TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Մեծ Բրիտանիայում կարող են Թերեզա Մեյին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսել

09:03 17.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կուսակիցները հավաքել են ձայների բավարար քանակ, որպեսզի Թերեզա Մեյին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսեն, գրում է Sky news.-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հարցի շուրջ քվեարկությունը տեղի կունենա մոտ ժամանակներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ակնարկել էր, որ թույլ չի տալու Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե: Նա ասել էր, որ չի […]

̰
Ծառուկյանի փեսայի անունն անհասկանալի պատճառներով հանվել է ցուցակից. «Ժամանակ»

08:51 17.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակում բացակայում է նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Մանուկյանը պետք է առաջադրվեր Կոտայքի մարզում, սակայն անհասկանալի պատճառներով նրա անունը հանվել է ցուցակից»:

̰
Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը

08:38 17.11.2018

Թուրքիայի ոստիկանությունը  Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալայի նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակներում նոր մարդկանց է բերման ենթարկել։ Քավալան Թուրքիայում կալանավորվել է 2017թ. դեկտեմբերին։ Նա մեղադրվում է 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։ Գործի շրջանակներում բերման է ենթարկվել ևս 10 մարդ, այդ թվում՝ 2 պրոֆեսոր։ Մնացածը «Anadolu Kultur» կազմակերպության աշխատակիցներ են, որոնք աշխատել են […]

̰
Ընտրություններին Սամվել Ալեքսանյանը կաշխատի ՔՊ-ի թեկնածուների համար՝ «զոհաբերելով» իր փեսային․ «Հրապարակ»

08:25 17.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում սև հումոր է պտտվում՝ Սամվել Ալեքսանյանն իր փեսային՝ Կորյուն Նահապետյանին «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի։ ՀՀԿ մեր աղբյուրների պնդմամբ՝ Ալեքսանյանի քրոջ ամուսինը՝ Կորյուն Նահապետյանը, մինչև վերջին օրը պայքարել է առաջադրվելու համար, սակայն Ալեքսանյանը կանխել է դա, քանի որ նրան հորդորել են աշխատել Մալաթիայից ռեյտինգայինով առաջադրվող «ՔՊ» […]

̰
Ջիբրալթար-Հայաստան հանդիպման գնահատականները՝ ըստ Whoscored-ի

08:14 17.11.2018

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 2:6 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ։ Whoscored կայքը ներկայացրել է Ջիբրալթար-Հայաստան հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների իր գնահատականը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ առաջին պոկերը ձևակերպած Յուրա Մովսիսյանը: Մեր ընտրանու հարձակվողը հեղինակավոր կայքի կողմից արժանացել է առավելագույն 10 միավորի: […]

̰
Մակեդոնիան հաղթեց Լիխտենշտեյնին

01:55 17.11.2018

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի D լիգայի 4-րդ խմբի 5-րդ տուրում մեր հավաքականի մրցակիցների` Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հավաքականների միջև կայացած խաղում հաղթանակ տոնեցին մակեդոնացի ֆուտբոլիստները։ Նրանք մրցակցի հարկի տակ առավելության հասան 0:2 հաշվով։ Այս հաղթանակից հետո Մակեդոնիայի հավաքականը վաստակեց 12 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը, վաստակած ինը միավորով, երկրորդն է։

̰
Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարի ընտրանուն

01:46 17.11.2018

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 2:6 հաշվով ջախջախեց Ջիբրալթարի ընտրանուն։ Մեր ընտրանու կազմում պոկերի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը (27-րդ, 48-րդ, 52-րդ, 55-րդ րոպեներ), մեկական գոլի հեղինակներ դարձան Արթուր Քարտաշյանը (66-րդ րոպե) և Ալեքսանդր Կարապետյանը՝ ավելացված ժամանակում։    

̰
Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին պոկերն է ձևակերպել

01:16 17.11.2018

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 1:5 հաշվով հաղթում է Ջիբրալթարի ընտրանուն։ Մեր ընտրանու կազմում, պատմության մեջ առաջին անգամ, պոկերի (4 գոլի) հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը։ Եվս մեկ անգամ աչքի է ընկել Արթուր Քարտաշյանը։ Այս պահին ընթանում է 2-րդ խաղակեսը։

̰
«Փաշինյանը Հայաստանի քաղաքականության մեջ մեծ բարեփոխումներ կանի». Մեթյու Բրայզայի հարցազրույցը Անադոլուին

