TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Խոշոր վթար Արարատի մարզում․ կա 5 վիրավոր

12:32 11.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09: 50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Mercedes մակնիշի 34 TD 004 համարանիշի և Opel Zafira մակնիշի 90 AO 055 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում […]

̰
Հրազդան քաղաքի մոտ ավտոմեքենա է այրվել

12:09 11.11.2018

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 04:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:43-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասնակի և առջևի անվադողերը:

̰
Մակրոնի հետ ձեռքսեղմումից Թրամփի ձեռքը կարմրել է

11:48 11.11.2018

Փարիզում երկկողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ողջունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կրկին ուժեղ է սեղմել նրա ձեռքը։ Ձեռքսեղմմանն ուշադրություն են դարձրել մի շարք ԶԼՄ-ներ։ Այս անգամ Թրամփի ձեռքն ուժեղ ձեռքսեղմումից ոչ թե գունատվել է, ինչպես 2017 թվականին Բաստիլի գրավման օրը, այլ կարմրել։ ԶԼՄ-ները Մակրոնի և Թրամփի հարաբերություններն անվանում են «բրոմանս» (անգլ․ եղբայրներ+ռոմանտկա»)։ Ավելի […]

̰
Տուսկը վախենում է Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած իրադարձությունների կրկնությունից

11:19 11.11.2018

Եվրոպական երկրները պետք է վախենան իրադարձությունների կրկությունից, որոնք հանգեցրին Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկին։ Նման ուղերձով է հանդես եկել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ասվում է կազմակերպության կայքում։ Նա նշել է, որ Եվրոպայով ճանապարհորդելով, նկատում է քաղաքական ուժեր, որոնք սպասում են առիթի, ինչիպիսին էր 1914 թվականին Սարաևոյում ավստրիացի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Դրանից հետո ավստրո-հունգարական կառավարությունը վերջնաժամկետ […]

̰
Երևան ՋԷԿ-ի մոտ «Opel Astra G»-ն ամբողջությամբ այրվել է

11:00 11.11.2018

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 01:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան ՋԷԿ-ի մոտակայքում՝ դեպի հանրակացարաններ տանող ճանապարհին, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 01:47-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra […]

̰
Հրդեհ Մխչյան գյուղի տներից մեկում

10:45 11.11.2018

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 03:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող փայտե տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:39-ին մարվել՝ 06:20-ին: Այրվել են […]

̰
Վթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

10:36 11.11.2018

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 22:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի  (վարորդը տվյալները չի հաջողվել պարզել) և Opel Vectra B […]

̰
Սոմալիում պայթյունների շարքը 53 մարդու կյանք է խլել

10:10 11.11.2018

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունների շարքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 53-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 17 զոհի մասին։ Այս մասին Associated Press-ին հայտնել է տեղի ոստիկանության կապիտան Մուհամմադ Հուսեյնը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է կրկին աճել։ Ներկա պահին հաշվվում է ավելի քան 100 վիրավոր։ Նոյեմբերի 9-ին զինյալները պայթուցիկով լցոնված մեքենաներն ուղղել էին քաղաքի […]

̰
Ճապոնիան Երկիր է փոխադրել Միջազգային տիեզերակայանի փորձերի արդյունքներով պարկուճը

09:57 11.11.2018

Սպիտակուցային բյուրեղների նմուշները, որոնք ստացվել են Միջազգային տիեզերակայանում փորձերի ժամանակ, տեղափոխվել են Երկիր։ Դրանք Երկիր է բերել ճապոնական անօդաչու բեռնատար «Կոնտորի-7» տիեզերանավի պարկուճը։ Այս մասին հայտնում է ճապոնական աերոտիեզերական JAXA գործակալության մամուլի ծառայությունը։ ՄՏԿ-ից նյութերի տեղափոխման առաքելությունն առաջին անգամ է իրականացվում ճապոնացիների կողմից։ Պարկուճն իջեցվել է օդապարիկի օգնությամբ Խաղաղ օվկիանոսի մակերևույթ՝ Ճապոնիայի ափերից ոչ հեռու։

̰
ԵՄ-ն մերժել է Brexit-ի հարցով Մեյի առանցքային առաջարկը

09:42 11.11.2018

Եվրամիությունը մերժել է Brexit-ի հարցով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առանցքային առաջարկը։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Մեյը հույս ուներ միավորել իր կաբինետն ու հաղթահարել ԵՄ-ի հետ բանակցություններում առաջացած արգելապատնեշը։ Նա առաջարկել է ստեղծել անկախ մեխանիզմ՝ մաքսային վեճերը կարգավորելու համար։ Ենթադրաբար, Մեյը փորձել է խուսափել Հյուսիսային Իռլանդիայի հետ «կոշտ սահմանից»։ Բրյուսելում, սակայն, հայտարարել […]

