20:45 10.11.2018
«Քեզ համար Ազնավուր»… երիտասարդ երաժիշտները այս խորագրով համերգ էին նախաձեռնել աշխարհահռչակ շանսոնիեի հիշատակին: Համերգային ծրագրում միայն Շառլ Ազնավուրի երգեր չէին, ներառված էին հայ դասականների ու արտասահմանյան կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի երաժիշտ-կատարողներն այդ ստեղծագործությունները ներկայացնելու տպավորիչ մոտեցում էին ընտրել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am–ի թղթակիցը: Աշխարհահռչակ շանսոնիեին նվիրված համերգն առանց իմպրովիզների չէր […]
20:29 10.11.2018
Միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետները տնտեսության զարգացման երաշխիքն են: Այսպիսի կարծիք են այսօր հնչեցրել Կրթության և գիտության նախարարության և Դուալ կրթական համակարգի ներկայացուցիչներն, որոնք կրթություն-աշխատաշուկա ծրագրի շրջանակներում այսօր Գյումրիում ծանոթացել են հանրապետության միջին մասնագիտական կրթական հաստատությունների հնարավորություններին: Դուալ կրթական ծրագիրը գերմանական մոդել է, որը փորձնական ներդրվել է նաև Հայաստանում: Այն ապահովում է միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների […]
20:15 10.11.2018
Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն, շնորհվել է Վալերի Մանտոյին՝ պոլսահայ գրող, հրապարակախոս և լրագրող Հրանտ Դինքի կյանքը պատմող «Ակոսը» («Le Sillon») վեպի համար: Սա հեղինակի երկրորդ գիրքն է, որը լույս է տեսել 2018թ․ օգոստոսին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 33-ամյա գրողը մրցանակը ստացել է նոյեմբերի 7-ին՝ Փարիզում։ Իր ելույթում նա նշել է, որ հիացած […]
20:00 10.11.2018
Զամիրա Հաջիևան, որ Բրիտանիայում ձերբակալվել է այն բանի համար, որ 50 միլիոն դոլարի գնումներ կատարելուց հետո չի կարողացել իրավապահների պահանջին բավարարող հայտարարագիր ներկայացնել, թե որտեղից իրեն այդ գումարը, արդեն ցուցմունք է տվել դատարանում և սլաքներն ուղղել ամուսնու դեմ՝ հայտարարելով, թե ամուսինն է զբաղվել այդ գնումներով։ Նրա ամուսինը՝ Ջահանգիր Հաջիևը, որ ժամանակին Ադրբեջանի միջազգային բանկի տնօրենն […]
19:45 10.11.2018
Այսօր Երևանի Կենդանաբանական այգու գետաձին՝ Թայֆունը, դարձավ 10 տարեկան. այս մասին գրված է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում: «Այսօր Կենդանաբանական այգու գետաձին՝ մեր Թայֆունը, դարձավ 10 տարեկան: Արևոտ և տաք եղանակն ու նրան խնամող Ալվարդ Վարդանյանը ապահովեցին թմբլիկ բկլիկի օրվա ուրախ տրամադրությունը»,- ասված է գրառման մեջ:
19:30 10.11.2018
Միայն 2005-2018 թվականներին Ադրբեջանը առնվազն 27 միլիոն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն ծավալելու համար։ Ստեղծված լոբիստական ցանցով ադրբեջանցիները կարողացել են ամերիկացի պաշտոնյաներին դրդել, որ նրանք ադրբեջանանպաստ որոշումներ կայացնեն այլևայլ հարցերում։ Հայ մասնագետները այժմ բացահայտել են այդ ցանցի մի մասը ու ներկայացրել ինֆոգրաֆիկայով (մեծ որակով հասանելի է այստեղ)։ Դա այն մասն է, որ բաց է […]
19:27 10.11.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` խոսելով իշխանության սխալներն ուրախության առիթ դարձնելու անթույլատրելիության մասին: «Ե՞րբ պետք է մենք հասկանանք, որ ՀՀ ազգային անվտանգության նշանակություն ունեցող խնդիրները չի կարելի դարձնել ներքին քաղաքականության մեջ իշխանությանը քննադատելու առարկա: Այնպիսի տպավորություն է, կարծես իրենց «ընդդիմադիր» հռչակած քաղաքական ուժերը սպասում էին, թե երբ պետք […]
19:20 10.11.2018
Հայաստանը երեկվանից ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունի: Թուրքմենստանի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը՝ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, դարձել է աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ 230 կգ-ն արդեն աշխարհի չեմպիոնի արդյունք էր: Չեմպիոնի կարգավիճակում երկրորդ մոտեցմամբ Սիմոն Մարտիրոսյանը հրեց 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով: Երկամարտում ընդհանուր՝ 435 […]
19:04 10.11.2018
Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանը պարզաբանեց, որ թյուրըմբռնման տեղիք է տվել արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, թե Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: «Ասել […]
