12:33 28.12.2018
«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հերքել է «Հրապարակ» թերթի տարածած լուրը, թե իրեն հեռացրել են ԵՊՀ-ից:
Իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Պետրոսյանը գրել է, որ իրեն բուհից չեն հեռացրել, և հոդվածում գրվածն իրականությանը չի համապատասխանում:
«Ինձ համալսարանից չեն հեռացրել, այս հոդվածի վերնագիրը սուտ է, և գրողը ու նրան նման տեղեկատվություն տվողը խաբում են:
Արդեն մոտ 2 ամիս է, ինչ ես, իմ դիմումի համաձայն, դուրս եմ եկել, դիմումն էլ իրենց փաստաթղթերում կա:
Իմ համար կրթությունը ձևական պրոցես չէ, որ գնամ նստեմ ու ներկա ստանամ, ես պետք է սիրեմ այն, ինչ սովորում եմ, ու ինքը իմ համար լինի առաջնային: Կրթությունը դիպլոմի կամ + դնելու համար չէ ինձ համար, այն ունի կոնկրետ նպատակ: Եթե ես շարունակեի կրթությունը այս մագսիտրոսական ծրագրում, ստիպված պետք է լինեի եկող տարվա առաջին կեսը բացակայեի Հայաստանից, բայց հիմա չեմ կարող քանի որ այն նպատակները, որ ես ու իմ ընկերները մեր առաջ դրել էինք դեռ չեն իրականացել, իսկ դրանք իմ համար այժմ ավելի կարևոր են, քան հենց այս տարի մագիստրոսի դիպլոմ ստանալը: Եթե գնայի կրթության հետևից, դա կլիներ մենակ ինձ համար, իսկ այն հասարակական- քաղաքացիական գործը, որ մենք հիմա անում ենք ինձ համար պատասխանատվություն է ու ավելի կարևոր, քան դիպլոմը ու ես չեմ կարող հիմա այն կիսատ թողել:
Ցանկանում եմ իմ մասնագիտությամբ կրթությունը հետո արտեկրում շարունակել, հուսով եմ՝ կստացվի:
Կրթություն չեն ստանում միայն համալսարանում, այն ավելի մեծ պրոցես է, որ միշտ տեղի է ունենում:
ԵՊՀ-ից դուրս գալը չի կարող ազդել համալսարանում մեր գործունեության վրա, հույս չունենաք, թե վերջ, վերջ կլինի միայն այն ժամանակ, երբ ԵՊՀ-ն առողջացվի»,- գրել է Դավիթ Պետրոսյանը:
https://www.facebook.com/davidpetrosyan.david/posts/2819440884736512?__tn__=-R
15:14 19.08.2025
Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության կանխատեսումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 265-300 ց/հա, Լոռու մարզում՝ 330-370ց/հա, Գեղարքունիքի մարզում՝ 230-250ց/հա: ...
15:06 19.08.2025
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերելՀայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...