12:49 15.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, խորհրդարանում ճանապարհային երթևեկության կանոնների քննարկման ժամանակ դիմելով հարակից զեկուցող, պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, նշեց՝ ակնհայտ է, որ երբ վարորդը ստանում է տեխզննման կտրոնը, մեքենան հիմնականում իրական տեխզննում անցած չի էլ լինում. տանում են, գումարը վճարում են, նույնիսկ ավտոմեքենան չեն էլ տեսնում, սակայն կտրոնը վարորդը տանում, փակցնում է մեքենայի դիմապակուն: Զոհրաբյանը […]
12:46 15.11.2018
«Միակ ընդդիմությունը մենք կարող ենք լինել, ասում են հանրապետականները»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հիշեցրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հավելել է, որ գոյություն ունի քաղաքագիտություն, և քաղաքականությունը պետք է նաև իրականացվի գիտական մոտեցումներով: Քաղաքական գործիչն իրեն համարում է դաշտային քաղաքական գործիչ: «Ընդդիմությունը յուրաքանչյուր քաղաքական համակարգում ապագա իշխանությունն է, և ՀՀ քաղաքացիները […]
12:43 15.11.2018
«Ես ի՞նչ եմ արել, որ ինձ եք սպասում»,- այսօր խորհրդարանում հանդիպելով լրագրողներին՝ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Կատակից ու ժպիտներից հետո լրագրողները հարցրել են Մարուքյանին, թե ի՞նչ սկզբունքով է կազմվել «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակը. «Ցուցակը կազմվել է զուտ կուսակցության խորհրդի մարզային կառույցների ներկայացուցիչների ունեցած ներդրմանը համահունչ: Նրանց տեղերը որոշվել են «Ավելին ավելիի […]
12:38 15.11.2018
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 15-ին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանից հետաքրքրվեց՝ եթե հենց վաղն իսպառ վերացնեն կարմիր գծերն ու արագաչափերը, ճանապարհային երթևեկության անվտանգության հետ ինչ-որ բան կկատարվի՞: Քոչարյանը ձեռնպահ մնաց այդ հարցին պատասխանելուց, նշեց, որ այս ուղղությամբ ոստիկանությունը հատուկ վերլուծություն չի արել, ապա հայտնեց, որ հարցի տնօրինման առարկան ՏԻՄ իրավասության […]
12:26 15.11.2018
«Վիճակախաղերի մասին» ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ներկայացրած նախագիծը, որով նա առաջարկում է չեղյալ համարել օրենքը, արդեն երկրորդ օրն է՝ խորհրդարանում թեժ քննարկումների առարկա է դառնում: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը, ամենևին դեմ չլինելով ոլորտի կարգավորմանը, այդուհանդերձ, չի մասնակցելու Ֆարմանյանի նախագծի քվեարկությանը: «Որովհետև մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ նախագիծը, որը […]
12:22 15.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել հատուկ զեկուցողի այցը Հայաստան՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին […]
12:18 15.11.2018
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Mercedes մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա է նվիրել 5 տարեկան մի երեխայի, հաղորդում է НТВ-ն: Մեքենան նվիրել է այն փոքրիկին, որը 2 ժամ 26 րոպեում գետնից հրում վարժություն է կատարել 4000 անգամ: «Դու արժանի ես երթևեկել սպիտակ Mercedes-ով»,- ասել է Կադիրովը տղայի՝ Ռահիմ Կուրիևի հետ հանդիպման ժամանակ:
12:15 15.11.2018
ԱԺ «Ծառուկյան դաշինք»-ի անդամ Գևորգ Պետրոսյանը նոյեմբերի 15-ին, խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ընդգծեց՝ մարդիկ, որոնք ազատվել են պատժից, չեն օգտվում այս հնարավորությունից, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս են փոխհատուցվելու նրանց կրած զրկանքները: Պետրոսյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ պետք է նախագծին հավանություն տալ: […]
12:12 15.11.2018
Կենտրոնական Ամերիկայի երկրների մի քանի տասնյակ ներգաղթյալներ, որոնք հասել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի հետ սահմանին, բարձրացել են սահմանային արգելապատնեշի վրա Տիխուանա շրջանում, հաղորդում է Azteca Noticias հեռուստաալիքը: Մեքսիկական հեռուստատեսության տվյալներով՝ ներգաղթյալները որոշ ժամանակ նստել են պատնեշի վրա, իսկ նրանցից մեկն անգամ ցատկել է ԱՄՆ տարածք, ապա վերադարձել: Ներգաղթյալների գործողություններին հետևել են ամերիկացի սահմանապահները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն […]
12:09 15.11.2018
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ բեռնատար ավտոմեքենաների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։ Վարորդներին հորդորվում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
12:03 15.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայանալու է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հանդիպումը: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ ուշ երեկոյան: Նախաձեռնության անդամներն այսօր մինչ հանդիպումը շարունակել են բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ հավաքվելով վաղ առավոտյան: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին մինչև կառավարության նիստի սկսելը մոտեցել է ՀՀ […]
12:02 15.11.2018
Խորհրդարանի նոյեմբերի 15-ի նիստում քննարկման դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունելու հարցը: Մարուքյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է նախնական կալանքի տակ պահվող անձանց համար մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ ներկայում գործող մեկ օրը մեկ օրվա հաշվարկի փոխարեն, առաջարկվում է նաև, որ այս օրենքն ունենա հետադարձ ուժ, որպեսզի այն […]
11:58 15.11.2018
Ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը: Այս մասին այսօր գործադիրի հերթական նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ընդունված է ասել, որ մենք խնդիր ենք դրել 3-րդ Հանրապետության պատմության ամենաորակյալ և լավագույն ընտրություններն անցկացնել: Ես կարծում եմ, որ այս նշաձողը պետք է բարձրացնել, ոչ թե 3-րդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, […]
