TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զիջելը մեծ ձախողում կլինի. Վիգեն Սարգսյան

21:42 11.11.2018

ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանն այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներին։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանը կանգնած է ձախողման մեծ ռիսկի առաջ։ «Մեր կառավարությունը պետք է ամեն ինչ անի՝ թույլ չտալու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստում: Եթե դեկտեմբերի 6-ին […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատվել է ԶՈւ մակարդակով. ՀՀԿ փոխնախագահ

21:29 11.11.2018

ՀՀԿ նորընտիր փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պաշտպանական ոլորտի վերաբերյալ գնահատակ տալուց՝ նշելով, որ չի պատրաստվում առաջիկա տարիներին գնահատական տալ։ Այդուհանդերձ Վիգեն Սարգսյանը կարծում է, որ մեր զինված ուժերը մարտունակ վիճակում են, պատրաստ են կատարել իրենց խնդիրները։ Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը […]

̰
Ինչու՞ պիտի քաղաքացին ձայն տա ՀՀԿ-ին․ պարզաբանում է Վիգեն Սարգսյանը

21:12 11.11.2018

ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրուցում ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը պատասխանել է հարցին, թե ինչու՞ պետք է քաղաքացին ձայն տա ՀՀԿ-ին․ «Որովհետև մենք դեմ ենք պարոն Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնություններին, մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր պետության, մեր անվտանգության առջև կանգնում են ՝ սկսած Արցախի հիմնահարցից մինչև բանակ, անվտանգություն, մինչև արտաքին քաղաքականություն […]

̰
Կպարտադրենք, որ ժողովրդին տրված խոստումները լիարժեք կատարվեն. Վիգեն Սարգսյան

20:50 11.11.2018

Մենք հայտ ենք ներկայացնում այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ։ Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ վարչապետը, որին հրապարակում հավաքված քաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու, և որին ԱԺ-ն տվեց այդպիսի հնարավորություն, պետք է շարունակի կատարել այն պարտականությունը, որն ստանձնել է։ «Ինքն ունի ապացուցելու բան, […]

̰
Սերժ Սարգսյանը չի մասնակցի ընտրություններին․ ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը

20:31 11.11.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։ Այս մասին Վիգեն Սարգսյանն ասել է ՀՀԿ խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։ Պաշտպանության նախկին նախարարն այսօր ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում։ «Այլ անուններ չեմ նշի, ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին։ Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին,  ընտրություններին», – ասել է Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ նախկին […]

̰
Արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշումը կայացված է․ Վիգեն Սարգսյան

20:26 11.11.2018

Արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշումը կայացված է։ Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի՝ մոտ 4 ժամ շարունակված նիստից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Հենց նա էլ գլխավորելու է ցուցակը։ «Մենք՝ որպես կուսակցություն, այսօր շատ կարևոր ու հետաքրքիր գործընթացի միջով ենք անցնում, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է, […]

̰
ՀՀԿ խորհրդի նիստը շարունակվում է արդեն մոտ 4 ժամ

19:43 11.11.2018

Ժամը 16․00-ից մինչ այս պահը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է կուսակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով քիչ անց ճեպազրույցով հանդես կգա պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ ՀՀԿ խորհրդի նիստում երկու կարևոր հարց է քննարկվում, մեկն ԱԺ ընտրություններին մասնակցության հարցն է, մյուսը վերաբերում է ներքաղաքական իրավիճակին։

̰
«Նոր ժամանակներ» կուսակցությունը չի մասնակցի ԱԺ ընտրություններին

19:35 11.11.2018

«Նոր ժամանակներ» կուսակցությունը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսացության նախագահ Արամ Կարապետյանը։ «Թեև մենք որոշել ենք չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես որոշեցի վերցնել սույն տեղեկանքը…Կարծում եմ, ապագայում, այն պետք կգա… Ինչ վերաբերվում է «ընտրություններին» ….Չի կարելի մասնակցել մի բանի, որ գոյություն չունի…Ամեն ինչ՝ ՀԻՆ, կարգախոսները՝ […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համար արտաքին գովազդային վահանակների ցանկը

19:25 11.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում (www.elections.am) հրապարակվել է Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրման առաջարկվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկը: Ինչպես տեղեկացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար ընտրական օրենսգրքով […]

̰
Էրդողանը ննջել է Մակրոնի ելույթի ժամանակ

19:13 11.11.2018

Էրդողանը ննջել է այսօր Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առթիվ համաշխարհային առաջնորդների առջև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի ժամանակ։ Տեսախցիկները ֆիքսել են այդ պահը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է չմոռանալ միլիոնավոր զինվորների կյանք խլած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։ Նա կոչ է արել «պայքարել խաղաղության համար»՝ հրաժարվելով «գերիշխանության գաղափարներից»։

̰
Կրակոցներ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում

18:58 11.11.2018

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Զինանոց – 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել: Ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են, և կրակոցներն արձակել է Բալահովիտ գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Աղաջանյանը […]

̰
Մենք տեսնում ենք առկա մարտահրավերները, ունենք և՛ ասելիք, և՛ անելիք․ Շարմազանով

18:20 11.11.2018

Նոյեմբերի 11-ին նշանակված ՀՀԿ խորհրդի նիստը մեկնարկել էր հայտարարված ժամից մեկ ժամ ուշացմամբ: Այս պահին այն շարունակվում է: Նիստում քննարկման առաջնային հարցերից է ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Քննարկվում է նաև ներքաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ կուսակցության հետագա գործողությունների հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտնեց, որ խորհրդի նիստից հետո կուսակցության […]

̰
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները

18:12 11.11.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել չմոռանալ միլիոնավոր զինվորների կյանք խլած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։ Այս մասին նա ասել է տարբեր երկրների ղեկավարների առջև Փարիզում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Դա եղել է վաղուց, բայց կարծես երեկ լիներ։ Այդ պատերազմի հետքերը պետք է երբեք չմոռանալ ո՛չ Եվրոպայում, ո՛չ ամբողջ աշխարհում»,- ընդգծել է […]

̰
Իշխան Սաղաթելյանն ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում

17:41 11.11.2018

Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում։ Այս մասին նա տեղեկացրել է տարածած հաղորդագրության մեջ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, ընկերներ, համախոհներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, Սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում: Ակնկալում եմ Ձեր աջակցությունը և սատարումը: Հ.Գ. Անավարտ մնացած ծրագրերի […]

̰
Բրազիլիայում սողանքի հետևանքով տասնյակ տներ գետնին են հավասարվել. կան զոհեր

17:19 11.11.2018

Բրազիլիայի Ռիո դե-Ժանեյրո քաղաքի բնակելի թաղամասերից մեկում սողանքի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Globo-ն: Հաղորդվում է, որ տեղի փրկարարական ծառայության ու կամավորների համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է եղել 11 մարդու կյանք փրկել: Եվս 4 մարդ անհետ կորած է համարվում: Պատահարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ նոյեմբերի 10-ին: Սողանքը շուրջ 1 […]

̰
2017 թվականի վերջին կենսաթոշակառուների թիվը կազմել է 458.194. ՀՀ վարչապետի խորհրդական

17:00 11.11.2018

2017 թվականի տարեվերջին կենսաթոշակառուների թիվը կազմել է 458 194, որից 455.609-ն աշխատանքային կենսաթոշակառուներն են, 1984-ը՝ զինծառայության հետ կապված կենսաթոշակառուները, իսկ 601-ը՝ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացողները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: «Սա էլ կենսաթոշակ ստացողների թվաքանակի մասին տեղեկություններ ԱՎԾ-ից։ Կա շուրջ 458 հազար կենսաթոշակառու, միջին կենսաթոշակը կազմում […]

̰
Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը

16:39 11.11.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և տիկին Բրիժիտ Մակրոնը: Այնուհետև ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պետությունների, կառավարությունների […]

̰
Հօգուտ ՌԴ-ի լրտեսության մեջ կասկածվում է եվս մեկ ավստրիացի

16:30 11.11.2018

Ավստրիայի ուժային կառույցներում ևս մեկ անձ է կասկածվում ռուսական կողմի հետ գաղտնի համագործակցության մեջ: Այս մասին հայտնում է Die Kronen Zeitung-ը: Հաղորդվում է, որ լրտեսության մեջ կասկածվողն այդ երկրի Սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի դաշնային գրասենյակի աշխատակիցներից է, ով, ըստ աղբյուրի, իր ձեռքի տակ մի շարք գաղտնի փաստաթղթեր է ունեցել: Կասկածներ կան, որ նա […]

̰
Անցած տարեվերջին ընտանեկան ու սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների թիվը կազմել է 100.288

16:10 11.11.2018

ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով ՀՀ նպաստառու ընտանիքների մասին Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Ըստ այդմ՝ 2017 թվականի տարեվերջին ընտանեկան ու սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների թիվը կազմել է 100.288: Մեկ ընտանիքի ամսական նպաստը եղել է 31.350 դրամ: «Սա էլ ԱՎԾ-ի տվյալները նպաստառուների մասին․․շուրջ 100 հազար նպաստառու, նպաստի միջին չափը […]

̰
Հայտնի դերասան Չարլի Շինի ծնողները հրդեհից հետո անհետացել էին

16:05 11.11.2018

Ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Չարլի Շինը բարձրաձայնել էր Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով իր ծնողների անհետացման մասին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Հաղորդվում է, որ տեղի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նրա ծնողներին՝ Մարտինին ու Ջենեթին: Պարզվել է, որ նրանք հրդեհից խույս տալու համար տեղափոխվել էին ծովափնյա հատված: «Մեզ հետ ամեն բան […]

