TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

100-ամյա Մարուսյա տատիկը նոր անձնագիր ստացավ

21:24 21.12.2018

Դեկտեմբերի 21-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության Մասիսի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 100-ամյա Մարուսյա Հայրապետովային։ Անձնագրայինի աշխատակիցները ողջունելով տատիկին` հայտնեցին այցի նպատակը։ Նա իր ձեռքով ստորագրեց անհրաժեշտ փաստաթղթերը։ Բաժանմունքի պետը Մարուսյա տատիկին հանձնեց անձնագիրն ու առողջություն մաղթեց։ Ջերմ զրույցի ընթացքում մեկ դար ապրած […]

̰
Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

21:09 21.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր երեկոյան որոշել է փոխել ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով: Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: […]

̰
Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

20:58 21.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սիսիանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար

20:44 21.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Նոր Գեղի գյուղի բնակչի կողմից պաշտոնատար անձին պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչը՝ ծնված 1983թ., պաշտոնատար անձ հանդիսացող՝ […]

̰
ՔԿ-ն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի առթիվ հարուցված քրգործը

20:30 21.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր անձանց […]

̰
Ստամբուլից ժամանել է Երևան և կամավոր ներկայացել ոստիկաններին

20:17 21.12.2018

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Գագիկ Մ.-ն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ տղամարդը 2009թ. հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի […]

̰
Կենդանաբանական այգում մասնագետներ չեն աշխատում. նախկին աշխատակից

20:05 21.12.2018

Երևանի կենդանաբանական այգու շուրջ ծավալված խոսակցություններն ու բողոքները դեռևս չեն մարել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը պատմել է կենդանիների անկման պատճառների ու տնօրինության վարած քաղաքականության մասին: – Ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել Կենդանաբանական այգում: – 2011 թվականից աշխատել եմ Երևանի կենդանաբանական այգում մինչև 2018թ. նոյեմբերը: Եղել եմ տնօրենի օգնական, հետագայում եղել եմ կենդանիների […]

̰
Ռուսաստանցին գողացել է Ամանորի նվերները և բաժանել դրանք երեխաներին

20:02 21.12.2018

Ռուսաստանի Բելոյարսկի շրջանի բնակիչը գողացել է Ամանորի նվերները՝ երեխաներին տալու համար: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Գողության մասին ոստիկանությանը հաղորդագրություն է ներկայացրել էներգետիկ ոլորտի ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա ականատես է եղել՝ ինչպես է անհայտ անձը տարել ընկերության աշխատողների համար նախատեսված նվերները: Կարճ ժամանակ անց ոստիկանությանը հաջողվել է պարզել անձի ինքնությունը: Պարզվել է, որ նա Բելոյարսկի շրջանի 37-ամյա […]

̰
Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

20:00 21.12.2018

Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են Հիմնադրամի հոգաբարձուներ Վահագն Թևոսյանը, Լենա Նազարյան, Սերժ Թանկյանը, Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը և Լուսինե Քասարջյանը: Աննա Հակոբյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի նպատակը վերջին […]

̰
Հայտնաբերվել է 20-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարման մեջ կասկածվող երիտասարդը

20:00 21.12.2018

Ոստիկանության Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Վարդան Հ.-ն, որը կասկածվում է դեկտեմբերի 11-ին Աջափնյակ վարչական շրջանում 20-ամյա Ռուզաննա Վ.-ի նկատմամբ շենքի շքամուտքում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկությամբ՝ փաստի առթիվ  քրեական գործ է հարուցվել  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն […]

̰
Չինաստանում սարդանման ռոբոտ են ստեղծել

19:55 21.12.2018

Չինաստանում ստեղծել են սարդ ռոբոտ, որը կարող է օգնել փրկարարներին: Այս մասին հայտնում է TCH պարբերականը: «Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռոբոտը, օգտագործելով իր 6 վերջույթները, բարձրանում աստիճանով: Նման ունակությունները թույլ են տալիս ռոբոտներին որոնողական աշխատանքներում օգնել փրկարարներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ: Նշվում է, որ ռոբոտն ունի կոմպակտ չափսեր և տեսախցիկի օգնությամբ կարողանում […]

̰
Պորտուգալիայում «դեղին բաճկոնները» բողոքի ակցիաներ են սկսել

19:53 21.12.2018

Պորտուգալիայում ուրբաթ օրը ակցիաներ են սկսել «դեղին բաճկոնները»` շարժում, որը ծնվել է աշնանը Ֆրանսիայում և ուղղված է վառելիքի թանկացման դեմ: EFE գործակալության տեղեկություններով` ակցիաների ժամանակ լուրջ միջադեպեր դեռ չեն գրանցվել: Ակտիվիստները սոցկայքերով կոչ են արել երկրի 17 քաղաքներում փողոց դուրս գալ: Նրանք պահանջում են նվազագույն աշխատավարձի, գործազրկության նպաստի բարձրացում, ինչպես նաև ԱԱՀ-ի և փոքր ձեռնարկությունների […]

