TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

ԲԴԽ պարզաբանումը` Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին

17:08 25.12.2018

Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու լուրը տեղիք է տվել հանրային դժգոհությունների, փորձ է արվել անգամ պարզաբանումներ պահանջել որոշում կայացրած դատավորից և այլն: Նմանաբնույթ հարցերը մշտապես եղել են Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության առանցքում, ուստի այս առնչությամբ պարզաբանումներ է տվել այդ կառույցի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ […]

̰
Տնտեսված գումարների վերաբաշխման արդյունքում 2018թ. նախատեսվածից շատ ճանապարհ է հիմնանորոգվել

17:07 25.12.2018

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ տնտեսված գումարների վերաբաշխման արդյունքում 2018 թ. հիմնանորոգվող ու վերանորոգվող ճանապարհների երկարությունը կազմել է 134 կմ` նախատեսված 80 կմ-ի փոխարեն: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հայտնում է, որ 2018թ. Հայաստանում կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել է 210 կմ ճանապարհ։ «Ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել […]

̰
ՀԿԵ-ի աշխատակիցները խնդրում են Փաշինյանին Պուտինի հետ քննարկել երկաթուղու հարցը. Գորգիսյան

17:06 25.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իրեն դիմել են «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները՝ իրենց մտահոգությունը հայտնելով կատարվող իրադարձությունների մասին։ «Նրանք նշում են, որ երկաթուղին շարունակում է աշխատել այնպես, ինչպես եղել է, ավելին, ղեկավար անձինք վստահեցնում են, որ որևէ խնդիր չունեն, ինչպես աշխատել են, այնպես էլ կաշխատեն, […]

̰
Վրացին Սուրբ Ծնունդն անց է կացրել վագրի վանդակում

16:45 25.12.2018

Սուրբ Ծննդի գիշերը վագրը վնասվածքներ է պատճառել իր վանդակում հայտնված վրացուն: Միջադեպը տեղի է ունեցել իտալական Ռեդժո-դի-Կալաբրիա քաղաքում: Այդ մասին հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին: Հաղորդվում է, որ Վրաստանի 25-ամյա քաղաքացին ապօրինի մուտք է գործել կրկես: Մերկացել է և մտել վայրի կենդանու վանդակը: Ենթադրվում է, որ այդ համարձակ քայլի հեղինակը վանդակ […]

̰
Կայացել է ԳՄ ամենամյա գրական մրցանակաբաշխությունը

16:40 25.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կայացել է Գրողների միության ամենամյա գրական մրցանակաբաշխությունը և պարգևատրվել լավագույն ճանաչված գործերի հեղինակները: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորել է պարգևատրվածներին և հույս հայտնել, որ հաջորդ տարի գրողներն ավելի ակտիվ գործունեություն կծավալեն: «2018թ. ընթացքում շուրջ 40՝ տարբեր սերնդի գրողներ, արժանացել են տարբեր մրցանակների: Այս տարի նաև նոր մրցանակաբաշխություններ ենք իրականացրել, որոնց նպատակը […]

̰
Վրաստանում գրիպի H1N1 շտամ է տարածվում. կա 2 զոհ

16:36 25.12.2018

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն զգուշացրել է հանրությանը։ «Վերջին 3 շաբաթվա ընթացքում ունենք գրիպի աճող դինամիկա: Եթե մինչ այդ գոյություն ուներ գրիպի սովորական տեսակ, ապա այս անգամ գործ ունենք H1N1 շտամի հետ, որն աչքի է ընկնում իր ագրեսիվությամբ, քան նախորդ տարի H3 վարակի շտամը: Ցավոք, ունենք 2 զոհ, այդ իսկ պատճառով կոչ եմ անում բնակչությանը […]

̰
Չեմ կարծում, որ դրանք բերվել են պաշտոնյաներին գաղտնալսելու համար. Սուրեն Սարգսյանը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից գաղտնալսող սարքերի ձեռքբերման մասին

16:30 25.12.2018

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից գաղտնալսող սարքերի ձեռքբերմանը, նշեց, որ դա աննախադեպ երևույթ չէ, մի շարք պետություններում մի շարք երկրների դեսպանություններ նման սարքեր ունենում են, ձեռք են բերում տարբեր նպատակներով: «Կոնկրետ այս սարքերը, որոնք ձեռք է բերել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, դեսպանության` ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի և իրավապահ մարմինների դեպարտամենտն […]

̰
Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների աճ է գրանցվել.  Հովհաննես Վարդևանյան

16:29 25.12.2018

«Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, նկատվում է քաղցկեղային հիվանդությունների աճ, որը պայմանավորված է նաև դիմելիության աճով»,- այս մասին դեկտեմբերի 25-ին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժնի պետ Հովհաննես Վարդևանյանը: Կանանց մոտ առաջատարը կրծքագեղձի քաղցկեղն է, երկրորդ տեղում արգանդի վզիկի քաղցկեղն է, որը ևս երիտասարդացել է և պահանջում է աչալրջություն: Տղամարդկանց մոտ մահացությամբ առաջին տեղում թոքի […]

̰
Էջմիածինցիները ցանկանում են ազատվել իրենց հետապնդող մտավախություններից. Հրանուշ Խառատյան

16:06 25.12.2018

Էջմիածինցիների համար Մանվելի ներկայությունը, անկախ նրա այսօրվա հնարավորություններից, մի տեսակ տագնապի իրավիճակ առաջացնող է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Մենք իզուր ենք հեշտությամբ մոռանում, որ Էջմիածինն իսկապես շատ ահաբեկված էր Մանվելի ներկայությունից… Ես չեմ ուզում նորից ասել, որ էստեղ անպայման այն մարդիկ են, որոնք ամենաարդարն են, բայց մարդիկ […]

̰
Թուրքիան «Google Maps»-ից պահանջել է հեռացնել Քրդստանի քարտեզը

16:05 25.12.2018

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը բողոքով դիմել է «Google»-ին։ Բանն այն է, որ «Google Maps»-ի անգլերեն տարբերակում տեղ գտած Քրդստանի քարտեզը ներառում է այսօրվա Թուրքիայի տարածքի զգալի մասը։ Թուրքիայի «İyi» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Յավուզ Աղըրալիօղլուի հարցմանն ի պատասխան` Թուրհանը տեղեկացրել է, որ թուրք մասնագետները «Google»-ի ներկայացուցիչներից արդեն պահանջել են անհապաղ հեռացնել նշված […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը կլուծվի Պուտին-Փաշինյան հանդիպմանը

16:00 25.12.2018

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածության հաստատման հարցը կլուծվի դեկտեմբերի 27-ին՝ ՌԴ և ՀՀ ղեկավարների հանդիպմանը: «Հուսով ենք՝ հայկական կողմը իմաստուն կգտնվի և հաշվի կառնի 5 նախագահների դիրքորոշումը: Երբ դու կազմակերպության անդամ ես, պետք է պատրաստ լինես փոխզիջումների»,- ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերել «Կոմերսանտ» թերթը: Նշվում […]

̰
Լիվերպուլում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան տուժածներ

15:55 25.12.2018

Մեծ Բրիտանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, հայտնում է Daily Star-ը: Դեպքը տեղի է ունեցել բրիտանական Լիվերպուլ քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ: Դեպքի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ոստիկանները տեղեկացրել են, որ 19-ամյա վարորդը ձերբակալված է:

̰
Նորակոչիկները կներգրավվեն պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և կիրառման գործընթացին

15:53 25.12.2018

Դեկտեմբերի 24-25-ն անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթի երկրորդ փուլին դեկտեմբերի 25-ին ներկա է եղել ՀՀ […]

̰
Բողոքի լուռ ակցիա` ի պաշտպանություն երկրորդ նախագահի

15:47 25.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն այսօր բողոքի լուռ ակցիա են անցկացրել Հյուսիսային պողոտայում և Դեմիրճյան փողոցում: Նրանք ընթերցել են երկրորդ նախագահի կենսագրական «Կյանք և ազատություն» գիրքը:

̰
Ռալֆ Յիրիկյան

15:39 25.12.2018

̰
Մեղրիի փոխանակման միջոցով Ղարաբաղի հարցը լուծելու տարբերակին Վազգեն Սարգսյանը կո՞ղմ էր, թե՞ ոչ. Արամ Սարգսյանի պատմությունը

15:39 25.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հուշագրության մասին: «Կա մի քիչ ճշմարտություն, միակ տղամարդը երևալու սինդրոմը մինչև վերջ պահելու, իր կայացվածությունն ու անփոխարինելիությունը շեշտելու խնդիր ունի: Ընդհանրապես պետք է ասեմ, որ այդ հուշագրության մեջ, եթե իսկապես Վազգենն իր ընկերն էր, ինքն էդպես էր համարում, […]

̰
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է

15:28 25.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է Մաստարա-Լանջիկ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների […]

̰
Ցույցերին ամենատարբեր սկզբունքներով մարդիկ են մասնակցում, ու դա բնական է. Հրանուշ Խառատյան

15:19 25.12.2018

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Էջմիածնում՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշման և Արցախում՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշման դեմ անցկացվող բողոքի ակցիաների մասին: «Կարծում եմ, որ այս շերտը կարելի է 3 խմբի բաժանել: Կան մարդիկ, որոնք իսկապես երկրի իմաստով են խափանման միջոցը, կալանավորված […]

̰
Սուրբ Ծնունդն Իրաքում պաշտոնապես տոն է հայտարարվել

15:06 25.12.2018

Սուրբ Ծնունդն Իրաքում պաշտոնապես հայտարարվել է տոն: Որոշումն ընդունվել է կառավարության վերջին նիստում: Ինչպես հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը, Իրաքի քրիստոնյաները «Իսլամական պետության «գերությունից ազատագրված տարածքներում կկարողանան նշել Ամանորն առաջին անգամ: Մինչ ամերիկյան օպերացիան, Իրաքում քրիստոնյա բնակչությունը կազմում էր 1,5 միլիոն, այժմ՝ մոտ 300 հազար: Հեռուստաալիքը նշում է, որ դեկտեմբերի 10-ին Բաբելոնի պատրիարք Լուիս Սակո Ռաֆայել Առաջինը դիմել […]

̰
Երևանում բարձրացվել են տեղական տուրքերը

14:56 25.12.2018

Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկման դրված տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը բանավեճի առիթ է դարձել: Նախատեսվում է որոշ տուրքերի բարձրացում, մասնավորապես, տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 դրամով, իսկ 20 և ավելի քմ դեպքում բարձրացվել է 1000 դրամով: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկ նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական […]

̰
Եթե հայտարարեր, որ Ռամիլ Սաֆարովին կնշանակեն Արցախի մարզպետ, ավելի երջանիկ կզգայինք. Դավիթ Բաբայանը` Մամեդյարովին

14:45 25.12.2018

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնչեցրած վերջին հայտարարություններին, թե «Բաքուն պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել», նշեց հետևյալը. «Այս հայտարարությանը մենք պետք է երկակի արձագանքենք, մեկը` կեսկատակ, այսինքն` շնորհակալություն հայտնենք պարոն Մամեդյարովին, որ Ամանորի նախաշեմին, Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այսպիսի նվեր է […]

̰
Wikileaks. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սմարթֆոնների պարունակությունը վերծանող սարք է պատվիրել

14:39 25.12.2018

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին պատվիրել է սարք, որը կարողանում է վերծանել սմարթֆոնների մեջ եղած տվյալները, նամակագրությունները և այլն՝ նույնիսկ այն դեպքում, երբ սարքը պաշտպանված է գաղտնաբառով։ Այս մասին հայտնի է դարձել գաղտնի փաստաթղթերի հրապարակումներ անող Wikileaks կայքը հրապարակումներից, որոնք վերաբերվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատների պատվիրած ապրանքներին։ Սարքը, որ պատվիրել է երևանյան դեսպանատունը, […]

̰
Երևանը կունենա զարգացման 5-ամյա պլան

14:36 25.12.2018

Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման 5-ամյա պլան, որն ընդգրկում է 2019-2023թթ. ընթացքում Երևանի տարբեր համայնքների համաչափ զարգացումը, բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների ապահովումը, մշակույթի զարգացումը: Բանախոսը նշել է, որ ծրագրով նախատեսվում է վերջնականապես լուծել Երևանի աղբահանության, նաև հասարակական տրանսպորտի խնդիրները, խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանական հարցերը: Երևանի փոխքաղաքապետի խոսքերով՝ նախատեսվում […]

̰
Թոմ Հենքսը ճաշել է սրճարանում ու փակել բոլոր այցելուների հաշիվները

14:33 25.12.2018

Հոլիվուդյան աստղ, 63-ամյա Թոմ Հենքսը որոշել է կնոջ հետ ճաշել ճանապարհային սրճարաններից մեկում: Նա ոչ միայն շատ հայտնի է, այլև շատ սիրված: Հենքսը աչքի է ընկնում իր բարի ու մարդասիրական արարքներով, ինչը բացառություն չեղավ նաև այս անգամ: Սրճարան մտնելուց հետո դերասանն անմիջապես հայտնվել է այցելուների ուշադրության կենտրոնում: Նա ոչ միայն լուսանկարվել է նրանց հետ, այլև […]

̰
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ

14:25 25.12.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հայկավան թաղամասում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Անկարան նախազգուշացնում է Փարիզին

14:10 25.12.2018

Ֆրանսիան ոչ մի օգուտ չի ստանա, եթե մնա Սիրիայում տեղի  քրդերական զորամիավորումներին աջակցելու նպատակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը հայտարարել էր, որ Փարիզը փորձելու է պաշտպանել սիրիացի քրդերին ամերիկյան զորքի դուրս գալուց հետո: Իսկ մինչ այդ Ֆրանսիայի […]

̰
Արմեն Գևորգյանը մեղադրվում է 1 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ

14:05 25.12.2018

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «փողերի լվացման», «սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու» մեջ մեղադրվելուց բացի, մեղադրվում է նաև խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Գևորգյանը մեղադրվում է 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: ՀՔԾ-ն այս տեղեկությունները չի մեկնաբանում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը:

̰
Մամեդյարովին ասեմ՝ բացառված է ԼՂ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը. Աշոտյան

14:02 25.12.2018

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի կողմից Արցախի վերաբերյալ արած հայտարարությանը: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է՝ Բաքուն հուսով է, որ 2019-ին հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից»: «Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարարություններին: Նիկոլ […]

̰
Տոնական օրերին բուժհաստատություններում հերթապահություն է սահմանվելու

13:54 25.12.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տոնական օրերին բուժհաստատություններում հերթապահություն կլինի: «Հարգելի համաքաղաքացիներ. Տեղեկացնում եմ Ձեզ, որ նախատոնական և տոնական օրերին՝ սույն թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցային /շուրջօրյա/ և ամբուլատոր-պոլիկլինիկական /ժամը 11:00-15:00/ բուժհաստատություններում սահմանվելու են հերթապահություններ: Անհրաժեշտության դեպքում կարող եք […]

̰
Ժամացույցների խանութ-սրահից գողություն կատարած անձը որոնվում է

13:45 25.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. հոկտեմբերի 1-ին ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:14-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող ժամացույցների խանութ-սրահից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը […]

̰
BACK_TO_TOP