16:19 12.11.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչ ինքնաթիռների գնումը դիտարկում է մյուս ինքնաթիռների հետ հավասար: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյան նշեց, որ կա նաև այլ առաջարկ, և շուտով կլինի որոշում գնման մասին, սակայն չմանրամասնեց, թե ինչ ինքնաթիռ են գնելու: Ժամանակը շատ չի մնացել, և պետք է արագ որոշումներ կայացնել, հայտնեց […]
16:17 12.11.2018
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Հարավային Օսիայի պաշտոնակցին՝ Դիմիտրի Մեդոևին: Հանդիպումից առաջ Լավրովն ու Մեդոևը լրագրողների առջև հանդես են եկել հայտարարությամբ: Սերգեյ Լավրովի խոսքերով՝ հանդիպմանը կքննարկվի Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև արտաքին քաղաքականության դաշտում համակարգված գործողությունների իրականացումը: Իր հերթին Մեդոևը հերթական անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը «Հարավային Օսիայի […]
16:05 12.11.2018
Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության դեպարտամենտը հետաքննություն է սկսել իշխող կուսակցության նախագահի թեկածու Սալոմե Զուրաբիշվիլիի դիմումի համաձայն՝ «համակարգչային համակարգ ներխուժելու» և «սպառնալիքներ ուղղելու» մեղադրանքով: Քրեական գործը հարուցվել է այսօր՝ Զուրաբիշվիլիի հատուկ հրավիրած ասուլիսից հետո, որտեղ նա հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին ձայնային հաղորդագրություններ է ստացել իրեն և զավակներին ուղղված հայհոյանքներով ու սպառնալիքներով՝ «կրակեք […]
16:02 12.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է «Վիճակախաղերի մասին» ու «Ինտերնետային շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերը ներկայացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկել է փակել Երևանում գործող բուքմեյքերական կետերը և դրանք տեղափոխել Ծաղկաձոր ու Ջերմուկ: «Անմիջականորեն տոտալիզատոր կամ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող […]
15:48 12.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում, 14-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Թեև նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, այնուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում […]
15:45 12.11.2018
Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել օգոստոսի 29-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Քևին (Քեմալ) Օքսուզին: «Yeni Şafak» լրատվական կայքում տեղ գտած հրապարակման համաձայն` Անկարայի գլխավոր դատախազությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության»/FETÖ) դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Օքսուզին Թուրքիա արտահանձնելու պահանջագիր է պատրաստել, որն էլ Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից ուղարկվել է Հայաստանի պատկան մարմիններին: Նշվել է, որ արտահանձնման […]
15:44 12.11.2018
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դուստրն իր դեբյուտն է ունեցել ցուցադրության երեկոյի ընթացքում: Այս մասին հայտնում է korrespondent-ը: 6-ամյա Ալլա-Վիկտորյան՝ որպես մոդել, մասնակցել է Գալինա Յուդաշկինայի կողմից ներկայացրած հագուստի հավաքածուի ցուցադրությանը: Աղբյուրը հայտնում է, որ երեկոյից անմիջապես հետո մանկական հագուստի ցուցադրությանը մասնակցած երեխաների լուսանկարները հայտնվել են Կիրկորովի Instagram-ի էջում: Երգչի աղջիկը ցուցահարթակ է դուրս եկել մանկական […]
15:32 12.11.2018
Այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: «Կառավարության վերջնական քննարկման եմ ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի ներդրվում է նվազագույն կենսաթոշակ հասկացությունը: Անկախ կենսաթոշակի չափից, այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու, որը 2019թ պետական […]
15:27 12.11.2018
1973թ. իր պատմության ընթացքում առաջին անգամ «Արարատ-73»-ը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Հաղթանակից 45 տարի անց «Արարատ 73»-ի խաղացողները՝ ԽՍՀՄ չեմպիոններ և կրկնակի գավաթակիրներ Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը հանդիպել են մամուլի սրահում, կիսվել հիշողություններով: Տեսակամուրջի միջոցով ասուլիսին մասնակցել է նաև թիմի գլխավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: «Հնարավոր չէ մոռանալ եզրափակիչ խաղը, […]
15:20 12.11.2018
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի համար Բելառուսն ունի երեք թեկնածություն, բայց հարցը կլուծվի դեկտեմբերի 6-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Բայց Բելառուսի կողմից թեկնածության առաջադրումը չի նշանակում, որ Բելառուսը ճնշել է Հայաստանին, կամ որևէ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի դեսպանի ընդունելության ժամանակ: «Հարցն այն […]
15:03 12.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 34-ամյա տղամարդու սպանության հանգամանքները: Սպանություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝ կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում […]
15:02 12.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Նա պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք իրենք ցանկանում են դառնալ ընդդիմություն: «Ընդդիմություն լինել-չլինելու մասին մենք կխոսենք դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո: Ես չեմ կարող այսօր ու այստեղ կանխատեսել, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները»,- ասաց Զոհրաբյանը: Նրա խոսքերով՝ կա […]
14:58 12.11.2018
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկում ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ինչպես և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ձեռնարկեցին […]
14:56 12.11.2018
Պաշտոնական Մինսկը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ադրբեջանի դեսպանին ընդունելիս։ Երեք թեկնածուի մասին Լուկաշենկոյի հայտարարությունը, ըստ ամենայնի, կապված է մինչ այս ներկայացված միակ թեկնածուի վերաբերյալ դիրքորոշումներով։ Այս պահին դեռ չի լրացել ժամկետը, երբ Հայաստանի ներկայացուցիչը պետք է գլխավորի կառույցը։ Սակայն հավանական է […]
