12:37 28.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման և պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է հանձնվել Հայաստանի Հանրապետության […]
12:33 28.12.2018
«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հերքել է «Հրապարակ» թերթի տարածած լուրը, թե իրեն հեռացրել են ԵՊՀ-ից: Իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Պետրոսյանը գրել է, որ իրեն բուհից չեն հեռացրել, և հոդվածում գրվածն իրականությանը չի համապատասխանում: «Ինձ համալսարանից չեն հեռացրել, այս հոդվածի վերնագիրը սուտ է, և գրողը ու նրան նման տեղեկատվություն տվողը խաբում են: Արդեն մոտ […]
12:30 28.12.2018
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իրաք՝ այն անվանելով ինքնիշխան երկրի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունք, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ, սուրբծննդյան տոների կապակցությամբ այցելել էր Իրաք՝ հանդիպելու ամերիկացի զինվորականների հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի պլանավորում կրճատել ամերիկյան զինվորական կոնտինգենտը Իրաքում: Քասեմիի […]
12:29 28.12.2018
Մայրաքաղաքում գիշերվանից սկսվել են ձնամաքրման աշխատանքները: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սանիթեք» ընկերության ադմինիստրատիվ ղեկավար Արա Կարապետյանը հայտնեց, որ կեսգիշերից` 24:00-ից սկսած` կազմ-պատրաստ է եղել ամբողջ տեխնիկան` ձնամաքրման, հավաքման, աղցան, ինքնաթափ մեքենաները, ձեռքի շարժիչով աշխատող մեքենաները, որոնք օգտագործվում են մայթերը մաքրելու համար: Կարապետյանը նշեց, որ տեխնիկան հատկապես կենտրոնացված է Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ համայնքներում, որովհետև դա հյուսիսային […]
12:12 28.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող հագուստի խանութ-սրահից առերևույթ կողոպուտի փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 15:24-ին, առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութ-սրահում առերևույթ հանցագործություն կատարած անձը փորձել է բացահայտ հափշտակել տղամարդու երկու զույգ կոշիկ, սակայն […]
12:09 28.12.2018
Ոստիկանությունը մինչև հունվարի 7-ն ուժեղացված հսկողության է անցնում։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները շարային ստուգատես են անցել։ Բոլոր ստորաբաժանումներն ու ճանապարհային ոստիկանները համատեղ հերթապահություն են սահմանել Գյումրիի բոլոր փողոցներում ու թաղամասերում։ Հերթապահության անցնելուց առաջ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները շարահրապարակում ստանում են իրենց առաջադրանքը։ Ճանապարհային ոստիկանության համար դա կարգազանց ու ոչ սթափ վիճակում գտնվող […]
12:05 28.12.2018
Ռուսական «Վեդոմոստի» հեղինակավոր պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» է համարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այդ արդյունքը ստացվել է պարբերականի անցկացրած հարցման հիման վրա: Լուսանկարի և հարցման արդյունքի հրապարակմանը նաև ուղեկցում է տեղեկանք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, ապա ինչ զարգացումներ հետևեցին դրան, ինչպես Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ և ինչ արդյունքներ […]
11:54 28.12.2018
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում պատկերված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Առաջին ձյունը լավ տրամադրություն ու բարություն է տարածում»,- գրել է Թևան Պողոսյանը:
11:45 28.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ԱԺ պատգամավոր և խորհրդարանի 7-րդ գումարման պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը խոսել է այն մասին, թե ինչու մինչև Ամանոր չկայացավ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կայացնում որոշումը: Որքանով ես տեղեկացված եմ, սպասեցին, տեսնեն՝ արդյո՞ք բողոքարկվում են ընտրության արդյունքները: Դրանք հրապարակվեցին 2 շաբաթ անց, ինչպես նախատեսված է օրենքով: Ես […]
11:31 28.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 4-ական, ծեծի 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները […]
11:17 28.12.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը շնորհավորել է երևանցիներին առաջին ձյան կապակցությամբ: «Երևանցիներ ջան, Ձեր առաջին ձյունը շնորհավոր ?»,- գրել է Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2178243405572230 Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրենյանը կանխատեսել էր, որ դեկտեբերի 27-ին առատ ձյուն է սպասվում Երևանում: Նշենք, որ մինչ այս Հայաստանի մյուս մարզերում օրեր շարունակ առատ ձյուն էր տեղում:
11:15 28.12.2018
Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 27-ամյա բնակչին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից […]
11:09 28.12.2018
Արարատի մարզում այսօր կրակոց է հնչել. ժամը 03։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքով Արտաշատ քաղաքից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբից, նա 23-ամյա Ռաֆայել Ս.-ն է։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի […]
11:00 28.12.2018
