20:17 09.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության երկրորդ մրցույթը: Երեք ամիս առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից հայտարարել էին, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կարգավորելու համար: Քայլերից մեկը վերաբերում է տեխնիկական կտրոններին: Ինչպես հայտնի է, դրանք հիմա կարելի է ստանալ բանկից՝ […]
20:09 09.11.2018
Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած մի քանի տասնյակ հազար զինվորների լուսանկարներից Ֆրանսիայում համակարգչային հատուկ ծրագրով մշակվել է և ստեղծվել Անհայտ զինվորի դիմանկարը: Այս նախագծի շրջանակներում ընտրվել և սքանավորվել են Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած շուրջ 30 հազար զինվորների լուսանկարներ, որից հետո դրանք համակարգչային մշակում են անցել՝ պատերազմող մարդկության խորհրդանիշ հավաքական կերպար ստեղծելու համար: Համակարգչով մշակված այդ պատկերը […]
20:05 09.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանի Հյուսիսային ավտոկայանում միջպետական կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար հերթական մրցույթն է կազմակերպվել: Ուղղություններն են դեպի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արցախի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 կազմակերպություն 10 երթուղիների համար։ Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են մի քանի օրից, բայց մինչ արդյունքների հայտնի լինելը հակասություններ են առաջացել ՀՀ տրանսպորտի, կապի […]
20:00 09.11.2018
«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Լա Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Անցած ամսվա ընթացքում ուրուգվայցին մասնակցել է 3 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Սուարեսը հեթ-տրիկ է ձևակերպել «Ռեալ»-ի հետ խաղում, ինչը օգնել է կատալոնական ակումբին ջախջախիչ հաղթանակ տոնել 5:1 հաշվով: Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Սուարեսը 11 խաղում […]
19:59 09.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության երկրորդ մրցույթը: Երեք ամիս առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից հայտարարել էին, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կարգավորելու համար: Քայլերից մեկը վերաբերում է տեխնիկական կտրոններին: Ինչպես հայտնի է, դրանք հիմա կարելի է ստանալ բանկից՝ […]
19:48 09.11.2018
7 տոկոսը, որպես խնդիր, չենք դիտարկում, քանի որ պատրաստվում ենք լինել երկրորդ ուժը: Արտահերթ խորհրդարանական ընտրությանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցության մասին է SHANTNEWS.am-ի հետ խոսել ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: «Առաջին տեղում մենք հստակ պատկերացնում ենք, որ լինելու է պարոն Փաշինյանն իր թիմով, որովհետև հետհեղափոխական իրավիճակում այդպես պետք է լինի: Քաղաքացիներն […]
19:43 09.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել քրեական հեղինակություն համարվող անձի սպանության նախապատրաստության վերաբերյալ, մեկ անձ ձերբակալվել է։ Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն […]
19:28 09.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բուռն աշխատանքային գործընթացներում է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: «Նույնիսկ կատակով ասում ենք՝ մեզ մոտ առաջին կարգի տագնապ է, որովհետև օրուգիշեր գրասենյակներում ենք, բոլոր մարզային կառույցները ևս նույն տեմպով աշխատում են: Ամբողջ ծավալով պատրաստվում ենք ընտրություններին»,- ասաց նա: Գորգիսյանը նշեց, […]
19:11 09.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունից Դավիթ Գասպարյանը տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներ են սկսելու: Ակցիաների մեկնարկը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի օրվանից: Նախաձեռնության անդամները նաև ասուլիսով հանդես կգան: Բանն այն է, որ նախաձեռնությունը դժգոհ է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության որոշումից: ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերին, […]
