թե ինչու Սևանա լիճը հասավ այս վիճակին»,- ասել է Սանասարյանը: «Կանաչների միության» […]
10:51 17.11.2018
Այսօր մեկնակարել է Սևանի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովը, որին մասնակցում են պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀԿ-ների և կրթական համակարգի ներկայացուցիչներ, գործատուներ: «Նպատակը լուծման առաջարկություններ լսելն է: Մենք կմշակենք բանաձև, որը կուղղենք պետական մարմիններին»,- ասել է գիտաժողովի կազմակերպիչներից ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ Մակարյանի՝ հիմնական ելույթները չորսն են լինելու: «Ժամանակ առ ժամանակ մենք նետվում ենք բռնցքամարտի՝ կարծես […]
10:48 17.11.2018
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում վառելիքի գների բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է BBC-ն: Ցույցերը կազմակերպվել են համացանցի միջոցով և չունեն առաջնորդներ և պաշտոնական ներկայացուցիչներ: Համացանցում սկիզբ առած այս շարժմանն արդեն միացել է ավելի քան 850 հազար մարդ: Բողոքավորները մտադիր են այսօր կաթվածահար անել երթևեկությունը: Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի՝ […]
10:44 17.11.2018
Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային֊ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային֊քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին։ Այս մասին հայտնում են «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունից։ Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր»-ը հայտարարություն էր տարածել, որ նոյեմբերի 17-ին կուսակցությունը կազմակերպում է […]
10:36 17.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2016 թվականի նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի վերաբերյալ իր հարցաքննությունն ավարտվել է: Թրամփն ընդգծել է, որ անձամբ է գրավոր պատասխանել դատախազ Ռոբերտ Մյուլլերի բոլոր հարցերին, այլ ոչ թե իր փաստաբանները: Այս մասին հայտնել է BBC-ն: Նախագահը հերքել է Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները և հետաքննությունն անվանել […]
10:30 17.11.2018
«Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկվել են ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Անկասկած է, որ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին է: Առավել ևս, որ նույն օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Լուկաշենկոն և Նազարբաևը ՀԱՊԿ […]
10:24 17.11.2018
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 06:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս ուղևորն […]
10:16 17.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյանց լեռնանցքը, տեսանելիությունը 50-60 մետր է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:12 17.11.2018
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի: Ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած: Անտառային հրդեհներն իրենց ճանապարհին մոտ 27 հազար տուն են ոչնչացրել: Կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 80 հազար հեկտարի։ Փրկարարներն օր ու գիշեր փորձում են տեղայնացնել կրակը, սակայն ուժեղ քամին և չորային եղանակը բարդացնում են աշխատանքները:
10:00 17.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և […]
09:50 17.11.2018
Նոյեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին Քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ղեկավարներն ու օպերատիվ անձնակազմերը: Վալերիյ Օսիպյանն, անդրադառնալով ծառայության հրատապ ու ռազմավարական խնդիրներին, ընդգծեց, որ նրանք ոստիկանության առանցքային ստորաբաժանումներից են, որոնց արդյունավետ ծառայությամբ է պայմանավորված հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխարգելման ու […]
09:45 17.11.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է: Այս թոհուբոհի ընթացքում, սակայն, «Փաստ»-ի տեղեկություններով, նախարարությունների օպտիմալացման նախապատրաստական աշխատանքների ակտիվ գործընթաց է իրականացվում: Ու մինչ կորոշվի, թե ընտրություններից հետո որ նախարարությունն ինչ ճակատագիր կունենա, կամ նախարարություններում ինչպիսի […]
09:40 17.11.2018
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով, որ անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից․ «Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր […]
09:28 17.11.2018
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 2:6 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը չի կայացել, քանի որ ջիբրալթարցի լրագրողները չէին ներկայացել՝ նախընտրելով լինել խառը գոտում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը։
09:14 17.11.2018
«Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու և որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն է։ «Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցության փաստը»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը՝ ի պատասխան հարցին, թե այդ հանդիպման, […]