18:56 10.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է սիրված դերասան Լևոն Մուրադյանը: Նա երկար տարիներ աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում, խաղացել «Շանթ» հեռուստաընկերության տարբեր նախագծերում, ինչպիսիք են «Քաղաքում», «Անուղղելիները» հեռուստասերիալները: SHANTNEWS.am-ը զրուցել է Լևոն Մուրադյանի գործընկերուհու՝ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ միասին նկարահանումների են մասնակցել, դերասանն ունեցել է բարձր տրամադրություն: «Ես հիմա […]
18:42 10.11.2018
Ինդոնեզիայի իշխանությունները Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանումից շուրջ երկու շաբաթ անց դադարեցրել են որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն՝ վկայակոչելով որոնողական խմբի ղեկավարին: «Մենք ներողություն ենք հայցում հասարակությունից, հատկապես զոհերի ընտանիքներից, եթե գործողությունների արդյունքում մենք չենք կարողացել բավարարել բոլորի սպասելիքները»,- հայտարարել է նա: Ինչպես ավելի վաղ SHANTNES.am-ը հայտնել էր՝ Ինդոնեզիայում թռիչքից 13 […]
18:38 10.11.2018
Բաքուն որոշել է փակել իր դեսպանությունը Ստոկհոլմում, որը սպասարկում էր ոչ միայն Շվեդիայի, այլև հարևան Նորվեգիայի և Ֆինլանդիայի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ հղում անելով իրենց ԱԳՆ անանուն աղբյուրին։ Այս քայլը, ըստ լրատվամիջոցի, պատասխանն է Նորվեգիայի իշխանությունների այն որոշման, որով նրանք փակելու են իրենց դեսպանությունը Բաքվում և այն բացեն Թբիլիսիում։ Նորվեգական […]
18:35 10.11.2018
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող աշխահի առաջնությունում պայքարի մեջ մտան ծանր քաշային ծանրորդները: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ: Հետո նա ծանրաձողի քաշը բարձրացրեց 5 կգ-ով և գլխավերևում պահեց 205 կգ կշռող ծանրաձողը: Սակայն 211 կգ-ը չկարողացավ բարձրացրնել: Այս […]
18:33 10.11.2018
Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 6 արմատականի, որոնք մահափորձ էին պլանավորում կատարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ: Բերման ենթարկվածները խոստովանել են, որ ցանկացել են սառը զենք օգտագործել, հաղորդում է France 2-ը: Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ 4 անձ արդեն իսկ խոստովանել է իր մտադրությունը: Նրանք նշել էին, որ հարձակումը պլանավորել […]
18:25 10.11.2018
Իսրայելի աճուրդի տներից մեկում վաճառքի է հանվել Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ ուղղված իր քրոջը, որտեղ նա ներկայացնում է նացիստական Գերմանիայի ապագայի մասին իր կանխատեսումները: Այս մասին հայտնում է Kedem աճուրդի կայքը: Աճուրդը նախատեսվում է իրականացնել այս տարվա նոյեմբերի 13-ին: Աճուրդում նամակի մեկնարկային գինը 12 հազար դոլար է, որոշ կանխատեսումներով, այն կհաջողվի վաճառել 20 հազար դոլարով: Աղբյուրը […]
18:15 10.11.2018
Ֆրանսիայում Առաջին համաշխարհայինի զինադադարի կնքման 100-ամյակի կապակցությամբ Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Եվրոպան լինի ուժեղ: Նա ընդգծել է, որ ցանկանում է օգնել Եվրոպային, բայց, միևնույն ժամանակ, նշել է, որ ամեն ինչ պետք է լինի արդար՝ Եվրոպան պետք է […]
18:12 10.11.2018
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ, ըստ որոշ տեղեկությունների, քննարկել է Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալած ավստրիացի սպայի շուրջ ստեղծված վիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ից, հայտնում է Газета-ն: Լավրովն անընդունելի է համարել չապացուցված մեղադրանքները հանրայնացնելու փաստը: Նա հայտարարել է, որ նման հարցերը պետք է քննարկվեն […]
18:07 10.11.2018
Ժիրայր Սեֆիլյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին հայտարարել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամների հետ Գյումրի եկած քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, հայտնում է Armtimes.com-ը: Դահլիճը լուրն ընդունել է ծափահարությամբ, Ժիրայր Սեֆիլյանն էլ կատակել է, թե դրա համար ընդամենը 30 տարի պահանջվեց: Ստեփան Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանն ունեցավ քաղաքացիություն, բայց ոչ թե ընտրելու, այլ […]
18:01 10.11.2018
