23:59 14.11.2018
Աժ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների Շիրակի մարզի վարկանիշային ցուցակները պատրաստ են: Դրանցում նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուներ են, գործող պատգամավորներ, գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, ինչպես նաև նոր դեմքեր: Ռեյտինգային ընտրակարգը պահպանվեց ու ինչպես նախորդ ընտրություններում՝ կարևորվում է անձերի ընտրությունը: Նրանք քարոզարշավի ընթացքում աշխատելու են անհատապես իրենց ու կուսակցությանը քվե ապահովելու համար: «Ծառուկյան» դաշինքն իր թեկնածուներին ընտրել է՝ նախորդ ընտրությունների արդյունքները հաշվի առնելով: Ցուցակում պատգամավորներ Վարդևան Գրիգորյանն է, Վարդան Ղուկասյանը, նրանց կողքին նաև ավագանու անդամ Արմեն Բադեյանն է: Յուրաքանչյուր թեկնածու աշխատելու է անհատապես, դրա համար էլ կուսակից-մրցակիցների հետ նույն հարկի տակ չեն աշխատում:
«Նախորդ ընտրություններին Շիրակի մարզի տարածքային բոլոր կառույցների ղեկավարներն առաջադրվել էին: Այս անգամ ևս բոլորը թեկնածուներ են: Ես նույնպես թեկնածության իմ հայտը ներկայացրել եմ: Գյումրիի ավագանու անդամ եմ: Եթե հարկ լինի, պատրաստ եմ ավագանու կազմում խմբակցության ղեկավարի պաշտոնից ու մանդատից հրաժարվել ու մասնակցել խորհրդարանական ընտրությունների»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ Արմեն Բադեյանը:
«Սասնա ծռեր» կուսակցությունը Շիրակի մարզում ռեյտինգային 5 թեկնածու է ունենալու: Նոր կուսակցություն են, բայց իրենց հնարավորությունները մարզում չեն թերագնահատում:
«Շիրակի մարզն այն մարզն է, որտեղ ոչ մեկը ռեալ հաշվարկ չի կարողացել անել: Շիրակցիները միշտ կարողացել են բոլորի հաշվարկները խառնել: Մեր թեկնածուների նկատմամբ կան սկզբունքներ: Մարդիկ, ովքեր կասկածելի անցյալ ունեն կամ ոչ մաքուր, նրանք չեն կարող լինել մեր ցուցակներում»,- Shantnews.am-ին ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարազդատ Մանուկյանը:
Հանրապետականները Շիրակի մարզում բոլորին անհայտ անուններով են հանդես գալիս: Կուսակցությունը սերնդափոխության է գնում: Անգամ շրջանային կառույցների գրասենյակներն են փակել ու բոլորով մարզային գրասենյակ տեղափոխվել: Շատ կուսակցականներ դադարեցրել են իրենց անդամակցությունը և այլեւս ծանրաբեռնված չեն աշխատում:
«Սերնդափոխության ենք գնում: Կուսակցությունը երիտասարդանում է, ՀՀԿ-ն այսօր, կարելի է ասել, վերածնվում է, վերածնվում է երիտասարդ կադրերով: Սա անհրաժեշտ պայման է հիմա: Ժողովրդի ցասումը ստիպեց, որ հետհայացք նետենք մեր անցած ճանապարհին և զգանք, թե ինչ սխալներ ենք թույլ տվել: Ավելի լավ է կես ճանապարհին դուրս գալ և ընդունել սխալները, քան թե մնալ համառ»,- ասել է ՀՀԿ-ի Գյումրիի 3 շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Բորիս Ալեքսանովը:
Մարզպետ, փոխմարզպետներ, մարզպետի խորհրդական ու օգնական, ինչպես նաև 1 ու կես տարի առաջ հանրապետականների ռեյտինգային թեկնածու Ֆելիքս Ցոլակյան… այսպիսին է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռեյտինգային մասնակցությունը Շիրակի մարզում: Առավելագույն՝ 15 թեկնածուներով են մասնակցում:
«Շիրակի մարզի տարածքային ցուցակում ընդգրկված են երիտասարդներ, որի կորիզը ՔՊ անդամներ են: Կան նաև անկուսակցականներ: Բավականին հավակնոտ թիմ է, գուցե, բոլորի անունները չէ, որ հայտնի են հանրությանը, բայց հավակնոտ թիմ է»,- Shantnews.am-ին ասել է ՔՊ կուսակցության Գյումրիի գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանը:
Ներկուսակցական պայքարը ՔՊ-ում արտահայտված է, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունում թեկնածուների ընտրության հարցում երկար չեն մտածել՝ նոր դեմքերի կողքին ընտրողներին ծանոթ անուններ են: ՀՅԴ վարկանիշային ցուցակում են ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, Ախուրյան և Մարմաշեն համայնքների ղեկավարները, նախկին պաշտոնյաներ ու դպրոցի տնօրեններ:
«Մի լավ բան, որ մեր բնակչությունն այլևս ընտրակաշառքի չի սպասելու: Սա դրական է: Հին, թե նոր օրենքով՝ յուրաքանչյուր կուսակցություն կստանա իր քվեն: Այստեղ խանգարող միակ հանգամանքն այն ալիքն է հեղափոխական, որը գործող իշխանությանը տալիս է առավելություն»,- Shantnews.am-ին ասել է ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը:
ՀԱԿ, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունները չեն մասնակցի արտահերթ ընտրություններին: Այս կուսակցությունների անդամներից, թե ովքեր այլ քաղաքական ուժերի ռեյտինգային ցուցակներում կհայտնվեն, պարզ կդառնա բոլորի ցուցակների հրապարակումից հետո: Թեկնածուների փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրելու է մինչև նոյեմբերի 19-ը:
22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...