19:07 09.11.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է իր իսկ խոսքով, «Հրազդանի քննիչների «հերոսության» և ապատեղեկատվության» մասին: Իոաննիսյանը խոսել է Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրության հրապարակման համար ՀԿ-ի FIP.am կայքի լրագրողի դեմ Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցելու մասին: Նա հիշեցրել է՝ նախորդ իշխանության օրոք դպրոցների տնօրենների ձայնագրության հրապարակումից հետո իրենց դեմ […]
18:57 09.11.2018
Նոյեմբերի 10-ին և 11-ին մեկնարկում են Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնությունները Ա և Բ խմբերում: Ա խմբում ընդգրկված են «Անի-1», «Անի-2», «Արփի» «ԱՖԴ-Հոմենմեն», «Գյումրի» և «Գոլզ-Գորիս» թիմերը: Բ խմբում կմրցեն «Անի-3», «Գոլզ-Եղեգնաձոր», «Գյումրի-2», «Գյումրի-3», «Թեղենիս» և «Թխաձոր-աղջիկներ» թիմերը: Առաջնություններն անցկացվելու են շրջանաձև մրցակարգով՝ երկու շրջանով և կավարտվեն 2019 թվականի ապրիլին:
18:53 09.11.2018
Այսօր՝ ժամը 18։00-ի դրությամբ, տարբեր քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների թիվը հասել է 438-ի: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից: «Նուբարաշեն» ՔԿՀ – 25 «Արթիկ» ՔԿՀ – 30 «Վանաձոր» ՔԿՀ – 13 «Վարդաշեն» ՔԿՀ – 54 «Գորիս» ՔԿՀ – 12 «Հրազդան» ՔԿՀ – 26 «Աբովյան» ՔԿՀ – 22 «Սևան» ՔԿՀ – 140 «Կոշ» ՔԿՀ […]
18:52 09.11.2018
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ավագ դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է WWAY-ը: Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ներկայումս տեղի ոստիկանությունն աշխատում է դեպքի մասին տեղեկության ճշտելու ուղղությամբ: Աղբյուրը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 07:30-ի սահմաններում: Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
18:49 09.11.2018
Սյունիքի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում մեքենա են կանգնեցրել ու հայտնաբերել, որ մեքենայում գտնվող աղջիկն առևանգված է եղել, հայտնում է Shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում: Ոստիկանները ГАЗ 24 մակնիշի 33SD016 համարանիշով ավտոմեքենան կանգնեցրել էին ստուգման նպատակով: Պարզվել է, որ վարորդը՝ Գորիսի 29-ամյա բնակիչ Արա […]
18:43 09.11.2018
Բելգիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Շառլ Միշելին և Թերեզա Մեյին տեղափոխող ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է DH-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ոստիկանության երկու աշխատակից է տուժել: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոշարասյունն ընթանում էր Բելգիայի E42 ավտոմայրուղով:
18:37 09.11.2018
Ոչ միայն ԲՀԿ-ն, այլև մյուս քաղաքական ուժերն ասում են, որ նրանք, որոնք իրենց համամասնական ցուցակում են ընդգրկված լինելու, նաև պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով: Ճի՞շտ եք համարում սա: SHANTENWS.am-ն այս հարցն ուղղեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին: «Սա ճիշտ որոշում է, որովհետև ի վերջո համամասնական ցուցակը ջերմոցային պայմաններ է ապահովում գործիչների համար, նաև դու […]
18:35 09.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով. Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների […]
18:30 09.11.2018
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Թուրքմենստանում ընթացող Աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում Մարտիրոսյանը վաստակեց փոքր արծաթ` 195 կգ բարձրացնելով։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 240 կգ և ընդհանուր` 435 կգ։ Մարտիրոսյանի արդյունքը երկրորդ տեղում գտնվող չինացի Յանգ Ժեի արդյունքին գերազանցում է 16 կգ-ով: https://www.youtube.com/watch?v=uOtLhHsByIM&fbclid=IwAR2jIhjoYwhD1gIxjVYEDHCV4C-l7UEAB9OSkPiRFpX5KnKnsLrzh68d9FU
18:29 09.11.2018
Ազգերի լիգայի խմբային փուլի Ջիբրալթարի և Լիխտեյնշտեյնի հավաքականների դեմ հանդիպումներից առաջ պորտուգալական «Շավիշի» հարձակվող Գևորգ Ղազարյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը: Նոյեմբերի 16-ին մեր ընտրանին կմրցի Ջիբրալթարի հավաքականի հետ, նոյեմբերի 19-ին՝ Լիխտեյնշտեյնի։
18:25 09.11.2018
