07:34 28.12.2018
Ղրիմի հյուսիսում ավարտվել է ռուս-ուկրաինական սահմանին ցանկապատի կառուցումը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Անվտանգության դաշնային ծառայության Ղրիմի սահմանային վարչությանը։ Շինարարության նախագծի մշակումը սկսվել էր 2015 թվականին։ Ներկայում ազդանշանային համակարգի տեղադրումը լիովին ավարտվել է և շահագործման հանձնվել։ Ավելի քան 60 կմ երկարությամբ կառույցը հանդերձված է տարբեր տեսակի գործողությունների հարյուրավոր ցուցիչներով, այդ թվում՝ ռադիոճառագայթային, […]
07:15 28.12.2018
Վիեննայում երկու անհայտ անձինք հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա։ Վնասվածքներ են ստացել 5 վանականներ։ Այս մասին հաղորդվում է քաղաքի ոստիկանության թվիթերյան էջում։ Տուժածներից մեկի մոտ առկա է գլխի լուրջ վնասվածք։ Տուժածների տարիքն է 56-68։ Նրանց կապկպված են գտել հարձակումից ժամեր անց։ Դեպքը տեղի է ունեցել Վիեննայի հյուսիսային Ֆլորիդսդորֆ շրջանում։ Ենթադրաբար, խոսքը թալանի, այլ ոչ թե […]
01:14 28.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով խոսել է մոսկովյան այցի մասին․ «Ընդհանուր առմամբ, երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ քննարկեցինք։ Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Կարող եմ արձանագրել, որ այդտեղ լիակատար ըմբռնում ունենք։ Այս քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր»։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քննարկվել […]
01:00 28.12.2018
Իդեալական կլիներ, եթե մենք այդ համարձակությունն ունենայինք (նախարարների ու փոխնախարարների մրցույթներ անցկացնելու-խմբ.): «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը: «Տեսեք, թե ինչի մասին է խոսքը: Ես նույնիսկ չէի ցանկանա, որ անձերի մրցույթ լիներ: Շատ ավելի ինստիտուցիոնալ ճանապարհով փորձեն գնալ: Ես մշտապես կողմնակից եմ նրան, որ առաջարկվեն ծրագրեր, անունները հանվեն, […]
00:38 28.12.2018
Տոներին ամենասպասված նվերները, պարզվում է անլար ականջակալներն են: 95toMac-ի փոխանցմամբ՝ այս ականջակալների հարցումներն այնքան շատ են եղել, որ դրանք շատ հաճախ սպառվել են ու մյուս հարցնողները ստիպված են եղել մեկ այլ վայրում փնտրել նման ականջակալներ: Հարցումների ակտիվությունը բերել է նրան, որ համացանցում անգամ մեմեր են հայտնվել այս թեմայով: Այս պատկերներում ականջակալներ ունենալը համադրվում է երազանքների […]
00:30 28.12.2018
Ռուս հանրահայտ դիզայներ Վալենտին Յուդաշկինի դուստրը հայտնել է, որ ուռուցքի դեմ պայքարում իր հայրը հաջողության է հասել ու հիմա լավ է զգում իրեն: Այս մասին հայտնում է kp.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ համացանցի օգտատերերից մեկը գրել է դիզայների դստերը, որ նրա հայրն ուռուցք ունի: Ինչին ի պատասխան՝ Գալինա Յուդաշկինան գրել է՝ արդեն ամեն ինչ լավ է: Հաղորդվում […]
00:23 28.12.2018
ԱՄՆ-ում դուստրերն իրենց հայրիկին անակնկալ նվեր են մատուցել: Երեխաները նրան փոքր խաղալիք արջուկ են նվիրել, որում տեղադրված է եղել նրա մահացած մոր ձայնագրությունը: Այս մասին հայտնում է The Mashable-ն: Հաղորդվում է, որ նվերը ստանալուց ու մոր ձայնը լսելուց հետո հայրը հուզվել է ու չի կարողացել պահել արցունքները: Տեսանյութը վիրուսային էֆեկտով տարածվել է համացանցում՝ մի քանի […]
00:15 28.12.2018
Մենք մեկընդմիշտ պետք է հստակեցնենք մեր ռազմավարությունը, որից բխեցնենք, թե պետական ապարատն ինչին է ծառայելու, հետո արդեն գործառույթներ և ձևաչափ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով Հայաստանում նախարարությունների կրճատման ու մի նախարարության մեջ ներառման հարցի մասին: «Եթե էսպես գնանք՝ շատ երկար կծառայի մեզ պետական կառավարման համակարգը, հանրային […]
00:07 28.12.2018
Զբոսաշրջային ոլորտի ռուս փորձագետները կազմել են ռուս զբոսաշրջիկների համար 2018-2019 տարիներին ճանապարհորդելու համար անվտանգ երկրների ցանկը: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այդ ցանկում է ընդգրկվել նաև Հայաստանը: «Ամենաանկանխատեսելի վայրերում տեղի են ունենում ահաբեկչական հարձակումներ, ջրհեղեղներ, ցունամի, բնական աղետներ և այլն: Այդ պատճառով հարյուրտոկոսանոց անվտանգության մասին դժվար թե հնարավոր լինի խոսել»,- հայտարարել է Ռուսաստանի զբոսաշրջային ընկերությունների ասոցիացիայի փոխնախագահ Վիկտոր […]
