15:35 13.11.2018
Այսօր խորհրդարանում «2019 թվականի պետական բյուջեի օրենքի» նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը վարչապետի պաշտոնակատարից հարցրել է՝ արդյո՞ք Փաշինյանը բավարար է համարում Սիրիա գործուղվող հայկական զորախմբին բյուջեով նախատեսվող ֆինանսական միջոցները: Աշոտյանը հետաքրքրվել է նաև՝ զորախմբի՝ Սիրիա գործուղումը եղել է վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնությո՞ւնը, թե՞ ՌԴ-ի խնդրանքը: «Սիրիայի հետ կապված մեր քաղաքական նպատակն աջակցելն է […]
15:31 13.11.2018
Վերին Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությանը: Գերատեսչության փոխանցմամբ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհային հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:
15:25 13.11.2018
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհի «ճակատագրով»: Նրա խոսքերով` առնվազն պետք է ապահովել Իրանից Վրաստան հատվածում բարձրակարգ ճանապարհ ունենալու խնդիրը: Փաշինյանը նշեց, որ արդեն մի անգամ հայտնել է`2018 թ. բյուջեի ծախսային մասով թերակատարման ռեժիմով են գնում, որովհետև մի շարք ծրագրեր դանդաղեցվել են, կանգնեցվել են կոռուպցիոն […]
15:21 13.11.2018
Խորհրդարանում կամ դրսում կառավարությանը քննադատելով չէր որոշվելու, թե ով կարող է լինել ընդդիմություն։ Ընդդիմություն կարող է լինել այն ուժը, որի խոսքը, որի գործիչների հայացքները ՀՀ քաղաքացիների կողմից ունեն ընկալում։ Լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության կողմից ընդդիմություն դառնալու հայտ ներկայացնելուն։ […]
15:17 13.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Քննարկվել են հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին և ներդրումներին վերաբերող հարցեր։ «THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և […]
15:15 13.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտադիր է ընտրությունների ընթացքում ստանալ պատասխանատվության այն բաժինը, որն ընտրողները պատրաստ են հանձնել իրենց։ Կուսակցության ղեկավարն ակնկալում է, որ իրենք կլինեն խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց ինքը՝ Մարուքյանը։ Պատգամավորն անդրադարձավ նաև Հանրապետական կուսակցության գործիչների այն պնդումներին, ըստ որոնց՝ Մարուքյանի թիմն ընդդիմադիր չէ, հետևաբար՝ միակ ընդդիմությունը […]
15:07 13.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանը մասնավորապես այցելել է հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերություն, ծանոթացել ընթացիկ ծրագրերին և գործունեությանը։ Ընկերության ղեկավարության հետ Արմեն Սարգսյանին կապում են վաղեմի ու ջերմ բարեկամական […]
15:01 13.11.2018
2018 թվականի առաջին 8 ամիսներին տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվել է և սպասվում է: Այս մասին այսօր խորհրդարանում 2019 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հավելել է, որ տարվա տնտեսական աճը կգերազանցի կառավարության կողմից կանխատեսված և 2018 թվականի պետբյուջեի հիմքում դրված ցուցանիշը: «Տնտեսական աճի ձևավորման մեջ կարևոր դեր է […]
14:58 13.11.2018
«Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. Վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, Արձանագրելով ընտրական համակարգի փոփոխության հետ կապված կառավարության ծրագրի տապալման փաստը, Ամփոփելով այլ կուսակցությունների հետ մեր բանակցությունների արդյունքները, Հաշվի առնելով կուսակցության տրամադրության տակ գտնվող ռեսուրսները և քարոզարշավի ժամկետները, Հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում […]
14:53 13.11.2018
Հայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը. պոտենցիալ ներդրողներն արդեն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու ուղղությամբ պետք է աշխատենք: Հիմա […]
14:52 13.11.2018
Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել Ազգային ժողովի միջանցքներում, քանի որ առաջիկա մեկ շաբաթում պատրաստվում է ասուլիս հրավիրել ու բոլոր հարցերին պատասխանել։ «Ինչքան շատ եմ էս ֆորմատներով ձեր հարցերին պատասխանում, էնքան հետաձգվում է ասուլիսը։ Դրա համար ես պլանավորում եմ առաջիկա մի շաբաթվա ընթացքում ասուլիս անել․ խնդրում եմ՝ եկեք, էդ օրը խոսենք»,- նշեց Փաշինյանը։ Հանրապետական […]