01:03 17.11.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանում սպասվող ընտրությունների և  հնարավոր փոփոխությունների մասին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Հարցազրույցում Բրայզան նշել է, որ Ն.Փաշինյանը, հոկտեմբերի 16-ին հրաժարական տալով, բարդ իրավիճակում մեծ քաղաքական հմտություն է դրսևորել: Բրայզայի գնահատմամբ՝ Փաշինյանը չի կարողացել ստանալ քաղաքական էլիտայի աջակցությունը, բայց ունի ժողովրդի […]

̰
Լուսացույցների տեղափոխություն Սայաթ Նովայի պողոտա-Ալ.Մանուկյան փողոց խաչմերուկում

00:54 17.11.2018

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018 թ. նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտա-Ալ.Մանուկյան փողոց խաչմերուկի Սայաթ Նովայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

̰
Վրաստանի Միավորված ընդդիմությունը բողոքարկելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ոչ աշխատանքային օր նշանակելու ԿԸՀ-ի որոշումը

00:45 17.11.2018

Վրաստանի Միավորված ընդդիմությունը, որը նախագահական ընտրություններում ներկայացնում էր «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, այսօր դատարանում կբողոքարկի ԿԸՀ-ի ՝ նախագահի երկրորդ փուլի ընտրությունները հոկտեմբերի 28-ին՝ աշխատանքային օրն անցկացնելու մասին որոշումը: Այսօր ԿԸՀ-ի ընդունած որոշումը բողոքարկելու վերջին օրն է: Ընդդիմությունը, վկայակոչելով Ընտրական օրենսգիրքը, խոսում է մի շարք խախտումների, մասնավորապես՝ արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների ընտրություններին […]

̰
Մեծ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է. Վիգեն Սարգսյան

00:31 17.11.2018

«Ես մեծ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է։ Ուզում եմ հավատալ, որ այդ որոշումը կայացվել է անմիջապես Երևանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։ Դրա այլընտրանքը շատ ավելի մտահոգիչ կարող է լինել, եթե դա արվում է «հապճեպ մեծամասնություն» ձևավորելու և ամենատարբեր խնդիրներում որոշակի լուծումներ առաջարկելու նպատակով։ Այնպիսի լուծումներ, […]

̰
Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում կառուցվող հրապարակի շինարարությունը ձգձգվում է

00:24 17.11.2018

Սուբվենցիոն ծրագրով Մուշ 2/2 թաղամասում իրականացվող հրապարակի կառուցման աշխատանքները նախատեսված ժամկետներում, ամենայն հավանականությամբ, չեն ավարտվի: Այստեղ էլ, ինչպես փողոցաշինական մեծ ծրագրում է, խոչընդոտել են նախագծային փոփոխությունները: Մոտ 106 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի 70 տոկոսը համաֆինանսավորել է համայնքային բյուջեն, իսկ 30 տոկոսը՝ կառավարությունը: Շիրակի մարզից ներկայացվել ու հաստատվել են երկու ծրագիր, երկուսն էլ առայժմ անավարտ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կուտակված մոտ 350 ավտոմեքենա կա 

00:10 17.11.2018

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված մոտ 350 ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:08 17.11.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» կոչվող հատվածում, «Մեղրիի սար» կոչվող հատվածում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

̰
Արտաշատի զինկոմիսարիատում կապիտանը կոտրել է քաղաքացու քիթը

23:59 16.11.2018

Նոյեմբերի 15-ին`ժամը 17:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթաբեկյան 135 հասցեում գտնվող Արտաշատի զինկոմիսարիատում վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանի և Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Գեղամ Բաղդասարյանի միջև: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Դրանից հետո Գ. Բաղդասարյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Արտաշատի զինկոմիսարիատում իրեն ծեծի են ենթարկել և […]

̰
Մանվել Ջավադյանը դադարեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները

23:42 16.11.2018

Մանվել Ջավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դադարեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները․ «Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: 10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ […]

̰
Սամվել Լաճիկյանի անհատական ցուցահանդեսը հարազատ Գյումրիում

23:35 16.11.2018

«Շիրակ» հայրենակցական միությունը և Մշակույթի նախարարությունը համատեղ կազմակերպել են Հայաստանի վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Գեղանկարչի ստեղծագործական ներկապնակը տարբեր թեմաներով է՝ սկսած Աստվածաշնչյան սյուժեներից, հայ ազգային գորգապատումից, մինչև հարազատ քաղաքի տեսարանները: Նկարիչը 22 տարի ապրել ու ստեղծագործել է Ամերիկայում, 3 տարի է, որ հայրենիք է վերադարձել: Իր վարպետությունը փոխանցում է ապագա նկարիչներին, դասավանդում է […]

