Որո՞նք են ԱԺ համամասնական ցուցակների անակնկալ անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Որո՞նք են ԱԺ համամասնական ցուցակների անակնկալ անունները

19:00 15.11.2018

Եվ այսպես, ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական ցուցակները հայտնի են: Հայտնի ու նոր-նոր հայտնի դառնալու փորձեր անող քաղաքական ուժերի ցուցակներում մարդիկ էլ են հայտնի ու անհայտ կամ հայտնի դառնալու բացահայտ ու անհայտ հավակնություններով:

Ամեն ինչ կախված է քաղաքական ուժի ներկայիս վարկանիշից և ցուցակում թեկնածուի ընթացիկ դիրքից: Ցուցակներում հետաքրքիր է ոչ միայն թեկնածուների այդ  դիրքը, այլ ոմանց դեպքում՝ ներկուսակցական ու միջկուսակցական դիրքային տեղաշարժը:

Սկսենք «Իմ քայլը» դաշինքի ցուցակից, որն ամենամեծն է, ճիշտ այնպես, ինչպես ամենամեծն են հիմա քաղտեխնոլոգներն ու քաղաքագետները գնահատում այս քաղաքական ուժի հնարավորությունները:

 

 

Ցուցակի առաջին հատվածում ամեն ինչ պարզ է, հետաքրքիր է դառնում հետոն: Եթե հիմք ընդունենք ընտրությունների արդյունքների մասին առավել շատ հնչող տոկոսային կանխատեսումները, ապա «Իմ քայլը» դաշինքի ցուցակի անցողիկ տեղերի առնվազն 50 տոկոսը   հասարակության լայն շերտերին անհայտ անուններ են: Հայտնիներն էլ միայն ՔՊ-ականներ չեն:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի «լավ» դիրքերում են, օրինակ՝ ՀՀԿ խմբակցության նախկին անդամներ Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը, նաև հայտնի մարզիկի ոչ պակաս հայտնի որդին՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակում է նաև ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանը: Վերջինս, ի դեպ, արդեն նաև ՔՊ կուսակցության անդամ է:

Ընդհանուր առմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի 183 հոգանոց ցուցակում 125-ը ՔՊ-ականներ են, 3-ը՝ «Առաքելություն» կուսակցությունից, իսկ 55-ը՝ անկուսակցական:

ԲՀԿ-ի ցուցակում ներսուդուրս տեղաշարժեր կարծես չկան: Ցուցակը գլխավորողի անունը վաղուց էր հայտարարվել:

Տասնյակում էլ արդեն հին ԱԺ-ից հայտնի ու առավել ակտիվ ԲՀԿ-ականներն են: Ցուցակում չկան «Ծառուկյան» դաշինքում միավորված  մյուս քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ, օրինակ՝ ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը: Ամեն ինչ այստեղ կանխատեսելի էր:

Ամենաինտրիգայինն ու անկանխատեսելին հավակնում էր լինել Հանրապետականների ցուցակը:

Երբ պարզ դարձավ, որ հանրապետականները մտնելու են ընտրապայքար, պարզ  էր նաև, որ պետք է գործի դրվի նոր ռազմավարություն ու ցուցակում առավել շատ տեղեր զբաղեցնեն հեղափոխության օրերին առավել քիչ քարկոծված կամ ընդհանրապես անբիծ մնացած անունները:

Այս տրամաբանությամբ էլ ցուցակն առաջնորդեցին Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը:

Ցուցակի երրորդ համարի անունը հասարակական ընկալումներում ամենաանսպասելին էր: Սկզբում ՀՀՇ-ական, այնուհետ՝ 2008-ից 2012 թվականներին ՀԱԿ անդամ  Դավիթ Շահնազարյանը, հիմա որպես անկուսակցական, ՀՀԿ-ի ցուցակի երրորդ տեղում է:

Անկուսակցական է նաև Մենուա Հարությունյանը, որը ցուցակի 9-րդ համարն է, կուսակցության նոր անուններից մեկը:

Իսկ հարևանությամբ Արտաշես Գեղամյանն է՝ ՀՀԿ խմբակցության «Ազգային Միաբանությունը» ներկայացնող հնաբնակը:

Հներից էլի անուններ կան՝ Շուշան Պետրոսյան, Հերմինե Նաղդալյան՝ 16 ու 20 համարներն են, միայն թե հիմա ու նախորդ ընտրություններին այս համարները տարբեր բաներ են նշանակում:

Քաղաքական ուժեր կան, որոնց հավակնությունները վերջին շրջանի քաղաքական իրադարձություններից հետո ավելի բարձր վարկանիշ ձեռք բերած մեկ-երկու անձերի անուններով են պայմանավորված, օրինակ՝ նորաստեղծ «Մենք» դաշինքի պարագայում` Արամ Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի:

«Լուսավոր Հայաստան»-ի դեպքում՝  Էդմոն Մարուքյանի ու Մանե Թանդիլյանի:


ՀՅԴ ու «Օրինաց երկիր» կուսակցությունների համամասնական ցուցակներում հայտնի դեմքերի անունները հաջորդում են մեկը մյուսին պարզ տրամաբանությամբ՝ ըստ ներկուսակցական վարկանիշի:

Նույնը երևի ընտրապայքար մտած մյուս, բայց դեռ ոչ այնքան հայտնի քաղաքական ուժերի պարագայում է: Պարզապես այստեղ թեկնածուների հեղինակության չափն ու վարկանիշը հայտնի է միայն ներկուսակցական շրջանակներում:

Այդպիսի կուսակցություններից է, օրինակ՝ «Ազգային առաջընթաց»-ը: Կուսակցությունն իր մասին հետևյալն է գրել.

«Մեր շարքերում չկան հայտնի դեմքեր, բայց կարծում ենք, որ հայտնի լինելով պայմանավորված չեն պատգամավորի համար անհրաժեշտ հատկությունները»:

Ի դեպ, այս կուսակցությունը միակն է, որի համամասնական ցուցակը կին է գլխավորում ու որի առաջին տասնյակի 6 անունները ոչ թե Երևանից են, այլ մարզերից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

08:30 01.08.2025

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP