20:55 16.11.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 16-ին ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Արցախի պետական համալսարանի ղեկավարության առաջարկ-նախաձեռնությամբ հանդիպել է բուհի ղեկավարության և ուսանողական ակտիվի հետ։Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Շնորհավորելով ուսանողներին գալիք տոնի կապակցությամբ՝ պետնախարարն ուսումնական հաջողությունների իր մաղթանքն է հղել վերջիններիս՝ կարևորելով նմանօրինակ հանդիպումներն ու ուսանողների արտահամալսարանական […]
20:42 16.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և […]
20:30 16.11.2018
188 զինծառայող Թուրքիայում ձերբակալվել է գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Նրանք եղել են երկրի բանակի ռազմաօդային ուժերի զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Զինծառայողների հայտնաբերման, ձերբակալման գործողությունները կատարվել են 25 նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։ Ձերբակալվածներին մեղադրանք է սպասվում գյուլենական շարժմանն անդամակցելու մեջ, իսկ այդ շարժումը, ինչպես հայտնի է, մեղադրվում է […]
20:17 16.11.2018
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի 400 աշակերտի ծնողները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Բաց նամակով ծնողները պահանջում են հետաքրքրվել իրենց դպրոցի ջեռուցման խնդրով: Նամակում աշակերտների ծնողները մանրամասն ներկայացրել են դպրոցի կաթսայատան վթարային վիճակն ու նշել, որ խնդիրը նոր չէ, որ առաջացել է: 2000 թվականին շահագործված նոր դպրոցում կաթսայատունը, սակայն, հանձնվել է […]
20:09 16.11.2018
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Համաներման մասին օրենքի նախագիծը, որը նոյեմբերի 6-ից մտավ ուժի մեջ: Համաներումը հատուկ կետ է նախատեսել 2016 թվականի հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների համար, որոնք այժմ երեք վարույթով քննվող քրեական գործի շրջանակում ամբաստանյալի կարգավիճակում են, սակայն օրենքը նախատեսում է, որ […]
20:02 16.11.2018
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի կարգադրությամբ Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցը, ջեռուցման խնդիրներով պայմանավորված, լրացուցիչ արձակուրդի կգնա: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի ուշ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ տեղափոխման հարցն այլևս չի քննարկվում, օպտիմալ լուծումը լրացուցիչ արձակուրդն էր: Աշակերտներն արձակուրդում կլինեն մինչև դեկտեմբերի 15-ը: […]
19:50 16.11.2018
Հայաստանյան վիդեո և անիմացիա ստեղծող Renderforest ստարտափ ընկերությունը ստեղծել է նոր ծառայություն, որով հնարավոր է արհեստական ինտելեկտի միջոցով մի քանի հպումով ստեղծել անիմացիոն հոլովակ: Այդ նորարարությունը ընկերությունը ներկայացրել է ՏՏ ոլորտի համաշխարհային հայտնության Web Summit-ին: Մոտ մեկ շաբաթ առաջ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացել է ՏՏ ոլորտի սպասված իրադարձություններից մեկը՝ Web Summit-ը, որին մասնակցել են աշխարհում հայտնի ՏՏ կազմակերպություններ […]
19:50 16.11.2018
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ երկրի ներքին անդորրը վտանգող ամենամեծ «գործոնը» հենց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է: Ինչպես տեղեկացնում է Armenpress-ը՝ Փայլանը մեղադրել է նախարարին ժողովրդի շրջանում միմյանց հանդեպ ատելություն ու խժդժություն սերմանելու, ընդդիմադիր գործիչներին սպառնալու և երկրի քրդաբնակ շրջաններում ինքնակառավարման մարմիններում պետական […]
19:42 16.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն` այնտեղ բուժում ստացող տղաների հետ ընթրելու, կենտրոնում ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Փաշինյանը մոտեցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամներին ու ընկերներին, ովքեր կենտրոնում էին` նշելու հերոսի ծննդյան տարեդարձը: «Այսօր մեր բոլորի սիրելի Ռոբերտի, ինչպես լսեցի` տղերքը ասում էին` Կյաժի […]