̰
Ի՞նչ նպատակով է այսօր Փաշինյանն այցելել ՀՀ ՊՆ N զորամաս

23:22 16.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական […]

̰
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ջիբրալթարի հետ խաղում

23:05 16.11.2018

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը։

̰ ̰
Կոնսենսուսի կգա՞ արդյոք հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին տեսնելու հարցում. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

22:58 16.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Արարողության ավարտից հետո լրագրողները հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե արդյո՞ք հնարավոր է, որ  որևէ պարագայում հայկական կողմը կոնսենսուսի գա  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին տեսնելու […]

̰
Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպան հանդիպումը քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահի հետ զրույցում. Փաշինյան

22:43 16.11.2018

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությունից հետո  SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ որո՞նք են եղել Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի թեմաները: Արդյո՞ք Փաշինյանը խոսել է ՌԴ նախագահի հետ այն իրողության վերաբերյալ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ. «Այո, նաև այդ հարցն […]

̰
Դատարանը վերականգնել է CNN-ի լրագրողի Սպիտակ տան անցագիրը

22:30 16.11.2018

Վաշինգտոնի շրջանային դատարանը բավարարել է հեռուստաընկերության միջնորդությունը և Սպիտակ տանը կարգադրել է ժամանակավոր վերականգնել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով ԱՄՆ նախագահի մամուլի ասուլիսը նշանավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական սկանդալով։ Թրամփը CNN-ի լրագրողներին անվանել է «ազգի թշնամի»։ Թրամփի հետ վեճից հետո CNN-ի լրագրողին արգելել […]

̰
Պարզաբանումներ եմ  պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Նիկոլ Փաշինյան

22:14 16.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Արարողության ավարտից հետո  SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Փաշինյանից, թե ինչպե՞ս է արձագանքում այն իրողությանը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի […]

̰
Հանրահայտ ջազմեն Սերգեյ Մանուկյանը ելույթ է ունեցել Գյումրիում

21:58 16.11.2018

Հայաստանում անցկացվում է «Երևան ջազ-ֆեստ» ամենամյա միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակին և հիմնադիր դիրիժոր Արտեմի Այվազյանին։ Մայրաքաղաքում ու Շուշիում անցկացված փառատոնային երեկոներից հետո երեկ ջազային համերգ է տեղի ունեցել նաև Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, որին մասնակցել են երիտասարդ ու հայտնի ջազմեններ։ «Երևան ջազ-ֆեստ» ամենամյա […]

̰
Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան

21:44 16.11.2018

Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք կառուցված են հավասար իրավունքների, փոխադարձ վստահության և հարգանքի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են ինչպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) […]

̰
Գարո Փայլանը մեջլիսում կրկին բարձրացրել է Վանում հայկական գերեզմանոցը պղծելու հարցը

21:30 16.11.2018

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում (մեջլիսում) ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան պղծմանը: Մեջլիսում տեղի ունեցած պլանավորման և բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանը այդպես էլ չի […]

̰
Այսօր մեզ համար գերագույն խնդիր է նոր կադրերի պատրաստումը. վերապատվելի Փոլ Հայտոսթյան

21:19 16.11.2018

«Այսօր մեզ համար գերագույն խնդիր է մարդուժի պատրաստությունը»,- «Հորիզոն»ի տաղավարում այսօր հայտարարել է վերապատվելի Փոլ Հայտոսթյանը: Լիբանանահայ հասարակական գործիչը Երևան է ժամանել` նպատակ ունենալով ամրացնել կրթական ոլորտի կապերը Բեյրութում գործող Հայկազյան համալսարանի և Արցախի կրթական հաստատությունների միջև:  

̰
Կազմակերպությունը հիպնոսի և նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից գումարներ է կորզել․ ՀՀ ոստիկանություն

21:07 16.11.2018

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում գտնվող մի կազմակերպություն հիպնոսի և նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից գումարներ է կորզում՝ յուրաքանչյուրից 2000 դոլարին համարժեք դրամ՝ նրանց վաճառելով տուրիստական փաթեթներ։ Կազմակերպությունում իրականացվել են համապատասխան ստուգումներ՝ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով։ Նախնական տվյալներով՝ հաճախորդը պարտադիր գնում է հյուրանոցի ամրագրման […]

̰
BACK_TO_TOP