14:50 13.11.2018
«Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացել է, որ Վրաստանը պատրաստվում է ավելի քան 6 թունել կառուցել դեպի Ռուսաստան»,- այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: «Հանդիպումից հետո Վրաստանի կառավարությանը նամակ ենք փոխանցել և ասել, որ ուզում ենք համագործակցել ու պատրաստ ենք տալ նաև վիճակագրական տվյալներ, […]
14:48 13.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ վերացրել և վերացնում են արտագաղթին նպաստող մի շարք գործոններ: Խնդիր են դրել բարձրացնել երկրի գրավչությունը, Հայաստանը պետք է դառնա ապրելու լավագույն տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ որոշ գյուղերում արտագաղթը մեծ է, երիտասարդներ գրեթե չկան: «Ինչպես […]
14:44 13.11.2018
«2018թ. ահռելի աշխատանք կատարվեց հարկ վճարողներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար»,- նոյեմբերի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Պետական եկամուտների կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Մաքսային ոլորտում 2018 թվականի ընթացքում ներդրվել է ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը, որի միջոցով ներկայացվում և […]
14:37 13.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նա ենթադրում է, որ գույքահարկի դրույքաչափերի բարձրացմամբ, ավելացնելով տեղական բյուջեներ գնացող գումարները, դրա չափով կամ համապատասխան չափով կնվազեցնեն ֆինանսական համահարթեցման դոտացիայի ծավալները, որոնք ուղղվում են նույն տեղական բյուջեներ: «Ես այլ կերպ չեմ պատկերացնում դրա կոմպենսացումը, սա իր հետ բերում […]
14:31 13.11.2018
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալրեի հետ։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ տարի Հայաստանում նմանատիպ համաժողով անցկացնելու վերաբերյալ։ Մտքերի գագաթնաժողովը հեղինակավոր հարթակ է, որտեղ համաշխարհային խոշորագույն ընկերությունների […]
14:25 13.11.2018
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված, ընդհանուր 1.01 գրամ քաշով դեղահաբի կոտրված 4 կտոր, որից մեկը՝ «B» գրառմամբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի […]
14:18 13.11.2018
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կիսում շատ վերլուծաբանների ու քաղաքագետների այն տեսակետը, որ ընտրությունները պետք է բոյկոտել: Ըստ նրա՝ քաղաքական ուժը պետք է անպայման մասնակցի ընտրություններին: «Գիտակցելով բազմաթիվ մարտահրավերները՝ Հանրապետական կուսակցությունը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել: Դա ազնիվ չի լինի ո՛չ հայրենիքի, ո՛չ ընտրողների, ո՛չ կառավարության, ո՛չ էլ ընդդիմության հանդեպ: […]
14:17 13.11.2018
«Էդ արդեն քաղաքացիները պիտի որոշեն։ Ես չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի է ընդհանրապես քվեարկել ՀՀԿ-ի օգտին»,- այս խոսքերով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի միջանցքում այսօր պատասխանեց այն հարցին, թե Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողով անցնելու շանս ունի՞, թե՞ ոչ։ Միրզոյանը համարում է, որ Հանրապետական կուսակցությունը սթափ չի գնահատում իրականությունը, երբ տարիներ շարունակ իշխանություն լինելուց հետո […]
14:16 13.11.2018
Ռուսական իշխանությունները ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին արգելել են հեռանալ երկրից և մասնակցել Ստրասբուրգում իր հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գումարվելիք նիստին: Այս մասին իր «Թվիթերի» միկրոբլոգում գրել է հենց Նավալնին: «Սահմանապահները հայտնեցին, որ ինձ արգելվում է մեկնել Ռուսաստանից: Կա ինչ-որ մի նամակ, որը արգելում է ինձ մեկնել, բայց սրան բացատրություն չկա»: Пограничники сообщают, что выезд […]
14:14 13.11.2018
Անդրադառնալով «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի բարձրացրած մտահոգությանը, թե հեղափոխությունից հետո անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, վարչապետի պաշտոնակատարն արձագանքել է՝ նշելով, որ իրենք նախատեսում են բարձրացումներ: Ըստ Փաշինյանի՝ այդ նպատակին հասնելու համար երկու գործիքակազմ կա: «Մեկը բյուջեի եկամուտների ավելացումն է, իսկ մյուսն էլ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում […]
