11:19 12.11.2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կռունկներով ու շինարարական այլ տեխնիկայով քաղաքի տարբեր մասերում քանդում են ապօրինի կառուցված շինություններ ու ընթացքը ներկայացնում են ուղիղ հեռարձակմամբ։ https://www.facebook.com/Yerevanofficial/videos/205577093681468/?__xts__%5B0%5D=68.ARAztfJmsqUlHJT3d8i84rbEySZQDTSRE73D43XIm-nqhNyOinf1zu2GMkzpKfPRwWH8OJkDm_-gxY9cyiRA-min8z5-TSNSPSkANGkXj2ssth0uphfVK72P76iULBASveK_RM0_SgUYvkHYfUNd2aFriXPx2G9Trshp8JNTWxZJKBqKf3c4q154pQTsEzKWVbSZ5PY9Ec5SkCOc8Kbi-ILHnjrHfUSssIlCdkt0VcK7j6pjenPlJy6MhXNlSxil9ya9yoOAolfHROVbCzfuMelPXado70o7DHXBNDGaKtEUcXkH_dQsbz24xah18wc3S0jrIAfth6itm1xxGXhZDBiqwmzD9UeCPkI&__tn__=-R https://www.facebook.com/1405208089/videos/10214476097521957/
11:15 12.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Սահակյանին Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արա Սահակյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
11:14 12.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարաության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը ինչպես ճանապարհաշինական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում։ Նախարարի […]
11:13 12.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու: Նոյեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ֆարմանյանը հրաժարվեց իր որոշման դրդապատճառները ներկայացնել, ասաց, որ այդ մասին կխոսի ՀՀԿ նախընտրական ցուցակի հրապարակման հաջորդ օրը` նոյեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստում որոշվեց` Հանրապետականը մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Ցուցակը գլխավորելու […]
11:03 12.11.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 8-9-ը Մոսկվայում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմենների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։ Միջազգային համաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կողմից՝ նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին և ՌԴ Սահմանադրության 25-ամյակին: Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է ՌԴ հանձնակատարի հետ համագործակցության բարձր […]
10:50 12.11.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Երևան) աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Հանդիպում-299» ՍՊԸ-ի բոլոր 17 աշխատակիցներին էլ վերահսկիչը ժամանակավորապես զրկել է աշխատանքի […]
10:34 12.11.2018
Արմավիրի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Վրաստանի Քութաիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Կաչե Չիլաձե Բադրին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Էջմիածնի վարչական տարածքում, իր վարած Daweoo մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդը նշել […]
10:00 12.11.2018
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 01:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել` 08:02-ին: Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
09:43 12.11.2018
Չինական Alibaba ընկերությունն Ամուրիի օրն աշխատել է 213․5 մլրդ յուան (30,8 մլրդ դոլար )՝ գերազանցելով անցած տարվա համաշխարհային ռեկորդը։ Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը, 2017 թվականի նոյեմբերի 11-ին իրացված ապրանքների արժեքը կազմել է մոտ 24․2 մլրդ դոլար։ Այս տարի վաճառքի արդեն իսկ 85 վայրկյանում հաջողվել է 1 մլրդ դոլար ստանալ։ Ամենաակտիվ գնորդները եղել են Ճապոնիայից, […]
09:28 12.11.2018
Նոյեմբերի 12-ին`ժամը 01:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ հիվանդանոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հերացու և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի և «Opel […]
09:12 12.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Զավարյան փ. 1ա շենքը, Բուռնազյան փ. 1-33 սեփական տները, Լիսինյան փ. 1-20 սեփական տները, Գլինկայի փ. 6 շենքը, Տիգրան Մեծի պող. 33, 45 շենքերը, Արցախի փ. 20/2 շենքը, Աբելյան փ. […]
