09:32 10.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էր Գյումրի՝ Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու: Ու թեև Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորել են Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, սակայն նախագահը հրաժարվել է օգտվել նրանց ծառայություններից: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Շիրակի […]
09:19 10.11.2018
«Փաստ» օրաթերթը գրում է․«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ձախողումն ու գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման փաստը որոշակի շրջանակներում ստեղծել էր մտայնություն, թե ՀՀԿ–ն շանս է ստանում այդպիսով հասնել ռևանշի: Այս մտայնությունը, սակայն, ճիշտ էր միայն այն մասով, որ ՀՀԿ–ն իսկապես ռեյտինգային ընտրակարգի հետ որոշակի հույսեր կապում է: Մեծ հաշվով, սակայն, այդ մտայնությունն ունի մեթոդաբանական սխալ՝ ՀՀԿ–ի հույսերը կապված […]
09:07 10.11.2018
Պարո՛ն Փաշինյան, բարի գալուստ իշխանության աշխարհ: Պատկերացնո՞ւմ եք, այսուհետ ժողովուրդը Ձեզանից է ճանապարհ, դպրոց, հիվանդանոց, թոշակ և անգամ նպաստ պահանջելու: Այլևս դա Ձեր պարտականությունն է: Քննադատելու փոխարեն եկել է աշխատելու ժամանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի: Վարչապետից է՛լ […]
08:51 10.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։ Նիստի մասնակիցները որոշում են ունեցել, որ ԶԼՄ-ներին մանրամասներ չեն փոխանցելու, ասելու են միայն, որ գլխավոր քարտուղարի հարցը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ի ԵՏՄ գագաթնաժողովի օրակարգ, սակայն պայմանավորվածությունը խախտել է Ղազախստանի նախագահ Նազարբաևը, որը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ասել է, որ իրենք կողմ են Բելառուսի թեկնածուին, իսկ […]
08:40 10.11.2018
Գլխուղեղի կաթված՝ 2․5 տարեկան երեխայի մոտ: Փոքրիկ Ժաննա Բաքոյանին բժիշկներն ախտորոշել են ուղեղի իշիեմիկ ինսուլտ: Արագածոտնի մարզից երեխային տեղափոխել են Երևան, «Էրեբունի» ԲԿ, որտեղ առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի գլխուղեղի անոթների ստենտավորում: Այս մասին հայտնում են «Էրեբունի» ԲԿ-ի լրատվական ծառայությունից։ Ցերեբրովասկույլար նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Սահակյանը և ամերիկահայ հայտնի նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը կատարել են աննախադեպ […]
08:26 10.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը փակել էր իր տան դռները, հեռացել, արդեն 3 օր է՝ Հայաստանում է։ Ինչո՞ւ է եկել։ «Բուժման ու անալիզների որոշակի կուրս պետք է այստեղ անցնի ու կրկին վերադառնա Մոսկվա»,- ասացին մեզ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարոյանը հանդիպելու է նաև Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ հարցով։ «Որքանով տեղյակ եմ, Սարոյանը, որից […]
08:17 10.11.2018
25-ամյա թուրք գեղեցկուհի, 2016թ․ «Միսս Եվրասիա» գեղեցկության մրցույթի հաղթող Սիբեր Դեմիրալփը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է գործարարից շանտաժի միջոցով գումար շորթելու մեջ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 2017թ գեղեցկուհին, համացանցի միջոցով ծանոթանալով թուրք գործարար Հ. Ֆ.-ի հետ, նրան հրավիրել է նախաճաշի: Սակայն հանդիպման վայր հանդիսացող տանը Դեմիրալփը մենակ չի եղել: Նրա հետ […]
01:00 10.11.2018
Վրաստանը չկա միջազգային օրակարգում: Այդպես է մտածում Վաշինգտոնի Կատոնի ինստիտուտի աշխատակից, նախկինում Վլադիմիր Պուտինի խորհրդական Անդրեյ Իլարիոնովը: Նրա համոզմամբ` այսօր Վրաստանը չունի այնպիսի խոսնակ, որ միջազգային հարթակներում հանդես գա երկրի անունից: «2003-2004 թթ. Վրաստանը միջազգային ասպարեզում ուներ շատ ուժեղ բանախոս և աշխարհը գիտեր, թե ինչ է տեղի ունենում երկրում. գիտեին Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում և ամենուր»,- […]
00:50 10.11.2018
Սպառողների բրիտանական «Which?» ասոցիացիայի փորձագետները հրապարակել են զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրների ցանկը: Այդ ցանկը գլխավորում է Իսլանդիան: Բոլոր չափանիշներով այն համարվում է ամենաանվտանգ երկիրը: Հրապարակված ցանկում՝ Իսլանդիային հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Սինգապուրը: Առաջին հնգյակի մեջ են մտնում նաև Իսպանիան և Ավստրալիան: Ըստ ասոցիացիայի ուսումնասիրության՝ անվտանգ երկրներ են համարվում նաև Կանադան, Ճապոնիան, Հորդանանը, Մարոկկոն: […]
00:37 10.11.2018
Նոյեմբերի 9-ին` ժամը 18:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. շքամուտքի հատակին հայտնաբերել Ս. Հ.-ի (ծնված 1930 թ.) դին:
00:25 10.11.2018
«Եթե հրավիրվել եմ կառավարություն, ուրեմն քաղաքական թիմի անդամ եմ, որովհետև կառավարության անդամները քաղաքականություն մշակող անձինք են: Ես չեմ մասնակցել հեղափոխության ընթացքին, բայց չեմ կարծում, թե դրանով է որոշվում քաղաքական թիմի անդամ լինել կամ չլինելը: Այս պահին նման որոշում չկա՝ մասնակցել ընտրություններին»,- խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին` ասել է Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» ծրագրին հյուրընկալված […]
00:12 10.11.2018
Շիրակի մարզի բուժհաստատությունների մեծ մասը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս որոշ ծառայությունների պետպատվերի ֆինանսավորումը տարվա կեսին սպառել է: Հիվանդանոցների տնօրենները վերահաշվարկ կատարելու և հավելյալ ֆինանսավորվելու խնդիրը ներկայացրել էին Առողջապահության նախարարություն: Արդյունքը դրական է, լրացուցիչ ֆինասնավորում եղել է, գումարի մի մասը հիվանդանոցներում ուղղել են որոշ բուժծառայությունների մասով պետպատվերի գերակատարմանը, մնացածը պետք է սպառեն մինչև տարեվերջ: […]
23:56 09.11.2018
«Հակակարկտային ցանցերի անցկացումը թանկ հաճոuյք է և ամեն տեղ չի կարող անցկացվել՝ պետությունն ունի սուբսիդավորման ծրագիր, որն այս տարի բացի սուբսիդավորումից՝ նախատեսում է նաև այլ գործիքների տրամադրում»,- խոսելով գյուղատնտեսության խնդիրների մասին՝ ասել է Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» ծրագրին հյուրընկալված գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա տեղեկացրել է, որ Վանաձորում սկսվել է հակակարկտային ցանցերի արտադրութուն: Բետոնե սյուներ ևս […]
23:45 09.11.2018
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը ֆանտաստիկ արդյունք է ցույց տվել: 109 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդը երկամարտում գրանցել է 435 կգ արդյունք և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սա համաշխարհային նոր ռեկորդ է: Արդյունքը շատ սպասված էր Հայաստանի համար. մեր ծանրորդները վերջին 8 տարում աշխարհի չեմպիոն չէին դարձել: SHANTNEWS-ը զրուցել է Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանի հետ, որը […]
23:33 09.11.2018
Հավատացյալներն ու «Քրիստոնեական կամուրջ» նախաձեռնության անդամներն այսօր երեկոյան հավաքվել էին Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղուցու բակում: Նախաձեռնության մասնակիցներն ու հոգևորականները ելույթներ ունենալուց հետո մոտեցել են այդ պահին եկեղեցու մոտակայքում զբոսնող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և հորդորել նրան շարունակել հովվական ակտիվ գործունեությունը: Թեմի առաջնորդը հավատացյալների խոսքը լսելուց հետո նշել է, որ ոչ թե հեռացել է, այլ […]
23:23 09.11.2018
«Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ վաղը «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր կստորագրեն։ ««Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կստորագրեն հուշագիր, որի համաձայն՝ կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն դաշինքով»,- ասված է գրառման մեջ։
23:04 09.11.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին՝ աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ: «Հզոր ժողովրդի հզոր զավակ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Թուրքմենստանում ընթացող Աշխարհի առաջնության 109 կգ քաշային […]
22:50 09.11.2018
Բևեռլի Հիլզում անհայտ անձինք կրակել են այն տան վրա, որտեղ Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի (կեղծանունը՝ Tekashi 6ix9ine) մասնակցությամբ տեսահոլովակ էր նկարահանվում: Այս մասին հայտնում է TMZ -ը։ Աղբյուրի տվյալներով՝ մոտ 8 կրակոց է հնչել, գնդակներից առնվազն մեկը դիպչել է ննջասենյակի պատուհանին: Ինչպես նշվում է, կրակոցների պահին Քանյե Ուեսթն ու Դանիել Էրնանդեսն առանձնատանն են եղել: Միջադեպից հետո […]
22:33 09.11.2018
«Մենք հայտարարել ենք, որ «Ազատ Դեմոկրատները» մասնակցելու են ընտրություններին: Մենք նույնիսկ մինչև ընտրությունների օրը որոշելը և ԱԺ-ի արձակումը, հայտարարել ենք, որ անհրաժեշտ են ԱԺ նոր ընտրություններ»,- ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Խոսելով ընտրություններին մասնակցելու ձևաչափից՝ Քոքոբելյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ այս պահին ընթանում են բանակցային գործընթացներ գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, […]
22:23 09.11.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը, որը գլխավորում էր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը և ԳԶՀ խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը: Առաքելության նպատակն էր քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների […]
22:13 09.11.2018
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով որոշ զարգացումներ են տեղի ունեցել: Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում որոշ փոփոխություններ՝ լրացումներ են կատարվել: Այս մասին այսօր ի պատասխան Armtimes.com-ի հարցին, ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա նաև ասել է, որ անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հարցով մեկ շաբաթ առաջ դիմել են Մարդու […]
21:53 09.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևանում սպանություն է տեղի ունեցել: «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից և այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված փողոցում 60 մետրից ավելի հայտնաբերել են արնանման […]
21:40 09.11.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նրանք, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ, հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի Հարապետությունների համագործակցությանը, երկու հայկական պետությունների դատախազությունների հարաբերությունների […]
21:27 09.11.2018
Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։ Ընդունելության եկածների մեծ մասը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, ցանկություն էին հայտնել ներկայիս ստորաբաժանումից տեղափոխվել այլ ստորաբաժանում։ Ոստիկանության պետը, կարևորելով կադրերի ճիշտ տեղաբաշխումը և իր կողմից կայացվող որոշումների օբյեկտիվությունը, տարաբնույթ հարցեր ուղղեց ընդունելության եկածներին՝ համոզվելու՝ արդյո՞ք նրանք զինված են նեղ մասնագիտական […]
21:14 09.11.2018
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր, ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի 2019 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ «Եթե սահմանը բաց լինի, հարաբերությունները կզարգանան, մարդիկ ավելի շատ կգնան-կգան, և եթե խնդիրներ ունենք, կլուծենք դրանք։ Այս պատճառով կարծում ենք, […]
20:59 09.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Ռոբերտ Դարբինյանին: Հայկ Մարությանը վստահեցրել է՝ Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը կանգնած են ոլորտը կանոնակարգող բոլոր պատասխանատուների կողքին: «Եթե ապօրինի շինարարություն է և փաստաթուղթ չունի, միանգամից պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, […]
20:45 09.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր: Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, […]
20:30 09.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ՝ պարզելու, թե ինչ ձևաչափով ու ինչպես է «Սասնա ծռեր»-ը մասնակցելու ընտրություններին: «Օրերս «Սասնա ծռեր» կուսակցությունը գրանցվել է արդարադատության նախարարությունում: Հիմա գտնվում ենք թեկնածուների ցուցակագրման, փաստաթղթերի հավաքագրման փուլում: Կհրապարակվի մեր ցուցակը, և այդ փաստաթղթերը կտրամադրենք Կենտրոնական ընտրական հնձնաժողովին»,- ասել է կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը: […]