14:12 13.11.2018
«Ես մի ընկեր ունեմ, որ շատ ճիշտ նկատեց: Ի՞նչ է հիմա տեղի ունենում, ի՞նչ ենք մենք անում: Մենք հիմա աշխատող սրտի վրա աշխատանքներն ենք տանում, վիրահատում ենք աշխատող սիրտը, սիրտը չի կանգնում: Սիրտը մեր քաղաքն է: Եվ որպեսզի սիրտը չկանգնի, առիթմիա չունենա, պետք է շատ նուրբ գործես, այսինքն՝ փոփոխությունները լինելու են փուլերով»,- այսպես պատասխանեց Երևանի […]
14:10 13.11.2018
«Մինչև հեղափոխությունը Հայաստանում կար միջնադարյան դասական տիպի ֆեոդալական համակարգ․ կային իշխանիկներ, որոնք շահագործում էին մնացած բոլորին, և իրենք իրենց ընկալումներով մտածում էին, որ էդ մնացած բոլորը ստեղծված են, որպեսզի ապահովեն իրենց և ծառայեն իրենց և ապահովեն իրենց եկամուտները և իրենց իշխանությունը»,- Հանրապետական կուսակցության նախընտրական գործունեությանն այսօր այս խոսքերով արձագանքեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Պաշտոնյան […]
14:08 13.11.2018
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ավագանու նիստի ժամանակ բնակարանային մի խնդրի մասին բարձրաձայնեց: Նրա խոսքերով՝ տևական ժամանակ այդ հարցն անտեսվել է: «Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Փակ շուկայի հետնամասում՝ Լեոյի փողոցում, կան բարաքներ, հյուղակներ, որտեղ ապրում են հին երևանցիներ: Առաջարկում ենք այցելել այդ բնակատեղին: Լեոյի 35 հասցեում գտնվող բարաքներից մեկը բավականին հայտնի լրագրողի […]
14:06 13.11.2018
Հայաստանի Հանրապետությունում առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ունի մոտ 350 հազար մարդ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հստակեցրեց, թե ում նկատի ունի առաջնային հարկ վճարող ասելով. բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր ընկերություններում: «Ինչո՞ւ ենք այսպես նկատի ունենում. մասնավոր կամ ոչ բյուջետային ընկերություններում, ըստ էության, այս 350 հազար մարդիկ են, […]
14:04 13.11.2018
Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ներառված ձևակերպումները իրենց թերացումների մասին չափազանց մեղմ են։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Նա պնդեց, որ Հանրապետականը ժողովրդի հետ չի եղել, նրանից իշխանություն չի ստացել, որ հետո էլ հեռանա ժողովրդից։ «Դա թերացում չէր, դա սխալ չէր։ Դա հանցագործություն էր․ ընտրություն կեղծելը […]
14:02 13.11.2018
Հայաստանի «էլիտար» թաղամասերը, «էլիտար» տները և ունեցվածքները պետք է հարկվեն բոլորովին այլ կերպ: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ունեն հաշվարկ, ըստ որի` գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով` երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկեն: «Եթե մի տոկոսը այդ ճոխ անշարժ գույքի մենք հարկենք այլ […]
14:00 13.11.2018
Լրագրողները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք լինելու է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում և առաջարկվելո՞ւ է նաև ռեյտինգային ընտրակարգով: Ի պատասխան՝ Մարությանը ասաց, որ դեռ որոշում չունեն: Ըստ Մարությանի՝ եթե այդ հարցով որոշում լիներ, դրա մասին կհայտարարեր: SHANTNEWS-ի դիտարկմանը, թե ի՞նչ սկզբունք է լինելու առաջադրվել-չառաջադրվելու որոշման հիմքում և հնարավո՞ր է, որ չառաջադրվի, Երևանի քաղաքապետն […]
13:48 13.11.2018
Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տալիս աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին: Մեծ մարզիկի քաղաքացիական հրաժեշտը տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Երեկ Գյումրին վերջին հրաժեշտը տվեց Յուրի Վարդանյանին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լեգենդար մարզիկը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ […]
13:40 13.11.2018
«Եթե ես լինեի Հանրապետական կուսակցության տեղը, ես ընդհանրապես պաուզա կվերցնեի քաղաքական կյանքին մասնակցությունից, որովհետև բոլոր էն խնդիրները, որ մենք ունենք էսօր մեր երկրում և մեր երկրի շուրջ արտաքին աշխարհում, էդ բոլոր խնդիրներն իրենց արմատներով գնում են դեպի Հանրապետական կուսակցության վարած քաղաքականություն՝ սկսած կադրայինից, վերջացրած … հիմա նորից էդ Պանդորայի արկղն ուզում են բացեն՝ կոռուպցիայով, թալանով […]