13:23 12.11.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ապակենտրոնացում և տեղական տնտեսական զարգացում» տեղական ժողովրդավարության համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Խարկովի տարածքային խորհրդի նախագահ Սերգեյ Չերնովը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, համայնքների ասոցիացիաների, կառավարության և խորհրդարանի, ինչպես […]
13:20 12.11.2018
Այսօր լրագրողները հետաքրքրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից, թե նա ինչ տեղ է նա զբաղեցնելու ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում: Բացի դրանից՝ համարո՞ւմ է արդյոք Հարությունյանը մրցակից ՀՀԿ-ին: «Ես այդ հարցերին կպատասխանեմ ցուցակը հրապարակելուց հետո, իսկ ցանկացած ոք, ով մասնակցում է ընտրությանը, նա մրցակից է ու բոլորին էլ պետք է հավասարապես լուրջ […]
13:15 12.11.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան, հավանաբար, այս մրցաշրջանի վերջում կհեռանա ակումբից: 2019 թվականի ամռանն ավարտվում է իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիական ակումբի հետ, և կողմերը համաձայնության չեն եկել պայմանագրի երկարաձգման հարցում: Ըստ TalkSPORT-ի՝ Մատան արդեն որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան: Կիսապաշտպանի հաջորդ ակումբը կդառնա Լոնդոնի «Արսենալ»-ը: Մատան լավ ծանոթ է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի […]
13:14 12.11.2018
Այսօր կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև իր հրաժարականի մասին լուրերին: «Ես ցավում եմ, որ դուք կարող եք երրորդական մակարդակի կայքերից լուրեր վերցնել ու մեկնաբանություն խնդրել նախարարից»,- ասել է Հարությունյանը: Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ այստեղ:
13:13 12.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Երբ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հարցազրույցի ժամանակ մանրամասներ է հայտնել մրցույթի ընթացակարգի ու չափորոշիչների վերաբերյալ, լրագրողները հիշեցրել են նախարարին, որ մինչև վերջին ընտրությունն ուսուցիչներն ակտիվ դերակատարություն են ունեցել ընտրությունների ժամանակ: Արդյո՞ք նախարարը […]
13:08 12.11.2018
Մի քանի օրից քառասուն օրական կդառնան հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները: Փոքրիկների միջոցառմանը մասնակից լինելու ցանկություն է հայտնել նրանց մայրը: Այս մասին ՀԺ-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: «Կարծում եմ՝ փոքրիկ ընտանեկան միջոցառումը լավ առիթ է՝ նորից վերաիմաստավորելու շատ հարցեր: Ակնհայտ է, որ մայրը երիտասարդ է և կարիք ունի […]
13:01 12.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն 2019 թվականի պետական բյուջեի նախագծին վերաբերող հարցերի շուրջ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ բյուջեն պետք է լինի իրատեսական, պահպանի իր ընդգծված սոցիալական ուղղվածությունն ու համաչափությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կապակցությամբ: Խորհրդակցությանը […]
12:59 12.11.2018
Հանրապետական կուսակցությունը տարածած հայտարարության նախագծում ներկայացրել է իր թերացումներն ու արձանագրած հաջողությունները՝ առաջինին հատկացնելով բովանդակության 1․5 էջանոց հատված, երկրորդին՝ 5․5 էջ։ Հանրապետականները խոստովանում են, որ չեն կարողացել ապահովել գործազրկության ցածր մակարդակ, արհեստավարժ կադրերի պատրաստում, ինչպես նաև սոցիալական արդարություն, կոռուպցիայի ցածր մակարդակ և այլն։ Իսկ որպես ձեռքբերում ներկայացվում են խորհրդարանական կառավարման անցումը, մարդու իրավունքների երաշխավորումը և […]
12:57 12.11.2018
Փոքր-ինչ ուշացումով, բայց այս տարի ևս ամփոփվել է «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթը: Հանրապետական ամփոփիչ փուլին այս տարի մասնակցել են 32 մանկավարժներ ՀՀ 9 մարզերից, Երևանից և ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից: Տարվա լավագույն դաստիարակն ու ուսուցիչն այս տարի Աշտարակ քաղաքից են, տնօրենը՝ Արտաշատից: Հաղթողներն այս անգամ ոչ […]
12:56 12.11.2018
Նոյեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 80 երկիր միացել է Ռուսաստանի Դաշնության «Աշխարհագրական թելադրություն» միջազգային կրթական ակցիային: Ակցիայի մասնակիցները թեստային աշխատանքներով ցուցադրել են իրենց աշխարհագրական գիտելիքները Ռուսաստանի Դաշնության մասին: Կրթական ակցիան 4-րդ տարին է, ինչ անցկացվում է: Առաջին անգամ նախաձեռնությանը միացել է Գյումրի քաղաքը, որտեղ բնակվում են ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականներն իրենց ընտանիքներով: Կրթական այս ակցիայի կազմակերպման […]
12:43 12.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 20, անձնական ունեցվածքի գողության 17, ծեծի 16, խարդախության 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, սպանության սպառնալիքի և թմրամիջոցի հայտնաբերման 6-ական, յուրացման կամ վատնման 4, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության […]
12:40 12.11.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 303 դեպք, որից 158-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 53 հրդեհ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]
12:40 12.11.2018
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա մտահոգիչ հարցերին ու միտումներին: Նա նաև խոսեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին տրված անհատույց գրանտի մասին, կոչ արեց Ավինյանին ստացած գրանտից հրաժարվել, նշեց, որ փոխարենը դրանից կարող են օգտվել գյուղացիները: Իսկ եթե նա ցանկանում է իր ընտանիքի համար պահել այդ գումարները, ապա […]
12:33 12.11.2018
Ծանրամարտի աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը վերադարձել են Հայաստան: Օդանավակայանում ծանրամարտի աշխարհի 2018թ. փոխչեմպիոն Գոռ Մինասյանը զրուցել է լրագրողների հետ ու կիսվել տպավորություններով: «Շատ լավ, հիշվող, հետաքրքիր առաջնություն էր, լավ էր կազմակերպված: Ամեն ինչ մեր պլանավորածի պես ընթացավ: Խանգարող ոչ մի բան չկար, հիմա քաշս ավելացրել եմ, դրա արդյունքում հրում վարժությունն ավելացել է, այն շատ կարևոր է ինձ համար, որովհետև […]
12:32 12.11.2018
ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո տարածված հայտարարության նախագծի մեջ կուսակցությունը բացահայտում է այն թերացումները և բացթողումները, որոնք եղել են իրենց կառավարման տարիներին։ Առաջին մի քանի կետերը այդտեղ վերաբերում են ներքին կուսակցական խնդիրներին։ «Կուսակցության անդամակցությունը դարձավ իշխանության հետ նույնականանալու միջոց: Կուսակցությանն անդամագրվեցին նաև գաղափարական հենքը չկիսող, կուսակցության արժեքները չգիտակցող և կուսակցական տոմսը որպես «թողության գիր» օգտագործող […]
12:28 12.11.2018
Հանրապետական կուսակցությունն իր հայտարարության նախագծում առանձին բաժնով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանին ու ներկայացրել կուսակցության տեսակետը կառավարության գործունեության, նրա կատարած սխալների ու չարդարացված հույսերի վերաբերյալ։ Դրանց մեջ թվարկվում են գնաճը, աշխատավարձերի ու թոշակների չբարձրանալը և այլ հարցեր։ «Տնտեսվարողների նկատմամբ դրսևորվում է կանխակալ, թշնամական վերաբերմունք: Գործարարներն ապրիորի դիտվում են որպես հանցագործներ … Պետական մարմինների […]
12:23 12.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Բոնդարենկոյին Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և […]
12:20 12.11.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Վերին Լարսի անցակետից մինչև ռուսական սահման մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել, հայ վարորդներն ահազանգում են, թե «առանց կաշառքի չեն կարողանում հատել սահմանը»: Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կապ է հաստատել և՛ վրացական, և՛ ռուսական անցակետերի ղեկավարության հետ։ «Վրացական կողմը նշում է, որ […]
12:06 12.11.2018
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին: Երկրում ձևավորվեց պատգամավորների և ՏԻՄ ղեկավարների վրա աննախադեպ ճնշման մթնոլորտ: Գործադիր իշխանությունը սկսեց շարունակաբար և հանրայնորեն ներազդել դատական իշխանության վրա: Այս տեսակետն է նշվում ՀՀԿ քաղաքական հայտարարության նախագծի մեջ, որ հրապարակվել է երեկ՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո։ Հանրապետականների հայտարարության նախագծում նշվում է, որ գործադիր իշխանությունը (Փաշինյանի […]
