14:50 03.12.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրի քաղաքում 57-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները: Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, որը հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, […]
14:42 03.12.2018
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ խորհրդի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
14:40 03.12.2018
Հանրապետական կուսակցությունը հավաքներ չի անում, բայց մշտապես ուշադրության կենտրոնում է, որովհետև «Իմ քայլը» դաշինքը մշտապես հիշատակում է նախկին իշխանություններին։ «Բարգավաճ Հայաստանն» ու մյուս ուժերն էլ ունեն իրենց ընտրազանգվածները, թեև դրանց «սահմանները» այդքան էլ հստակ չեն։ Այսօրվա ասուլիսի ընթացքում Կարեն Քոչարյանը, Ահարոն Ադիբեկյանը և Ազատ Արշակյանը քննարկեցին քարոզարշավի ընթացքը։
14:35 03.12.2018
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ […]
14:31 03.12.2018
Սաուդցի լրագրող Ջեմալ Խաշըգջին մինչև կյանքի վերջին օրերը քննադատել է Սաուդյան Արաբիան և արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին: Սաուդցի լրագրողը նաև պլանավորել էր ստեղծել երիտասարդական օնլայն շարժում սաուդյան իշխանությունների դեմ: Այս մասին հաղորդել է CNN-ը: Լրատվամիջոցների տվյալներով՝ լրագրողի ծրագրերի մասին է վկայում նրա նամակագրությունը սաուդցի ակտիվիստ Օմար Աբդուլ Ազիզի հետ, որը բնակվում էր Մոնրեալում: Աբդուլ Ազիզը հայտարարել […]
14:25 03.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: SHANTNEWS.am-ն Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացավ, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
14:19 03.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին: Վերջինս առաջին անգամ Հայաստան էր այցելել շուրջ երեսուն տարի առաջ` որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին: Նախագահ Սարգսյանը հետահայաց անդրադարձել է Միացյալ Թագավորության կառավարության ու ժողովրդի կողմից երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերված օգնությանը, մասնավորապես նշելով, որ ողբերգական աղետը լայն արձագանք էր ստացել […]
14:16 03.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, G20-ի շրջանակներում տեղի ունեցած եզրափակիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով արգենտինահայ լրագրողի հարցին, հայտարարել է, որ Թուրքիան առնչություն չունի 1915 թվականին հայերի ցեղասպանության հետ: «Թուրքիային չի կարելի մեղադրել հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու մեջ: Թողնենք այս քննարկումը պատմաբաններին: Դա մեր պատմության մաս չի կազմում, և մենք պատրաստ ենք ցանկացած քննարկումների»,- մեջբերում է Էրդողանի […]
14:15 03.12.2018
«Ես քաղաքական գործիչ եմ և անում եմ քաղաքական հայտարարություն՝ ինչի՞ համար են Հանրապետական կուսակցության քաղաքապետներն ու գյուղապետները դուրս եկել Հանրապետականից և սատարում Նիկոլին: Սա քաղաքական հարցադրում ա»,- հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում: Նրա պնդմամբ, օրինակ՝ Գորիսի քաղաքապետը գնում է քարոզարշավի և սատարում Նիկոլ Փաշինյանին: «Էս ամբողջ պրոբլեմը […]
14:11 03.12.2018
Ակցիայի մասնակիցները մեծ ոգևորությամբ և ուրախությամբ են խոսել իրենց զգացողությունների մասին:
14:04 03.12.2018
«Ամեն տարի մեռ լեռնաշխարհում գոյանում է 7 մլրդ խմ ջրային պաշար: Մեզ մաքսիմում պետք է 1 մլրդ խմ ոռոգման ջուր, անգամ, եթե 24 ժամ ոռոգման ջուր լինի, բայց մենք գնում, Սևանից ենք ջուր ուզում: Առաջիկա տարիներին պետք է փոքր ջրամբարներ կառուցենք»,- խոսելով նախընտրական ծրագրերից՝ Վեդիում ասել է «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Ամբողջ աշխարհի […]
13:59 03.12.2018
Մեզ պետք չի, որ որևէ մեկը կասկածի տակ դնի մեր կառավարության օրինականությունը: Այս մասին Վեդիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը: «Մեր կառավարությունը, մեր դաշինքը ոչ մի հարամ ձենի անհրաժեշտություն չունի: Ոչ մեկը թող չփորձի որևէ ապօրինություն թույլ տալ, որևէ քաղաքացու իրավունքը սահմանափակի, առավել ևս, եթե մեկին պիտի ասեն՝ գնա, քվեարկի […]
13:55 03.12.2018
«Հեղափոխություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել իշխանության բռնի զավթում»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը: Նրա խոսքերով՝ ցանկացած երկրում, այդ թվում՝ ամենալավ ապրող երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում, եթե դու անընդհատ վատ ապրող ժողովրդին ասում ես՝ լավ չեք ապրել, որովհետև թալանել են, այդ մարդիկ ինչ-որ մի […]
13:50 03.12.2018
ՈւԵՖԱ-ն հաստատել է 2021 թվականից սկսած երրորդ ակումբային մրցաշարի ստեղծումը: Նոր մրցաշարը կանցկացվի Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի ձևաչափով: Մրցաշարը բաղկացած կլինի խմբային փուլից, որտեղ կլինի ութ խումբ՝ չորսական թիմով: 1/8 եզրափակչից առաջ կանցկացվի փլեյ-օֆֆ փուլ, որտեղ խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերը կմրցեն Եվրոպա լիգայի խմբային փուլում երրորդ տեղը զբաղեցրած թիմերի հետ: Նոր մրցաշարում նախատեսում […]
13:29 03.12.2018
«Այսօրվա վիճակը գալիս է ՀՀՇ-ից. 7 տարվա մեջ իրենք այնպես են երկիրը քանդել, որ 20 տարի ա մենք փորձում ենք դզել, էլի չենք կարողացել ամբողջությամբ դզել»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը: Դիտարկմանը, թե այսինքն`20 տարի դզո՞ւմ էիք և դուք ովքե՞ր, Մենուա Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանից սկսած: […]