̰
Ավստրալիայում ելակների մեջ ասեղներ տեղադրող կինը ձերբակալվել է

15:31 11.11.2018

Ավստրալական Քուինսլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է տեղի 50-ամյա մի բնակչուհու՝ ելակների մեջ ասեղներ տեղադնելու կասկածանքով: Այս մասին հայտնում է նահանգային ոստիկանության պաշտոնական կայքը, փոխանցում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ գործի բացահայտման նպատակով լայնածավալ հետաքննական աշխատանքներ են իրականացվել, որին մասնակցել են կառավարական ուժերն ու երկրի հետախուզությունը: «Սպասվում է, որ այսօր երեկոյան կնոջը մեղադրանք կներկայացվի, իսկ […]

̰
ՀՀԿ–ն այսօր ԳՄ և խորհրդի նիստ է հրավիրել

14:48 11.11.2018

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր՝ ժամը 15-ին, տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 16.00-ին՝ կուսակցության խորհրդի նիստ։ Oրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են:

̰
Ծովակալ Իսակովի պողոտայի տարածքում քարաթափում է իրականացվել

14:39 11.11.2018

Այսօր առավոտյան քարաթափում է իրականացվել Երևանի կոնյակի գործարանին հարող տարածքում: Երևանի քաղաքապետարանն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քարաթափում է կատարել  Ծովակալ Իսակովի պողոտայի մի քանի հատվածներում՝ ճանապարհն ապահովելով  քարաթափման վտանգից: SHANTNEWS.am-ին Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ Հրազդանի կիրճին մոտ տարածքներում քարաթափման աշխատանքերը շարունակվելու են:

̰
Երևանի կենտրոնում Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններ են հնչել

14:35 11.11.2018

Կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի կապակցությամբ «Առնո Բաբաջանյանի հիշատակի» հիմնադրամն այսօր կոմպոզիտորի արձանի մոտ հիշատակի միջոցառում է կազմակերպել: Միջոցառման ընթացքում Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները կատարել են մեծանուն կոմպոզիտորի հայտնի ստեղծագործությունները:

̰
Թրամփը և Էրդողանը քննարկել են Խաշըգջիի սպանությանը վերաբերող հարցեր

14:19 11.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ քննարկել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության գործին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Հաղորդվում է, որ քննարկումը տեղի է ունեցել Փարիզում պաշտոնական ընթրիքի ժամանակ, որն Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների համար Ֆրանսիա ժամանած տարբեր երկրների ղեկավարների համար կազմակերպել […]

̰
Յուրի Վարդանյանի աճյունը տեղափոխեցին Հայաստան

13:58 11.11.2018

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր՝ նոյեմբերի 11–ի գիշերը տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին հայտնել է Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, փոխանցում է News.am–ը։ Օլիմպիական չեմպիոնի աճյունը Հայաստան է տեղափոխվել Մոսկվա–Երևան չվերթով՝ ժամը 3։30–ին։ Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-19:00-ն Գյումրիի Սուրբ […]

̰
Հարավային Կորեան 200 տոննա նարինջ է նվիրել Հյուսիսային Կորեային

13:48 11.11.2018

Հյուսիսային ու Հարավային Կորեաների իշխանությունները փոխադարձ նվերներ են հանձնել միմյանց: Ի պատասխան Հյուսիսային Կորեայից ստացված 2 տոննա՝ վայրի պայմաններում աճող սնկի յուրահատուկ տեսակի՝ Հարավային Կորեայից 100 անգամ ավելի շատ (200 տոննա) նարինջ է ուղարկվել Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ Հաղորդվում է, որ փոխադրումները կատարվել են ռազմական 4 ուղղաթիռների միջոցով: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]

̰
Առաջիկա օրերին տեղափոխվելու եմ Սյունիք. Նաիրա Զոհրաբյան

13:28 11.11.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է այն դրդապատճառները, որոնք իրեն մղել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ […]

̰
Ախալցխայի մոտ ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մի քանիսը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց

13:16 11.11.2018

Այսօր՝ ժամը 11:15-ին, ԱԻՆ-ը կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Թ., Վրաստանի քաղաքացի), ինչի հետևանքով «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:59-ին, ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն էր […]

̰
Գերմանիայում բացահայտվել է զինվորականների կողմից մի խումբ պաշտոնյաների դեմ կազմակերպված դավադրությունը․ ԶԼՄ-ներ

13:05 11.11.2018

Գերմանիայի քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են բունդեսվերի զինծառայողների և հատուկ նշանակության մարտիկների շրջանում ձևավորված դավադիրների խումբ։ Ինչպես հայտնում է Focus պարբերականը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին, դավադիրները ծրագրել էին սպանել մի քանի քաղաքական գործչի։ Պոտենցիալ զոհերի թվում են Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության ղեկավար Դիտմար Բարտչը, Կանաչների առաջնորդ Կլաուդիա Ռոտը, ԱԳ նախարար Հայկո Մաասը և երկրի նախկին […]

̰
BACK_TO_TOP