TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

16:56 28.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ՝ արտահերթ զեկույցի ձևով: Համակողմանի ուսումնասիրության և հատուկ սկզբունքներով մշտադիտարկման է ենթարկվել քրեակատարողական հիմնարկներում առկա քրեական ենթամշակույթը և դրա ազդեցությունն ազատությունից զրկված անձանց միջև հարաբերությունների և քրեակատարողական համակարգի վրա: Հայեցակարգը նպատակ է հետապնդել վեր հանել այդ հիմնարկներում քրեական ենթամշակույթի գոյության բարենպաստ […]

̰
Դատարանն այսօր քննելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը

16:45 28.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Նիստը քննվելու է դռնփակ: ՀՀ երկրորդ նախագահը, ամենայն հավանականությամբ, նիստին չի մասնակցի: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Պաշտպանները դատարանին խնդրել […]

̰
System of a Down-ի արձանախումբը Սևանա լիճ տեղափոխելուց առաջ կարող է ցուցադրվել Երևանում. քանդակագործ

16:37 28.12.2018

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց հայտնի ռոք խմբի` System of a Down-ի արձանախմբի ստեղծման աշխատանքների ընթացքի մասին: Այս քանդակը պետք է տեղադրվի Սևանա լճի հատակին: Քանդակագործը նշեց, որ SOAD արձանախմբի աշխատանքները վերջերս են ընթացքի մեջ ընկել, խիտ գրաֆիկի պատճառով անգամ չէր կարողանում ժամանակ տրամադրել, բայց մտքով և էությամբ չի կտրվել երբեք: «Կիսատ վիճակում մնացել […]

̰
Ադրբեջանը Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ներկայացրել է որպես ադրբեջանական հուշակոթող

16:36 28.12.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ցուցահանդեսներից մեկի ժամանակ Ադրբեջանն իր արտադրանքը ներկայացրել է Արցախում՝ Ստեփանակերտում, գտնվող «Մենք ենք, մեր սարերը» («Դեդո-Բաբո») հուշարձանի նմանությամբ կառուցված տաղավարով։ Այս մասին հայտնի է դարձել հայ օգտատերերին։ 1967 թվականին Հայաստանի ԽՍՀ միջոցներով ԼՂԻՄ-ում հայ քանդակագործի ձեռամբ կառուցված հուշարձանի օգտագործումը ադրբեջանական կողմը բացատրել է նրանով, թե իբր այդ արձանը կառուցվել է Ադրբեջանի […]

̰
ՊԵԿ-ում ոչ աշխատանքային և տոնական օրերին հերթապահություն կսահմանվի

16:34 28.12.2018

2018թ. դեկտեմբերի 29-ից 2019թ.հունվարի 5-ը ՊԵԿ առանձին ստորաբաժանումներ կաշխատեն արտահերթ ռեժիմով։ Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 29-ին, 31-ին և 2019թ. […]

̰
Սիրիայի բանակը մտել է Մանբիջ․ Թուրքիայի առաջխաղացումը կարող է կասեցվել

16:31 28.12.2018

Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներն այսօր մտել են երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ բնակավայր ու այնտեղ բարձրացրել իրենց դրոշը։ Մինչ այս, այնտեղ իշխում էին քրդական ուժերը, իսկ առաջիկայում սպասվում է թուրքական բանակի հարձակումն այդ ուղղությամբ։ Առանցքային այս բնակավայրում քրդական ուժերի վերահսկողությունը կասկածի տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իրենք դուրս են բերելու […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանի պաշտպանի բողոքը

16:28 28.12.2018

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Պաշտպան Արմեն Հարությունյանը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել էր Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Լրատվամիջոցի հետ զրույցում փաստաբանը նշել է, դեռևս […]

̰
Վաչե Գաբրիելյանը հունվարից նոր աշխատանք կունենա

16:27 28.12.2018

Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հունվարից նոր աշխատանք կունենա կրթական ոլորտում: Ամերիկյան համալսարանն իր շրջանավարտներին նամակով տեղեկացրել է, որ Գաբրիելյանը 2019 թվականի հունվարի 9-ից կդառնա Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի ղեկավարը:

