23:33 09.11.2018
Հավատացյալներն ու «Քրիստոնեական կամուրջ» նախաձեռնության անդամներն այսօր երեկոյան հավաքվել էին Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղուցու բակում: Նախաձեռնության մասնակիցներն ու հոգևորականները ելույթներ ունենալուց հետո մոտեցել են այդ պահին եկեղեցու մոտակայքում զբոսնող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և հորդորել նրան շարունակել հովվական ակտիվ գործունեությունը:
Թեմի առաջնորդը հավատացյալների խոսքը լսելուց հետո նշել է, որ ոչ թե հեռացել է, այլ ուղղակի վարում է պասիվ գործունեություն և եկեղեցիներում մատուցվող ժամերգություններին ու պատարագներին չի մասնակցում:
«Իմ 19 տարիների ակտիվ գործունեությունն ու նվիրվածությունը չգնահատվեց, ինձ քննադատեցին ու վիրավորեցին»,- հավատացյալների հետ զրույցի ընթացքում նշել է Միքայել եպիսպոպոս Աջապահյանը:
Թեմի առաջնորդը հավատացյալների հետ Սուրբ Յոթվերք եկեղեցում աղոթելուց հետո հեռացել է ու շարունակել իր զբոսանքը՝ փոխանցելով ներկաներին, որ իր դիրքորոշումը չի փոխել, շարունակելու է լռակյաց ու պասիվ գործունեությունը, վաղվա մատուցվելիք պատարագին ևս չի մասնակցի:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Շիրակի թեմի առաջնորդը թույլ չէր տվել ախուրյանցի զոհված զինծառայողի դին գյուղի եկեղեցի տեղափոխել՝ պատճառաբանելով, որ նա մկրտված չէ: Այս ամենից հետո զինծառայողի հարազատներն ու համագյուղացիները Սրբազանին մեղադրեցին իրենց վիշտը չհարգելու և ծանր պահին իրենց կողքին չլինելու համար: Այնուամենայնիվ, զինվորի մարմինը, ի նշան բողոքի, ժողովուրդը տեղափոխեց Ախուրյանի եկեղեցի ու կատարվեց հոգեհանգստի կարգ, իսկ այդ դեպքից հետո Սրբազանը հրաժարվեց իր հովվական այցերից գյուղական համայնքներ ու դարձավ լռակյաց:
17:58 12.08.2025
Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ ՑինցինատիՌուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...
17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:52 12.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՕգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...
17:48 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...
17:43 12.08.2025
Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆԱմռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...