09:01 12.11.2018
Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու կառաջադրվի մայրաքաղաքի թիվ 4 ընտրատարածքում։ Այս մասին Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին և առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։ […]
08:46 12.11.2018
Եվրամիության երկրները չափազանց մեծ կախում ունեն դոլարից և մինչ օրս չեն կարողացել դրան պատշաճ այլընտրանք ներկայացնել։ Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ դոլարն իր ուժի պատճառով կիրառվում է ամենուր, սակայն ենթարկվում է միայն ամերիկյան իշխանությանը։ Նա նշել է, որ ԵՄ-ին դեռևս […]
08:27 12.11.2018
Նոյեմբերի 11-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահման մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել: Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդները Shamshyan.com-ի հետ զրույցում ասել են. «Արդեն 3-4 օր է՝ անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք՝ ինչ անենք, ում դիմենք: Անգամ սննդի կարիք ունենք… Ռուս սահմանապահները մեքենաների հերթն առաջ գցելու համար […]
08:12 12.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային և հարավային հատվածներում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի։ Ինչպես հայտնում է AP-ն, նահանգի հյուսիսում՝ գրեթե ամբողջովին մոխրացած Փարադայս քաղաքում, հայտնաբերվել են ևս 6 դիեր։ Ավելի վաղ հայտնել էինք 25 զոհի մասին։ Ոստիկանության տվյալներով՝ մոտ 230 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։ Հրդեհի ընդգրկած մակերեսը կազմում է 362 ք/կմ։ Այն […]
07:58 12.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Արգենտինայում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում շփվելու մտադրությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Interfax-ը։ Պեսկովը, պատասխանելով հարցին, թե երկու երկրների առաջնորդները հաստատե՞լ են Արգենտինայի մայրաքաղաքում առանձին զրուցելու մտադրությունը, ասել է․ «Այո՜, պայմանավորվել են այնտեղ տեսնվել»։ Պուտինը հայտարարել էր, […]
07:41 12.11.2018
Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է կանգառում հավաքված բազմության մեջ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 18 մարդ։ 15-ամյա մի աղջնակ ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է Լոնդոնի շտապօգնության ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Քրոյդոն շրջանում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ անսթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով ավտոբուսի 60-ամյա վարորդը ձերբակալվել է։ Bus crashes into West […]
07:28 12.11.2018
Նյու Յորքում համերգի ժամանակ Aerosmith ռոք խմբի կիթառահար և բեք-վոկալիստ Ջո Փերիի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Madison Square Garden մարզական-ժամանցային համալիրում։ Փերին կորցրել է գիտակցությունը, երբ ելույթից հետո վերադառնում էր դիմահարդարման սենյակ։ Մոտ 40 րոպե բժիշկները փորձել են նրան ուշքի […]
07:15 12.11.2018
Հինգ պաղեստինցիներ, որոնցից մեկը եղել է ՀԱՄԱՍ շարժման դաշտային առանցքային հրամանատարներից մեկը, զոհվել է Գազայի հատվածում իսրայելցի հատուկ ջոկատայինների ռեյդի ժամանակ։ Այս մասին հայտնում է Haaretz թերթը։ Սպանվածը եղել է ՀԱՄԱՍ-ի էլիտար ռազմական «Ալ-Դին ալ-Կասեմ» ստորաբաժանման ղեկավարի տեղակալ։ Հաղորդվում է նաև, որ ռեյդի ժամանակ զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի մի սպա։ Եվս մեկը միջին ծանրության […]
23:59 11.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհուրդը քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ, որին կարող եք ծանոթանալ այստեղ: Այս մասին տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ Խորհրդի նիստում ընդհանուր հավանության արժանացավ ներկայացված փաստաթուղթը: Որոշվեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն Կուսակցության գործադիր մարմնի նիստում: ՀՀԿ գործադիր մարմինը, առաջարկությունների քննարկման հիման վրա կհաստատի […]