̰
Վրաստանում հրավառելիքից 25 մարդ է տուժել

16:27 28.12.2018

Դեկտեմբերին Վրաստանում հրավառելիքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով տարբեր վնասվածքներով Թբիլիսիի այրվածքաբանական կենտրոն է դիմել 25 մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել է բժշկական կենտրոնի ղեկավար Գոգա Կաշիբաձեն: Նրա խոսքերով՝ տուժածների մեծ մասը 6-12 տարեկան երեխաներ են: Մոտ ապագայում Վրաստանում կարգելվի հրավառելիքի վաճառքն անչափահասներին: Օրինախախտը կտուգանվի: Համապատասխան փոփոխությունները տեղ կգտնեն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում: Նման օրինագծի պատրաստման անհրաժեշտությունն առաջացել է […]

̰
Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կավելանան. Գեղամ Գևորգյան

16:26 28.12.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հրապարակել: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, նոր տարում նոր հաջողություններ և հաղթանակներ։ Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կշարունակեն ավելանալ և ընդլայնվել, […]

̰
SHANTNEWS

16:22 28.12.2018

̰
«Մելլաթ Բանկ»-ի վրա ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Իրանի քաղաքացու

16:19 28.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:16-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է կենսաթոշակի անցած նախկին զինծառայողներին

16:18 28.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների: Վերջիններս Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ կառավարության ընդունած որոշման հետ կապված, որով նախատեսվում է պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 մլրդ 705 մլն դրամ, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն […]

̰
Ոստիկանությունը հորդորում է մինչև հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ

16:17 28.12.2018

ՀՀ ոստիկանությունը, բնապահպանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ: Մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները: Իսկ նպատակը մեկն է՝ արգելել Սևանա […]

̰
5 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել. փաստաբան Նորայր Նորիկյանը դիմել է կառավարությանը

16:11 28.12.2018

Փաստաբան Նորայր Նորիկյանը հանդես է եկել կառավարությանն ուղղված առաջարկով, այն է` վերանայել կայացված որոշումը: «Նախկին զինծառայողները դժգոհ են. 5 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել» վերտառությամբ գրառման մեջ փաստաբանը մասնավորապես նշել է. «ՀՀ Կառավարության կողմից երեկ ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության […]

̰
Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

16:10 28.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հրամանագրերով` Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության […]

̰
Գետափ գյուղում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ

16:08 28.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի գործադրմամբ բնակարան մուտք գործելու, ապօրինի զենք կրելու և օգտագործելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, դիմակավորված 4 անհայտ անձինք, ուրիշի գույքը առերևույթ հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք […]

̰
Թյուր կարծիք է, թե շտապօգնությամբ հիվանդանոց գնալու պարագայում հիվանդի բուժումն անվճար է. Թագուհի Ստեփանյան

16:06 28.12.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն անդրադարձել է տարածված այն կարծիքին, թե հիվանդը, որին շտապօգնությամբ են հիվանդանոց հասցնում, հիվանդանոցում անվճար է բուժօգնություն ստանում: «Երկար տարիներ միշտ զգուշացնում ենք, բայց երևի թե դա եկել է խորհրդային տարիներից՝ այն ժամանակ անվճար էր ամբողջ բուժումը: Չկա նման բան, շտապօգնության մեքենայով տեղափոխելը հիվանդանոց ոչ մի ձևով […]

̰
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

15:56 28.12.2018

ՀՀ կրթության և գիտության փոխնախարարն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  ղեկավարությունն այսօր Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի անդամներին են ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանն է, որը նախկինում եղել է նույն բուհի դասախոս: Կարինե Ավդալյանը, որը 15 տարի ղեկավարել է բուհի մասնաճյուղը, այսօր ավարտեց պաշտոնավարման ժամկետը: Արդեն մի քանի ամիս է՝ այս […]

̰
Դիլիջանում նորից ծառեր են հատվել. ահազանգ

15:45 28.12.2018

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հոլովակ է տարածել, որտեղ ահազանգում է՝ Դիլիջանում նորից ծառեր են հատվել: «Այս անգամ գտանք 10 հատ մեծ եղևնի: Գուցե էլի կան, պետք է ուսումնասիրել, բայց մնացածը թողնում ենք համապատասխան մարմինների վրա: Այս դեպքը բացահայտելը պիտի դժվար չլինի մասնագետների համար»,- ասում է նախաձեռնության անդամներից մեկը:

̰
Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

15:45 28.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաֆիկ Մանսուրին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև երկու երկրների քաղաքների միջև ակտիվ համագործակցության մեջ: Քաղաքապետը նշել է […]

̰
Սիմվոլիկ նվերներ Ամանորի համար

15:36 28.12.2018

Այժմ բոլոր հայտնի խանութները և առևտրի կենտրոններն իրենց հաճախորդներին առաջարկում են ձեռք բերել նվեր քարտեր։ Ժամանակի սղության պատճառով նվեր քարտը հիանալի տարբերակ է։ Կարող եք ցանկացած գումարի սահմաններում լիցքավորել այն, ինչը նվերի հասցեատիրոջը հնարավորություն կտա ինքնուրույն ընտրել իր իսկ ցանկացած նվերը։   Յուրահատուկ նվեր կարող է լինել նաև թերմոսը կամ թերմոբաժակը։ Կարող եք ընտրել տարբեր […]

̰
«Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է

15:29 28.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Պյոտր Ցիգանկովի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ կոմիտեից տեղեկացրել էին, որ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ենթակապալառու կազմակերպությունների ղեկավարներին

15:27 28.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ենթակապալառու կազմակերպությունների ղեկավարներին, որոնց աշխատակիցները փակել էին Երևան-Թալին ճանապարհահատվածը և պահանջում էին, որպեսզի ծրագրի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը վճարի ենթակապալառուներին, որոնք էլ իրենց հերթին վճարեն օգոստոսից չվճարված աշխատավարձերը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև […]

̰
Ռուսաստանը և Թուրքիան կքննարկեն Սիրիային առնչվող Անկարայի ծրագրերը

15:20 28.12.2018

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ 2×2 ձևաչափով ռուս-թուրքական հանդիպման ընթացքում կքննարկվի իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև տարածաշրջանում Անկարայի կողմից նախատեսվող գործողությունները: Այս մասին հայտնում է Russia Today-ը: «Հանդիպումը կկայանա վաղը: Պետք է հստակեցնել գործողությունները և ընկալումը Սիրիայում իրավիճակի հետագա զարգացման ուղղությամբ»,- ասել է նա: Պեսկովը տեղեկացրել […]

̰
SHANTNEWS

15:19 28.12.2018

̰
Ցայտնոտի մեջ ենք․ Պեսկովը՝ հայ-ռուսական «գազային» բանակցությունների մասին

15:05 28.12.2018

Մոսկվայում Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի միջև գազի մատակարարումների գների մասին բանակցությունների արդյունքում որոշվել է ավելի ակտիվացնել բանակցությունները, քանի որ համաձայնության գալու համար որոշված է կոնկրետ ժամկետ։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Որոշվել է ինտենսիվացնել գազի վերաբերյալ երկխոսությունը, որովհետև մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարողանում ակտիվ բանակցություններ արձանագրել մեր […]

̰
Ձյունը շտապօգնության համար րոպեների ուշացում է արժենում

15:03 28.12.2018

Այսօր ասուլիսի ժամանակ Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից լրագրողները հետաքրքրվել են, թե  ինչ ազդեցություն է ունենում ձյունը շտապօգնության ծառայության վրա։ «Ձյան առատությունը, իհարկե, դժվարացնում է աշխատանքը, hատկապես, երբ ամբողջ քաղաքում են խցանումները: Ունենում ենք նաև ուշացումներ, ինչ ասեմ՝ տա Աստված, նման դեպքեր չլինեն»,- ասել է Ստեփանյանը: Հարցին, ձնաշատ օրերին հնարավոր չէ՞ ավելացնել մեքենաների ու […]

̰
Ձմեռ պապից ուզում եմ ցանկանալ, որ մեր բոլոր երեխաներն ամբողջ տարի ուրախ լինեն, լավ նվերներ ստանան. նախագահ

14:56 28.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում հյուրընկալվել են մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ  կապերի և տեղեկատվության վարչությունից: «Ձմեռ պապից ուզում եմ ցանկանալ, որ մեր բոլոր երեխաներն ամբողջ տարի ուրախ լինեն, երգեն, լավ նվերներ ստանան: Ուզում եմ, որ մեր տղաները, ովքեր երազում են զինվոր դառնալ, թող դառնան ու […]

̰
Ոստիկանությունը հորդորել է պահպանել պայթուցիկների օգտագործման անվտանգության կանոնները

14:49 28.12.2018

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել տոնական պայթուցիկների օգտագործման ու անվտանգության վերաբերյալ: Ոստիկանությունը հորդորել է պահպանել տոնական պայթուցիկների օգտագործման անվտանգության կանոնները:    

̰
BACK_TO_TOP