ՔՊ կուսակցության Շիրակի մարզում ռեյտինգային 7 թեկնածուների անունները հայտնի են: SHANTNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում թեկնածուների անունները հայտնել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Ինչպես և ակնկալվում էր, այդ ցուցակում տեղ է գտել ՀՀ ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ինքը՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի երկու տեղակալները՝ Արա Մելիքջանյանը և Սոֆյա Հովսեփյանը, մարզպետի օգնական Էմմա Պալյանը, խորհրդական Նազելի […]
17:57 10.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի եւ այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարեւորագույն խնդիրներից, եւ […]
17:47 10.11.2018
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին. «Ոչ մի քաղաքական ուժի հետ որևիցե դաշինքի հետ կապված քննարկումներ չեն եղել: Մեզ դիմել են առանձին պատգամավորներ, բայց դա համագործակցության հարց չէր: Մենք չեն բացառում, որ մեր ցուցակներում չեմ […]
17:39 10.11.2018
Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը: Ինչպես տեղեկացնում է Armsport-ը, մեր մարզիկը պոկում վարժությունում առաջինը պատվիրել էր 200 կգ, որն առանց դժվարությունների կարողացավ գլխավերևում պահել: Երկրորդ մոտեցմամբ Մինասյանը բարձրացրեց 205 կգ և ապահովեց փոքր արծաթե մեդալ: Երրորդ մոտեցման համար Գոռը պատվիրել էր 210 […]
17:29 10.11.2018
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի բացառում, որ կարող է դուրս գալ ՀՀԿ-ից: Նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում Առուշանյանը նշեց, որ ընտրություններին մասնակցություն ունենալու է, սակայն որպես ՀՀ քաղաքացի: Հարցին` ինչո՞ւ է ցանկանում դուրս գալ ՀՀԿ-ից, արդյո՞ք հեղափոխությունն է պատճառը, նա պատասխանել է. «Այդպես եմ ուզում»: Լրագրողները հետաքրքրվեցին Գորիսի քաղաքապետարանի շենքում ավագանու անդամ Լյովա Արզանյանին ծեծի […]
17:26 10.11.2018
Նոյեմբերի 4-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն […]
17:25 10.11.2018
«ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ քաղաքական դաշտի ամենամեծ վրիպումն է: Կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է ՌԴ-ի հետ առողջացնի և ստեղծի նոր հարաբերություններ: Ռուսաստանից ՀՀ հիմա գալիս են անորակ ապրանքներ, որտեղ ՀՀ գործարարները մրցունակ չեն իրենց հետ: ՀՀ- ում այսօր շատ գործարարներ աշխատելու հնարավորություն չունեն: Դուք հիշո՞ւմ եք մի դեպք, երբ ՀԱՊԿ-ն ադեկվատ գործողություն է կատարել, երբ […]
17:17 10.11.2018
Նոյեմբերի 10-ին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում նշվել է Հետախույզի օրը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան սպաներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ: Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է […]
17:10 10.11.2018
Համացանցում այս օրերին տարածվում է հայկական մարտական ռոբոտի աշխատանքը ներկայացնող տեսանյութ, որտեղ սարքը արագ-արագ խուսավարում է, նշանառում ու կրակում։ Այն առայժմ ունի միակ օրինակ, բայց հեղինակները մտադիր են այն զարգացնել ու մատակարարել հայկական բանակին: Հայկական այս ռոբոտն աշխատում է հեռակառավարումով ու կարող է մարտական խնդիրներ կատարել, կամ ավելի պարզ լեզվով՝ հակառակորդի վրա կրակել հենց մարտի […]
17:04 10.11.2018
Վրաստանում նախագահական ընտրապայքարը վերջին երկու շաբաթվա ընթացքում լարվածություն է առաջացրել Ջավախքում: Հոկտեմբերի 30-ին ծեծի էր ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչ Աշոտ Ռաիսյանը, իսկ նոյեմբերի 7-ին՝ մեկ այլ ընդդիմադիր` Ռեմիկ Պողոսյանը: Երկու դեպքում էլ ընդդիմությունը մեղադրում է Ջավախքից վրացական խորհրդարանի պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանին: Բանն այն է, որ հոկտեմբերի 29-ին Վրաստանում նախագահի ընտրության առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքեցին […]
17:00 10.11.2018
«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումից առաջ փոխել է իմիջը: 30-ամյա արգենտինացին մանչեսթերյան դերբիից առաջ մազերը ներկել է մոխրագույն: Համապատասխան նկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում: Посмотреть эту публикацию в Instagram Thank you @alan_beak and @georgie.mathers ! ???? Публикация от Sergio Leonel Agüero (@10aguerosergiokun) […]