13:23 03.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 82 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության 9, ծեծի 8, ապօրինի ծառահատման 6, բնակարանային գողության և սպանության սպառնալիքի 4-ական, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, յուրացման կամ վատնման ու փաստաթղթի կեղծման 2-ական, […]
13:20 03.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և նորաստեղծ «Լազարևյան ակումբի» մի խումբ անդամների, որոնք Երևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր քննարկումների համար: Նրա […]
13:20 03.12.2018
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացրել է, թե ինչ ընթացակարգ ունի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը: «Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները՝ ներկայացնում եմ ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածը. Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն […]
13:15 03.12.2018
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան էջում դիմել է թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին: «Բարի օր, Համազգային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվ, քայլ անենք միասին: Իբրև նորանշանակ գեղարվեստական ղեկավար՝ լավատեսությամբ համակված և նաև ստեղծված իրավիճակից ելնելով, արժևորելով Ձեր մասնագիտական որակները և թատրոնի հանդեպ Ձեր նվիրվածությունն ու սերը, աշխատելու և արարելու Ձեր ցանկությունը՝ Առաջարկում եմ՝ […]
13:13 03.12.2018
Դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի խաղացանկը` 23.03.19 Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան` 23:45 26.03.19 Հայաստան-Ֆինլանդիա` 21:00 08.06.19 Հայաստան-Լիխտենշտեյն` 20:00 11.06.19 Հունաստան-Հայաստան` 22:45 05.09.19 Հայաստան-Իտալիա` 20:00 08.09.19 Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա` 20:00 12.10.19 Լիխտենշտեյն-Հայաստան` 22:45 […]
13:13 03.12.2018
Գինեսի ռեկորդների գրքում Սևաստոպոլը ներկայացվել է որպես ռուսական քաղաք: Այս տեղեկատվությունը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագրում և այս մասին հայտնել է հենց Guinness World Records հրատարակչությունը: Գրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Ալեքսանդր Բենեդիկտովը Սևաստոպոլում իրերի հավասարակշռման նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա թարմացրել է իր իսկ սահմանած ռեկորդը՝ մեկ մեխի վրա պահելով ևս […]
13:10 03.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Վեդիում: «Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 30 մլն դոլարով: Սա նաև վեդեցիների շնորհքն է: Մյուս տարի այս ծավալը պետք է մեծանա: Մեր գյուղատնտեսությունում կա հիմնական պրոբլեմ՝ այն չափից ավելի կախված է եղանակային պայմաններից: Մենք 21-րդ դարում ենք գտնվում, և 21- րդ […]
13:08 03.12.2018
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում է վաճառել 218 միլիոն դոլար արժեցող Boeing 787 Dreamliner օդանավը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է վաճառել պետական 60 ինքնաթիռներն ու 70 ուղղաթիռները: «Մենք կվաճառենք բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնցից օգտվել են կոռումպացված քաղաքական գործիչները»,- իր որոշումը պարզաբանել է Օբրադորը: […]
13:04 03.12.2018
«Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե քանի որ ինքը մանկուց միշտ հետաքրքրվել է քաղաքականությամբ, միշտ փորձել է պատկերացնել, թե ինչ կաներ ինքն այս կամ այն ուժի փոխարեն: Ասաց, թե երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, մտածում էր, որ ՀՀԿ-ն որոշակի դասեր կքաղի, օրինակ՝ բոլոր օդիոզ դեմքերին կմղի երկրորդ պլան: «Համեմատաբար, ինչքանով որ […]
13:04 03.12.2018
Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է նախընտրական քարոզչության եռման աստիճանը: Ֆեյսբուքյան լայվն այսպես սկսեց ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը: «Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ իր վարկանիշը վերջին 2 ամսվա ընթացքում սրընթաց անկում է ապրում: Այս պահի դրությամբ այն կազմում է մոտ 70-72 տոկոս: […]
13:00 03.12.2018
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: «Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն […]
12:58 03.12.2018
ՀՀ զինված ուժերը, ինչպես նախկինում, այսօր էլ վստահորեն պահպանում ու պաշտպանում են մեր սահմաններն ու անվտանգությունը: Այս մասին Արարատում ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Նրանք, ովքեր եղել են սահմանին և առաջնագծում, տեղյակ են այդ դիրքային նրբություններից, գիտեն, որ դիրքերը սեզոնային և որոշակի այլ փոփոխության են ենթարկվում, կարող են արձանագրել, […]
12:49 03.12.2018
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է H-1B տեսակի վիզաների տրամադրման նոր կարգի մասին: Այն էականորեն նվազեցնելու է ամերիկյան ընկերությունների արտասահմանյան աշխատուժի ներգրավման հնարավորությունները: Ըստ նոր կարգի՝ վիզաներ կտրամադրվեն մասնագիտական բարձր կարգ ունեցող այն քաղաքացիներին, որոնք կունենան նվազագույնը բակալավրի աստիճան: H-1B վիզաների նոր կարգով խաղարկությունը կլինի 2019 թվականի ապրիլին: Տարեկան տրվում է 65 հազար այդպիսի վիզա: […]