̰
Նյու Յորքի քաղաքապետը կողմ է մարիխուանայի օրինականացմանը

19:50 21.12.2018

«Մենք հնարավորություն ունենք ստեղծել տնտեսության ամբողջովին նոր ոլորտ, որը կբարձրացնի շարքային նյույորքցիների տրամադրությունը»,- այս խոսքերով Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն կողմ է արտահայտվել թմրանյութի այս տեսակի օրիանականացմանը իր ղեկավարած քաղաքում։ Նա պնդել է, որ իրենք կարող են ապահովել անվտանգությունը և նոր տնտեսական գործունեության հնարավորություն տալ տեղացիներին։ Ավելի ուշ, սակայն, քաղաքագլուխը նշել է, որ դա […]

̰
Ղրղըզստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

19:46 21.12.2018

Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուղերձում ասված է հետևյալը. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը […]

̰
Թուրքիայի այս անգամվա գործելաոճը տարբերվեց նախկինից. Արա Գոչունյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

19:43 21.12.2018

Հեղափոխությունից հետո էլ հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս մասին Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը: Չնայած դրան՝ նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր նմանատիպ իրադարձությունից հետո Թուրքիան հայկական իշխանությունների հետ ուղիղ շփման տարբերակներ է փնտրում՝ միևնույն […]

̰
«Կարմիր մոլորակի» վրա սառցե խառնարան է հայտնաբերվել

19:28 21.12.2018

«Կարմիր մոլորակի» վրա 1.8 կմ խորությամբ սառցակալած խառնարան է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է CNN-ը: Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակել է օրերս Mars Express մարսագնացի միջոցով արված լուսանկարը: Հաղորդվում է, որ լուսանկարում պատկերված սառույցը երբեք չի հալչում մշտական սառն օդի առկայության պարագայում: Խառնարանը ստացել է Կորոլյով անվանումը՝ ի պատիվ ԽՍՀՄ հրթիռատիեզերական համակարգերի հանրահայտ կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի: […]

̰
Թուրքական մամուլը դեռևս խուսափում է որևէ գնահատական տալ հայաստանյան իրադարձություններին. Արա Գոչունյան

19:20 21.12.2018

Թուրքական մամուլը մինչև հիմա էլ դեռևս չի շտապում գնահատականներ տալ հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Ստամբուլում լուս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը: «Դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո «չոր» լրատվության սահմաններից դուրս գրել սկսեցին, բայց գնահատականներից ավելի Հայաստանի իշխանափոխությունը թուրքական ԶԼՄ-ներն օգտագործեցին որպես առիթ՝ որպես հերթական ակնկալություններ հիշեցնելու կամ […]

̰
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Ադանայի քաղաքապետի եղբայրը բանտում է հայտնվել

19:10 21.12.2018

Թուրքիայում կալանավորվել է «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության անդամ, Ադանայի քաղաքապետ Հուսեյն Սոզլուի եղբայր՝ Վեդաթ Սյոզլուն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ վերջինիս դեմ 2014-ին գործ էր հարուցվել՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին «վիրավորանք» հասցնելու մեղադրանքով: Անկարայի ծանր հանցանքների դատարանը մեղավոր էր ճանաչել Սյոզլուին և վերջինիս դատապարտել 1.2 տարվա ազատազրկման: Դրանից հետո Սյոզլուն 2015-ին դիմել էր […]

̰
Հայաստանի 2018 թվականի 10 լավագույն մարզիկները

19:02 21.12.2018

Այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի` նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկությունը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Այս տարի բացի հավատարմագրված լրագրողներից և հանրության sms-քվեարկությունից, 1/3 սկզբունքով հաշվի են առնվել նաև հավաքական թիմերի մարզիչների կարծիքները: Հիշեցնենք, որ […]

̰
Թուրքիայի հայերն ակտիվորեն հետևել են հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին. Արա Գոչունյան

18:49 21.12.2018

Թուրքիայում բնակվող հայերն անմիջական ուշադրությամբ հետևում էին Հայաստանում ամիսներ առաջ ծավալվող իրադարձությունների ընթացքին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը: «Ստամբուլահայությունը լրացուցիչ հնարավորություններ էլ ուներ այն իմաստով, որ միայն տեղի հայկական մամուլը չէր արձագանքում: Արդեն թուրքական ԶԼՄ-ներն էլ էին հետևում հայաստանյան իրադարձություններին»,- ասել է նա: […]

̰
Երկար ժամանակ տարակուսում էի՝ արժե՞ արձագանքել «հողերի հանձնման» այդ մարազմին, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան

18:44 21.12.2018

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԶԼՄ-ներում տարածված լուրերին, թե հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը. «Հարգելի՛ հայրենակիցներ Երեկվանից մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածել իմ մասին, թե իբր հանդիպել եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի […]