14:53 12.11.2018
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրումների վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: SHANTNEWS.am-ին ԿԸՀ-ից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ դեռ առաջադրումներ չկան: Ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին այս պահին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրության է գնալու «Իմ քայլը» դաշինքով: Նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվեց` ընտրություններին մասնակցելու է նաև Հանրապետական կուսակցությունը: ԲՀԿ նախընտրական […]
14:49 12.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ըստ քաղաքացու հաղորդման՝ 2018թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող միկրոավտոբուսներից մեկի մեջ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առերևույթ գաղտնի հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտ […]
14:48 12.11.2018
Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը: Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի […]
14:43 12.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնակենսագրական մոտիվներով գրված գիրքը հրատարակվել է։ Այս մասին հայտնի է դառնում Քոչարյանի՝ ռուսական «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից։ Գիրքը կազմված է Հայաստանի անկախացման շրջանի վերաբերյալ Քոչարյանի հուշագրություններից։ Հարցազրույցի ընթացքում Քոչարյանը պնդում է, որ անկախության պայքարը կապված էր Ղարաբաղյան շարժման հետ, ու Երևանում այդ շարժման կազմակերպիչների մի մասն էր ձգտում անկախության, իսկ […]
14:36 12.11.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը ԱԺ միջանցքներում պատասխանել է ՀՀԿ հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցին: Այնտեղ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն է եղել 2008 թվականի մարտի 1-ի բախումների հրահրողներից մեկը: «Դա զրպարտանք է ՀՀԿ-ի կողմից, որովհետև Մարտի 1-ը բաց է գրեթե բոլորի համար, բացի նրանից, որ կոնկրետ հանցագործություն կատարած անձինք չեն հայտնաբերվել: Դրանք ՀՀԿ-ի հերթական […]
14:27 12.11.2018
«Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: «Բոլոր կուսակցությունները հիմա գործընթացի մեջ են, անձնական թերթիկներն են հավաքում, թղթապանակներն են սարքում, որ տանեն հանձնեն»,- ասաց Հեղինե Բիշարյանը և հավելեց, որ ՕԵԿ-ը ընտրություններին այլ քաղաքական ուժերի հետ չի միավորվելու, դաշինքով չի մասնակցելու: SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինչպես […]
14:22 12.11.2018
Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության ջանքերը բարձր գնահատականի են արժանի։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ Նա հիշատակել է, թե ինչ փուլում է հիմա հակամարտության կարգավորումը․ «Ընտրական» դադարից հետո ակտիվացել են կողմերի միջև շփումները, Արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել Դուշանբեում։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի […]
14:20 12.11.2018
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը քննարկվեց հանձնաժողովի նոյեմբերի 12-ի նիստում: «Բյուջետային ծրագրերի գնահատման իմաստով նոր մշակույթ ենք ներդնում: Ենթադրվում է, որ հանրությանը հետաքրքրող հարցերը, այս մեթոդի՝ ծրագրային ձևաչափով բյուջետավորման գործընթացի ներդրման արդյունքում, կստանան իրենց պատասխանը: Պետք է արձանագրենք, որ բյուջեի քննարկման հերթական փուլը մեզ հաջողվել է իրականացնել ԱԺ-ի և […]
14:11 12.11.2018
Օրերս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել, հաղորդում է Econews.am-ը։ Մարդկանց կողմից կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքը կարծես սահմաններ չի ճանաչում և ստեղծված գրեթե անվերահսկելի և անպատժելի իրավիճակում դրա զոհ են դառնում հիմնականում թափառող և/կամ ընտանի կենդանիները, մասնավորապես՝ շներն ու կատուները: Այս անգամ դաժան ահազանգ է ստացել թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Pawsitive Rescue Armenia […]
14:10 12.11.2018
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո միջադեպ է տեղի ունեցել Վանաձորի թիմի խաղացող Ուդոհ Եթոպի և «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի միջև: Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռիի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումիան […]
14:04 12.11.2018
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խաչմերուկի Սայաթ-Նովայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
13:55 12.11.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ու «Ինտերնետային շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերը ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկեց փակել Երևանում գործող բուքմեյքերական կետերը և դրանք տեղափոխել Ծաղկաձոր ու Ջերմուկ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարցրեց. «Ծաղկաձորի, Հրազդանի տարածաշրջանի, Ջերմուկի, Մեղրու երիտասարդությունը մեզ ընդհանրապե՞ս […]
13:44 12.11.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում կլինի նաև պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: Դեկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Արդեն հայտնել ենք, որ ՔՊ համամասնական ցուցակում թեկնածուների […]
13:33 12.11.2018
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Դոհայում՝ մասնակցելու «Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով 2018» միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության պատասխանատուներին, նշանավոր գիտնականներին և հետազոտողներին, ոլորտում ներդրում կատարող ընկերություններին և գործարարներին մեկ վայրում համախմբող այս համաժողովը նպատակ ունի բարելավելու գլոբալ առողջությունը, մշակելու առաջարկներ ապացույցների վրա հիմնված նորարարական առողջապահական քաղաքականությունների համար, ինչպես նաև […]