12:02 12.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: «Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են: Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական […]
12:01 12.11.2018
Ապրիլին Երևանում ու մարզերում անցկացված ցույցերի պահանջն էր՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանին պաշտոնավարել որպես վարչապետ, քանի որ դա դիտվում էր որպես իշխանություն լինելու երրորդ ժամկետի հավակնություն։ Բայց Սարգսյանի հրաժարականից հետո ցուցարարները փոխեցին իրենց պահանջների բնույթը։ ՀՀԿ հայտարարության նախագծի մեջ այսպիսի գնահատականներ են տրվում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը։ «… Բողոքի ակցիաների կազմակերպիչները փոխեցին իրենց պահանջների բնույթը` առաջ […]
11:57 12.11.2018
«Մենք ինչո՞ւ աշխատանքներ չենք տանում այն ուղղությամբ, որ մարդիկ թաքցնում են իրենց սեփականության իրավունքը․ երբ բոլոր երկրներում մարդիկ հպարտանում են, որ ունեն բաժնեմաս, ինչը նրանց տալիս է վարկային հնարավորություններ, հասարակության մեջ հարգանքի հնարավորություն, իսկ հանկարծ ՀՀ-ում բոլոր հանքատերերը ծպտյալներ են դարձել, միգուցե, փողերի լվացման սխեմայո՞վ են սեփականատերեր դարձել, դրա համար թաքցնում են իրենց ինքնությունը, հետևաբար, […]
11:45 12.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության […]
11:44 12.11.2018
Հանրապետական կուսակցությունը տարածել է իր խորհրդի նիստում որպես նախագիծ ներկայացված քաղաքական հայտարարության նախագիծ փաստաթուղթը, որտեղ կուսակցության տեսակետն է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ։ Այստեղ, մասնավորապես, հիշատակվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին կազմակերպած ցույցերը մեծ թափ հավաքեցին ԱԺ-ում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո։ «Լրջորեն վտանգվեց հասարակական կարգը, որի հետևանքով կարող էին բախումներ առաջանալ` բերելով արյունահեղության […]
11:40 12.11.2018
Մայրաքաղաքի Գյուրջյան 1/3 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունն այսօր դադարեցվել է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ այսօր առավոտյան սկսվել է ապօրինի շինության ապամոնտաժումը: Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ ապամոնտաժվել է առերևույթ ապօրինի շինություն, որի շինարարությունն արդեն ավելի քան մեկ ամիս է` հորդորում էին, որ կասեցվի: Քաղաքապետարանից հայտնեցին, որ կառուցապատողը դիմել էր դատարան, սակայն միաժամանակ […]
11:36 12.11.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին` չնայած ունեին բոլոր հիմքերը ընտրությունները բոյկոտելու և Փաշինյանի իշխանությանը լրջագույն հարված հասցնելու համար։ ՀՀԿ-ն իր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումով, մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին և […]
11:35 12.11.2018
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը հանդիպել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանի հետ: Ողջունելով հայ գործընկերոջը` Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ մեր երկրներին միավորում են պատմական ամուր արմատներն ու երկարամյա գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը […]
11:31 12.11.2018
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ նոր կառավարությանը հետևողական գործունեություն է սպասվում: «Այս բյուջեի նախագիծն ունի մի քանի առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը պահպանված է և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնց առջև մենք կանգնած են: Հաջորդը՝ պետական ռեսուրսները և պետական քաղաքականությունը, նպաստում են ներդրումների իրականացմանը, որը հետագայում կնպաստի բյուջետային […]
11:26 12.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գագիկ Ղալաչյանին նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»,- ասված է հրամանագրում: