17:13 15.11.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ստացված հաղորդման համաձայն, «Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար 121 միլիոն 437 հազար և 260 միլիոն 977 հազար ՀՀ դրամ […]
17:10 15.11.2018
Նոյեմբերի 14-ին ՊԵԿ-ի կողմից հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի՝ մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր են բացահայտվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ: Այդ առիթով այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ որոշ պարզաբանումներ ներկայացրեց: «Հիմնավորումները, որ ներկայացված են ՊԵԿ հաղորդագրության մեջ, միանշանակ […]
17:03 15.11.2018
Կյանքի 74-րդ տարում մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Վահագնի Իսոյանը։ Ալբերտ Իսոյանը ծնվել է Ախալքալաքի Սուլդա գյուղում՝ 1944 թվականին: Սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1970-1991-ին աշխատել է «Գրքերի աշխարհ» թերթում, 1981-ից եղել է գլխավոր խմբագիրը, 2000-2001-ին խմբագրել է «Գրական թերթը»: 1991-ին հիմնել է Հայագիտական բարեգործական ընկերությունը և «Հայագիտակ» հրատարակչությունը: 1997-ին հրատարակել […]
17:02 15.11.2018
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը, կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց, իսկ գրավի կիրառումն անթույլատրելի է ճանաչվել: Հիշեցնենք, Վաչագան Ղազարյանը վճարել էր դատարանի սահմանած […]
16:58 15.11.2018
Այսօր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ո՞ր ճամբարում է տեսնում ԲՀԿ-ին՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր: «Ես կրկնում եմ մի քանի օր առաջ իմ արած հայտարարությունը՝ էսօր եկեք տեղաբաշխում, դերաբաշխում չկատարենք: Չի կարելի անտեսել ժողովրդի կարծիքը: Ժողովուրդը դեռ ընտրություն չի կատարել, մարդիկ արդեն որոշել են՝ իրենք որ տեղում են լինելու: Մենք այդպիսի որոշում […]
16:57 15.11.2018
Եթե նույն սոցիալական ցանցերում էլ հետևեք, ապա կտեսնեք, որ այլևս շատ տնօրեններ և ուսուցիչներ ազատ են իրենց գաղափարներն արտահայտելիս, քննադատելիս, նույնիսկ նախարարին, այնպես որ մենք մեր կեցվածքով ու մեր քաղաքական կամքով ցույց ենք տալիս, որ նրանք ազատ են իրենց գործողությունների մեջ: «Հիմա մենք կարգ ենք մշակել, որով մեծացնում ենք դպրոցի ներկայացուցիչների թիվն այդ խորհուրդներում: Այսինքն՝ […]
16:43 15.11.2018
Այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, թե ինչու նա չկա ընտրական ցուցակի առաջին հնգյակում: Որպես կանոն՝ առաջին հնգյակում կուսակցությունները տեղ են հատկացնում այն մարդկանց, որոնք, իրենց կարծիքով, ամենից հեղինակավորն են: «Կուսակցությունն այդպես է որոշել, այդպես է հարմար գտել: Ես առաջ 7-րդ համարն էի, հիմա 6-րդ համարն եմ, առաջընթաց է եղել, երկրորդը՝ […]
16:38 15.11.2018
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը կրկին կկալանավորվի: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց: Ըստ լրատվամիջոցի ստացած տեղեկությունների՝ Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի բողոքը գրավի որոշումը վերացնելու վերաբերյալ:
16:32 15.11.2018
Գործադիրի նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի քաղաքապետին լիազորություններ վերապահելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Դրա ընդունումը, ըստ Տերտերյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի գլխավոր պողոտայի Արամի, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման վերաբերյալ ընդունվել է որոշում, ճանաչվել է գերակա շահ: «Սակայն […]
16:29 15.11.2018
Այսօր խորհրդարանում Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «սևի» ու «սպիտակի» մասին խոսակցություններին. «Նախ չգիտեմ՝ «սևը» ով է, «սպիտակն» ով է, բայց «սև» ու «սպիտակի» պայքարն արդեն 6 ամիս գնում է»,- ասել է Շարմազանովը: Լրագրողների հիշեցմանը, թե Շարմազանովի կուսակից Արմեն Աշոտյանն ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը «սպիտակն» է, ուրեմն ինքը «սևն» է, Շարմազանովն […]
16:25 15.11.2018