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա տեղեկացրեց նաև, որ շնորհավորանքը փոխանցել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից: […]
10:40 28.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
10:25 28.12.2018
ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ […]
10:14 28.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 40 մետր: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց […]
10:10 28.12.2018
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ, այդ թվում` աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացված է 8 մարզիկով: Երեկ կայացավ ևս 5 տուր, իսկ այսօր տեղի կունենան եզրափակիչ 5 տուրերը: Հայ շախմատիստներից առայժմ համեմատաբար հաջող են հանդես գալիս Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք 10 […]
09:42 28.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Մեղրիի, Գորիսի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […]
09:30 28.12.2018
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 00:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «Nisan March» (վարորդը՝ Դ. Մ., 1989 թ.) […]
09:15 28.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00–16։00 Անդրանիկի փ. 71 շենքը, 10։30–16։30 «Հին Երևան» պանդոկը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։30-14։30 Արտաշատ քաղաքի Շահումյան փ. 36 շենքը, Գայի, Գոլեցյան փողոցները մասնակի, 10։00-15։00 Ազատաշեն, Խաչփառ գյուղերը մասնակի, 11։00-15։00 Արևաշատ գյուղը մասնակի, […]
09:00 28.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր պատմության մեջ է հայտնվել քաղակտիվիստ, հեղափոխության օրերին մեծ դերակատարում ունեցած, Քոչարյանի ասուլիսը տապալած «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որը սովորում էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (որի ղեկավարն օրերս ցենտրիստական կուսակցություն ստեղծած Արթուր Ղազինյանն է՝ ԵՊՀ իրավաբանականի դեկանի որդին), ուր դասավանդում են արտասահմանից եկած բավականին թվով մասնագետներ: Դավիթ Պետրոսյանն […]
08:50 28.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահը, մինչև արտահերթ ընտրությունները Փաշինյանի «դաշնակիցն» էր, ու Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվեց Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», ապա ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաև Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։ Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել […]
08:45 28.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնում է Հայաստանից և երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ին: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական աշխատանքին: Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլը» դաշինքին և բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած […]
08:38 28.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երևանի բժշկական համալսարանում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեև համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է»:
08:19 28.12.2018
Հնդկաստանում կինը երկրորդ անգամ մայր է դարձել 65 տարեկանում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ երեխայի հայրը 80-ամյա տղամարդ է։ Այսպիսով՝ կինը դարձել է աշխարհի ամենատարեց ծննդկանը, որը հղիացել է առանց արհեստական բեղմնավորման։ Նախորդ ծննդաբերությունը եղել է 8 տարի առաջ։ Բժիշկների խոսքով՝ նման բան բժշկական պրակտիկայոմ հազվադեպ է հանդիպում։ Ներկայում ամենածեր ծննդկանը […]
08:06 28.12.2018
Հարավային Կորեայի բնակիչները զանգվածաբար հրաժարվում են շան մսից՝ տնային կենդանիների հանդեպ վերաբերմունքի փոփոխության պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ գնալով ավելի ու ավելի շատ կորեացիներ են շներին տեսնում ոչ թե որպես ավանդական սնունդ, այլ մարդու բարեկամ։ Շուն պահելը նորաձև է դարձել։ Հարավային Կորեայում այդ տրամադրությունների ֆոնին փակվել է երկրում շների ամենամեծ սպանդանոցը։ […]
08:00 28.12.2018
Նյույորքյան Քուինս շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է abc7NY-ն, պայթել էլեկտրակայանի տրանսֆորմատորը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, Astoria East and North Queens Con Ed. գործարանում։ Պայթյունի հետևանքով Նյու Յորքի գիշերային երկինքը վառ կապույտ է դարձել։ Քաղաքի վախեցած բնակիչները սոցցանցերում կիսվել են կադրերով։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է այն իրենց վերահսկողության տակ […]
07:47 28.12.2018
Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հարցում Դեմոկրատական կուսակցության դժկամությունը խոսում է նրանց «հիմարության» մասին։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ «Հարավային բաց սահմանը և մեծ թվով հանցագործներն այդ հիմարության հետևանք են»,- գրել է նա։ Սահմանային պատի պատճառով Կոնգրեսում դեմոկրատների հետ Թրամփի վեճերը հանգեցրին այն բանին, որ ամերիկացի օրենսդիրները չկարողացան ընդունել […]