23:59 27.12.2018
Հայտնի է 2018 թվականի ընթացքում ամենավատ սմարթֆոնը: Հակառեյտինգը գլխավորել է Red Hydrogen հեռախոսը, որի դրական կետերից են երկար աշխատող մարտկոցն ու բարձր ձայնը, հայտնում է The Mashable պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ մասնագետները հեռախոսի մյուս որակները գնահատել են որպես «ամբողջությամբ բացասական»: Հոդվածի հեղինակը նշել է, որ սմարթֆոնի էկրանը շատ վատ որակ ունի, իսկ հեռախոսը չափսերով […]
23:40 27.12.2018
2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի «Փաթեթավորված խմելու, այդ թվում՝ հանքային ջրի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: «Տեխնիկական կանոնակարգով սահմանվում ու ներկայացվում են անհրաժեշտ հատուկ պայմանները՝ արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման ու վերամշակման համար»,- ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ, օրինակ, երեխաների համար […]
23:27 27.12.2018
Ֆրանսիայում փրկարարները ձնահոսքի տակից դուրս են բերել 12 տարեկան տղայի, որը 40 րոպե մնացել էր ձյան տակ: Այս մասին հայտնում է France Bleu-ն: Նշվում է, որ երեխան ծնողների հետ միասին լեռնային դահուկներով սահելիս է եղել Լա-Պլան հանգստավայրի տարածքում, որի հետևանքով ձյունը ներքև է թափվել: Տղային հնարավոր է եղել հայտնաբերել միայն հատուկ վարժեցված փրկարարական շան միջոցով: Փրկարարները […]
23:12 27.12.2018
Անգելա Մերկելին տեղափոխող կառավարական А340 օդանավի հարկադրված վայրէջքի պատճառը Lufthansa ավիաընկերությունն է, գրում է Spiegel ամսագիրը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ օդանավը վերջին անգամ նորոգվել է 2009 թվականին: Դրանից հետո պարբերաբար տեխնիկական հսկում է անցել, սակայն 2010 թվականին ավիաընկերությունը տեղյակ չի պահել օդաչուներին նոր թվային կապի մասին: Այդ պատճառով օդաչուները չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել տեխնիկական խափանման ժամանակ և հարկադրված վայրէջք […]
22:57 27.12.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է ռուսական լրատվամիջոցների կողմից 2018-ին ամենաշատ հիշատակվող անձանց ցանկում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Ռուսական «Մեդիալոգիա» ընկերության տվյալներով՝ Ջիգարխանյանը 2018-ին ամենաշատ հիշատակված դերասանների ցանկում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ 27 604 հիշատակում: Առաջին տեղը նա զիջել է դերասան Կոնստանտին Խաբենսկուն, որին լրատվամիջոցները հիշատակել են 27 819 անգամ: Ռուսական լրատվամիջոցներում տարվա ամենաշատ հիշատակված […]
22:42 27.12.2018
Շան հետ զբոսնելիս ամերիկացի Ռենդի Խեյսը թփերի մեջ փուչիկի մնացորդներ էր հայտնաբերել, որի վրա փակցված էր Մեքսիկայում ապրող աղջնակի կողմից գրված ամանորյա ցանկություններով նամակ: Տղամարդը, որը մեկ տարի առաջ կորցրել էր որդուն, ցանկացել է ամեն գնով իրականացնել անծանոթ աղջնակի երազանքը: «Ութամյա Դայամին ամրացրել էր իր թերթիկը՝ հավատալով հրաշքի, հավատալով, որ որևէ մեկը կիրականացնի իր երազանքը: […]
22:29 27.12.2018
2019 թվականին ամբողջ տարվա ընթացքում Ռուսաստանի տարբեր մարզերում ու քաղաքներում կկազմակերպվի հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի շարժական ցուցահանդեսը: Կներկայացվեն Այվազովսկու անվան Թեոդոսիայի պատկերասրահում ցուցադրվող ստեղծագործությունները, լրագրողներին հայտնել Է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան: Նկարները կլինեն հուսալի պաշտպանված, հավաստաիացրել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Հիշեցնենք՝ Այվազովսկու կողմից Թեոդոսիայում հիմնված պատկերասրահը Ռուսաստանի հնագույն գեղարվեստական թանգարաններից մեկն է: […]
22:15 27.12.2018
Չկա մի հիվանդանոց, որի վերակենդանացման բաժանմունքում H1N1 վիրուսով ու դրա բարդացումներով հիվանդներ չլինեն: Մասնագետներն են հաստատում: Գրիպի գրոհին հաճախ չեն կարողանում դիմադրել խոցելի խմբերը՝ երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապողներ: Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվացում կա: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է. շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչև լրիվ ապաքինումը։ Դեկտեմբերից սկսած բոլոր […]
21:59 27.12.2018
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ Արայիկ Առաքելյանը, ՀԿԱՎ պետ Գեորգի Այվազյանը, ՄԻՊ Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, տեղակալ […]
21:47 27.12.2018
Դեկտեմբերի 27-ին` ժամը 16:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., […]
21:33 27.12.2018
Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ընդունեց Ամանորի և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ավարտական դասարանների, սոցիալ-կրթական կենտրոնների սաներին, ինչպես նաև Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերի անդամներին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի […]
21:19 27.12.2018
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս են բերվելու հստակ ծրագրված ձևով:
21:04 27.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանից տեղեկացել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի վաղը՝ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին: Հիշեցնենք, որ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ […]
20:52 27.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Մեղրիի, Գորիսի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական […]
20:38 27.12.2018
Քարդաշյան-Ջեններ քույրերն իրենց մորը՝ Քրիս Ջեններին, անպարկեշտ գրառմամբ ճամպրուկ են նվիրել: Լուսանկարն իր Instagram-ի էջում հրապարակել է Քորթնի Քարդաշյանը: 15 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ճամպրուկի վրա գրված է եղել Rich as fuck («Անպարկեշտորեն հարուստ»): Լուսանկարում Քրիս Ջենները կեցվածք է ընդունել գիշերազգեստով ու արևային ակնոցով:
20:22 27.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը խոսել է Հայաստանի պետական համակարգի աշխատանքի արդյունավետության ու դրա համար անհրաժեշտ մի շարք նախապայմանների մասին: Հաղորդավարի դիտարկմանը, թե Հայաստանի պետական համակարգում 104.000 աշխատող կա, մասնագետն ասել է, որ դա ինքնախաբեություն ու ավելորդ ճոխություն է: «Միանշանակ շատ է: Շատերը խոսում են, որ սոցիալական հարց է լուծվում: Չի […]
20:15 27.12.2018
Շիրակի մարզի այն համայնքները, որոնք այս տարի տուժել էին կարկտահարությունից, կառավարության որոշմամբ դրամական փոխհատուցում են ստանում: Փոխհատուցումը վերաբերում է 50 տոկոսից ավելի վնաս կրած ցանքերին: Մարզում կարկտից տուժել է 5000 հա ցանքատարածք, վնասը գնահատվել է 3 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումը ընդամենը 125 մլն դրամ է կազմում: Առափի գյուղի բնակիչ Ռաֆիկ Ղարաքեշիշյանի տնամերձում դեռևս երևում են […]
20:04 27.12.2018
Ամերիկացին աշխարհում առաջին անգամ միայնակ անցել է Անտարկտիդան: Խոսքը 33-ամյա Քոլին Օ՝Բրեդիի մասին է: Նա իր արշավը սկսել էր նոյեմբերի 3-ին, իսկ ավարտեց դեկտեմբերի 26-ին: 54 օրում ամերիկացին անցավ շուրջ 1500 կիլոմետր և միայնակ հաղթահարեց հարավային բևեռի մայրցամաքը: «Վերջին 32 ժամը ամենաբարդն էին իմ կյանքում, սակայն ինձ պարգևեցին ամենահրաշալի պահերը: Վերջին 129 կիլոմետրը ես անցել […]
20:02 27.12.2018
3900 բնակչություն ունեցող Արշալույսը ՀԱԷԿ-ին ամենամոտ գտնվող համայնքներից է` ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Սակայն համայնքն արտակարգ իրավիճակների դեպքում ապահովված չէ հատուկ ապաստարաններով և պաշտպանիչ միջոցներով, գրում է Ecolur-ը: Ճառագայթային անվտանգության մասին գիտելիքներ ստանում են միայն դպրոցականները` «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման ժամանակ: «Ուսման գործընթացում կան հատուկ դասաժամեր, 9-10-րդ դասարանների աշակերտներին ուսուցանում ենք և զուգահեռ անցկացնում […]