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը երեկ այցելել է Արարատի մարզ և ծանոթացել Արարատ քաղաքի աղբավայրի բարեկարգման աշխատանքներին: «Ներկայությունն այդտեղ կարևոր էր, քանի որ չափազանց մեծ նշանակություն ենք տալիս բնապահպանությանը, ցանկանում ենք, որպեսզի մենք ու մեր երեխաները շնչեն մաքուր օդ և ունենան վնասակար նյութերից ազատ շրջակա միջավայր: Ցավոք սրտի, Հայաստանում բավականին տարածված է թափոնների բաց այրումն աղբավայրերում, որն […]
16:21 15.11.2018
Վճռաբեկ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացնում: Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը: Դատական այս նիստի ժամանակ քննվելու են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ և՛ դատախազության, և՛ պաշտպանական կողմի միջնորդությունները: Նիստը նախագահող դատավորը Լիլիթ Թադևոսյանն է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասով լրացում է կատարել, […]
16:12 15.11.2018
Խորհրդարանում այսօր լրագրողները փորձել են պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիտալի Բալասանյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ ընտրություններից հետո ՀՀ-ի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք է կնքվելու. «Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ մեր կարծիքը շատ հստակ է՝ էն ինչ-որ խոսվում է, թեկուզ անուղղակի, այսօր տարբեր միջազգային փորձագետների կողմից՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», մեզ համար անընդունելի […]
15:56 15.11.2018
«Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին, հավանաբար, այս ամռանն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով: Ըստ The Independent-ի տվյալների՝ ուելսցի ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը «Բավարիա»-ն է: Մյունխենցիները վստահ են, որ իրենց կհաջողվի պայմանագիր ստորագրել Ռեմսիի հետ: Գերմանական ակումբի հետ ֆուտբոլիստի համար պայքարում էին նաև «Լիվերպուլ»-ը և «Չելսի»-ն, բայց վերջին շրջանում մյունխենցիներին հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել բանակցություններում: Ակնկալվում […]
15:50 15.11.2018
Այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, թե արդյոք անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ՝ որքան է ԲՀԿ-ի վարկանիշն այսօր: «Կոնկրետ այս պահին ես սոցիոլոգիական հարցումներից տեղյակ չեմ, բայց շփվելով ժողովրդի հետ, ամեն օր խոսելով մարդկանց հետ, կիսելով նրանց դիրքորոշումները, լսելով նրանց, կարծիքները հաշվի առնելով՝ կարող եմ փաստել, որ ԲՀԿ-ն այսօր բավականին մեծ հանրային […]
15:48 15.11.2018
Այսօր լուրեր տարածվեցին, որ ՔՊ-ում հակվածություն կա խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ունենալու դեպքում ԱԺ նախագահի պաշտոնում ընտրել ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին: Վերջինս կառավարության նիստից հետո անդրադարձավ այդ լուրերին: Ըստ էության, Հարությունյանը ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց դրանք: «Ընտրությունների արդյունքը և թիմային քննարկումները ցույց կտան, թե ով կհավակնի ԱԺ նախագահի պաշտոնին: Կարծում եմ՝ որևէ քաղաքական […]
15:47 15.11.2018
1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն, Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, որը ներկայումս ՌՖՄ փոխնախագահն է, խոսել է հայկական ֆուտբոլի խնդիրների մասին: «Հայ ֆուտբոլիստները պետք է բարելավեն իրենց տեխնիկան և զարգացնեն հաղթողի հոգեբանությունը: Երևի այսօր դա չկա: Այս հարցերը, առաջին հերթին, պետք է ուղղել հայկական ֆուտբոլի ղեկավարությանը: Ոչ միայն հայկական ֆուտբոլը խնդիրներ ունի, դրանք ամենուր են, […]
15:46 15.11.2018
Armtimes.com կայքը գրում է, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուսանկարները, որոնք արվել են Մոսկվայի օդանավակայաններից մեկում: Լուսանկարներն ուղեկցվում են հետևյալ գրառմամբ. «Երեկ Տարոն Մարգարյանը մեկնեց Մոսկվա։ Ըստ լուրերի՝ մշտական բնակության։ «Շերեմետևո» օդանավակայանում՝ էկոնոմ կլաս»: Նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Արթուր Գևորգյանը, մեկնաբանելով այդ լուսանկարներն ու տեղեկությունները, լրատվամիջոցի հետ զրույցում նշել […]
15:39 15.11.2018
Թուրքիոյ մէջ տեղի ունեցած դատավարութեան աւարտին «Զաման» պարբերականի նախկին խմբագիր`Ալի Իւնէլ դատապարտուած է 19.5 տարուան բանտարկութեան: Այս մասին լուրը կը հաղորդէ «Տէյլի Սապահ» պարբերականը՝ նշելով, որ Իւնէլ յայտնի էր Անգարայի իշխանութիւններուն դէմ իր բացայայտ կեցուածքներով եւ անոր դատը կապ ունի կիւլէնիստներու դէմ ընթացք առած դատաիրաւական գործընթացներուն հետ: Աղբիւրը նաեւ կը յիշեցնէ, որ Իւնէլ դատական […]
15:27 15.11.2018
«Մեզ փաստարկ էին բերել և, իհարկե, հասկանալի է, մարդիկ բերել էին մեքենաներ և տուգանքների էին ենթարկվում, քանի որ սահմանված ժամկետում չէին կարողանում Վրաստանից հանել իրենց մեքենաները, ինչպես նաև կուտակումներ կային սահմանին, ու քանի որ Վրաստանում ղեկի փոխման համար կուտակումներ էր առաջացել, նշում էին, որ էնտեղ փոխելու գինը թանկացել է: Մենք այս ամենին փորձեցինք օրենքի սահմաններում […]
15:14 15.11.2018
Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։ Նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հենապատի հիմնանորոգման […]
15:11 15.11.2018
Այսօր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խոսել է այն մասին, թե ինչպիսի քաղաքական պայքար են իրենք ծավալելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին օրենսդիրում տեղ զբաղեցնելու համար: «Մենք երբեք որևէ քաղաքական մրցակցի կշիռը չենք թերագնահատել: Մենք երբեք չենք թերագնահատել որևէ մասնակցի մասնակցելու հնարավորությունները: Խնդրեմ, բոլորն էլ թող մասնակցեն, և ժողովուրդը պետք է որոշի: Ցանկացած ընտրություն էլ դժվար պայքար […]
15:03 15.11.2018
Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին լրագրողները հիշեցրել են այն անհանգստությունների մասին, որոնք Պետրոսյանը հայտնել էր ռեյտինգային ընտրակարգով ու հին ԸՕ-ով ընտրության գնալու վերաբերյալ. «Ես չեմ ասել, որ եթե Ընտրական օրենսգիրքը մնա այս վիճակով, ապա ընտրություններում նույն պատմությունը կրկնվելու է, ես ասել եմ, որ 2017 թվականի համապետական ընտրությունների փորձը ցույց տվեց, որ […]
15:02 15.11.2018
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համապետական (համամասնական) ցուցակներն արդեն հրապարակվել են, ու դրանցից բացակայում են այնպիսի պատգամավորների անուններ, առանց որոնց անսովոր կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովը։ Նրանց համար խորհրդարան անցնելու միակ տարբերակն այն է, որ առաջադրված լինեն տարածքային (ռեյտինգային) ցուցակներով։ Իսկ մինչ այդ նրանց «ռեյտինգը» կարող եք ձևավորել ինքնուրույն՝ սեղմելով նկարների վերջին աջ […]
14:54 15.11.2018
Գործադիրն այսօր քննարկել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած՝ «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրա վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Զեկուցողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն էր: «Պարոն Ուրիխանյանի ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների արգելք հանդիսացող հանգամանքների շարքում լրացնել նաև նույն սեռի միջև ամուսնությունների կնքման արգելքը: Նախագծին […]
14:45 15.11.2018
Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանից, թե ինչ կարգախոսով է ՀՀԿ-ն մասնակցելու ընտրություններին: Լրագրողները Եսայանին հիշեցրել են մյուս քաղաքական ուժերի կարգախոսները. «Չեմ ուզում քննարկել «Իմ քայլ»-ի կարգախոսը: Կարծում եմ՝ Նիկոլն այսպես թե այնպես լինելու է վարչապետ: Այսպես թե այնպես մեծամասնություն է վերցնելու խորհրդարանական ընտրություններում, լինելու է իշխանություն, էստեղ երկրորդ կարծիք չկա: Մենք […]
14:44 15.11.2018
Ինչպես հայտնի է, ՀՀԿ ցուցակում նաև նախկին մարզպետների անուններ կան, մասնավորապես Տավուշի, Վայոց ձորի նախկին մարզպետների մասին է խոսքը: Այսօր լրագրողները հետաքրքրվել են հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանից, թե ո՞րն է նրանց ներգրավվելու պատճառը՝ քաղաքական լծակներն ու դերը օգտագործե՞լը: «Մի՛ մոռացեք, որ ՀՀԿ-ն իշխանություն չէ արդեն 7-8 ամիս: Որևէ լծակ և՛ նախկին պաշտոնյաները, և՛ նախկին մարզպետներն […]