13:42 25.12.2018
Հայաստանի Կոմկուսի ներկայացուցիչներն այս պահին ՌԴ դեսպանատան առջև են: Նրանք աջակցում են հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: «Մենք «ո՛չ» ենք ասում հայ-ռուսական սադրանքներին, որոնք վերջին ժամանակներում կրկին գլուխ են բարձրացնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, քանի որ հայ է մահացել: Իհարկե, ցավակցում ենք նրանց հարազատներին: Սակայն դա չի նշանակում, որ Արևմուտքի շահերը սպասարկող ուժերը նորից պետք […]
13:31 25.12.2018
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանը Միքայել Հարությունյանի` ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին: Օհանջանյանը տեղեկացրեց, որ իրենք լրացուցիչ հարցում են ուղարկել Ռուսաստանի Դաշնություն՝ պարզելու համար, թե Հարությունյանը երբ է ՌԴ քաղաքացիություն ստացել: […]
13:30 25.12.2018
Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 429-ի: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ այսօրվա դրությամբ հայտնի է 1485 տուժածի մասին, ևս 154 մարդ համարվում է անհետ կորած, 16 հազարից ավելի մարդ հեռացել է տներից: Առավել շատ տուժել է Պանդեգլանգ շրջանը, որտեղ զոհերի թիվը հասել է 279-ի: Հիշեցնենք, որ հզոր ցունամին պատուհասել էր Ինդոնեզիայի ափերին դեկտեմբերի 22-ին: Ըստ սեյսմաբանների՝ […]
13:27 25.12.2018
2018 թվականի նոյեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով: ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից հայտնում են, որ մարզերի քաղաքներում 2018 թվականի նոյեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 […]
13:17 25.12.2018
Սուրբ ծննդյան օրը Հռոմի պապը Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հավատացյալներին կդիմի Urbi et Orbi ավանդական ուղերձով:
13:11 25.12.2018
Առնվազն 43 մարդ է մահացել, ևս 10-ը վիրավորվել է Քաբուլում տեղի ունեցած հերթական ահաբեկչության հետևանքով: Երեկ երեկոյան Քաբուլում՝ նախարարություններից մեկի շենքի մոտ, տեղի է ունեցել երեք պայթյուն, այնուհետև շենք են ներխուժել զինված ահաբեկիչներ և սկսել են կրակել: Նրանք սպանել են բոլորին, ովքեր հանդիպել են ճանապարհին: Դեպքի վայր ժամանած ուժայինները երկարատև փոխհրաձգությունների արդյունքում ոչնչացրել են երեք […]
13:04 25.12.2018
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը հեռուստաբանավեճի ժամանակ բռունցքներով կռվի մեջ է մտել քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոյի հետ: Կռվի պատճառը փորձագետի` իր հասցեին ուղղված արտահայտությունն է եղել: Թոք-շոուի ընթացքում Մոսիյչուկը Սեմչենկոյին մեղադրել է Ռուսաստանի օգտին աշխատելու և «Կրեմլի փողերի յուրացման» մեջ: Ի պատասխան` քաղաքագետը պատգամավորին «հոգեկան հիվանդ» է անվանել և ընդգծել, որ անհասկանալի է, թե ինչպես […]
13:03 25.12.2018
Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացնում հասարակական-քաղաքական գործիչներ: Նրանք ընդվզում են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեմ: «Ռուսական ռազմաբազայի զինծառայողների անթույլատրելի վարքագիծը և ռազմաբազայում տիրող իրավիճակը Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դարձնում են խոցելի»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները: Նրանք պահանջել են բազմակողմանի հետաքննություն անցկացնել և իրավական գնահատական տալ վերջերս տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Նրանք ՌԴ դեսպանին […]
12:52 25.12.2018
Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ քննարկման է դրվել մայրաքաղաքում տեղական տուրքի 2019թ. դրույքաչափ սահմանելու մասին հարցը: Հարցի քննարկումից առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ այդ հարցը շատ է անհանգստացնում, քանի որ շոշափում է նաև փոքր ու միջին բիզնեսի շահերը, հետևաբար պետք է անել հնարավորինս, որպեսզի տնտեսության այդ հատվածին վնասելու փոխարեն օգտակար լինի: Քաղաքապետի խոսքով՝ […]
12:50 25.12.2018
Այսուհետ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը (ՍՊՏԾ) կհամագործակցի ճապոնական Challenge ընկերության հետ: Վերջինս մասնավոր ընկերություն է, որը մասնագիտացված է երկրաշարժերի վաղ ազդարարման համակարգերի ստեղծման և ներդրման ոլորտում, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Համագործակցութան շրջանակներում նախատեսվում է ՀՀ տարածքում իրականացնել ճապոնական կազմակերպության կողմից տրամադրված սարքերի փորձարկում, իսկ դրական արդյունքի դեպքում` սարքերի տեղակայում և կիրառում: Վաղ […]
12:42 25.12.2018
Երևանից բացի` մարզերում բնակելի շենքերում վերելակների թիվը համամասնորեն շատ փոքր է: Կա 5645 վերելակ, որոնց զգալի մասն էլ Վանաձորում և Կապանում են: Այս վերելակների մեծ մասը, սակայն, չի գործում: Այս մասին այսօր հայտնեց ԱԻՆ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով` դա եղել է այն բանից հետո, երբ դեռ իննսունականներից վերելակների մի […]
12:40 25.12.2018
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է՝ Բաքուն հուսով է, որ 2019-ին հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից»: «Հուսով ենք, որ 2019 թվականին որոշակի առաջընթաց կգրանցվի գրավյալ տարածքներից հայկական զինուժի դուրսբերման և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման հարցում»,- Էլմար Մամեդյարովի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը: Մամեդյարովն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը խաղաղության և […]
12:32 25.12.2018
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: «Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,-ասված է հաղորդագրությունում։
12:28 25.12.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպումների ընթացքում կարևորվել է օրենսդիր մարմնի դերակատարությունը կառավարման խորհրդարանական համակարգին անցած երկրի առաջընթացի գործում՝ մասնավորապես օրենսդրական դաշտի կատարելագործման, վերահսկողական գործառույթների իրականացման, […]
12:23 25.12.2018
Երևանում այժմ կա շենքերում տեղակայված ավելի քան 4600 վերելակ, որոնցից 2900-ից ավելին այժմ արդեն ստուգումներ անցել է, իսկ դրանցից 60-ի վիճակը ճանաչվել է անբավարար: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԻՆ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ խնդիրներից մեկն այն է, որ վերելակներն ավելի դանդաղ են նորոգվում, քան դրանց մաշվելու […]
12:20 25.12.2018
Տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը դեկտեմբերի 25-ից մեկ օրով կդադարեցվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Կայքի հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված` Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը դեկտեմբերի 25-ից մեկ օրով կդադարեցվի: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է նախագահի աշխատակազմի հասարակայնության […]
12:14 25.12.2018
Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից՝ արդեն արտահայտված կլինիկական երևույթներով: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում […]
12:04 25.12.2018
Օպտիմալացման դեմ պայքարող Սփյուռքի նախարարության աշխատակիցները երթով շարժվեցին ՀՀ կառավարություն: Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին նրանք հանձնեցին նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Լրագրողների հարցին՝ դրական պատասխան չստանալու դեպքում արդյո՞ք շարունակելու են բողոքի ակցիաները, նախարարության աշխատակիցներից մեկը պատասխանեց. «Մենք չենք ցանկանում քաղաքականացնել, սպասելու ենք պատասխանի: Ուզում ենք մեր ձայնը լսելի դարձնել, կցանկանայինք՝ պարոն […]
12:03 25.12.2018
Երևանի ավագանու այսօրվա նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանն առաջարկեց օրակարգից հանել 2019թ. մայրաքաղաքի բյուջեի քննարկումը, քանի որ այն պատրաստ չէ: Քաղաքապետ Հայկ Մարությանը քվեարկության դրեց ԲՀԿ-ի առաջարկը, և այն չընդունվեց ձայների 7 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ:
12:03 25.12.2018
Այսօր բողոքի ակցիա են իրականացնում Սփյուռքի նախարարության աշխատակիցները: Նրանք դեմ են կառավարության կառուցվածքային փոփոխություններին, քանի որ օպտիմալացման վտանգի տակ են հայտնվել: «Ես Հայրենադարձության բաժնի պետն եմ: Այն հանգամանքը, թե կան նմանատիպ բաժիններ տարբեր նախարարությունների կազմում, այնքան էլ այդպես չէ: Որոշ նախարարություններում գործում են արտաքին կապերի և սփյուռքի բաժիններ: Ելնելով այդ շեշտադրումից՝ այդ բաժինները պետք է լուծարվեն […]
11:57 25.12.2018
Առևտրային բանկերում և վարկային կազմակերպություններում նախատոնական աշխուժություն է: Սպառողական վարկերի ձևակերպման ծավալները մեծացել են: Այս ընթացքում ֆինանսական կառույցներից փոխառությունները ոչ թե բիզնես կամ գյուղատնտեսական նպատակներով են, այլև սպառողական: Ավելի պարզ ՝ վարկ են վերցնում ամանորյա սեղանի համար: Սա այն վարկատեսակն է, որը կոնկրետ նպատակի ծառայելու սահմանափակումներ չի դնում: Սպառողական վարկով ուսման վարձ են տալիս, այլ […]
11:56 25.12.2018
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խորհուրդ է տալիս՝ ինչպես սնվել տոնական օրերին: Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների պատճառ: Որպեսզի չլինեն նման խնդիրներ, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս` Սահմանափակե՛լ տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով […]
11:35 25.12.2018
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները դժգոհության առիթ են տվել հատկապես այն գերատեսչությունների աշխատակիցներին, որոնք օպտիմալացման վտանգի տակ են հայտնվել: Հենց այսօր բողոքի ակցիա են իրականացնում Սփյուռքի նախարարության աշխատակիցները, սփյուռքահայերը: «Այստեղ հավաքված մի խումբ սփյուռքահայեր, հայրենադարձներ միացել են Սփյուռքի նախարարությունը պահելու կոչին: Նրանք պատրաստել են նամակ, որն իրենց անունից ցանկանում են փոխանցել պարոն վարչապետին, աշխատակազմին: Սփյուռքի նախարարությունը պահպանելը […]
11:22 25.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կոտայքի մարզի բնակչի՝ ծնված 1981 […]
11:11 25.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու 5, հարկերից խուսափելու 3, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի 2-ական, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտրական իրավունքի խախտման, ավտոմեքենայի նույնականացման համար […]
11:10 25.12.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանությունն անցել է 24-ժամյա ուժեղացված ծառայության։ Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքը սպասարկող ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտվեցին հանցագործության մի քանի դեպքեր։ Մասնավորապես ավտոառևանգման, համարանիշերի գողության, խանութից պահեստամասերի գողության, ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքեր։ Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն սկսելուց առաջ հրահանգավորվեցին։ Գնդի հրամանատար Արթուր […]
11:02 25.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի շրջապատի ներկայացուցիչները գրոհ են սկսել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ: Մասնավորապես, ԿԳՆ-ն առաջարկել է անունների ցանկ, որոնք պետք է փոխարինեն ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Հրանուշ Հակոբյանին, Արա Բաբլոյանին և այլոց: ԿԳՆ ցանկից բժշկական […]
10:59 25.12.2018
Մինչ 2008 թվականին Սփյուռքի նախարարության ստեղծումը, սփյուռքահայերը չգիտեին՝ Հայաստանում ում կարող էին դիմել իրենց խնդիրների լուծման համար, իսկ նախարարության ստեղծումից հետո այդ խնդիրն առնվազն մասնակի լուծվեց։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Սփյուռքի նախարարության օպտիմալացման դեմ բողոքողներից մեկը։ Սիրիահայերը, իրաքահայերն ու այլ անձինք առավոտից հավաքվել են իրենց նախարարության դիմաց ու պահանջում են կասեցնել իրենց նախարարությունը փակելու […]
10:55 25.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք լուր էինք գրել, որ սփյուռքի նախարարին սպասարկող Honda Accord մակնշի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը տեղի է ունեցել 5-6 ամիս առաջ, երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել նախարար։ Մեքենան բավականին լուրջ վնասվել էր, բայց կարողացել են վերականգնել։ Վթարի մեղավորը եղել է վթարի մասնակից մյուս մեքենան, որը հարվածել է […]