Հանրային քննարկումների արդյունքում Ճանապարհային ոստիկանության բալային համակարգի մասին օրենսդրական փաթեթի նախագիծն արդեն որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Ճանապարհային ոստիականության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: «Սա վերջնական չէ, բոլոր առաջարկները մանրամասն ուսումնասիրվելու են: Շտապելու կարիք չունենք այս առումով: Հանրությանն ամենայն մանրամասնությամբ իրազեկելու ենք այդ համակարգի գործունեության վերաբերյալ»,- ասել է Խաչատրյանը: Խաչատրյանի տեղեկացմամբ՝ փոփոխություններից […]
18:18 09.11.2018
Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի ծնողների մի մասն այսօր բողոքի ակցիա է իրականացրել՝ ի պաշտպանություն դպրոցի նախկին տնօրենի: Բանն այն է, որ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է վերջերս և մինչ նոր ընտրություններ, դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այլ անձ: Նշանակման պատճառը դպրոցի ուսուցիչների բողոքներն են եղել: Այս փաստը հարուցել է […]
18:17 09.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 5-ի հրամանագրով հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: Նախագահ Սարգսյանն այսօր այցելել է սիրված դերասանին ու ռեժիսորին և հանձնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը: «Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը, երևի թե, պետք է […]
18:13 09.11.2018
Առաջիկա օրերին կհրապարակվի համամասնական ցուցակը, պարզ կլինեն ԲՀԿ-ի այն բոլոր թեկնածուների անունները, որոնք կառաջադրվեն տարածքային ցուցակներով: Այս մասին SHANTENWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Ի սկզբանե, մենք ունեինք ընտրություններին մասնակցելու որոշում, անկախ նրանից՝ դա կլինի գործո՞ղ, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով: Բոլոր նրանք, ովքեր կլինեն համամասնական ցուցակում, պետք է առաջադրվեն նաև ռեյտինգային […]
18:07 09.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Փաշինյանը Փարիզում կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։
18:05 09.11.2018
«Մեդուզա» լրատվական կայքի գլխավոր տնօրեն Իվան Կոլպակովը թողել է իր պաշտոնը: «Այս րոպեից ես «Մեդուզայի» գլխավոր խմբագիրը չեմ: Հեռանում եմ, քանի որ այլ ելք չեմ տեսնում. այդպես ավելի լավ կլինի «Մեդուզայի» համար: Սակայն թույլ կտամ ինձ ասել, թե ինչպես եմ ես դա զգում: Ես հեռանում եմ, որովհետև ինձ համար ցավալի է տեսնել, թե ինչպես եք […]
17:59 09.11.2018
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արդեն իսկ անդրադարձել են՝ նշելով, որ այսպիսով դատավորների կենսաթոշակն իջեցվում է: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ իրավական […]
17:52 09.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: […]
17:42 09.11.2018
Երկրապահ կամավորականների միությունը վարչության նոր նախագահ է ընտրելու: Մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում, որոնց միջև ընտրությունը պառակտել է երկրապահների շարքերը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են Շիրակի մարզի երկրապահ կամավորականները: Նրանք նշել են, որ միությունն այսօր ավելի լուրջ խնդիրներ ունի, քան նախագահի ընտրությունն է: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն արտոնություններին, որոնք […]
17:40 09.11.2018
Վանաձորցի 12-ամյա տղայի` Արթուր Մարտիրոսյանի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ քննչական կոմիտեում դեռ Արթուր Մարտիրոսյանի մահվան հետ կապված քրեական գործ չկա: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի […]
17:29 09.11.2018
Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսում է 2008թ. վրաց-ռուսական պատերազմի մասին: Տեսահոլովակում նա հայտարարում է, որ երբևէ չի թաքցրել, որ Ցխինվալիի ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու որոշումը կայացրել է իր ղեկավարած կառավարությունը: https://www.youtube.com/watch?v=GSUxtBu1fhs&feature=youtu.be «Հարցին՝ մե՞նք ենք օգոստոսի սկզբին ռազմական գործողություններ իրականացրել մեր վերահսկողությունից դուրս գտնվող Ցխինվալիի և Հարավային Օսիայի մյուս տարածքների […]