̰
Թրամփը հետմահու կպարգևատրի Էլվիս Փրեսլիին

09:25 11.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետմահու կպարգևատրի «ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլիին Ազատության նախագահական մեդալով։ Այն հանդիսանում է քաղաքացիական անձանց համար ԱՄՆ-ի գերագույն պարգևը։ Ինչպես նշել են Սպիտակ տանը, Փրեսլին դարձել է ողջ աշխարհում երկրպագուների բազմամիլիարդանոց բանակի համար «ամերիկյան մշակույթի մարմնավորումը»։ Ամերիկյան վարչակազմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նա մնում է ամերիկյան կուռք նույնիսկ մահից 40 տարի […]

̰
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի

09:13 11.11.2018

Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածն իրենց տիրապետության տակ առած անտառային հրդեհները 25 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության հաղորդմամբ՝ միայն նոյեմբերի 10-ին փրկարարները հայտնաբերել են 14 դի։ Դեռևս նոյեմբերի 8-ին հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում տարհանում է հայտարարվել։ Նահանգի հյուսիսում հրդեհը գրավել է ավելի քան 36  հազար հեկտար […]

̰
Էրոտիկ բովանդակություն՝ Թուրքիայի մամուլի խորհրդի պաշտոնական կայքում

23:59 10.11.2018

Թուրքիայի մամուլի խորհրդի պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումներում պոռնոգրաֆիկ կայքերում էրոտիկ բովանդակությամբ արտահայտություններ են հայտնվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Սկանդալի պատճառ դարձած արտահայտություններով ընթերցողին առաջարկվում է օգտվել Թուրքիայի տարբեր քաղաքների մարմնավաճառների ծառայություններից։ Ուշագրավ է, որ կայքում նման գովազդ է հայտնվել հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 95-րդ ամյակի կապակցությամբ հրապարակված շնորհավորական ուղերձում, ինչպես նաև փետրվարի 8-ին, […]

̰
Երևանում հայտնաբերել են աղմկահարույց սպանության մեջ կասկածվողին

23:55 10.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ոստիկանները հայտնաբերել են 34-ամյա քաղաքացուն սպանելու համար կասկածվողին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երևանի Աբովյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարուժան Գյուրջինյանին։ Նա կասկածվում է նոյեմբերի 9-ին Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում 34-ամյա Սանասար Բարսեղյանին սպանելու համար։ Փաստի առթիվ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում […]

̰
Ի՞նչ է սպորտ սնունդը և ինչպե՞ս գրագետ սնվել մարզումների ընթացքում

23:45 10.11.2018

Հաճախ մարդիկ մարզվում են, սակայն սխալ սննդակարգի պատճառով չեն հասնում ցանկալի արդյունքի, ի՞նչ է սպորտ սնունդը, ինչպե՞ս սնվել մարզումների ընթացքում, այս ամենի մասին SHANTNEWS.AM-ը խոսել է «Վլադ» ֆիթնես մարզասրահի և FitFood դիետիկ սննդի ընկերությունների հիմնադիր Վլադ Խառատյանի հետ: -Ի՞նչ է սպորտ սնունդը, ինչո՞վ է այն տարբերվում սովորական սննդից։ -Ֆիթնես սնունդը  առողջ ապրելակերպի հիմքն է, որովհետև […]

̰
Վթար Վրաստանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

23:43 10.11.2018

Նոյեմբերի 10-ին` ժամը 23:15-ին, Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախլցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Տուժածների հոսպիտալացման վայրն ու առողջական վիճակը ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա մեկ զոհ և մեկ տուժած

23:34 10.11.2018

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Քարին տակ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի […]

̰
Comedy Club-ի Գարիկ Խառլամովը և Դեմիս Կարիբիդիսը հայկական ուտեստներ են ճաշակում

23:20 10.11.2018

Ռուսական ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Comedy Club»-ից հայտնի Գարիկ Խարլամովը և Դեմիս Կարիբիդիսը տեսանյութ են հրապարակել, որտեղ համտեսում են հայկական ուտեստները: Նրանք այդ ամենը խաղի տեսքով էին կազմակերպել, եթե մասնակիցը կարդում է ճաշատեսակի անունը և չի գուշակում, թե որն է սեղանի վրայի դրվածներից այդ ուտեստը, ապա ուտում է այն: Նրանք չգուշակեցին «Ախորժակ» ուտեստը և խմեցին «Ախորժակ»-ի պատվին: Փորձելով հայկական թանապուրը՝ նրանք […]

̰
Պատահար Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

23:13 10.11.2018

Նոյեմբերի 10-ին` ժամը 20:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan March մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1979 թ.) և «Opel Astra G մակնիշի (վարորդը՝ Մ. […]

̰
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

23:07 10.11.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես, շրջայցի ընթացքում ծանոթացել հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի վաղ շրջանի ստեղծագործություններին: Ցուցահանդես էին այցելել նաև Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը […]

