10:45 15.11.2018
Ազգային ժողովում առավոտյան խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել: Առավոտյան դահլիճում գրանցվել է 45 պատգամավոր, ինչի արդյունքում քվորում չի ապահովվել, ու խորհրդարանը չի կարողացել սկսել լիագումար նիստի աշխատանքը: Հիշեցնենք, որ քվորում ապահովելու համար դահլիճում պետք է ներկա գտնվեն ու գրանցվեն առնվազն 53 պատգամավորներ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, սակայն, գործընկերներին առաջարկել է չհեռանալ դահլիճից ու նստած սպասել […]
10:37 15.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի (Զանգերի հատվածում), Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]
10:19 15.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի (Massimo Inguscio) հետ: Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես […]
10:00 15.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ շնորհակալություն հայտնելով շրջանակի անդամներին […]
09:37 15.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Ավան՝ Նարեկացի թաղ. 38 շենքը, Ավանի մշակույթի տունը, «Ֆիտնես Ավան» ՍՊ ընկերությունը, «Գոհար Մամիկոնյան» ՍՊ ընկերությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 33 շենքը և հարակից ոչ […]
09:26 15.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 15-ին` ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը։ Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 15-ին կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ […]
09:12 15.11.2018
Արցախում նոյեմբերի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ- Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մակնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվել ձորը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Գյումրի […]
09:03 15.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոն»-ի սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել: Պատճառը օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյանին ստիպել են գնալ այդպիսի ծանր որոշման։ Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2016թ. դեկտեմբերին ևս հրահանգել […]
08:48 15.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է։ Այստեղ են ապրում Ավշարի Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրները, Մանվել Ղազարյանը, այստեղ է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանը։ Երիտմարզպետ Գարիկ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ իր մարզի ցուցանիշներն ընտրություններում բարձր լինեն, և ինքն անցնի խորհրդարան՝ չխորշելով օգտագործել «հին Հայաստանի» մոտեցումները։ Երեկ […]
08:37 15.11.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի պահանջով Սպիտակ տան աշխատակցուհին հեռացվել է։ Խոսքն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալ Միրա Ռիկարդելի մասին է։ Այն, որ նա լքում է Սպիտակ տունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռիկարդելը քննադատել է նախագահի տիկնոջը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Ռիկարդելը […]
08:18 15.11.2018
ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 26 կազմակերպություն, որոնց հետ ԱՄՆ քաղաքացիներին արգելված է ուղիղ ֆինանսական գործարքներ կատարել։ Սահմանափակումների տակ է հայտնվել կուբացի զինվորականներին պատկանող 16 հյուրանոց։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Թրամփի վարչակազմի ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են այն բանին, որ ֆինանսական միջոցներն ԱՄՆ-ից չանցնեն Կուբայի զինվորականներին, հետախուզությանն ու […]
08:01 15.11.2018
Նոյեմբերի 13-ին «Մեգաֆոն» ընկերության բաժնետերերն արտահերթ ժողովում քվեարկությամբ գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանին 3 տարի ժամկետով նշանակել են գլխավոր տնօրեն։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով օպերատորին։ Հոկտեմբերի սկզբին «Մեգաֆոն»-ը հայտնել էր, որ ընկերությունում մոտ 20 տարի աշխատած Սերգեյ Սոլդատենկովը որոշել է հեռանալ պայմանագրի ժամկետը չլրացած։ Վերմիշյանը 2011 թվականից զբաղեցրել է գլխավոր տնօրենի ֆինանսական հարցերով […]