19:30 16.11.2018
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուղերձով դիմել է համալսարանի ուսանողությանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մենք, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներս, ցանկանում ենք մեր դիրքորոշումը և վրդովմունքը հայտնել մեր համալսարանի մի քանի ուսանողների՝ նախկին ուսանողական խորհրդի յոթ անդամների շարունակական կեղծ գրառումների և անվայել պահվածքի վերաբերյալ։ Այլևս չենք կարող և չենք ուզում […]
19:22 16.11.2018
Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում այս օրերին անցկացվում է «Ռուսաստանի մեծագույն անուններ» համազգային մրցույթը, որի ընթացքում Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են այդ երկրի կողմից ներկայացված հայտնի մարդու օգտին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Աղբյուրը հայտնում է, որ այդ երկրում բնակվող հայ համայնքի անդամները նույնպես իրենց թեկնածուին են ներկայացրել մրցույթի մասնակցության համար: Նշվում է, որ հայկական կողմից առաջարկվել է […]
19:17 16.11.2018
«Ստվերի կրճատման, պետպատվերից գանձվող գումարների հաշվին հիվանդանոցների բուժանձնակազմը 2019-ին ավելի բարձր աշխատավարձ կստանա»,- այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Հայտնի է, որ պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների բժիշկների աշխատավարձը 2019-ին 178000-ից կդառնա 240 հազար դրամ, իսկ բուժքույրերինը՝ 80 հազարից 120 հազար դրամ: Աշխատավարձերի բարձրացումը տարածվում է բոլոր մարզերում գտնվող բժիշկներին, որոնց թիվը հասնում […]
19:12 16.11.2018
Ադրբեջանական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը Մոսկվայի երկնքում հազիվ է խուսափել Մոսկվայից Պենզա ուղևորվող ինքնաթիռի հետ բախումից: Ադրբեջանական կայքերը հայտնում են, որ Բաքվից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը քիչ է մնացել՝ ավիավթարի պատճառ դառնա: Հաղորդվում է, որ երեկ՝ Մոսկվայի ժամանակով ժ. 18։00-ին, դիսպետչերները հաղորդագրություն են ստացել «Սիբիր» ավիաընկերության Е-170 ինքնաթիռի անձնակազմից, որը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղևորվում էր Պենզա, որ գործել է […]
19:02 16.11.2018
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով: Պատվիրակությունը հանդիպել է արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման […]
18:55 16.11.2018
Ներկա պահին հրապարակված ցուցակում քաղաքական ուժերի հերթականությունը պայմանական է, քանի որ հետագայում հիմնական հերթականությունը որոշվելու է վիճակահանությամբ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հրապարակված ցուցակների շարքում ինչու է «Իմ քայլ»-ն առաջին տեղում: «Այս փուլում մենք ընդամենը ստացել ենք փաստաթղթեր, և կայքում դեռևս հրապարակված […]
18:44 16.11.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հրապարակել է համաներմամբ ազատ արձակվածների թիվը նոյեմբերի 16-ի դրությամբ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 42 «Արթիկ» ՔԿՀ – […]
18:42 16.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության հետ, մասնավորապես, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք, օրինակ, այլընտրանքային էներգետիկայի, բնապահպանության, աղբահանության ու աղբի վերամշակման և այլ ոլորտներին վերաբերող ծրագրերի […]
18:39 16.11.2018
Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) հոկտեմբերի 25–ին աշխատանքային իրավունքները դատական կարգով վերականգնած դասախոս Հովհաննես Խորիկյանի հետ համալսարանում մինչև այսօր աշխատանքային համաձայնագիր չի կնքում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է դասախոս Հովհաննես Խորիկյանը: «Ստացվում է՝ համալսարանի ռեկտորը դատարանի վճիռը չի կատարում: Եթե համաձայնագիր չեմ կնքում, ուրեմն կարող եմ աշխատավարձ էլ չստանալ: Ես ստացել եմ միայն հարկադիր […]
18:29 16.11.2018