̰ ̰
Սաակաշվիլիի հայտարարությունը՝ հասարակական բուռն քննարկումների պատճառ

22:53 10.11.2018

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ քաղաքական կրքերը բորբոքվում են: Նախագահի պաշտոնին հավակնող «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և, մասնավորապես՝  Միասնական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի համախոհները ջանք չեն խնայում մրցակից թեկնածուին ու նրան աջակցող թիմին վարկաբեկելու համար: Դրա վառ ապացույցն է մրցակից  թեկնածուների համախոհների միջև Ախալքալաքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը: Մեծ աղմուկ […]

̰
3 օրից Հայաստանում ձյուն է կանխատեսվում

22:38 10.11.2018

Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 13-15-ը՝ ձնախառն անձրևի և ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 11-12-ը սպասվում […]

̰
Միշել Օբաման պատմել է, թե ինչի համար երբեք չի ների Դոնալդ Թրամփին

22:24 10.11.2018

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման պատմել է, թե ինչի համար երբեք չի ների ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես հաղորդում է Politico-ն, Միշել Օբաման միշտ կհիշի, թե ինչպես է Թրամփը կասկածի տակ դրել իր ամուսնու՝ Բարաք Օբամայի ԱՄՆ-ի քաղաքացի լինելու փաստը և հետևություններ արել, որ վերջինս իրավունք չունի դառնալ ԱՄՆ նախագահ: Միշել Օբամայի խոսքով՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Փարիզ

22:10 10.11.2018

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Փարիզում նա կմասնակցի Առաջին աշխարհամարտի զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։ Վարչապետի պաշտոնակատարի այցը երկօրյա է:

̰
Բիլ Գեյթսն առանց ջրի ու կոյուղու զուգարանակոնք է ներկայացրել

21:56 10.11.2018

Միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհին ավելի լավ զուգարանակոնքեր են պետք: Այս մասին նա հայտարարել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած կենցաղային կոյուղու բնագավառում տեխնիկական նորարարություններին նվիրված ցուցահանդեսում: Ցուցահանդեսը լավ հնարավորություն է ստեղծում տարբեր ընկերությունների համար ներկայացնել իրենց ստեղծած նոր զուգարանակոնքերը: Ընկերությունները ցուցադրել են այնպիսի զուգարանակոնքեր, որոնք ավելի արդյունավետ կարող են առանձնացնել մեզը այլ […]

̰
Պետդումայում քննարկում են ալկոհոլի վաճառքի սահմանափակումների մասին օրինագիծ

21:41 10.11.2018

Ռուսաստանի Պետդումայում քննարկում են նոր օրինագիծ՝ կապված ալկոհոլի վաճառքի սահմանափակումների հետ: Ըստ օրինագծի՝ պետք է արգելվի ալկոհոլի վաճառքը գիշերային ակումբներում, որոնք տեղակայված են բնակելի շենքերի մոտակայքում: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Օրինագիծն առաջարկել է Կրասնոդարի օրենսդրական ժողովը: Ինչպես նշվում է, իրավապահ մարմինները և տեղի իշխանությունները բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից, որոնց տները […]

̰
Եղանակային վատ պայմանների պատճառով Թրամփի այցը զինվորական գերեզմանոց չեղարկվել է

21:28 10.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ֆրանսիայում պետք է այցելեր ամերիկյան Բելլո Վուդի զինվորական գերեզման, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով այդ այցը չեղարկվել է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ լարված հանդիպումից հետո Թրամփը պետք է այցելեր գերեզման` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը նշելու համար: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով` ուղղաթիռը, որն ուղևորվել էր Թրամփի հետևից, չի կարողացել վայրէջք կատարել […]

̰
Այսօր ապագայի նախագիծ ոչ մի կուսակցություն չունի․ Ստեփան Դանիելյան

21:15 10.11.2018

Ո՞րն է կուսակցությունների գոյության հիմնական իմաստը՝ հանրությանը ներկայացնել ապագայի նախագիծ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Այսօր ապագայի նախագիծ ոչ մի կուսակցություն չունի, այդ թվում՝ գործող կառավարությունը և հաղթելու հավակնություն ունեցող իշխող կուսակցությունը, որն իրենից արագորեն հավաքագրված մարդկանց խայտաբղետ հաքածու է ներկայացնում։ Եթե չունեք ապագայի նախագիծ, ապա ընտրություններն արագացրել եք, […]

̰
Ի՞նչ չեն կարողանում կիսել ԵՊՀ ուսանողական խորհուրդը և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը

21:04 10.11.2018

ԵՊՀ ուսանողական խորհրդի և ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տարաձայնությունները սկսվել էին դեռևս տարկետման օրենքի շուրջ ծագած տարաձայնություններից հետո: Հասարակական ու քաղաքացիական տարբեր իրադարձություններին զուգահեռ այս երկու ուսանողական խմբերի հարաբերությունները լարվել են, և երկու օր առաջ ԵՊՀ-ում տեղի ունեցավ բանավեճ ռեստարտականների և ուսխորհրդականների միջև:  Ըստ «Ռեստարտի»՝ Ուսանողական խորհուրդն ապօրինի գործող կառույց է, քանի որ վերջինիս […]

̰
BACK_TO_TOP