07:45 15.11.2018
Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի մարգարտե կախազարդը (1755–1793) Sotheby’s-ի կողմից կազմակերպված աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 36 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է աճուրդի տան կայքը։ Նշվում է, որ թագուհուն պատկանած զարդի քարը բնական առանձնահատուկ մարգարիտ է՝ անհավանական չափսի։ Աճուրդում վաճառվել են նաև թագուհու մարգարտե և ադամանդե ականջօղերը, ինչպես նաև ավելի քան 300 մարգարիտներով վզնոցը։ Վաճառված բոլոր […]
07:30 15.11.2018
Ավստրալիայում 4 մետրանոց վագրային շնաձուկը հարձակվել է նավակով զբոսնող տղամարդու վրա։ Այս մասին հայտնում է տեղի փրկարար ծառայությունը թվիթերյան իր էջում։ Դեպքը տեղի է ունեցել Սանշայն-Քոսթ (Քուինսլենդ) առափնյա շրջանից 1 կմ հեռավորության վրա։ Ծովային գիշատիչը նրան դուրս է գցել նավակից, սակայն չի հասցրել լուրջ վնասվածքներ պատճառել, տղամարդը կարողացել է բարձրանալ նավակ և օգնություն կանչել։ Այս […]
07:14 15.11.2018
ԱՄՆ-ը հարյուրամյակի սկզբից պատերազմների վրա ծախսել է մոտ 5․9 տրիլիոն դոլար։ Այդ պատերազմները խլել են առնվազն 480 հազար մարդու կյանք, ևս 10 մլն մարդ փախստական է դարձել։ Այս մասին հայտնում է Նետա Քրոուֆորդն ամերիկյան Բրաունի համալսարանից։ 2001 թվականից ԱՄՆ-ը մասնակցել է Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի պատերազմներին, ինչպես նաև տեղային այլ գործողությունների։ Քրոուֆորդը, ի տարբերություն պաշտոնական […]
01:00 15.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Մենք գտնվում ենք որոշակի արտակարգ իրավիճակում, որովհետև հեղափոխությունից հետո քաղաքական իմաստով ևս պետք է հաշվի առնենք արտակարգ իրավիճակների մթնոլորտը: Մենք պիտի ուժերը գերլարենք, որ հասնենք արդյունքի: Նախկինում, եթե որևէ ընդդիմադիր ուժ ցանկանում էր ֆինանսական միջոցներ հայթայթել, և ինչ-որ գործարար […]
00:57 15.11.2018
«Արզնու տոհմային ԹՏԽ»-ն, ի պատասխան ՏՄՊՊՀ-ի, հայտարարություն է տարածել։ «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 14.11.2018թ. «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ցանկանում է նշել, որ չի ընդունում հանձնաժողովի կողմից կայացված որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո: Ընկերությունը հարկ է համարում նշել նաև, որ հանձնաժողովի […]
00:53 15.11.2018
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան աշխատանքից հեռացրել է մրցավարին, որը ստիպել է ֆուտբոլիստուհիներին «քար, մկրատ, թուղթ» մանկական խաղի միջոցով խաղարկել գնդակը, հաղորդում է Bleacherreport-ը: Մրցավարը նշել է, որ մոռացել էր հանդերձարանում այն մետաղադրամը, որով պետք է խաղարկեին գնդակը և ժամանակ չկորցնելու և հեռուստատեսային հեռարձակումը չուշացնելու համար, ընտրել է «քար, մկրատ, թուղթ» տարբերակը: Դա եղել է Սուպերլիգայի «Մանչեսթեր Սիթի-Ռեդինգ» […]
00:45 15.11.2018
Համացանցում հայտնված կատուն «ամենատգեղ կատու» բնութագիրն է ստացել՝ ձեռք բերելով 68 հազար հետևորդ: Այս մասին հայտնում է reddit-ը: Հաղորդվում է, որ կատվի տեսանյութը տարածած օգտատերն այն այսպես է մակագրել՝ «տարօրինակ կատու»: Պարզվել է, որ կատվի տերերը կենդանու համար սոցցանցում էջ են բացել՝ տարածելով կենդանու լուսանկարներն ու տեսանյութերը: Կատվի անունը Վիլֆրեդ է, որը թարգմանաբար նշանակում է […]
00:35 15.11.2018
Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Բերա Իվանիշվիլիի շքեղ հարսանիքը: Բերայի ընտրյալը մոդել Նանուկա Գուդավաձեն է, որին վրացական մամուլն անվանում է «նորաձևության բլոգեր»: Բերա Իվանիշվիլին մասնագիտությամբ երաժիշտ է: Հարսնացուի տարիքը չի նշվում: Մամուլի տեղեկություններով՝ նա Բիձինա Իվանիշվիլիի ընկերոջ դուստրն է, որը մոդելային կարիերան սկսել է […]
00:27 15.11.2018
Ավստրալիայի դատարանը 3 մարդու մեղավոր է ճանաչել 2016 թվականի Ամանորյա տոներին ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է տեղական ABC հեռուստառադիոկայանը: Աղբյուրը հայտնում է, որ նման որոշում կայացել էր դեռևս նոյեմբերի 2-ին, սակայն տեղի լրատվամիջոցներին արգելվել է լուսաբանել այդ թեման: Նշվում է, որ այս գործի քննությունը 6 օր է տևել: Ավելի վաղ՝ 2016 թվականին, Ավստրալիայի […]
00:21 15.11.2018
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշան, որոշել է հոր երաժշտական հետմահու ալբոմը թողարկել: «Հնարավոր է՝ հավաքածու ստեղծվի, որի մեջ կլինի 6 երգ հորս և վեց երգ այն մարդկանց կատարմամբ, որոնց հայրս կվստահեր, որոնց շատ էր գնահատում»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազնավուրի որդին հայտնել է RTL ռադիոկայանին: Միշա Ազնավուրի խոսքերով՝ շանսոնյեի երգերի վերաթողարկման նախագիծ կա նաև Universal […]
00:10 15.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Ռեյտինգային համակարգի դրական կողմն այն է, որ թեկնածուները անմիջական շփման մեջ են գտնվում քաղաքացիների հետ, և քարոզարշավի ընթացքում քաղաքացին կարողանում է իր քվեն տալ այս կամ այն թեկնածուին»: Անդրադառնալով ՀՀԿ-ի մասնակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Հայկ Կոնջորյանը նշեց, որ ՀՀԿ-ն վերջին […]
23:59 14.11.2018
Աժ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների Շիրակի մարզի վարկանիշային ցուցակները պատրաստ են: Դրանցում նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուներ են, գործող պատգամավորներ, գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, ինչպես նաև նոր դեմքեր: Ռեյտինգային ընտրակարգը պահպանվեց ու ինչպես նախորդ ընտրություններում՝ կարևորվում է անձերի ընտրությունը: Նրանք քարոզարշավի ընթացքում աշխատելու են անհատապես իրենց ու կուսակցությանը քվե ապահովելու համար: «Ծառուկյան» դաշինքն իր թեկնածուներին ընտրել է՝ […]
23:47 14.11.2018
Հայաստանում գրանցվել է շաքարային դիաբետով մանկական հիվանդացության թվի աճ։ Այսպիսի վիճակագրություն են ներկայացրել Հանրապետության էնդոկրինոլոգները: Այսօր Գյումրիի մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում նրանք հանդիպել են շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ: Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն էր: «Եթե մենք համեմատում ենք 2007 թվականի հետ, մոտավորապես 60 տոկոսով աճ է գրանցվել Հայաստանում […]
23:37 14.11.2018
Անաստասիա Վոլոչկովան Կրասնագորսկում ելույթի ժամանակ բեմի վրա ընկել է: Բալետի պարուհու ոտքերը խճճվել են երկար զգեստի մեջ, երբ նա մոտեցել է բեմին՝ ծաղիկները վերցնելու: Ընկնելու տեսանյութը Instagram-ում տարածել է հենց ինքը՝ Անաստասիա Վոլոչկովան: Նա շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին մխիթարելու համար և գրել ընկնելու հետևանքների մասին. «Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում իմ հանդիսատեսին բարոյական աջակցության համար: […]
23:22 14.11.2018
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին։ Դեռ մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կառավարությունն իր թիրախային կետերից էր հայտարարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի նպատակն էր ԱԺ ընտրությունները ամբողջությամբ համամասնական տարբերակով անցկացնելը։ Ունենալով բավարար միջոցներ փոփոխությունները կյանքի կոչելու համար՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը […]
23:06 14.11.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ներառված չէ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում և շարունակելու է կատարել Երևանի ավագանու անդամի պատվաբեր պարտականությունները։ «Երկար ժամանակ չեմ բարձրաձայնել կարծիքս ընտրությունների անցկացման նման վաղ ժամկետների վերաբերյալ։ Այո! պետք էր այն անցկացնել ապրիլ-մայիս ամիսներին, երբ ես ևս կկարողանայի առաջադրվել որպես պատգամավորի […]
22:53 14.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Քննադատությունը չպիտի լինի ինքնանպատակ: Ժողովուրդը, երբ որոշում է, թե որ ուժը պիտի լինի իշխանություն, որ ուժը՝ ընդդիմություն, այդ որոշումը կայացնում է մի շարք չափորոշիչների հիման վրա: Այդ չափորոշիչներից մեկը կարող է լինել իշխանության նկատմամբ քննադատության ռացիոնալության աստիճանը, բայց, իմ […]