23:42 11.11.2018
ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է ԿԳՆ-ի լիազորությունների, չկատարած պարտականությունների, բացթողումների, ԵՊՀ-ում բացի ՈւԽ-ից այլ ուսանողական կազմակերպությունների առկայության, ինչպես նաև «Ռեստարտ» նախաձեռնության՝ որպես հասարակական-քաղաքական միավորման գործելաոճի և ԵՊՀ-ում նրանց գործունեության՝ ՀՀ օրենսդրությանը հակասելու մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ ուսանողներ, hաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը և […]
23:28 11.11.2018
Արաբական Al-Jazeera-ն հրապարակել է Թուրքիայում սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի վերջին խոսքերը։ Ինչպես նշվում է, Խաշըգջիի վերջին խոսքերը, որոնք ձայնագրված են եղել, հայտնել է Daily Sabah թուրքական թերթի լրագրող Նազիֆ Քարամանը․ «Ես շնչահեղձ եմ լինում․․․ Հանեք այս պարկը գլխիցս, ես կլաուստրոֆոբիա ունեմ»։ Քարամանի խոսքերով՝ աուդիոձայնագրությունից կարելի է ենթադրել, որ սպանությունը 7 րոպե է տևել։ Նա հավելել […]
23:08 11.11.2018
Նախօրեին Մոսկվայում կայացել է ACB Promotion մարտեր առանց կանոնների մրցաշարը, որի ընթացքում հանդես են եկել 2 հայազգի մարտիկներ՝ Գեորգի Կարախանյանը և Էդուարդ Վարդանյանը։ Այս մասին գրառում է կատարվել First Armenian Front (FAF) երկրպագուների խմբի ֆեյսբուքյան էջում: Հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները։ Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական […]
22:54 11.11.2018
Վեճն այս պահին միայն մեկ բանի մասին է՝ մենք ունենալու ենք մե՞կ բևեռ, թե՞ ունենալու ենք բանավեճ խորհրդարանում։ Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ նորընտիր փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Եթե Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, քվեախցիկում մենակ մնալով` քվեարկելու է ՀՀԿ- ի օգտին, որովհետև նա անձամբ այլընտրանք […]
22:42 11.11.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վուլվերհեմփթոն»-ին։ Խաղի 13-րդ րոպեին հյուրերը առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Կավալեյրուն։ Լոնդոնցիներին գրեթե ամբողջ խաղի ընթացքում չէր հաջողվում արդյունավետ գրոհ կազմակերպել։ «Արսենալ»-ին պարտությունից փրկեց 78-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը։ 88-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակը հայտնվեց «Վուլվերհեմփթոն»-ի դարպասում։ Խաղն […]
22:28 11.11.2018
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա […]
22:20 11.11.2018
ՀՀԿ նորընտիր փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, ասել է․ «Որքան ես գիտեմ, Քոչարյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին չի մասնակցելու, հետևաբար դրա մասին խոսելը վաղաժամ է»։ Լրագրողի հարցին՝ ՀՀԿ-ն բա՞ց է այլ ուժերի […]
21:58 11.11.2018
ՀՀԿ Գործադիր մարմինը ձևավորվում է համագումարի ժամանակ։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ նորընտիր փոխնախագահ Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով այսօր տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք խորհրդի լիազորությունների շրջանակում էին։ Այսօր փոխվել է կանանց կառույցի ղեկավարը։ Հերմինե Նաղդալյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Երիտասարդական […]
21:50 11.11.2018
Կանանց միջազգային Femen կազմակերպության ակտիվիստներից մեկը Փարիզում կիսամերկ վազել է դեպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը, որն այդ պահին ուղևորվելիս է եղել Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վայր: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ կնոջ մարմնի վրա անգլերեն այսպիսի գրություն է եղել՝ «Fake Peace Makers» (Խաղաղության կեղծ կերտողներ): Առաջին համաշխարհային պատերազմի […]
21:46 11.11.2018
Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երկու խաղերին նախապատրաստվելու նպատակով հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) […]