11:57 15.11.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է Հասմիկ Տոլմաջյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման […]
11:56 15.11.2018
Նոյեմբերի 21-ին խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունեց այսօր: Այդ օրը քվեարկության կդրվի «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օրից: Մինչ այդ, խմբակցությունների անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են տեսակետներ նախագծի վերաբերյալ։
11:52 15.11.2018
Սեպտեմբերին Արգենտինայի կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամից 57մլրդ ԱՄՆ դոլարի փաթեթ է ստացել:
11:51 15.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 15-ին խորհրդարանում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ իր կարծիքն անփոփոխ է՝ այս ոլորտում երիտասարդների, երեխաների, անչափահասների գայթակղությունը, հրապուրվելը սահմանափակելու ճանապարհը նախ սկսվում է գովազդի խիստ սահմանափակմամբ: «Օրենքի նախագիծը, որ ներկայացվել է, ստացել է հանրային մտահոգությունները բավարարելու տեսանկյունից լիարժեք բովանդակություն, ամենակարևորը՝ […]
11:46 15.11.2018
Կառավարությունը շուրջ 270 մլն դրամ կհատկացնի ՔԿՀ-ում կառուցման աշխատանքներ իրականացնելու համար: Համապատասխան որոշումն գործադիրն ընդունեց այսօրվա նիստում: Արադարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ գումարն ուղղվելու է «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ների տարածքներում շինարարական մի շարք աշխատանքներ կատարելուն: Նա նաև ասել է, որ համակարգում 10 տարի է՝ կապիտալ աշխատանքներ չեն կատարվել:
11:44 15.11.2018
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Կարեն Թամազյանը նոյեմբերի 15-ին խորհրդարանում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ նշեց, որ այն մեծ քայլ է հարցի կարգավորման, գայթակղության զսպման ուղղությամբ: Թամազյանը հայտնեց, որ Կառավարությունն ունեցել է առաջարկներ, որոնք քննարկվել են թե՛ հեղինակի, թե՛ հանձնաժողովի կողմից: Նա հակիրճ նշեց, որ նախագծին մեծ մասնակցություն է ունեցել նաև […]
11:43 15.11.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 14-ին շնորհավորական նամակներ է ուղարկել դաշնային Կոնգրեսի և նահանգային խորհրդարանների միջանկյալ ընտրություններում հաղթած ԱՄՆ մի խումբ օրենսդիրների: «Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր աջակցությունը հայկական նշանակության հարցերում: Հույս ենք հայտնում, որ Ձեր հետագա գործունեությունը կշարունակի նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և ժողովուրդների ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչմանը»,- […]
11:41 15.11.2018
«Այս ընտրություններով մենք կնպաստենք ավտորիտարիզմի թարմացմանը: Նախորդ ընտրություններից տեսաք, որ հնարավոր չեղավ արտահայտել գաղափարներ, հայհոյախառն ու կեղծիքներով հարուստ ընտրություններ: Հիմա էլ արդեն դերերը բաժանել են, մեկն իշխանություն է, մեկն՝ ընդդիմություն, մեկը դուխով է, մեկը՝ խելքով»,- այս մասին ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա կարծում է, որ այժմ հայ ազգը կանգնել է լուրջ […]
11:25 15.11.2018
Մենք այս ընտրություններում պետք է բացառենք անգամ մի քվեաթերթիկի սխալ տրցակում տեղադրելը: Այսօր կառավարության նիստի ընթացքում մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ դա պետք է բացառվի ոչ միայն միջկուսակցական, այլև ներկուսակցական ձևաչափում: «Ինչ նկատի ունեմ, քանի որ նաև ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն […]
11:21 15.11.2018
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Հրաչյա Հակոբյանը նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ անդրադարձավ «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծին: Նա ասաց, որ նախագծի վերաբերյալ երկար ու համակողմանի քննարկումներ են եղել: Հակոբյանի խոսքով՝ այս նախագծով փորձելու են հնարավորինս սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետային շահումով խաղերի գովազդը: Նախագծով սահմանվում է, որ շահումով խաղերի գովազդ պետք է չլինի մինչև […]
11:15 15.11.2018
Բաքվում խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանում մահմեդականների գերագույն հոգևոր վարչության ղեկավար Միրթագի Ասադովը: Այդ մասին «ИнтерпрессНьюс»-ին հայտնել են նրա հարազատները: Ընտանիքը Միրթագի Ասադովին փնտրում է նոյեմբերի 7-ից: Հարազատների հայտարարությամբ՝ Ասադովն Ադրբեջան էր մեկնել հարազատներին տեսակցության, սակայն սահմանին ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է նրան`սահմանելով 30-օրյա կալանք: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ հասարակական վայրում հայհոյելու համար, ինչն ադրբեջանական օրենքներով վարչական […]
11:01 15.11.2018
Եվրախորհրդարանականները կեղտոտ և ամոթալի են համարել Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ ծավալված արշավն ու զգուշացրել, որ խորհրդային դիվանագետին որպես նախագահ ընտրելն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն` գնահատելով ԵԽ-ի պատգամավորների հայտարարությունները: ԵԽ-ում հստակ ասել են, որ Վրաստանը, որպես եվրաինտեգրման առումով առաջատար երկիր, պետք է ավելի մեծ աջակցություն ստանա Եվրամիությունից, ներառյալ՝ ֆինանսականը»: Վարչապետ Բախտաձեն նաև […]
10:50 15.11.2018
Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Լինելու ենք կառուցողական եւ երկխոսության պատրաստ ընդդիմություն: Բայց կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորը` Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն […]