Գլուխն ավազի մեջ թաքցնող երկկենցաղին կոչել են Թրամփի անունով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Գլուխն ավազի մեջ թաքցնող երկկենցաղին կոչել են Թրամփի անունով

15:05 23.12.2018

ԱՄՆ-ում երկկենցաղին, որը գլուխը թաքցնում է ավազի մեջ, կոչել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Նման որոշում է կայացվել կլիմայի փոփոխության հարցի շուրջ Թրամփի ունեցած դիրքորոշման պատճառով, հաղորդում է ВВС-ն:

Գիտնականները Dermophis donaldtrumpi երկկենցաղին օրեր առաջ հայտնաբերել են Պանամայում: Նրան Թրամփ է անվանել EnviroBuild ընկերության տնօրեն Էյդան Բելլը, ով այդ իրավունքի համար աճուրդի ժամանակ վճարել է 25 հազար դոլար:

Ընկերությունում հայտարարել են, որ մտադիր են այդպիսով հասարակության ուշադրությունը հրավիրել կլիմայի փոփոխման խնդրի վրա։

«Dermophis donaldtrumpi-ն առանձնահատուկ զգայուն է կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ, և հետևաբար, գտնվում է վերացման  սպառնալիքի տակ՝ իր անվանակցի կողմից կիրառվող քաղաքականության պատճառով»,- հայտարարել է Էյդան Բելլը:

Այն գումարը, որն Էյդան Բելլը վճարել է կենդանու անվան համար, կփոխանցվի ամերիկյան Rainforest Trust ոչ պետական կազմակերպությանը, որը զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանությամբ:

Նշենք, որ հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին:

Նա ասել էր, որ մտադիր է պայմանավորվել նոր համաձայնագրի շուրջ, որն արդար պայմաններ կառաջարկի ամերիկյան գերատեսչությունների, աշխատողների, ժողովրդի և հարկատուների համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետ

18:20 26.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետ

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ: Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: ...

Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասին

18:12 26.06.2025

Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասին

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գտնում է, որ Լամին Յամալին քննադատել քիչ գոլեր խփելու համար պետք չէ: «Մենք պետք է հոգ տանենք նրա մասին: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց ամեն ինչ գալիս է ժամանակի հետ: Նա այդ ամենը շատ լավ է հասկանում, նա կենտրոնացած է: Իր տարիքի համար նա բավականաչափ ծարավ […] ...

Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

18:07 26.06.2025

Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ: Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում […] ...

SHANTNEWS

18:00 26.06.2025

SHANTNEWS

Ախուրյանի ոստիկանները կիսաքանդ շինությունում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք

17:54 26.06.2025

Ախուրյանի ոստիկանները կիսաքանդ շինությունում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և զենք-զինամթերք է թողել Երազգավորս գյուղի երկաթգծի հարակից կիսակառույց շինությունում: Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են սպիտակ պոլիէթիլենային պարկ, որի մեջ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ […] ...

Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում

17:44 26.06.2025

Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Նախեւառաջ կցանկանայի շնորհավորել պարոն Տիտուս Կոռլատեանին այս հիանալի եզրակացությունը պատրաստելու համար: Ուզում եմ նշել սակայն, որ փոքր ինչ ցավալի է, որ կանոնադրական կարծիքների քննարկման ժամանակ, այն է՝ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունվելիք կոնվենցիաների քննարկման ժամանակ, ավելի քիչ […] ...

BACK_TO_TOP