Կուսակցություններն ընտրություններում իրենց հերթական համարները որոշելու են վիճակահանությամբ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Գրանցման նիստի օրը, այսինքն՝ նոյեմբերի 19-ին, ենթադրվում է՝ երբ կիրականացվի կուսակցությունների գրանցումը, գրանցումից անմիջապես հետո կուսակցություններն օրենքի պահանջով, հենց այդ նիստի ավարտից հետո վիճակահանությամբ որոշելու են իրենց հերթական համարները, և, ըստ […]
18:25 16.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու և Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական […]
18:19 16.11.2018
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում են կուսակցության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայությունից: Գլխավոր շտաբը տեղակայված կլինի ՔՈ ՍԴԿ կենտրոնական գրասենյակում՝ Մաշտոցի 45ա հասցեում։
18:10 16.11.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնն իր՝ տարածաշրջանային այցի ընթացքում հնչեցրած մտքերը, թե Հայաստանը կարող է զենք գնել ամերիկյան արտադրողներից, շոշափվել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի՝ ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։ Վարողը հարցրել է՝ դա ուղղակի քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ կոնկրետ առաջարկ է եղել։ «Հայաստանը որևէ առաջարկ չի ստացել»,- ասել է Մնացականյանը։ […]
18:00 16.11.2018
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և բացահայտել, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ քարտուղարի ընտրության շուրջ։ Հարցազրուցավարը թվարկել է այն իրադարձությունները, որ եղել են նախորդ գագաթնաժողովին ու հարցրել՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանը զրկվե՞լ է ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու առաջադրելու հնարավորությունից։ «Ո՛չ։ Չի նշանակում»,- պատասխանել է Մնացականյանն ու բացատրել, որ կազմակերպության […]
17:49 16.11.2018
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվել է «Ածխաջրածնային փոխանակության խանգարմամբ և սրտանոթային շատ բարձր ռիսկով պացիենտների վարման արդյունավետության գնահատում» սքրինինգային ծրագիրը: Ծրագրի նպատակը հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից: Մեկ տարի տևողությամբ ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 2000 քաղաքացի: Ավելորդ քաշ, զարկերակային բարձր ճնշում […]
17:44 16.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
17:40 16.11.2018
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի փաստաթղթերի ստուգման համար վերջնաժամկետը նոյեմբերի 19-ն է: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքերով՝ դա բավական կարճ ժամկետ է, եթե համեմատում ենք սովորական ընտրությունների հետ՝ ընդամենը 5 օր: «Այդ ժամանակահատվածում մենք պետք է հասցնենք ստուգել բոլոր փաստաթղթերը, եթե դրանցում հայտնաբերվեն ինչ-ինչ […]
17:31 16.11.2018
Forbes-ը ներկայացրել է 2019-ին ռոբոտաշինության, եռաչափ տպագրության, թռչող նկարահանող սարքերի, ինքնակառավարվող փոխադրամիջոցների արտադրության ոլորտում 30-ից ցածր տարիքի 30 լավագույն նորարար ձեռներեցներին: Աղյուսակում ընդգրկվել է նաև հայուհի, մասնագիտությամբ մաթեմատիկոս Հռիփսիմե Մաթևոսյանը: Նա Swiftera ընկերության համահիմնադիրն է, որը օդապարիկներով նկարահանումներ է իրականացնում մթնոլորտային բարձր շերտերում:
17:24 16.11.2018
Այսօր «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ԱԺ նիստի էր եկել փողկապով, որը լրագրողների աչքից չվրիպեց: Փողկապին առյուծներ էին պատկերված: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծված վերաբերմունք ունի առյուծների նկատմամբ, կես կատակ, կես լուրջ, լրագրողները հետաքրքրվեցին՝ ձեզ է՞լ դա փոխանցվեց. «Սա ACRE-ի խորհրդանիշն է, իմ գործընկերներն են նվիրել: Ճիշտ է, փոխկապակցում են մեր քաղաքական թիմի հետ, բայց […]
17:15 16.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջնագիծ այցելության ժամանակ ծառայության մեջ աչքի ընկած դիրքապահներին պարգևատրել է այն նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը: