13:51 10.11.2018
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրել է, թե ինչու են որոշել միավորվել երկու քաղաքական ուժերը: Հարցի պատասխանը Քոքոբելյանը մեկ նախադասությամբ է տվել՝ «միասին իրենք ավելին կարող են»: «Արամ Սարգսյանը, ի դեմս իր թիմակիցների, որ երբևիցե չի ընկրկել պայքարի ընթացքում, երբևիցե չի դավաճանել […]
13:45 10.11.2018
Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ և Չինաստանի պատվիրակությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Կորեական թերակղզու, Թայվանի և Հարավչինական ծովի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չնայած լարված հարաբերություններին՝ կողմերը պահում են համագործակցությունը: Միևնույն ժամանակ, պետքարտուղարն իր մտահոգություններն է հայտնել Հարավչինական ծովում […]
13:37 10.11.2018
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները նոյեմբերի 10-ին Համագործակցության հուշագիր ստորագրեցին, ստեղծվեց «Մենք» դաշինքը: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նոր քաղաքական դաշինքի ձևավորման առթիվ շնորհավորեց, հույս հայտնեց, որ այս միավորը կունենա հաջողություններ, իր գործունեությունը կծավալի հնարավորինս երկար ու բուռն: «Մեր երկու ուժերն էլ միանշանակ երկրում տեղի ունեցած փոփոխությունների և հեղափոխության կողմնակից են եղել, երկուսս էլ մեր […]
13:29 10.11.2018
«Պատրաստվում ենք խորհրդի նիստին ամսի 11-ին և ամենայն հավանականությամբ կհայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին, որովհետև մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին և այն էլ այնպիսի քաղաքական ուժը, որի հիմքում Աշոտ Նավասարդյանն է, ով եղել է անկախության մարտիկ, Անդրանիկ Մարգարյանն է, սպարապետ Վազգեն Սարգսյանը և, բնականաբար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»,- SHANTNEWS.am-ի […]
13:20 10.11.2018
Հորդանանում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի կառավարության ներկայացուցիչը: «Համապատասխան ծառայությունները Ալ-Վալյա շրջանում երկու քաղաքացու են փրկել: Փրկարարները նաև հայտնաբերել են անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկի մարմինը: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 11-ի»,- ասել է կառավարության ներկայացուցիչը: Հորդանանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ներկայում […]
13:11 10.11.2018
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե, տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Առաջին անգամմ, ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի, հնարավորություն է ստեղծվել փոխըմբռնման մթնոլորտում, առանց իրարամերժ տեսակետների՝ ունենալ մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հյուրընկալելիս: Մայրաքաղաքի […]
13:06 10.11.2018
Facebook-ը հրաժարվել է ներքին հետազոտություններ իրականացնել սեքսուալ ոտնձգությունների դեպքում: Այս մասին գրում է Associated Press-ը: Ավելի վաղ ներքին հետազոտություններից հրաժարվել են նաև Google-ը, Microsoft-ը և Uber-ը: Նշվում է, որ այժմ աշխատակիցները չեն կարող դիմել ընկերության ղեկավարությանը՝ ուսումնասիրելու սեռական բռնությունների դեպքերը: Անպարկեշտ պահվածքը փակ տեղեկություն է, ոմանք կարող են օգտվել դրանից և շարունակել բռնությունները: Այժմ Facebook-ի աշխատակիցները կարող են իրենց […]
13:00 10.11.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հայ անվանի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով, տեղեկացնում են ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Նոյեմբերի 9-ին լրացել է հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Սերգեյ Բոնդարենկոյի 70-ամյակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» […]
12:53 10.11.2018
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով գտնվում է Լիբանանում։ Հյուրախաղերը կազմակերպվել են Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հետ համատեղ։ Թատրոնը հանդես է գալիս Բեյրութի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ Աճեմյանցիները նոյեմբերից 8-12 կներկայացնեն Ա.Աղասարյանի «Հարսանիք թիկունքում», Վ.Կրասնագորովի «Սիրո CASTING», Գ. Գ. Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումները: Թատրոնի հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու […]
12:45 10.11.2018
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում հսկայական փոշե (ավազե) փոթորիկ է մոլեգնել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ փոշե փոթորկի հետևանքով երկինքը դարձել է կարմիր: Քամու արագությունը հասել է ժամում 100 կմ-ի: Ականատեսների խոսքով՝ փոթորկի հանդարտվելուց հետո ամբողջ տարածքը ծածկվել է փոշով: Փոշե փոթորիկներն առաջանում են հողի չոր […]
12:36 10.11.2018
«Սասնա ծռեր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չշնորհելու հետ կապված որոշ թյուրըմբռնումների վերաբերյալ: «Սիրելի Հայրենակիցներ, Երկու օր է համացանցում կրկին ակտիվացել է «Սասնա Ծռեր» Համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն չշնորհելու հետ կապված քննարկումները և բազմաթիվ լրագրողներ դիմում են մեզ այդ հարցի ընթացքի մասին տեղեկանալու համար։ Քանի որ այս հարցի հետ կապված […]
12:27 10.11.2018
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի օգնականն անսպասելի կերպով ազատվել է աշխատանքից: Այս մասին գրում է Daily Mirror-ը: Նշվում է, որ օգնականը Մեգանին աջակցել է բարդ իրավիճակներում, հատկապես այն ժամանակ, երբ նա լուրջ խնդիրներ է ունեցել հոր հետ: Վերջինս աղմկահարույց հայտարարություններ էր արել Մեգանի ամուսնության նախօրեին: Պարբերականն ընդգծել է, որ Մեգան Մարքլի օգնականը լուրջ դերակատարում […]
12:26 10.11.2018
Հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով քանդվել է Էր-Ռիադից ոչ հեռու գտնվող Հալեդա միջազգային օդանավակայանի տանիքը: Այս մասին հայտնել է «Ալ-Աջիլ» պորտալը: Համացանցում տարածված տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ջուրը տանիքից ներս թափվում: Հորդառատ անձրևները թագավորությունում սկսվել են դեռ հինգշաբթի: Անձրևների հետևանքով հեղեղվել են Էր-Ռիադ, Մեքքա և Ջիդա քաղաքները: https://www.youtube.com/watch?v=Gs4lVAxfhBA
12:20 10.11.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
12:13 10.11.2018
Սանկտ Պետերբուրգի «Лента» անվանումը կրող հիպերմարկետում խոշոր հրդեհ է բռնկվել: Ավելի քան 800 հաճախորդ է տարհանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման մասին հայտնի է դարձել առավոտյան՝ ժամը 08.30-ի սահմաններում: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 5 հազ քմ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիպերմարկետում մոտ 3.8 հազ քմ տարածքում տանիք […]
12:04 10.11.2018
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին: Այս մասին հաղորդում են Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովից: Աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում: […]
12:02 10.11.2018
Տևական ժամանակ լռություն է պահպանում ՀԱԿ-ը: Լուրեր տարածվեցին, որ այս կուսակցությունը ընտրություններին չմասնակցելու տարբերակն է նախընտրել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը չհաստատեց: Ասաց՝ դեռ քննարկում են: «Մենք դեռ որոշում չունենք, մենք անընդհատ քննարկումների և կոնսուլտացիաների մեջ ենք: Երկուշաբթի օրը մեր որոշումը կլինի, կհրապարակենք»,- ասաց Աբրահամյանը: Երկուշաբթի կուսակցությունը վարչության նիստ է անցկացնելու, […]
11:58 10.11.2018
Apple ընկերությունը հաղորդել է iPhone-ներում ու MacBook Pro նոութբուքներում գոյություն ունեցող անսարքության մասին: Այս մասին ասվում է ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ iPhone-ի օգտատերերը կարող են բախվել էկրանի սենսորի աշխատանքի խափանման խնդրին: Այդ դեպքում սենսորը կա՛մ չի արձագանքում ձեռքով տրվող հրահանգներին, կա՛մ սկսում է ինքնուրույն գործողություններ կատարել: Նշվում է նաև, որ 2017 […]
11:42 10.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում սելֆի-տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով նոր ֆլեշմոբի մասին: «Հայաստան համահայկական հիմնադրամին նոր ռեստարտ Նոր Հայաստանում: Միացե՛ք այս ֆլեշմոբին՝ Ձե՛ր սելֆիով: Համահայկական հիմնադրամին նո՛ր շունչ հաղորդենք Նոր Հայաստանում»,- գրել է նա:
11:20 10.11.2018
Նոյեմբերի 10-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հնաբերդ-Այգեստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՎԱԶ 2101 մակնիշի […]
11:00 10.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով առաջիկա ընտրություններին ուղիղ եթերում բանավիճելու մշակույթի ներդրմանը։ «Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ», ասված է գրառման մեջ։
10:59 10.11.2018
The Guardian-ը ներկայացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության տարեկան գագթնաժողովների ընթացքում արված լուսանկարները, որոնցում երկրների ղեկավարները ներկայացված են, մեղմ ասած, յուրահատուկ հագուստներով: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կատակում է Պերուում տեղի ունեցող ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ Վիետնամ 2017․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ է մասնակցում գագաթնաժողովին նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրում են վիետնամական կապույտ մետաքսե […]
10:51 10.11.2018
Հազարավոր ներգաղթյալներ կենտրոնական Ամերիկայից շարունակում են իրենց ճանապարհը դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանց չի հետաքրքրում այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ապօրինի ներգաղթյալներին ապաստան տրամադրելու մասին սահմանափակող փաստաթուղթ, ըստ որի՝ ներգաղթյալներին թույլ չեն տա դիմել ԱՄՆ իշխանություններին փախստականի կարգավիճակ ստանալու համար: Թրամփի ստորագրած փաստաթղթում նշվում է նաև, […]
10:43 10.11.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը բաց նամակով դիմում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին․ «Մերին 16 տարեկան է, Գոռը`14, իսկ ամենափոքրը` Գևորգը` 9 տարեկան: Երեք անչափահաս երեխաները ապրում են Ագարակում` առանց ծնողների: Մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքը, երեք երեխաներին ու պարզապես մայր չկա: Երբ Մերիին առաջարկեցի փնտրել իրենց մայրիկին, մեկ բառ ասաց` […]
10:34 10.11.2018
Հորդանանի Պետրա քաղաքում հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով 7 մարդ է զոհվել: Տարհանվածների թիվը գերզաանցում է 4 հազարը: Նավահանգստային Աքաբա քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Որոշ շրջաններում ջրի մակարդակը բարձրացել է 4 մետրով: Փրկարարական աշխատանքներում ներգարավված է նաև ավիացիան:
10:30 10.11.2018
Հնդկաստանում շարունակվում է Tata Steel India Rapid Chess 2018 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Կայացել են արդեն առաջին երեք տուրի հանդիպումները: 3 հնարավորից Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և Պենթալա Հարիկրիշնայի ու Շահրիյար Մամեդյարովի հետ կիսում է 1-3 տեղերը: Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի և Վիշվանաթան […]
10:22 10.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողությունների մասով ծառայողական քննություն նշանակելու մասին: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կատարվածից հետո ԳՇ-ում հատուկ արտահերթ ժողով է հրավիրվել: Հիշեցնենք, որ վթարի արդյունքում 4 զինվոր էր մահացել, իսկ մյուս զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել […]
10:05 10.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհները 9 մարդու կյանք են խլել: Ավելի քան 150 հազար մարդ տարհանվել է: Կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 72 քառակուսի կմ-ի։ Այն տեղայնացնելու համար աշխատում են բազմաթիվ հրշեջներ և կամավորները: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Intense winds fueled the #WoolseyFire overnight. […]
09:54 10.11.2018
Համացանցում տարածվել է հայկական արտադրության SCORPION IS-15 hեռակառավարվող մարտական մեքենայի փորձարկման տեսանյութը: Ռոբոտը նախատեսված է մարտական հատուկ առաջադրանքների համար: Մեքենայի երկարությունը 1մ 20 սանտիմետր է, քաշը՝ 370կգ: Այն կարող է սարքավորվել հեռակառավարվող գնդացրով, նաև ձեռքի հակատանկային ականանետով: Մարտական մեքենան կարող է զարգացնել մինչև 40 կմ/ժ արագություն: Հեռակառավարվող մարտական մեքենան կարող է աշխատել նաև քաղաքային պայմաններում, […]
09:43 10.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. հունիսի 1-ին` ճակատագրի հեգնանքով իր ծննդյան օրը, ազատվեց պաշտոնից: Ու պաշտոնանկությունից հետո մի տեսակ ընդհատակ է անցել, հրապարակային ոչ մի գործողություն չի կատարում: Սա այն դեպքում, որ նա ֆորմալ ձևով հանդիսանում է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության նախագահը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հ. Աբովյանին հայրենի Կողբ […]