̰
ԱՄՀ-ն գնահատել է Հայաստանի բանկային համակարգի կայունությունը և ռիսկերը

18:31 21.12.2018

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գնահատել է Հայաստանի ֆինանսական հատվածի ցուցանիշները։ Ըստ ԱՄՀ զեկույցի՝ 2007-ից մինչև 2017թ.-ը, երբ ավելացել են ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի համախառն ակտիվները և  բանկային կապիտալը, Հայաստանի բանկերի շահութաբերությունը մնացել է նույնը։ Վերոնշյալ ժամանակահատվածում բանկային ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը 24.3 տոկոսից հասել է 78.2 տոկոս, իսկ բանկային կապիտալը բազմապատկվել է ավելի քան 2 անգամ։ 2007-2017թթ.-ին Հայաստանի […]

̰
Քաղաքապետն անդրադարձել է Երևանի բյուջեի քննադատություններին

18:26 21.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի բյուջեի քննադատություններին: Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմախոսները պնդում են, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի, քաղաքապետը չի համաձայնել: «Վստահեցնում եմ՝ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական կողմին, սա մեկ: Երկրորդ՝ ես ուզում եմ կարճ անդրադառնալ այն հայտարարություններին, թե քչացել են տրանսպորտի ծախսերը. դա շատ պարզ բացատրվել է: Արդեն պրն Սարգսյանը […]

̰
Ավարտվեց «ՆերՈւժ» ծրագիրը

18:12 21.12.2018

Դեկտեմբերի  20-ին UWC Դիլիջան քոլեջում տեղի ունեցավ «ՆերՈւժ» ծրագրի փակման արարողությունը: Ծրագրին մասնակցում էին մոտ 70 ստարտափեր, որոնցից 50-ը՝ Սփյուռքից, հայտնում են Սփյուռքի նախարարությունից: Քառօրյա միջոցառման գերակա նպատակն էր հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակի և հնարավորությունների ստեղծումը, ստարտափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային ստարտափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և […]

̰
ՀԱՊԿ քարտուղարի նշանակման համար անհրաժեշտ է բոլոր 6 պետությունների ղեկավարների ստորագրությունը․ ՀԱՊԿ խոսնակ

18:03 21.12.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով՝ կազմակերպության անդամ բոլոր 6 պետությունների ղեկավարների համաձայնությամբ։ Իսկ Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշման վերաբերյալ որևէ պետության ղեկավարի ստորագրության մասին ՀԱՊԿ քարտուղարությանը առայժմ պաշտոնապես հայտնի չէ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զեյնետդինովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին։ Նրա խոսքերով՝ սահմանված չէ նաև որևէ ժամկետ, որի ընթացքում 6 […]

̰
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում

18:00 21.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Հարցին` արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնակատարի Ամանորի ուղերձը լինելու է ուղիղ եթերում ու Հանրապետության հրապարակից, Արման Եղոյանը ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան տվեց: «Վարչապետի ելույթի տարբեր տարբերակներ […]

̰
Քաղաքապետը հայտնել է՝ որքան ժամանակ է պետք քաղաքային տրանսպորտի ամբողջական փոփոխման համար

17:53 21.12.2018

Քաղաքապետարանում այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է՝ քաղաքային տրանսպորտային ցանցի փոփոխման համար առնվազն 2 տարի ժամանակ է հարկավոր: Նա բացատրել է նաև, թե ինչու է այդքան ժամանակ հարկավոր փոփոխությունների համար: Ըստ Մարությանի՝ քաղաքապետարանի պատվերով բրիտանական WYG ընկերությունը կատարել է քաղաքային տրանսպորտի ցանցի մշակումը, որը տարիներ է տևել և դեռ չի ավարտվել: «Այժմ […]

̰
Վիեննայում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ

17:46 21.12.2018

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում զբոսաշրջային հայտնի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նախնական տվյալներով՝ առնվազն երկու մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է RT լրատվական գործակալությունը: Դեռևս պարզ չէ, թե ովքեր են եղել հրաձգության հեղինակներն ու ինչ շարժառիթներ են ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Figlmueller ռեստորանում, որը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում Վիեննայի Սուրբ Ստեփանոսի […]

̰
Բելառուսը պատրաստ է Ռուսաստանից գազը գնել 127 դոլարով․ նախարար

17:45 21.12.2018

2019 թվականի համար Բելառուսի իշխանությունների և «Գազպրոմ» ընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Բելառուսը պատրաստ է Ռուսաստանից գազը գնել 127 դոլար /1000 խորանարդ մետրի համար գնով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի էներգետիկայի նախարարը՝ հավելելով, որ որևէ փոփոխություն այս պայմանավորվածության վերաբերյալ նախատեսված չէ։ Այս հայտարարությունը հետևում է ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների սկանդալային հանդիպմանը, որի ժամանակ Բելառուսի նախագահը […]

̰
Արեգ Գալստյան

17:38 21.12.2018

̰
BACK_TO_TOP